Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»
«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում
Վաղուց էի ուզում մի զտարյուն կատակերգություն գրել. գրել եմ, բայց՝ հեռուստատեսության համար, ուզում էի թատրոնի համար գրել: Ձգձգում էի, ինչ—որ բան պակասում էր: Սակայն, ահա, կյանքն ինձ խթանեց – նկատի ունեմ մեր վերջին շրջանի ընտրարշավները. առավել լավ նյո՞ւթ կատակերգության համար…
Փորձել եմ հաշտեցնել գրական և խոսակցական լեզուները. օրինակ՝ Շխոն՝ քրեական հեղինակությունը, չի կարող գրական հայերենով խոսել, անհեթեթ կլիներ: Մի խոսքով՝ յուրաքանչյուր հերոսիս իրեն հարազատ լեզվով եմ խոսեցրել: Այսպես:
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
ՏԻԳՐԱՆ «ՄԵԾ»
Կատակերգություն 6 պատկերով
Գործող անձինք
ՏԻԳՐԱՆ — միջին տարիքի, ներկայանալի արտաքինով, թավ ձայնով
ԹԱՄԱՐ — Տիգրանի կինը, գրավիչ
ՀԱՅՐԻԿ — Տիգրանի հայրը, հաշմանդամ, չի խոսում, չի քայլում, սայլակով է
ԳԱԼՈՒՍՏ — կուսակցության պարագլուխ
ՍԱՔՈ — Գալուստի թիկնապահը
ԿԱՐՈ — Գալուստի թիկնապահը
ՇԽՈ — քրեական հեղինակություն
ԻՍԱԿ
ԿԱԼԻԿ — հոմոսեքսուալիստ
ՆՈՒՆՈՒ — մարմնավաճառ կին
ԳՈՒՇԱԿ — մուրացկան կին
ԿԱՐԱ — իմիջմեյքեր
ԼԱՐԱ — անգլերենի դասատու
Ամբողջ գործողությունն ընթանում է Տիգրան Հայկի Հայկազյանի անշուք տանը:
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Սենյակում Թամարն է, ամուսնու տաբատն է կարկատում: Շան ոռնոց:
ԹԱՄԱՐ — Իբր կյանքը կյանք է, էս շունն էլ անդադար ոռնում է: (Հարևան սենյակից
դուդուկի ձայն է լսվում🙂 Էս հայրիկն էլ որ հանկարծ չի ձգում իր դուդուկը… Շան
ոռնոցից սրտակեղեք է, ոնց որ խոսքները մեկ արած լինեն: Տարօրինակ օր է, առավոտից նա ոռնում է, սա՝ նվագում, սա նվագում է, նա՝ ոռնում: Շուտ պրծներ այս օրը, քանի ոչ մի փորձանք չի պատահել: (Մատը ծակում է🙂 Վախ, էս էլ առաջին փորձանքը, երանի սրանով պրծնե33ր:
Գալիս է Տիգրանը, տագնապած է:
ՏԻԳՐԱՆ — Դուռն ինչո՞ւ է բաց:
ԹԱՄԱՐ — Շուտ եկար այսօր, ինչ լավ է:
ՏԻԳՐԱՆ — Գործս շուտ ավարտեցի: Դուռն ինչո՞ւ էր բաց:
ԹԱՄԱՐ – Բա՞ց: Որքան հիշում եմ՝ փակել էի:
ՏԻԳՐԱՆ — Բաց էր: Զգույշ եղիր:
ԹԱՄԱՐ — Ահ, էս տանն իբր ինչ կա, որ գող մտնի:
ՏԻԳՐԱՆ — Դու հո կա՞ս:
ԹԱՄԱՐ — Շնորհակալ եմ: Ընթրելո՞ւ ես:
ՏԻԳՐԱՆ — Սկզբում գուցե նաև ճաշեմ՝ այնքան քաղցած եմ:
ԹԱՄԱՐ — Մի կերակուր եմ տալու, կուզես ճաշ համարի, կուզես՝ ընթրիք. ռադիոյի համեստ ծառայողը մեծ ախորժակ չպետք է ունենա:
ՏԻԳՐԱՆ — Է՜, պատմություն սարքեցիր, մի բան տուր ուտեմ, պրծնենք: (Շան ոռնոցը լսելով): Ի՞նչ ոռնոց է:
ԹԱՄԱՐ — Չգիտեմ, ամբողջ օրը ոռնում է: (Հայրիկի դուդուկը լսելով🙂 Ըհը, սա էլ ետևից:
ՏԻԳՐԱՆ — Ծանր երազ տեսա այս գիշեր:
ԹԱՄԱՐ – Հա՞® Ասում եմ, չէ՞, ծանր օր է£ Ի՞նչ երազ էր:
ՏԻԳՐԱՆ — Թամարիս ասեմ՝ գործի գնացի արաբական նժույգ հեծած, պատկերացնո՞ւմ ես, նժույգ հեծած՝ մտնում եմ ազգային ռադիո:
ԹԱՄԱՐ — Եթե ռադիոն ազգային է, արաբական նժույգով մտնել չի՞ կարելի:
ՏԻԳՐԱՆ — Կատակ մի արա, լսի. ուրեմն` հասկանում եմ, որ վիճակս անհեթեթ է, բայց ձիուց իջնել չեմ կարողանում, ասեմ ավելին՝ չեմ էլ ուզում իջնել:
ԹԱՄԱՐ- Ի՞նչ գույնի էր£
ՏԻԳՐԱՆ – Ո՞վ£
ԹԱՄԱՐ – Ձին£
ՏԻԳՐԱՆ – Կարմիր էր ոնց որ£
ԹԱՄԱՐ – Սպիտակ լիներ` ավելի լավ կլիներ£ Բայց ամեն դեպքում` ձին լավ նշան է: Թեև չգիտեմ, թե էս կյանքից ինչ լավ բան կարելի է սպասել:
ՏԻԳՐԱՆ — (պատուհանի կողմը ցուցանելով): Տեսա՞ր:
ԹԱՄԱՐ — Ի՞նչ:
ՏԻԳՐԱՆ — Պատուհանի ետևում ստվեր փախավ: Նայիր, նորից:
ԹԱՄԱՐ — Աչքիդ երևաց:
ՏԻԳՐԱՆ — Լսիր, Թամար, մի բան ասեմ՝ չվախենաս:
ԹԱՄԱՐ — Չեմ վախենա, ասա:
ՏԻԳՐԱՆ — Ինձ հետևում են:
ԹԱՄԱՐ — (փռթկացնելով): Չէ հա:
ՏԻԳՐԱՆ — Լուրջ բան եմ ասում, հետևում են՝ փողոցում, ստուդիայում, հիմա էլ, ահա, պատուհանի ետևից:
ԹԱՄԱՐ — Իբր ամեն բան լավ էր, հիմա էլ գնանք հոգեբույժների դուռը:
ՏԻԳՐԱՆ — Է՜, դու կարո՞ղ ես լսել, լուռ լսել ու հավատալ:
ԹԱՄԱՐ — Կփորձեմ, ասա:
ՏԻԳՐԱՆ — Դու գիտես, ռադիո օտար մարդ մտնել չի կարող, միայն՝ անցաթղթով, իսկ սրանք… Երեկ մեկը գլուխը մտցրեց և ուշադիր նայում է դեմքիս: Ասացի՝ ի՞նչ է պետք, պարոն, սա ստուդիա է, այստեղից հիմա հաղորդում է հեռարձակվելու: Իսկ նա շարունակում է նայել ու մեկ էլ թե՝ «Բռավո, բռավո, ինչպիսի տեմպերամենտ, ինչպիսի ձայն, հիանալի է»: Ասում եմ՝ չհասկացա՞ք: Ասում է՝ «Կներեք, շփոթել եմ, ուրիշ սենյակ պիտի մտնեի»: Ու չքվեց:
ԹԱՄԱՐ — Գուցե քո երկրպագուհիներից է:
ՏԻԳՐԱՆ — Թամար, քեզ լուրջ բան եմ ասում, իսկ դու չես լսում, ասում եմ՝ տղամարդ էր, դու ասում ես՝ երկրպագուհի:
ԹԱՄԱՐ — Դե տղամարդ էլ կա, տղամարդ էլ:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ ձայն էր: Միջանցքում:
ԹԱՄԱՐ — Գնա տես:
ՏԻԳՐԱՆ — Ե՞ս: Հազիվ հոգնած վեր եմ ընկել: Դու գնա, էլի, Թամարիկ:
Թամարը գնում և արագ վերադառնում է:
ԹԱՄԱՐ — Դուռն էր, բաց էիր թողել:
ՏԻԳՐԱՆ — Փակել եմ: (Տեղից թռչելով🙂 Տեսա՞ր:
ԹԱՄԱՐ — Նորի՞ց:
ՏԻԳՐԱՆ — Էնտեղ, միջանցքում, չտեսա՞ր:
ԹԱՄԱՐ — Չէ:
Տիգրանը վազքով դուրս է գալիս: Միջանցքից քաշքշուկի ձայներ են լսվում, մեկը գոռում է՝ «Թողեք, վայ, Տիգրան Հայկի, ի՞նչ եք անում, ախր խուտուտ է գալիս, թողեք դե»: Լռություն: Ներս են գալիս Տիգրանը, Սաքոն, Կարոն:
ՏԻԳՐԱՆ — (Թամարին): Ահա, չէիր հավատում, ահա:
ԹԱՄԱՐ — Ովքե՞ր են:
ՏԻԳՐԱՆ — Սաքոն ու Կարոն. էդպես է, չէ՞:
ՍԱՔՈ — Հա, էդպես է, ես Սաքոն եմ:
ԿԱՐՈ — Ես էլ՝ Կարոն:
ԹԱՄԱՐ — Ծանո՞թ եք:
ՏԻԳՐԱՆ — Չէ, նոր ծանոթացանք, միջանցքում:
ՍԱՔՈ — Այո, տիկին, հենց նոր: Թույլ տվեք համբուրել ձեր ձեռքը:
ԿԱՐՈ — Ի՜նչ էլ հավես ունի:
ՏԻԳՐԱՆ — Ինձ չէիր հավատում: (Սաքոյին ցուցանելով🙂 Սա էր ռադիոյում: Իսկ սա փողոցում էր ետևիցս գալիս:
ԹԱՄԱՐ — Ոստիկանություն կանչի:
ՍԱՔՈ — Հանգիստ, հանգիստ: Հիմա ամեն բան պարզ կդառնա, քիչ մնաց, դիմացեք: Կարո, զանգի:
ԿԱՐՈ — (ձեռքը հեռախոսին մեկնելով): Էս րոպեիս:
ԹԱՄԱՐ — Րոպեավճար է, ձեռդ քաշիր:
ՍԱՔՈ — Լավ, իմով կզանգենք: (Բջջային հեռախոսով🙂 Ալո, հարգելի պարոն Թոնունց, տեղում ենք, հա… չէ… հա® չէ® շատ բարեհաճ են, հա, ձեզ են սպասում: (Հեռախոսն անջատելով:) Հինգ րոպեից կլինի:
Հարևան սենյակից՝ դուդուկի ձայն:
ԿԱՐՈ — Վա՛խ: Ռադիոն ա՞:
ՏԻԳՐԱՆ — Հայրս:
ՍԱՔՈ — Հա՞: Լավ ա փչում մեր հերը:
ԿԱՐՈ — Ասեք՝ «Սիրեցի յարս տարան»-ը փչի, էլի, ի՞նչ կլնի:
ԹԱՄԱՐ — Ռեստորանում չեք, պարոն:
ՍԱՔՈ — Ճիշտ որ: Սուրճ չունե՞ք:
ԹԱՄԱՐ — Չունենք:
ՍԱՔՈ — Լավ է, լավ է:
ԿԱՐՈ — Էլ ի՞նչ չունեք:
ԹԱՄԱՐ — Հազար ու մի բան:
ՍԱՔՈ — Լավ է, շա՛տ լավ է:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչն է լավ, ի՞նչ ես բարբաջում:
ԿԱՐՈ — Սիգարետ չունե՞ք:
ՏԻԳՐԱՆ — Ոչ:
ԿԱՐՈ — Լավ է, լավ է:
ՍԱՔՈ — Հեչ էլ լավ չի: Բեր քոնը ծխենք:
ԿԱՐՈ — Ինչի՞, որ քոնը ծխենք, ի՞նչ կլնի:
ԹԱՄԱՐ – Մեր տանը չեն ծխում, զսպեք ձեզ£
ՏԻԳՐԱՆ — (Թամարին): Երազս կատարվում է ոնց որ:
ԹԱՄԱՐ — Երազդ չգիտեմ, բայց ինչ-որ բան հաստատ կատարվում է: Չեմ հասկանում միայն, թե ինչո՞ւ ոստիկանություն չենք զանգում:
ՍԱՔՈ — Դե չէ, էլի: Պայմանավորվեցինք, չէ՞, սպասում ենք: Կարող ա պատահի՝ ձեզ լավ բան ա սպասվում, ի՞նչ իմանաք:
ԹԱՄԱՐ — Լավ բա՞ն, ձեր տեսքո՞վ:
ԿԱՐՈ — Հա հենց, ի՞նչ վատ տեսք ա£
Դռան թակոց:
ՍԱՔՈ — Չշարժվել, ես կբացեմ:
Սաքոն դուրս է գալիս և վերադառնում Գալուստի հետ:
ՍԱՔՈ — Համեցեք, էստեղ® Ահա՝ տեր և տիկին Հայկազյանները:
ԳԱԼՈՒՍՏ — Բարի երեկո, ուրախ եմ, ո՞նց եք:
ԹԱՄԱՐ — Գլուխ չեմ հանում, Տիգրան, սա մեր տունը չի՞:
ՏԻԳՐԱՆ — Մերն է, չկասկածես:
ԹԱՄԱՐ — Բա ո՞նց է, որ ով երբ, ոնց ուզում՝ մտնում է ու դուրս է գալիս:
ՏԻԳՐԱՆ — Մի րոպե, Թամար, մի րոպե… Այս պարոնին կարծես թե հիշեցի: (Գալուստին.) Դուք վերջերս…
ԳԱԼՈՒՍՏ — Հեռուստատեսությա՞մբ… Այո, «Բարի լուսաբաց» ծրագրով, ուղիղ եթեր: (Ընկերներին.) Նա լավ դիտողականություն ունի:
ՏԻԳՐԱՆ — Դուք…
ԳԱԼՈՒՍՏ — Այո, ես «Ազգի առողջ հոգին առողջ մարմնի մեջ» քրիստոնյա-ազատական կուսակցության նախագահն եմ: Մեր կուսակցությունը թեև ջահել է, բայց երկրում իր ստանձնած դերով, իր ազգանվեր գործունեությամբ արդեն իսկ քաջ համբավ է վայելում: Երկիրը փրկելու տասնյոթ՝ մեկը մեկից լավ, ծրագրեր ենք առաջ քաշել կարճ ընթացքում, սակայն այս գորշ իշխանությունները այսօրվա դրությամբ, կներեք, քյոռ են և քյառ ժողովրդի հառաչների նկատմամբ£
ՏԻԳՐԱՆ — Նստեք, պարոնայք: Թամար, սիրելիս, սուրճ բեր հյուրերին:
ԹԱՄԱՐ — Բերեմ® Բայց մի րոպե, ո՞վ են էս մարդիկ, ի՞նչ են ուզում, ո՞նց մտան տուն… Էսպես հյուր է լինո՞ւմ… Ոչ մի սուրճ, միայն` ոստիկանություն:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՜նչ կիրք ունի այս կինը: Ինքս ոստիկանություն եմ նաև, ահա` ոստիկանություն, ազգային անվտանգություն, պետական եկամուտների կոմիտե և այլն: (Տալով գրքույկը🙂 Խնդրեմ:
ԿԱՐՈ — Ինքներս մեզ կռիշ ենք, էլի:
ԳԱԼՈՒՍՏ — Մեջ մի ընկիր: Կռիշների ժամանակն անցել է£
ԿԱՐՈ – Ճիշտ որ, ոնց էի մոռացել£
ՏԻԳՐԱՆ — Լավ, պարոնայք, կռիշ եք, ոստիկան եք, կուսակցական եք… Բայց մեզնից ի՞նչ եք ուզում վերջապես:
ԳԱԼՈՒՍՏ — Ուզում ենք ձեզ առաջարկել…
ՏԻԳՐԱՆ — Աշխատա՞նք:
ԹԱՄԱՐ — Աշխատավարձը հիսուն հազարից բա՞րձր է գոնե:
ՍԱՔՈ — (փռթկացնելով): Հիսուն հազար…
Կարոն ու Գալուստը ծիծաղում են:
ԳԱԼՈՒՍՏ — (սթափվելով): Լավ, բարեկամներս, ազգային դժբախտության վրա չծիծաղենք, ի վերջո մեր դրամն է, հարգենք:
ԿԱՐՈ — Ոտնկա՞յս:
ՍԱՔՈ — Գլխահա՞կ£
ԳԱԼՈՒՍՏ — Վերջ կատակին: (Թամարին.) Աշխատավարձի խնդիր չկա, տիկին Թամար:
ԹԱՄԱՐ — Ո՞նց… Էլի ձրի՞:
ԳԱԼՈՒՍՏ — Չէ, չէ, ճիշտ հասկացեք, խնդիրը աշխատավարձը չի, սակայն աշխատավարձ, իհարկե, կլինի և հաստատ՝ հիսուն հազարից ոչ պակաս:
ՏԻԳՐԱՆ — Բայց ի՞նչ գործ է:
ԳԱԼՈՒՍՏ — Պրեզիդենտ:
ՏԻԳՐԱՆ – Որևէ կոմպանիայի՞: Փող լվալու գործ է երևի, հետո էլ՝ բանտ. իրենք ուտեն, ես նստեմ, հին պատմություն է:
ԳԱԼՈՒՍՏ — Ոչ: Հանրապետության պրեզիդենտ:
ԹԱՄԱՐ — Հայաստանի Հանրապետությա՞ն… Նա՞…
ԳԱԼՈՒՍՏ — Հենց նա:
ՏԻԳՐԱՆ — Ե՞ս:
ԳԱԼՈՒՍՏ — Դուք:
ՍԱՔՈ — Կեցցե՛ պրեզիդենտը:
ԿԱՐՈ — Կեցցե՛ պրեզիդենտը:
Հարևան սենյակից աղմուկի ձայն է լսվում:
ՏԻԳՐԱՆ — Հայրիկն է:
ԳԱԼՈՒՍՏ — Հայկ Տիգրանի Հայկազյան, ղարաբաղյան պատերազմի մասնակից, հաշմանդամ, չի քայլում, չի խոսում… Խեղճ մարդ: Մի կարգին թոշակ էլ չեն տալիս, չէ՞:
ԹԱՄԱՐ — Ինչի՞, սիգարետի հերիքում է:
ԳԱԼՈՒՍՏ — Այո, ազգս ծանր կացության մեջ է, փրկության կարիք ունի ազգս:
ԹԱՄԱՐ — Մի շիշ կոնյակ ունեմ պահած, չե՞ք խմի:
ՍԱՔՈ — Հրաշալի է:
ԿԱՐՈ — Մեզ ի՞նչ է եղել, որ չխմենք:
ՏԻԳՐԱՆ — Բեր:
ԳԱԼՈՒՍՏ — Ոչ մի դեպքում:
ՍԱՔՈ — Ոչ մի դեպքում: (Գալուստին.) Բայց ինչի՞ որ, շեֆ:
ԳԱԼՈՒՍՏ — Այս գործը կատարյալ սթափություն է պահանջում, հենց այս պահից սկսած: Առջևում դժվարին պայքար է, քարոզարշավ և… հաղթանակ: Այո, պարոնայք, հաղթանակ, խնդրում եմ չկասկածել, պետք է հավատալ, որ Տերը տա:
ՍԱՔՈ — Հա, ասում են, չէ՞. թակի, որ բացվի:
ԿԱՐՈ — Չէ, թակի, որ չթակվես:
ՍԱՔՈ — Խառնում ես, այ տղա:
ԿԱՐՈ — Դու ես խառնում£
ԳԱԼՈՒՍՏ — Ստո՛պ:
ՏԻԳՐԱՆ — Ձեռ եք առնում, պարզ է: (Թամարին.) Ո՛չ մի կոնյակ, ոստիկանություն:
ԹԱՄԱՐ — Ճիշտ որ: Միա՛յն ոստիկանություն:
ԳԱԼՈՒՍՏ — Լսեք, ախր պարզից էլ պարզ եմ խոսում. մեր կուսակցությունը մտադիր է ձեզ առաջադրել որպես նախագահի թեկնածու՝ վերահաս նախագահական ընտրություններում: Մենք ուժեղ ենք, չկասկածեք, դրսում էլ լավ բարեկամներ ունենք:
ԿԱՐՈ — Շնից շատ:
ԳԱԼՈՒՍՏ — Լռե՛լ:
ԹԱՄԱՐ — Անհասկանալի է, կուսակցությունն իր մեջ թեկնածու չի՞ ճարում:
ՏԻԳՐԱՆ — Այո, ասենք՝ հենց դուք:
ԳԱԼՈՒՍՏ — Ե՞ս: Ես, իհարկե, Ես եմ: Կուսակցության շարքերում էլ քիչ թե շատ հարմար մեկին կգտնենք, եթե լավ փնտրենք£ Սակայն մեր ժողովուրդը, ցավալի կերպով, բովանդակությունը չի տեսնում, խաբվում է արտաքինին, ձևական կողմին, ամերիկացիների պես են դարձել© «քիփ սմայլինգ»՝ այսպես ասած, թո՜ւ:
ՏԻԳՐԱՆ — Ես, ուրեմն, ըստ ձեզ, այդ «քիփ սմայլի՞նգն» եմ, «թո՞ւ»-ն:
ԳԱԼՈՒՍՏ — Լավ իմաստով՝ այո՛, բայց միայն՝ լավ իմաստով: Մենք, ի դեմս ձեզ, գտել ենք համակրելի, վստահություն ներշնչող արտաքինով անհատի, լրջախոհ, մի քիչ տառապած, բայց հույսը չկորցրած լավատես մարդու, որն ունի համապատասխան շարժուձև, կեցվածք ու հայացք, վերջապես՝ թավ, համոզիչ, դուրեկան ձայն:
ՍԱՔՈ — Մեր օֆիսի կանանցից մեկը մի անգամ ասաց՝ երբ նրա ձայնը ռադիոյով լսում եմ՝ մեռնում եմ կայֆից:
ԹԱՄԱՐ — Ի՛…
ԳԱԼՈՒՍՏ — (Սաքոյին): Ախմախ-ախմախ դուս մի տուր: Վե՛րջ, էլ դուք չխոսեք, եղա՞վ: Ի՞նչ էի ասում… Հա, մի խոսքով, լրիվ համապատասխանում եք: Թերություններ կան, անշուշտ, բայց ժամանակ ունենք, կաշխատենք, ճիշտ ձևի կբերենք, կենսագրություն կսարքենք… Բա ո՞նց:
Հայտնվում է Հայրիկը՝ սայլակով, պտտվում է սենյակում, նայում ներկաների դեմքերին, շարժումներով ինչ-որ բան ասում, ապա հոգնած թափ է տալիս ձեռքն ու հեռանում:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ ասաց:
ՏԻԳՐԱՆ — Առանձնապես ոչինչ:
ԳԱԼՈՒՍՏ — Չսիրեց մեզ հայրիկը ոնց որ: Բայց դառնանք մեր հարցին: Ձեր որդու խնդիրն է մի քիչ անհանգստացնում. կապվել է ռուս կնոջ հետ, փախել է Մոսկվա… Սա կարող է թիրախ լինել հակառակորդների համար:
ՏԻԳՐԱՆ — Բայց ինչո՞ւ անպայման՝ փախել, գուցե պարզապես մեկնել է, չէր կարո՞ղ մեկնել, մեկնել է, որ…
ԹԱՄԱՐ — Որ…
ԳԱԼՈՒՍՏ – Այո, իսկապես, ինչո՞ւ փախել, ուղարկել եք, ասենք® ուսում ստանալու, ճի՞շտ է, բարձրագույն սպայական դպրոց, որ մեր ազգային բանակին արժանի սպա դառնա: Վատ տարբերակ չի ոնց որ: Ուրեմն, հարգելի Տիգրան Հայկի… Ահ, ի՛նչ անուն-հայրանուն է, հենց միայն սրանով մի քանի հազար ձայն կշահենք:
ՍԱՔՈ — Տիգրան մեծ:
ԿԱՐՈ — Բա չէ` պուճուր:
ԳԱԼՈՒՍՏ — Ուրեմն պայմանավորվեցինք:
ՏԻԳՐԱՆ — Չէ, մի շտապեք, ես դեռ պիտի մտածեմ, լուրջ բան է… էսպես ոտի վրա…
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ մտածել, սիրելիս, ճակատագիրն այսպիսի շանս է տալիս, իսկ դուք՝ մտածել: Ժամանակ չկա, հենց հիմա պիտի վճռեք: (Թամարին օգնության կանչելով🙂 Տիկի՛ն Թամար…
ԹԱՄԱՐ — Եթե նույնն ինձ առաջարկած լինեիք…
ԳԱԼՈՒՍՏ — Հրաշք կլիներ, ուղղակի հրաշք: Ցավոք, մեր ժողովուրդը դեռևս սովոր չէ կնոջն առաջնորդի դերում տեսնել: (Տիգրանին.) Տեսնո՞ւմ եք, տիկինը կողմ է: Հենց վաղը ձեզ կընդունենք կուսակցություն, մյուս օրը կդառնաք վարչության անդամ, էն մյուս օրը համաժողով կհրավիրենք, ձեր թեկնածությունն առաջ կքաշենք և… Ամսական հազար դոլարին համարժեք հոնորար կստանաք, բա ո՞նց, հո մեր ապագա պրեզիդենտին ռադիոյի հիսուն հազարի հույսին չե՞նք թողնի:
ԹԱՄԱՐ — Ես գնացի կոնյակը բերելու:
ՏԻԳՐԱՆ — Սպասիր դեռ…
ԳԱԼՈՒՍՏ — Գիշեր-ցերեկ ձեր մեջքին կանգնած կլինենք, ահա, այս հրաշալի թիկնապահները կհսկեն ձեզ, շքեղ քարոզարշավ կկազմակերպենք, գովազդ, բուկլետներ, իմիջմեյքեր կվարձենք, անգլերենի դասատու… Անգլերեն գիտե՞ք:
ՏԻԳՐԱՆ — Քիչ-միչ:
ԳԱԼՈՒՍՏ — Քիչ-միչով բան դուրս չի գա:
ՏԻԳՐԱՆ — Բա որ հանկարծ ընտրվե՞մ:
ԳԱԼՈՒՍՏ — Ընտրվելու ես£ (Թամարին.) Բերեք կոնյակը, թագուհի, այսօր բացառություն անենք:
ԹԱՄԱՐ — (Տիգրանին): Բերե՞մ:
ՏԻԳՐԱՆ — Բեր:
ԳԱԼՈՒՍՏ — Կեցցե՛ մեր պրեզիդենտը:
ԿԱՐՈ — Մեռնե՛մ իրա ջանին:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Տիգրանը և Կարան: Տիգրանը հայելու առջև է:
ԿԱՐԱ — (ուշադիր նայելով Տիգրանի դեմքին): Հետաքրքիր է, գիտե՞ք:
ՏԻԳՐԱՆ — Դե՞մքս:
ԿԱՐԱ — Հոգին: Ինչպես ասում են՝ ձեր հոգին խորն է:
ՏԻԳՐԱՆ — Հա՞ որ®
ԿԱՐԱ — Այո: Ձեր այն հրեշտակային դեմքից համարյա բան չմնաց այս օրերի ընթացքում: Ինչ-որ նոր բաներ են հայտնվում:
ՏԻԳՐԱՆ — Գուցեև հայտնվում են. նախկինում պետք չի եղել՝ չեն հայտնվել, հիմա պետք է՝ հայտնվում են, վա՞տ է:
ԿԱՐԱ — Չէ: Սակայն այն հրեշտակայինն էլ ինչ-որ չափով հարկավոր է պահպանել, պետք կգա դեպքից դեպք. էլեկտորատի վրա լայն սպեկտրով է պետք ազդել:
ՏԻԳՐԱՆ — Ոչ մի տեղ չի կորչի, Կարա ջան, չվախես, ահա, նայիր: (Դեմքը հրեշտակային է դարձնում🙂 Լա՞վ է:
ԿԱՐԱ — Փայլուն: Թատրոնը, ի դեմս ձեզ, մեծ արտիստ է կորցրել:
ՏԻԳՐԱՆ — («Ռոմեո եւ Ջուլետ»-ից): «Օ՜, օրհնյալ գիշեր: Ես վախենում եմ, որ այս ամենը լոկ երազ է գիշերվա ծոցում, քանզի չի կարող այսքան անուշ բան իրական լինել»:
ԿԱՐԱ — (նույնից): «Մի երեք բառ էլ, անգին Ռոմեո, և բարի գիշեր: Եթե քո սերը առաքինի է, և նպատակդ ամուսնանալն է, վաղը ինձ լուր տուր…»:
ԹԱՄԱՐ — (որ քիչ վաղ էր մտել): Ի՞նչ է կատարվում այստեղ:
ՏԻԳՐԱՆ — Շեքսպիր:
ԹԱՄԱՐ — Վախենամ՝ ժողովուրդը ձեզ չհասկանա:
ՏԻԳՐԱՆ — Ժողովուրդն առհասարակ բան չի հասկանում, նրան հասկացնել է պետք:
ԹԱՄԱՐ — Իսկ ժողովրդավարություն ասվա՞ծը:
ՏԻԳՐԱՆ — Դա որ՝ ամենևին ժողովրդի համար չի:
ԹԱՄԱՐ — Լսիր՝ ժողովրդա-վարություն, այսինքն՝ ժողովուրդն է վարում:
ՏԻԳՐԱՆ — Սխալ ես մեկնաբանում. ժողովրդա-վարություն, այսինքն՝ ժողովրդին են վարում: Եվ մի խանգարի մեզ, սուրճը տուր ու գնա:
ԹԱՄԱՐ — (սուրճը սեղանին դնելով): Անուշ արեք: (Դուրս է գալիս🙂
ԿԱՐԱ — Ի դեպ, շատ սուրճ մի օգտագործեք, գրգռում է, իսկ ձեզ հիմա, ինչպես երբեք, ամուր նյարդեր են պետք:
ՏԻԳՐԱՆ — Սուրճն իմ վրա չի ազդում, ես սուրճից, հակառակը, հանգիստ քնում եմ, ինձ վրա, տարօրինակ է, բայց հաց ու պանիրն է ազդում, հենց հաց ու պանիր եմ ուտում, հատկապես եթե պանիրը քիչ է, կատաղում եմ:
ԿԱՐԱ — Սոցիալական նևրոզ: Դե լավ, մեկ էլ անցնենք, պարոն Տիգրան:
ՏԻԳՐԱՆ — Անցնենք, հարգելի իմիջմեյքեր, պատրաստ եմ:
ԿԱՐԱ — (նրա խոսքին հետևում են Տիգրանի դիմախաղի և կեցվածքի արձագանքները): Ճառելուց առաջ՝ ողջույն ժողովրդին: Այդպես: Ժպիտ: Ժպիտի մեջ բովանդակություն դրեք, իբր՝ մի տնից ենք ու մի հալից: Այդպես-այդպես: Ձեռքերը թեթևակի պոկեք իրանից, իբր՝ դեհ, ինչ ասեմ, հասկանում եք, էլի՛, ձեզ մատաղ: Հիմա՝ «Սիրո՛ւմ եմ քեզ, ժողովո՛ւրդ»: Հրաշալի է: Մի քիչ թախիծ, իբր տառապագին անցյալն եք հիշել, սա առանց տեքստի է լինելու, պաուզայի տեղ: Ահա, ահա, չէ, շատ է, թախիծ, թախիծ, ողբերգություն մի սարքեք, շատ կվշտացնեք, հետո ընկճախտից հանել չի հաջողվի: Այդպես արդեն լավ է, վախ-վախ-վախ: Ըհը: Հիմա՝ պրոբլեմատիկ ներկան մեր… Եղավ: Հիմա՝ ապագայի հույսը՝ «Ես գիտեմ, ժողովուրդ, դժվար է®»: Ահա: Եվ անմիջապես՝ «Բայց ես գիտեմ՝ ինչպես լուծել բոլոր խնդիրները: Հաստատ գիտեմ: Ու քեզ ոտի եմ կանգնեցնելու, ժողովուրդ: Մա՛հ թշնամիներին՝ ներսի ու դրսի, մա՛հ ստվերային տնտեսությանը, մա՛հ օլիգարխներին»: Շատ է խիստ: Այստեղ խնդիրը նուրբ է, չէ՞ որ նրանք մեր ստվերներն են, մեր օլիգարխները, մեծահոգության թաքնված երանգ պիտի ներդնեք, հաշվի առեք, որ նրանք էլ ընտրազանգված են և՝ ոչ փոքրաթիվ: Բարդ է, բայց պիտի կարողանաք. ժողովուրդը պիտի համոզվի, որ պատժելու եք, իսկ նրանք պիտի զգան, որ ներելու եք:
ՏԻԳՐԱՆ — Ճառը դեռ չեն պատրաստել ծույլերը, առանց տեքստի դժվար է:
ԿԱՐԱ — Այստեղ խոսքն այնքան կարևոր չէ, կարևորը դիմախաղն է, կեցվածքը: Ապա, փորձենք. «Ես թույլ չե՛մ տա, որ նրանք խեղդեն մեր տնտեսությունը, հավասար մրցակցության իրավունքը, ես խիստ եմ ու անհանդուրժող»: Խոսքը մոտավորապես այս է լինելու, սակայն դեմքը, շարժումները խոսքից տարբեր պիտի լինեն: Փորձենք: «Ես թույլ չեմ տա…», մյուս կողմից դեմքով, շարժումներով այն մյուսներին ասում եք՝ «Տղերք, ժողովրդին պիտի մի քիչ լավ նայեք, մեր ժողովուրդն է՝ տառապած, տանջված, մի բան պիտի մտածենք միասին»: Ահա, ստացվում է կարծես: Դուք սրա վրա հետո առանձին աշխատեք: Հիմա՝ մի քիչ գեղարվեստ. «Ժողովուրդ, տեսնո՞ւմ ես, մենք հանդիպեցինք, և ամպերը ցրվեցին, արև բացվեց…»: Ձեռքերն ավելի լայն տարածեք, արևապաշտ քուրմի պես եղեք, թող մարդկանց հեթանոսական ենթախորքերի վրա ազդի: Քուրմի պես:
ՏԻԳՐԱՆ — Քեզ թվում է՝ ամբողջ օրը քուրմերի հետ եմ շփվո՞ւմ:
ԿԱՐԱ — Ես էլ չեմ շփվում: Բայց ստեղծագործեք, երևակայություն աշխատացրեք:
ՏԻԳՐԱՆ — Այսպես լա՞վ է:
ԿԱՐԱ — Վայ, չէ:
ՏԻԳՐԱՆ — Իսկ այսպե՞ս:
ԿԱՐԱ — Այդպես արդեն մոտ է:
ՏԻԳՐԱՆ — Իսկ այսպե՞ս:
ԿԱՐԱ — Լավ է: Հիմա՝ հրաժեշտ: «Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բայց ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, որովհետև սիրտս միշտ ձեզ հետ է մնում, ես ձերն եմ, դուք ինձ եք ընտրելու, մենք միասին ենք լինելու, ինձնից պրծում չկա, ես ձեր կաշին եմ հանելու…»:
ՏԻԳՐԱՆ — Ի՜…
ԿԱՐԱ — Վայ, այս ո՞ւր հասա, կներեք: Ժպիտ, հիմա՝ ժպիտ, էլի ժպիտ, քիչ է ժպիտը: Ավելի լայն, առատ:
ՏԻԳՐԱՆ — Հակառակը՝ շատ է:
ԿԱՐԱ — Փաստարկեք:
ՏԻԳՐԱՆ — Արևմտյան ընտրազանգվածի վրա չեմ աշխատում, մերն ուրիշ է. մի քիչ շատ ժպտացիր, կասեն՝ ցանցառ ա, մի քիչ էլ շատ ժպտացիր, կասեն՝ ապազգային ա, երկրի փորձություններին, ծանր անցյալին ու պրոբլեմատիկ ներկային՝ օտար, մի քիչ էլ շատ ժպտացիր, կասեն՝ ղզիկ ա:
ԿԱՐԱ — Համոզեցիք: Դեհ, ինչ ասեմ, տաղանդավոր մարդ եք, ձեզ հետ աշխատելը հաճելի է, ուսանելի նույնիսկ:
ՏԻԳՐԱՆ — Սուրճը սառեց:
ԿԱՐԱ — Այո, խմենք:
Խմում են: Գալիս է Հայրիկը, ցույց է տալիս՝ իբր՝ էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ ախմախ բաներով եք զբաղված:
ՏԻԳՐԱՆ — Լավ, այ հեր, միտինգ մի սարքի: Առ, էս սուրճը խմի, չեմ կպել:
Հայրիկը մերժելով սուրճը՝ հանում է դուդուկն ու նվագում «Դլե յաման»: Տիգրանն ու Կարան մեքենաբար միանում են ու երգում:
ՏԻԳՐԱՆ — Ըհը, երգեցինք, հիմա գնա, հեր ջան, խանգարում ես: Է՛, հասկացանք, մենք էլ ենք սիրում էս երկիրը, մենակ դու չես:
Հայրիկը «փուհ» է անում ու գնում:
ՏԻԳՐԱՆ — Թե ինձ խանգարող եղավ՝ հերս է լինելու:
ԿԱՐԱ — Դեհ, ես գնացի£
ՏԻԳՐԱՆ — Գնա, Կարա ջան, ես դեռ պիտի մարզանք անեմ, անգլերեն պարապեմ, լոգանք ընդունեմ:
ԿԱՐԱ — Ցտեսություն, պարոն Տիգրան:
ՏԻԳՐԱՆ — Հաջողություն: Թամար, ուղեկցիր Կարային:
Կարան դուրս է գնում: Տիգրանը մարզանք է անում: Գալիս է Թամարը:
ԹԱՄԱՐ — Որդիդ զանգեց այսօր, Պերմից:
ՏԻԳՐԱՆ — Պե՞րմ… Մոսկվայում չէ՞ր:
ԹԱՄԱՐ — Մոսկվայում գործն ավարտվեց:
ՏԻԳՐԱՆ — Պերմո՞ւմ ինչ է անում:
ԹԱՄԱՐ — Նույնը, շինարարություն:
ՏԻԳՐԱՆ — Հա՞, ես կարծեցի՝ քաղաքապետ են նշանակել:
ԹԱՄԱՐ — Ձեռ ես առնում. էնպես երկիր չսարքեցիք, որ մնար, մի կարգին գործ գտներ…
ՏԻԳՐԱՆ — Ես չեմ սարքել, նոր եմ պատրաստվում: Դուռը թակում են:
ԹԱՄԱՐ — Մի զանգ չդրիր էս դռան վրա: (Դուրս է գալիս🙂
Գալիս են Գալուստը, Սաքոն և Կարոն:
ԳԱԼՈՒՍՏ — Դե՞, ինչպե՞ս է մեր նախագահը:
ՏԻԳՐԱՆ — Հրաշալի:
ԳԱԼՈՒՍՏ — Լավ է, լավ է:
Սաքոն ու Կարոն հետազոտում են տարածքը:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ են փնտրում:
ԳԱԼՈՒՍՏ — Ծառայողական բնազդ է, չմեռցնենք, թող փնտրեն: Պահած գաղտնի բաներ չունեք, չէ՞:
ՏԻԳՐԱՆ — Չէ:
ԹԱՄԱՐ — Պարոն Գալուստ, սա ապագա նախագահի տո՞ւն է, նախագահն էսպես կապրի՞, ամոթ չի՞:
ԳԱԼՈՒՍՏ — Համաձայն եմ: Կլինի, բայց` ոչ հիմա: Հիմա նրա ազնվության նկատմամբ ոչ մի կասկած չպետք է թույլ տանք, դիմացեք:
ՏԻԳՐԱՆ — Սակայն անձիս պատվին ու ազնվությանն արդեն իսկ կպչում են:
ՍԱՔՈ — Էդ ո՞վ, է՛:
ԿԱՐՈ — Էդ ո՞նց, է՛:
ԳԱԼՈՒՍՏ — Տեղյակ եմ, թերթը կարդացել եմ. դեղին մամուլ:
ԿԱՐՈ — Բերեք էնքան տփենք՝ կարմրի:
ՏԻԳՐԱՆ — Այնպես է գրել, կարծես այս անցուդարձին ինձնից էլ վաղ էր տեղյակ:
ԳԱԼՈՒՍՏ — Հնարավոր է, որ տեղյակ էր, շատ ճարպիկ լակոտ է, ճանաչում եմ դրան: Բայց դու մի անհանգստացիր, կլռեցնենք, մի երկու դրամ կգցենք բերանը՝ կանցնի մեր կողմը:
ՏԻԳՐԱՆ — Վատ չէր լինի:
ԹԱՄԱՐ — Հա, վատ չէր լինի:
ԳԱԼՈՒՍՏ — Դուք ի՞նչը նկատի ունեք, տիկին:
ԹԱՄԱՐ — Մի երկու դրամը:
ԳԱԼՈՒՍՏ — Ճիշտ կռահեցի ուրեմն: (Գրպանից փող հանելով և տալով Թամարին, բայց խոսելով Տիգրանի հետ🙂 Ահա, վերցրու:
ՏԻԳՐԱՆ — Վերցրի:
ԳԱԼՈՒՍՏ — Սա աշխատավարձ է, ստորագրիր, այ այստեղ© (Թուղթ մեկնելով🙂
ՏԻԳՐԱՆ — (ստորագրելով): Շնորհակալ եմ:
ՍԱՔՈ — Աշխատավարձին շնորհակալություն չեն ասում, ասում են՝ քիչ է:
ՏԻԳՐԱՆ — Իհարկե քիչ է: Կատակում եմ:
ԳԱԼՈՒՍՏ — Դեհ, ամեն բան լա՞վ է, հարցեր, բողոքներ չկա՞ն, մենք գնանք արդեն:
ՏԻԳՐԱՆ — Համակարգիչ չունեմ, միացում ինտերնետին, պրինտեր, ֆաքս-մաքս… Ես հո չե՞մ պատրաստվում դառնալ աֆրիկյան աբորիգենների նախագահ, ես հին, քաղաքակիրթ ազգի հետ գործ ունեմ:
ԳԱԼՈՒՍՏ — Վաղը կլինի: Գնացինք:
ՏԻԳՐԱՆ — Կուսակցության ժողովի օրը նշանակե՞լ եք, չձգձգվի, ժամանակը քիչ է:
ԳԱԼՈՒՍՏ — Ինձ մի սովորեցրու, պարոն: Ցտեսություն:
Դուրս են գալիս երեքով:
ԹԱՄԱՐ — Պնդանում ես, հա:
ՏԻԳՐԱՆ — Բացվում եմ, Թամար, ախորժակն, ասում են, ուտելիս է գալիս:
ԹԱՄԱՐ — Ապրես: Գայլերի հետ՝ գայլավարի:
Մտնում է գուշակ մուրացկանը:
ՏԻԳՐԱՆ — Սա՞ ով է: Էս տան դուռը երբևէ կփակվի՞, տիկին Թամար:
ԹԱՄԱՐ — Ես մեղք չունեմ, Գալուստը բաց թողեց: (Մուրացկանին.) Ո՞վ ես, ախչի:
ԳՈՒՇԱԿ — Մի շիշ ջուր տվեք, անաստվածներ, ծարավ մեռա:
ԹԱՄԱՐ — Բաժակով չի լինի՞:
ՏԻԳՐԱՆ — Շշով է ուզում, որ հետո շիշը հանձնի:
ԳՈՒՇԱԿ — Ճիշտ է: (Թամարի գնալուց հետո, շուրջը նայելով🙂 Էս, աչքիս՝ հարուստ չեք: Անապահով ընտանիք:
ՏԻԳՐԱՆ — Քիչ խոսիր, հարկային տեսչություն չես: Ահա, ջուրդ բերին, խմի ու գնա:
ԳՈՒՇԱԿ — (վերցնելով շիշը): Հետո կխմեմ, ծարավս փախավ:
ԹԱՄԱՐ — Դե, հաջողություն քեզ:
ԳՈՒՇԱԿ — Հիմա կգնամ, շունչ քաշեմ:
ՏԻԳՐԱՆ — Հասկացա, սա ծպտված լրագրող է:
ԹԱՄԱՐ — Ճիշտ որ, հրեն, գրպանում ձայնագրիչ է:
ԳՈՒՇԱԿ — (գրպանից հայելի հանելով): Ի՞նչ ձայնագրիչ, հայելի է, հանգստացեք. այ մարդ, ես գուշակ եմ:
ԹԱՄԱՐ — Գնչո՞ւ ես:
ԳՈՒՇԱԿ — Չէ, հայ քրիստոնյա, մեռնեմ իմ Աստծուն: (Տիգրանին.) Ձեռդ տուր՝ տեսնեմ:
ՏԻԳՐԱՆ — Չեմ տա:
ԳՈՒՇԱԿ – Հեչ էլ տաս£ Կարտերը բերեք:
ԹԱՄԱՐ — Չկա: Շախմատ ունենք:
ԳՈՒՇԱԿ — Շախմատով չի լինի: Դե տուր ձեռդ, մի վախի, շատ փող չեմ ուզի:
Տիգրանը տալիս է ձեռքը: Գուշակը նայում է, սուլում, էլի է սուլում:
ՏԻԳՐԱՆ — Հը՞:
ԳՈՒՇԱԿ — Ձիու վրա ես, եղբայր, բաշը պինդ բռնես՝ մինչև վերջ կտանի:
ԹԱՄԱՐ — Սպիտակ ձի՞ է:
ԳՈՒՇԱԿ — Գույնը չի երևում® կարմրին ա տալիս ոնց որ®
ՏԻԳՐԱՆ — Երազիս ձին է:
ԳՈՒՇԱԿ — Հենց ինքն ա: Իսկ սա…
ՏԻԳՐԱՆ — Դա ի՞նչ:
ԳՈՒՇԱԿ — Դա բոլորիս մոտ նույնն ա, վերջն ա, մեկս՝ շուտ, մեկս՝ ուշ:
ՏԻԳՐԱՆ — Հիմա իմը շո՞ւտ է, թե՞ ուշ:
ԳՈՒՇԱԿ — Կկվին հարցրու: Հանաք արի. ոչ շուտ է, ոչ ուշ, միջին:
ՏԻԳՐԱՆ — Իսկ եթե լավ սնվեմ, մարզանք անեմ, չծխեմ-չխմե՞մ…
ԳՈՒՇԱԿ — Արա, թե ուզում ես՝ շուտ լինի: Հանաք արի: Դա թողնենք Աստծուն, մեռնեմ իմ Աստծուն£ Կարևորը՝ ձիու վրա ես: Չէ, հիմա փող չեմ վերցնի, հետո կտաս, երբ ձիդ տեղ հասնի, բայց էդ ժամանակ շատ կտաս, էղա՞վ:
ՏԻԳՐԱՆ — Եղավ:
ԳՈՒՇԱԿ — Դե, մի կտոր էլ ուտելու բան տվեք, գնամ:
ԹԱՄԱՐ — Իմ ձեռն էլ կնայե՞ս:
ԳՈՒՇԱԿ — Չէ:
ԹԱՄԱՐ — Ինչի՞ որ:
ԳՈՒՇԱԿ — Նույնն ա՝ մարդ ու կին՝ մի մարմին: Ուտելիք տալո՞ւ ես, քուր:
ՏԻԳՐԱՆ — Տուր, Թամար:
ԹԱՄԱՐ — Արի:
Դուրս են գալիս:
Տիգրանը կանգնում է հայելու առջև և ինքն իրեն առաջադրանքներ տալով՝ փոխում կեցվածքը, դեմքի արտահայտությունը:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Սենյակում՝ Թամարը և Գալուստը: Գալուստը փորձում է գրկել Թամարին:
ԹԱՄԱՐ — Դե թողեք ձեր կատակները, պարոն Գալուստ, ի՞նչ եք անում:
ԳԱԼՈՒՍՏ — Կատակ չկա, զգացմունքներս լուրջ են: Ձեզ լավ նորություն հայտնեցի, մի համբույրի՞ էլ չեք արժանացնում:
ԹԱՄԱՐ — Ի՞նչ նորություն էր որ. կուսակցության ժողովը հաստատել է ամուսնուս թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ ի՞նչ է, չպե՞տք է հաստատեր, էլ ինչո՞ւ էինք այս ամենը ձեռնարկել:
ԳԱԼՈՒՍՏ — Երբ բորբոքվում ես, ավելի ցանկալի ես:
ԹԱՄԱՐ — Է՜, դե թողեք, ցավեցնում եք:
ԳԱԼՈՒՍՏ — Հեշտ եք ասում… Հեշտ եք ասում, կարծում եք՝ ներկուսակցական տարաձայնություններ չկա՞ն. մեր կուսակցությունը հազար ու մի տեսակ բո… մարդկանցից է հավաքված:
ԹԱՄԱՐ — Կարգին մարդկանցից հավաքեիք:
ԳԱԼՈՒՍՏ — Ծիծաղելի բան եք ասում, կարգին մարդ ո՞ւր է. էն խեղճ Դիոգենեսն իզուր չէր, որ լապտերը ձեռքին, օրը ցերեկով, մարդ էր փնտրում© «Հեյ, մարդ կա՞ էս աշխարհում, եկեք տեսնեմ», բայց մարդ չկար:
ԹԱՄԱՐ — Լավ, իսկ ինքն ո՞ւր է:
ԳԱԼՈՒՍՏ — Դիոգենե՞սը:
ԹԱՄԱՐ — Չէ, Տիգրան Հայկի Հայկազյանը, ամուսինս:
ԳԱԼՈՒՍՏ — Չգիտեմ: Երես է առել, ինձնից թաքուն ինչ-որ գործեր է բռնում, ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ սիրուհի ունի:
ԹԱՄԱՐ — Իսկ ձեր թիկնապահնե՞րն ուր են, ինչո՞ւ եք մենակ:
ԳԱԼՈՒՍՏ — Դու կուզեիր, որ երեքո՞վ գրկենք քեզ, քաղցրիկս:
ԹԱՄԱՐ — Արդեն չափն անցաք…
ԳԱԼՈՒՍՏ – Կատակեցի, մի նեղացիր, գեղեցկուհի£ Թիկնապահներիս ուղարկել եմ ամուսնուդ ետևից:
ԹԱՄԱՐ — Այլ կերպ ասած՝ լրտեսում եք:
ԳԱԼՈՒՍՏ — Տիկին, կուսակցությունն ահագին փող է ներդրել ձեր ամուսնու մեջ, քաղաքական հույսեր է կապում նրա հետ. հանգիստ թողնենք, որ մի օյին բերի՞ գլխներիս: (Դարձյալ փորձում է գրկել Թամարին🙂 Դե, մի՛ համառի, մի պաչ, ընդամենը մի պաչ…
Միջանցքից ինչ-որ ձայն է լսվում:
ԹԱՄԱՐ — Այնտեղ մարդ կա:
ԳԱԼՈՒՍՏ — Որտե՞ղ:
ԹԱՄԱՐ — Միջանցքում: Ձայն լսեցի:
ԳԱԼՈՒՍՏ — Չփչփոցի նմա՞ն, թե՞ խռխռոցի:
ԹԱՄԱՐ — Ավելի շուտ՝ խռխռոցի:
ԳԱԼՈՒՍՏ — Կարո, այստեղ արի:
Հայտնվում է գլխիկոր Կարոն:
ԳԱԼՈՒՍՏ — Ես քեզ ո՞ւր էի ուղարկել, այ տղա£
ԿԱՐՈ — Սաքոն գնաց. ես մնացի, որ ձեր անվտանգությունն ապահովեմ:
ԳԱԼՈՒՍՏ — Հրամանիս հակառա՞կ:
ԿԱՐՈ — Դրսում մի կասկածելի անձնավորություն էր ֆռֆռում, մտածեցի…
ԳԱԼՈՒՍՏ — Բա ես քեզ մտածելը չեմ արգելե՞լ:
ԿԱՐՈ — Մոռացա՝ մտածեցի£
ԳԱԼՈՒՍՏ — Դո՛ւրս: Շքամուտքի մոտ սպասիր:
ԿԱՐՈ — Ո՞ւմ:
ԳԱԼՈՒՍՏ — Հրահանգիս:
ԿԱՐՈ — Լսում եմ և ենթարկվում: (Դուրս է գալիս🙂
ԳԱԼՈՒՍՏ — Ահա, թագուհիս, դարձյալ մենակ ենք:
ԹԱՄԱՐ — Չմոտենաք: Ես ապագա նախագահի կին եմ:
ԳԱԼՈՒՍՏ — Բայց մենք հո գիտե՞նք, որ պղպջակ է ձեր այդ նախագահացուն:
ԹԱՄԱՐ — Ամենևին: Նա օր օրի փոխվում է, և չեմ կարծում, թե նրանից լավ թեկնածու կա հիմա:
ԳԱԼՈՒՍՏ — Ինչքան էլ փոխվի, իմ ձեռին է: Իրական նախագահը ես եմ լինելու, ուստի լավ կլինի ինձ հետ հարաբերություններ չփչացնեք, տիկին:
ԹԱՄԱՐ — Ավազակ:
ԳԱԼՈՒՍՏ — Քա՜ղցր կին:
ԹԱՄԱՐ — Ձեռքերդ հեռու. ես նահապետական ընտանիքում մեծացած աղջիկ եմ:
ԳԱԼՈՒՍՏ — (զանգում է բջջային հեռախոսը🙂 Ասա, Կարո: Գալի՞ս է: Դե բարձրացիր էստեղ, շուտ: (Թամարին.) Գալիս է ամուսնյակդ: Ինչո՞ւ տխրեցիր:
ԹԱՄԱՐ — Հակառակը, ուրախ եմ, կարոտել եմ, ո՜նց եմ կարոտել:
ԳԱԼՈՒՍՏ — Ո՜ւխ, չարաճճի:
Գալիս են Սաքոն և Կարոն:
ԳԱԼՈՒՍՏ — Դե՞, ո՞ւր էր գնացել մեր նախագահացուն:
ՍԱՔՈ — Չիմացա, շեֆ, մինչև տոնավաճառ գնացի, հետո աչքիցս կորավ:
ԳԱԼՈՒՍՏ — Ես քեզ գործից կազատեմ: Չլինի՞ կաշառել է քեզ:
ՍԱՔՈ — Նրան ո՞ւր ա էդքան հնարավորություն: Չէ, մասսաների մեջ մտավ ու աչքիցս փախավ, շուստրի ա դառել:
Մտնում է Տիգրանը:
ՏԻԳՐԱՆ — Ողջույն ժողովրդին, սեղանն ինչո՞ւ է ամայի:
ԹԱՄԱՐ — Հենց հիմա գցեմ:
ԳԱԼՈՒՍՏ — Ոչ մի սեղան, հուզականությանը վերջ տվեք. հայերիս բնավորությունն է՝ հենց մի հատ հաջող փռշտում ենք՝ սեղան ենք գցում: Ի՞նչ մի մեծ բան է եղել որ… Կուսժողովը հաստատել է. էդ էլ չլինե՞ր:
ԹԱՄԱՐ — Հա՞:
ԳԱԼՈՒՍՏ — Հա՛: Բա էս գործն ինչի՞ ձեռնարկեցինք:
ՏԻԳՐԱՆ — Լավ, բայց չընթրե՞նք:
ՍԱՔՈ — Ինչի՞ չընթրենք ախր, է՜:
ԳԱԼՈՒՍՏ — Վերջացրու, բկլիկ: Մենք լիքը գործ ունենք: (Տիգրանին.) Ձեր տիկնոջ հետ ընթրեք:
ՏԻԳՐԱՆ — Չեմ հասկանում, էլ ինչո՞ւ եք եկել, եթե պիտի գնաք:
ԿԱՐՈ — Ճիշտ որ:
ԳԱԼՈՒՍՏ — Ձե՛նդ, ասացի:
ԹԱՄԱՐ — Ճիշտ որ, ինչո՞ւ եք եկել, պարոն Գալուստ:
ԳԱԼՈՒՍՏ — Ինչո՞ւ… Դե էն… Հա, էն բոզի տղեն… Կներեք, տիկին, մեքենաբար ստացվեց: Էն ժուռնալիստի պատճառով:
ՏԻԳՐԱՆ — Իմ տանն այլևս չհայհոյեք:
ԳԱԼՈՒՍՏ — Ասացի՝ կներեք: Էնքան կատաղած եմ էդ լակոտի վրա, որ… Նայեք, ինչ է գրում երեկվա թերթում. (Հանելով թերթը, կարդում է🙂 «Կասկած չկա, որ Ազգային ռադիոյի նախկին հաղորդավարը մեզ հայտնի կուսակցության ժողովում առաջ կքաշվի որպես նախագահության թեկնածու, և շատ հնարավոր է, որ վաղը նախագահական գահին մենք կունենանք մի խամաճիկ, ում շարժող թելերը բազմաթիվ են լինելու՝ թե՛ դրսից, թե՛ ներսից: Կասկած չկա նաև…»:
ՏԻԳՐԱՆ — (ընդհատելով): Հերիք է: Ես կարդացել եմ: Ավելի լավ է մտածեք, թե ինչ եք անելու, սա լրջորեն վնասում է ինձ:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՛նձ, ի՛նձ, ի՛նձ:
ՏԻԳՐԱՆ — Լավ, թող լինի՝ մեզ:
ԳԱԼՈՒՍՏ — Ես կլուծեմ այդ խնդիրը և՝ շատ շուտով:
ԹԱՄԱՐ — Կրկնվում եք:
ԳԱԼՈՒՍՏ — Ես ռոբոտ չեմ, տիկին, չեմ հասցնում:
ՍԱՔՈ — Հարցուփորձ եմ արել. էդ լակոտը չի կաշառվում:
ԳԱԼՈՒՍՏ — Հեքիաթ£ Չկաշառվող մարդ չկա, մոտեցում է պետք: Մի խոսքով՝ իմ պրոբլեմն է. դիս իզ մայ փրոբլեմ: Գնացինք: Ցտեսություն:
ՏԻԳՐԱՆ — Մի կարգին հեռուստացույց բերեք, էլի, Գալուստ, սա արդեն շարքից դուրս է գալիս. ընտրարշավին մարդավարի հետևենք:
ԹԱՄԱՐ — Հա, բերեք, էլի£
ԳԱԼՈՒՍՏ — Եթե դուք եք ասում, տիկին… Վաղը կուղարկեմ:
Գալուստը և թիկնապահները դուրս են գալիս:
ԹԱՄԱՐ — Ընթրելո՞ւ ես:
ՏԻԳՐԱՆ — Այո: (Նստում է համակարգչի մոտ🙂
ԹԱՄԱՐ — Համակարգիչը քեզ ընթրիք չի տա:
ՏԻԳՐԱՆ — Մտնեմ ինտերնետ, մինչև բերես:
ԹԱՄԱՐ — Ի՞նչ ես փնտրում էդ ինտերնետներում:
ՏԻԳՐԱՆ — Աշխարհի մեծագույն տիրակալների կենսագրությունները, շատ ուսանելի է:
ԹԱՄԱՐ — Անցյալ անգամ էկրանիդ տկլոր տղերք-աղջկերք էին, ընդ որում` անչափահաս:
ՏԻԳՐԱՆ — Մեղադրել ինձ պեդաֆիլիայի մե՞ջ…
ԹԱՄԱՐ — Տեսածս եմ ասում:
ՏԻԳՐԱՆ — Աչքերդ փակեիր ու չտեսնեիր: Բայց ո՞նց է, որ ես չեմ նկատել: Երևի վիրուս-միրուս է ընկել մեջը: Դե լավ, գնա, գնա, սիրուն ջան:
Թամարը դուրս է գալիս, Տիգրանը միացնում է համակարգիչը: Փափուկ, գաղտագողի սենյակ է մտնում Շխոն և աննկատ նստում բազկաթոռին: Ծխում է:
ՏԻԳՐԱՆ — (վերջապես նկատելով): Ո՞վ ես, որտեղի՞ց, ինչո՞ւ… Է՜յ, Սաքո՛, Կարո՛…
ՇԽՈ — (Տիգրանի բերանը ձեռքով փակելով): Շուխուր մի գցի, նստի, հանգիստ… Ի՜:
ՏԻԳՐԱՆ — Բայց ո՞վ ես:
ՇԽՈ — Շխոն եմ:
ՏԻԳՐԱՆ — Դա ինձ ոչինչ չի ասում. ո՞վ ես, եղբայր:
ՇԽՈ — Չհասկցանք. խի դո՞ւ ով ես: Ասինք՝ Շխոն եմ, էդի քեզի հերիք չի՞: (Տեսնելով, որ Տիգրանն ուզում է հեռախոսը վերցնել🙂 Մոռցի: (Հանում է ատրճանակը, դնում սեղանին🙂 Սխալ դվիժենի չտենամ:
ՏԻԳՐԱՆ — Լավ: Ձեր ուզածն ասեք:
ՇԽՈ — Մի վռազի, վռազողի մերը տղա չի բերի, էսի ծխեմ՝ կխոսենք, համ էլ մի քիչ նայեմ քեզ:
ՏԻԳՐԱՆ — Որ ի՞նչ:
ՇԽՈ — Հեչ: Հետաքրքիր մաստ ես:
Գալիս է Թամարը՝ ընթրիքի մատուցարանով:
ԹԱՄԱՐ — Վա՜յ… Ո՞վ է այս մարդը:
ՏԻԳՐԱՆ — Շխոն: Դու չես թողե՞լ ներս:
ԹԱՄԱՐ — Ես չեմ թողել, դուռը փակ է, գնա նայի:
ՇԽՈ — Էդ էր պակաս՝ իմ մտնելը տենայիք: Բարի իրիգուն, քուր ջան:
ԹԱՄԱՐ — Բարի: Շխոյին էլ ընթրիք բերե՞մ:
ՏԻԳՐԱՆ — Կարծում եմ՝ նա ընթրելու չի եկել:
ՇԽՈ — Հա, լավ կերած եմ. խաշլամա, խորոված-բան… Բայց մի հատ լավ չայ բեր, քուրս, չիֆիր:
ԹԱՄԱՐ — Աչքիս վրա: (Սեղանին է դնում ընթրիքը, ապա, իբր չհասկանալով, սեղանից վերցնում ատրճանակն ու դնում սկուտեղին🙂
ՇԽՈ – Ի® Էս ո՞ւր:
ԹԱՄԱՐ — Ավելորդ իրերը չհավաքե՞մ սեղանից:
ՇԽՈ — (ատրճանակը գրպանը դնելով): Շատ շուստրի կնիկ ա, զենքս տանում էր: Կնգա հարցում բախտդ պոլնի խոդ բերել ա, ախպեր:
ԹԱՄԱՐ — Խաղալիք էր, չէ՞:
ՇԽՈ — Շխոյին ձեռ ես առնո՞ւմ:
ԹԱՄԱՐ — Իսկական է՞ր… Վա՜յ… (Իբր ուշագնաց՝ ընկնում է բազմոցին🙂
ՇԽՈ — Իսկականից շատ շուստրի ա: Է, քուր, թատրոնը պրծավ, վեր կաց, գնա չայը բեր:
ԹԱՄԱՐ — (աչքերը բացելով): Հը՞:
ՏԻԳՐԱՆ — Գնա, Թամար ջան, ինձ բան չի պատահի, զրուցում ենք:
Թամարը դուրս է գալիս:
ՇԽՈ — Հալալ ա, սենց կնգա հետ չես կորի, ախպեր:
ՏԻԳՐԱՆ — Շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ…
ՇԽՈ — Ընձի հանցագործ աշխարն ա ուղարկել. հանցագործ աշխար պլյուս:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ պլյուս:
ՇԽՈ — Ստվերային տնտեսություն:
ՏԻԳՐԱՆ — Դա՞ ինչ կապ ունի:
ՇԽՈ — Որ լավ մտածես՝ ունի: Վաբշե ամեն բան էլ մեզ հետ կապ ունի: Հենց նախարարները կամ վարչապետը, կարծում ես, մեր հետ կապ չունե՞ն:
ՏԻԳՐԱՆ — Իրենք հենց հանցագործն ու ստվերայինն են, էլի:
ՇԽՈ — Բայց՝ փոքր կալիբրի, առանց մեր պադդերժկի՝ հեչ, փուչիկ, րոպեական կարանք տրաքցնենք, ախպեր:
Թամարը բերում է թեյը:
ՇԽՈ — Շնորակալ եմ, ցավդ տանեմ:
ԹԱՄԱՐ — Խնդրեմ: Ինչ համակրելի տղա է:
ՇԽՈ — Վախ: Ծծովի կանֆետ չկա՞ տանը:
ԹԱՄԱՐ — Միայն շոկոլադ:
ՇԽՈ — Լավ, սենց կխմեմ, դարդ մի արա:
ՏԻԳՐԱՆ — (Թամարին): Մեզ մենակ թող:
ՇԽՈ — Մենակ չէ, էրկուսով. հանրահաշվից թուլ ե՞ս, ապեր: Գնա, քուր ջան:
Թամարը գնում է:
ՇԽՈ — Մի խոսքով, ախպեր, մենք էս ընտրական դվիժենուն ուշադիր հետևում ենք, ջոկում ես, չէ՞, ինչ եմ ասում: Սկզբում ուզում էինք մեր մարդուն դնենք, բայց հետո էղած թեկնածուներին նայեցինք ու տեսանք, որ դրանք էլ մերն են, չարժի էս գործի վրա լիշնի մարդ զբաղացնել: Ու անկեղծ ասեմ՝ դու ոնց որ ամենահարմարն ես մեզի:
ՏԻԳՐԱՆ — Ինչո՞ւ որ:
ՇԽՈ — Դեհ, էսի ասելու բան չի, նյուխով ենք ջոկում: Ստորագրություն պտի հավքվի՞:
ՏԻԳՐԱՆ — Հավաքում են:
ՇԽՈ — Գալո՞ւստը: Էտի կհավքի, շատ բոզի տղեն ա: Փող ա պե՞տք:
ՏԻԳՐԱՆ — Հավաքում են:
ՇԽՈ — Լավ ա, թող հավքեն: Մենք էլ ձեռ կբռնենք: Բայց…
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ բայց:
ՇԽՈ — Փողի անուն լսեցիր՝ աշխուժացար, ապեր, աչուկներդ պլպլաց: Հարցեր կան:
ՏԻԳՐԱՆ — Ասա:
ՇԽՈ — Նախագա դառար, մեզ չպտի կպնես, վաբշե:
ՏԻԳՐԱՆ — Բա որ հիմա ասեմ՝ հա, հետո կպնե՞մ:
ՇԽՈ — Ի՜: Ապե, մի օր էլ կզարթնես, կտենաս՝ չկաս, ջոկի՞ր, էտի մեր հմար մեկ անգամ մեկ ա: Մեզ չպտի կպնես, մեր տերիտորյաներին չպտի կպնես, դրանց մենք ենք կթում, բայց մի վախի, քեզ էլ մի բան կհասցնենք:
ՏԻԳՐԱՆ — Բա որ երկիրը բարդակ դառնա՞:
ՇԽՈ — Վիրավորիր, ախպեր: Մենք երկիրը զակոնի մեջ կպահենք, այ, որ մեր հետ լեզու չքթար, էդ վախտ իսկականից բարդակ կդարձնենք: Մի մտածի, ամեն ինչ լավ կլնի, թե որ քեզ ճիշտ պահես: Ուրեմն սենց, մեր տղերքից քեզ թիկնապահ կվերցնես. պինդ, քարի պես տղեք են, աշխատակազմիդ մեջ էլ մի հոգի մեզնից կլնի, որ կապը պահի, մոմենտի տակ կարող ա պետք գա, չէ՞: Աղավարի կապրես, երկրիդ մեջ պրոբլեմ չես ունենա, տո հենց դրսում էլ, հա, հաստատ, մեր ձեռները երկար են: Մտածի՝ տես, թե չէ ստավկեն ուրիշի վրա կդնենք ու քու համար լավ չի ըլի:
ՏԻԳՐԱՆ — Քանի՞ օր եք տալիս մտածելու:
ՇԽՈ — Ի՛: Էդ ռիթմով ես աշխատելո՞ւ. ասա կորանք, էլի: Ոչ մի օր, հիմա վռազ մտածի, մինչև ես չայս խմեմ:
ՏԻԳՐԱՆ — Պայմանագիր պիտի կնքե՞նք:
ՇԽՈ — Բա ո՞նց, նատարյուսով էլ հաստատենք, թերթում էլ հայտարարություն տանք: Խնդալու բաներ մի ասա: Խոսքը հերիք ա:
ՏԻԳՐԱՆ — Չխորհրդակցե՞մ:
ՇԽՈ — Հռոմի պապի հե՞տ:
ՏԻԳՐԱՆ — Չէ, կուսակցության:
ՇԽՈ — Գալուստ-մալուստների՞: Ապեր, ինձնից քեզ խորհուրդ, դրանցից ինչքան շուտ ազատվես՝ քու օգուտն ա:
ՏԻԳՐԱՆ — Կօգնե՞ք:
ՇԽՈ — Տենանք հլա: Թող ընտրություններն անցնի: Հը՞, մտածեցի՞ր: Դե թխի գա:
Միմյանց ձեռք են սեղմում:
ՇԽՈ — Ապրես: Քեզ մի գաղտնիք ասեմ՝ դու լավ էլ պրեզիդենտ կլնես: Դե ես գնացի: Մեր վստրեչի մասին, ինքդ ես ջոկում, ոչ ոք չիմանա: Խատյա, ապեր, իմանում են՝ իմանան, էտի մեզ ի՞նչ պտի անի որ, հը՞: (Ծիծաղում է🙂 Բայց դե որ չիմանան՝ ավելի լավ, նավսյակի:
Հայրիկն է գալիս:
ՇԽՈ — Ի՜: Էս ի՞նչ կայֆ պապիկ ա, ախպեր, վայ քու ցավը տանեմ: (Հայրիկի թուշը կճմտելով🙂 Բու-բու-բու… Վախցա՞ր, դե բլդուղ:
ՏԻԳՐԱՆ — Հայրս է:
ՇԽՈ — Հա՞: Բարև, հեր ջան: Ի: Բարևս խի՞ չի առնում, կարող ա՞ բես եմ:
ՏԻԳՐԱՆ — Չի խոսում: Պատերազմում էսպես եղավ:
ՇԽՈ — Դու չգնացիր կռիվ, հորդ ղրգիր, չէ՞, Տիկո… Շատ շուստրին ես, է՛: Բա որ ասում եմ՝ լավ պրեզիդենտ կլնե՞ս: Մեր համար արուն ա թափել մեր հերը, ես քու կյանքին մեռնեմ, բու-բու-բու-բու: Տեսնում ե՞ս, Տիգրան ախպեր, բա մենք իրավունք ունե՞նք էս մարդուն խաբենք, երբեք, էտի մեզ չի ներվի, կարգին երկիր պիտի սարքենք: (Հայրիկին.) Այ հեր, ասում եմ՝ տղուդ հետ կարգին երկիր սարքենք, որ դու էլ մեջը քու համար գուլյատ ըլնես, աղավարի ֆռֆռաս£ Կուղարկենք Բադեն-Բադեն, բուժվես, ծտեր կապես, բա ո՞նց:
Հայրիկը, հոգնած, ձեռքը թափ է տալիս, գնում:
ՇԽՈ — Չհավատաց: Մարդու հավատը կորցրել ես, Տիկո, բա սենց հեր են պահո՞ւմ, այ ախպեր:
ՏԻԳՐԱՆ — Ոնց կարացե՝ պահել եմ, քու հնարավորությունները չկա վրես:
ՇԽՈ — Ի, գողականի անցա՞ր: Ասում եմ, չէ՞, շատ շուստրին ես, թաքնված տաղանդ, վունդերկինդ: (Կողքի սենյակից լսվում է Հայրիկի տխուր դուդուկը🙂 Էսի որդի՞ց ա, ապեր:
ՏԻԳՐԱՆ — Հայրիկն է:
ՇԽՈ — Վա՛խ: Ուղիղ սրտիս խփեց®
ՏԻԳՐԱՆ — Հիշողություննե՞ր արթնացան:
ՇԽՈ — Հա:
ՏԻԳՐԱՆ — Երևի ձեր ծնողներին հիշեցիք, չկան, հա՞:
ՇԽՈ — Խի՞, լավ էլ կան£ Չէ£ Նադյային հիշեցի, Կրիվոյ Ռոգ, նստած էինք:
ՏԻԳՐԱՆ — Նադյան էլ էր նստա՞ծ:
ՇԽՈ — Էտի արդեն քեզ չի վերաբերվում, քու թեման չի: Արի ստե£ Արի ստե, արա£ (Մի կապուկ փող է հանում, դնում սեղանին🙂 Առ, էսի քեզ մանդր-մունդր ծախսերի համար: Մեր քրոջը շոր-մոր կառնես, մեր հորը՝ պամպերս-մամպերս-պաբիրոզ-բան… Մի խոսքով, կարգին շողուլի էկեք, աշխարի դեմ ենք հելնում, հո խայտառակ չե՞նք ըլնելու: Դե դավայ: Ինձ ճամփու դնել պետք չի, սովոր չեմ, կոշտ մեձըցած տղա եմ: Գալս իմացա՞ր, որ գնալս իմանաս: (Երգելով գնում է🙂 «Ճամփեն պիտի չիմանա, թե ուր կերթամ ես»:
ՏԻԳՐԱՆ — Հաջող:
ՇԽՈ — Հաջող: Փողը ծախսի, չդնես բանկ՝ քնցնես, էլի կտանք՝ թե քեզ լավ պահեցիր:
Ներս է գալիս Թամարը:
ԹԱՄԱՐ — Գնա՞ց: Ո՞վ էր այդ համակրելի պարոնը:
ՏԻԳՐԱՆ — Երկրի իրական տերը:
ԹԱՄԱՐ — Բա ո՞նց է լինելու:
ՏԻԳՐԱՆ — Առայժմ միասին տիրություն կանենք, հետո… հետո կերևա… Մի բան կմտածեմ: Մեկին քսի կտամ մյուսի վրա, էն մյուսին՝ էն մեկի® վերջում կմնամ ե՛ս, ե՛ս, Ե՛ս:
Այստեղ կարելի է ընդմիջում անել:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Տիգրան, Լարա:
ԼԱՐԱ — Միստր Տիգրան… (Փորձելով ազատվել Տիգրանի գրկից🙂 Այսպես դուք անգլերեն չեք սովորի:
ՏԻԳՐԱՆ — Դու ուզում ես, որ մի ինչ-որ անգլերեն փոխեմ քեզ հե՞տ, սիրունս:
ԼԱՐԱ — Բայց ձեզ պետք է, չէ՞:
ՏԻԳՐԱՆ — Ահ, թոզփչոց է, ձևականություն, թող թարգմանիչներն իմանան, ես մի երկու ընդհանուր բան էլ իմանամ, հերիք է, անդստե՞ն: Վերջապես ես ռուսերեն գիտեմ, իսկ մեր հիմնական կարգախոսն ի՞նչ է ասում՝ «Հավերժ Ռուսիայի հետ»:
ԼԱՐԱ — Ձեր կինը կգա հանկարծ:
ՏԻԳՐԱՆ — Հանկարծ չի գա, հեռու եմ ուղարկել:
ԼԱՐԱ — Ո՞ւր:
ՏԻԳՐԱՆ — Վարսավիրանոց, ինձ վայել կնոջ տեսք ստանալու, իսկ դա երկար պատմություն է£
ԼԱՐԱ — Դուք նրան չե՞ք սիրում:
ՏԻԳՐԱՆ — Ես քեզ եմ սիրում, քաղցր:
ԼԱՐԱ — Իսկ նրա՞ն:
ՏԻԳՐԱՆ — Դե ի՞նչ ես կպել՝ նրան, նրան… Նրան հարգում եմ: Քի՞չ է:
ԼԱՐԱ — Չէ, բավական է: Պարոն Տիգրան:
ՏԻԳՐԱՆ — Դու մի րոպե կարո՞ղ ես լռել, խոսող բերան համբուրելը դժվար է:
ԼԱՐԱ — Սպասեք, բան եմ ասում:
ՏԻԳՐԱՆ — Ասա, կյանք:
ԼԱՐԱ — Ես լավ թարգմանիչ եմ, գիտե՞ք, փորձ էլ ունեմ:
ՏԻԳՐԱՆ — Հասկացա: Չկասկածես, դու ես լինելու իմ թարգմանիչը բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին: Մնում է մի պստիկ բան:
ԼԱՐԱ — Ի՞նչ:
ՏԻԳՐԱՆ — Ընտրվեմ:
ԼԱՐԱ — Ժողովուրդը հո կույր չի՞, որ ուրիշ մեկին ընտրի: Հենց մենակ ես՝ մի հարյուր ձայն կհավաքեմ, բոլոր ընկեր-բարեկամներիս կհամոզեմ, որ ձեզ տան իրենց ձայները:
ՏԻԳՐԱՆ — Դեհ, ուրեմն մնում է էլի մի բան:
ԼԱՐԱ — Ի՞նչ:
ՏԻԳՐԱՆ — Որ սիրես ինձ:
Շխկոց—թխկոցի ձայն:
ԼԱՐԱ — Վա՜յ, ձեր կինը եկավ:
ՏԻԳՐԱՆ — Ոչ, հայրիկն է:
ԼԱՐԱ — Հայրիկը տա՞նն է: Դուք ինձ խայտառակ կանեք:
ՏԻԳՐԱՆ — Մի վախեցիր, ես նրան փակել եմ իր սենյակում:
ԼԱՐԱ — Փակե՞լ, հայրիկի՞ն… Օ մայ գադ: Չարաճճի տղա:
ՏԻԳՐԱՆ — Արա, այ էդպես արա, իբր ես փոքր տղա եմ:
ԼԱՐԱ — (շոյելով): Խեղճ երեխա, քեզ չե՞ն սիրել փոքր հասակում:
ՏԻԳՐԱՆ — Հակառակը, շատ են սիրել, ում ալարը չէր գալիս՝ կմճտում էր: Դե սիրի ինձ:
ԼԱՐԱ — Իսկ ֆազըրը դուռը չի բացի՞:
ՏԻԳՐԱՆ — Չէ, ա՛յ, այս չափի կողպեք եմ դրել: Դե թող բլուզդ հանեմ, թող, չես տեսնո՞ւմ, ինչպես եմ դողում: Դու ինձ կսպանես, չար աղջիկ, դու չես թողնի՝ էս երկիրը կարգին նախագահ ունենա:
ԼԱՐԱ — Էդ մեկը չէ, պիտի ունենա. ասեք՝ ի՞նչ անեմ, որ ունենա:
ՏԻԳՐԱՆ — Արի գրկեմ, կյանք, արի…
Անսպասելի հայտնվում են Գալուստը, Սաքոն, Կարոն: Գալուստը ձեռնոցներով է: Սիրահարները սթափվում են: Լարան ճչալով կարգի է բերում հագուստը:
ՏԻԳՐԱՆ — Ի՛: Էլ փորձանք կա՞, գլխիս խաղաք: Ինչո՞ւ եք առանց նախազգուշացման եկել, ինչո՞ւ դուռը չեք թակում:
ԳԱԼՈՒՍՏ — Էս վայ թե անգլերեն եք պարապում, հա՞:
ՏԻԳՐԱՆ — Հա: Բայց ես հարց տվի:
ԳԱԼՈՒՍՏ — Կներեք, Տիգրան Հայկի, բայց քարոզարշավն սկսվում է ու մինչև նրա ավարտը դուք պիտի լիովին ենթարկվեք մշակված ռեժիմին: Այ, երբ հաղթենք՝ այն ժամանակ կարող եք անգլերեն պարապել՝ երբ ուզեք, նույնիսկ՝ ֆրանսերեն:
ԼԱՐԱ — Ես գնամ, պարոն Տիգրան:
ՏԻԳՐԱՆ — Գնացեք, Լարա, վաղը կշարունակենք ընդհատված տեղից: Կզանգեմ:
ԼԱՐԱ — Բայ, բայ: (Դուրս է գալիս🙂
ՏԻԳՐԱՆ — Այսուհետև, խնդրում եմ, դուռը թակել: Իսկ ձեր թիկնապահներին ասեք, որ քունջուպուճախ չընկնեն, ի՞նչ տգեղ սովորություն է:
ԳԱԼՈՒՍՏ — Դա ձեր անվտանգության համար է:
ՏԻԳՐԱՆ — Ախր նա բազմոցի տակ է մտել, էնտեղ էլ հո տեռորիստ չի՞ թաքնվել:
ՍԱՔՈ — (վեր կենալով հատակից): Բայց կարող ա օձ գցած լինեն, չէ՞:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ օձ:
ՍԱՔՈ — Կոբրա:
ԿԱՐՈ — Էտի որ կծեց՝ պրծ, թե դրել ես, արի տար:
ՏԻԳՐԱՆ — Դա հնարավո՞ր է:
ԳԱԼՈՒՍՏ — Լիովին© տեռորի ընդունված ձևերից է£
ՏԻԳՐԱՆ — Լսեք, դուք ինձ այն ժուռնալիստից պաշտպանեք, նա կոբրայից էլ թունավոր է: Երեկվա հոդվածը կարդացի՞ք, ասում է՝ «Հիվանդության պատճառով բանակից զորացրել են», և սպառնում է, որ հաջորդ անգամ հիվանդության անունը կտա:
ԳԱԼՈՒՍՏ — Թունդ հիվանդությո՞ւն է:
ՏԻԳՐԱՆ — Ինչ էլ լինի՝ կոմպրոմատ է:
ԳԱԼՈՒՍՏ — Լսիր, գոնե զենք բռնել հասցրի՞ր բանակում:
ՏԻԳՐԱՆ — Չէ: Ինչի՞ որ, պե՞տք է:
ԳԱԼՈՒՍՏ — Անշուշտ: Նախագահն է՞լ զենքի հետ վարվել չիմանա: (Գրպանից ցելոֆանե տոպրակ է հանում, միջից՝ ատրճանակ🙂 Ահա:
ՏԻԳՐԱՆ — (վախեցած): Չէ:
ԳԱԼՈՒՍՏ — Հա:
ՏԻԳՐԱՆ — Չէ:
ԳԱԼՈՒՍՏ — Հա:
ՏԻԳՐԱՆ – Չէ£
ԳԱԼՈւՍՏ – Ի® Հո երեխա չե՞ս:
ՏԻԳՐԱՆ — Երեխա եմ… այսինքն՝ չէ:
ԳԱԼՈՒՍՏ — Վերցրու, տեսնենք սազո՞ւմ է:
ՏԻԳՐԱՆ — Ինչ սիրուն է:
ԳԱԼՈՒՍՏ — Բռնիր:
ՏԻԳՐԱՆ — (զենքը մատով շոշափելով): Ինչո՞ւ ես ձեռնոցով:
ԳԱԼՈՒՍՏ — Սիրում եմ ձեռնոց: Դե վերցրու զենքը, տղամարդ:
ՏԻԳՐԱՆ — (հմայված): Վերցնե՞մ:
ԳԱԼՈՒՍՏ — Անշուշտ:
ՏԻԳՐԱՆ — (վերցնելով զենքը): Կրա՛կ, կրա՛կ, կրա՛կ… (Պահում է ներկաների վրա🙂
Սաքոն և Կարոն ընկնում են հատակին:
ԳԱԼՈՒՍՏ — Լցրած չի, մի վախեցեք:
ՏԻԳՐԱՆ — Կրա՛կ, կրա՛կ, կրա՛կ…
ԿԱՐՈ — Վերցրու դրա ձեռից, էլի:
ԳԱԼՈՒՍՏ — Փամփուշտ չկա մեջը, այ դդում:
ՍԱՔՈ — Ասում են՝ դատարկ զենքը տարին մի անգամ կրակում ա:
ԳԱԼՈՒՍՏ — (Տիգրանին): Լավ, հերիք է, բոլորիս սպանեցիր, հիմա տուր: (Ատրճանակը վերցնում, պահում է տոպրակի մեջ🙂
Հարևան սենյակի դուռը թակում են:
ՍԱՔՈ — Ո՞վ է, որտեղի՞ց, ինչի՞:
ՏԻԳՐԱՆ — Հայրիկն է, երևի զուգարան է ուզում: (Բացում է հարևան սենյակի դուռը🙂
Հայրիկն արագ անցնում է սենյակով՝ հայհոյելով Տիգրանին:
ԳԱԼՈՒՍՏ — Ձեր անգլերեն պարապմունքի զոհն է խեղճը, չէ՞: Այսպես եք հարգում մեծին: Եվ այս մարդուն մենք ուզում ենք նախագահ դարձնել: Ես ինձ չեմ ների, չէ, ես էլ ներեմ՝ Աստված չի ների:
ՏԻԳՐԱՆ — Իմ հոր հետ ես մի կերպ լեզու կգտնեմ, դուք ժուռնալիստի մասին մտածեք:
ԳԱԼՈՒՍՏ — Ժուռնալի՞ստ, ի՞նչ ժուռնալիստ, նոր չսպանեցի՞ք՝ կրա՛կ, կրա՛կ, կրա՛կ… Երեք փամփուշտ, երկուսը՝ կրծքին, երրորդը՝ ճակատին՝ կոնտրոլ, այսպես ասած, ու վե՛րջ, չկա՛ ժուռնալիստը:
ՏԻԳՐԱՆ — Եվ այս անլուրջ մարդուն լուրջ գործ են վստահել:
ԳԱԼՈՒՍՏ — Կրկնում եմ՝ դուք սպանել եք ձեր թշնամուն: Ռադիոն միացրեք և լսեք վերջին լուրերը, արդեն երևի ասեն:
ՏԻԳՐԱՆ — Սպանե՞լ…
ԳԱԼՈՒՍՏ — Այո, սպանել եք: Ձեր մատնահետքերով զենքն անձամբ հայտնաբերել եմ սպանության վայրում, հիմա գրպանումս է:
ՏԻԳՐԱՆ — (կռահելով): Ես քո տիրոջ…
Սաքոն ու Կարոն բռնում են նրան:
ԳԱԼՈՒՍՏ — Հանգիստ, մարդասպան պրեզիդենտ, հանգիստ: (Ձեռնոցները հանելով🙂 Կարելի է հանել, քրտնեցին ձեռքերս. տանել չեմ կարողանում ձեռնոց:
ՏԻԳՐԱՆ — Մատնահետքերս էին պետք, հա՞, տականք: (Խեղճանալով🙂 Գալուստ, հո չե՞ս ուզում ինձ կործանել. ինչո՞ւ, ի՞նչ եմ արել: Լսիր, արի մարդավարի խոսենք, ի՞նչ է ուզածդ, ուզում ես հրաժարվե՞մ էս գործից, է ասեիր… Մենակ թե ինձ բանտերը չգցեք: Գալուստ, մի լռի, մի բան ասա:
ԳԱԼՈՒՍՏ — Իրար մի անցի, քեզ նստացնել ոչ ոք չի ուզում:
ՏԻԳՐԱՆ — Հա՞:
ԳԱԼՈՒՍՏ — Հա: Սա մեզ պետք է՝ քեզ բռան մեջ պահելու համար, որ չհաբրգես ու մեր վրից թռնես՝ ժողովրդական լեզվով ասած: Մենակ սա չի, էլի վարկաբեկող նյութեր ունեմ, տեսաժապավեններ, բա ո՞նց:
ՏԻԳՐԱՆ — Բայց ինչո՞ւ®
ԳԱԼՈՒՍՏ — Համենայնդեպս, ապահովենք մեզ, չի խանգարի:
ՏԻԳՐԱՆ — Իսկ իրականում ո՞վ է սպանել, Սաքո՞ն:
ՍԱՔՈ — Ի՛, էդ էր պակաս:
ՏԻԳՐԱՆ — Կարո՞ն:
ԿԱՐՈ — Բերանդ խերով բաց, ես մակրուշնիկ չեմ: Չէ, կարամ մարդ սպանեմ, բայց՝ մենակ զոքանչիս© այ մարդ, ըտենց հրեշ էս երկիրը չի տեսել, էրեգ ասում եմ՝ այ մեր…
ԳԱԼՈՒՍՏ — Սպասի դու էլ քո զոքանչով, դրա ժամանակը չի:
ՏԻԳՐԱՆ — (Գալուստին կասկածոտ նայելով): Դո՞ւ…
ԳԱԼՈՒՍՏ — Մարդ ենք վարձել, քիլլեր:
Վերադառնում է հայրիկը, ձեռքերով ինչ-որ բան ասում:
ՏԻԳՐԱՆ — Հանգիստ, հեր ջան, մի կատաղի:
ԳԱԼՈՒՍՏ — Մարդասպանի հայր է, ո՞նց չկատաղի:
ՏԻԳՐԱՆ — Սուտ է, հայրիկ, չհավատաս:
Հայրիկը նայում է ու հեռանում:
ԳԱԼՈՒՍՏ — Բայց ի՞նչ է եղել որ, խանգարում էր քեզ էդ ժուռնալիստը, չէ՞, դու չէիր ասո՞ւմ՝ մի բան արեք, դե արեցինք:
ՏԻԳՐԱՆ — Լավ, լավ, հերն էլ անիծած, թող իրեն կարգին պահեր:
ԳԱԼՈՒՍՏ — Իհարկե:
ՍԱՔՈ — Բա մի մաղարիչ չես անո՞ւմ:
ՏԻԳՐԱՆ — Անեմ, չեմ հրաժարվում:
ԳԱԼՈՒՍՏ — Ոչ մի մաղարիչ, վաղվանից գնում ենք շրջանները, ժողովրդին հանդիպելու:
ԿԱՐՈ — Այ, ուտել-խմելն էդ ժամանակ տես՝ թթի արաղ, կոնյակ, խորոված, խաշլամա, տարայ-նինա, տաշ-տաշ-տաշ…
ԳԱԼՈՒՍՏ — Ձա՛յնդ, անկուշտ: «Խաշլամա»: Կլինի՝ խաշլամա էլ, գինի էլ, օղի էլ, քյաբաբն էլ վրայից, բայց ամեն բան իր ժամանակին և ամենակարևորը՝ չափի ու ձևի մեջ: (Գրպանից թուղթ հանելով ու տալով Տիգրանին🙂 Վաղվա գրաֆիկն է, քնելուց առաջ կկարդաս:
ՏԻԳՐԱՆ — Միայն վաղվա՞:
ԳԱԼՈՒՍՏ — Այո: Մեր ամեն մի շրջան, հենց ամեն մի գյուղ, տո հենց ամեն մի թաղ իր մոտեցումն է պահանջում, նեղ-տեղայնական մենթալիտետ՝ այսպես ասած:
ՏԻԳՐԱՆ — Բա էն ճառն իզուր եմ անգիր արե՞լ:
ԳԱԼՈՒՍՏ — Ճառը հիմնականում նույնը կմնա, բայց ամեն անգամ ինչ-որ նոր բաներ կավելանան կամ կպակասեն: Օրինակ, «Լավ է կույր աչոք, քան մտոք» ասույթը Հրազդանի շրջանում չես ասի, չէ՞, կնեղանան, ու էսպես էլի շատ բաներ: Մի խոսքով, ուշադիր կարդա ցուցմունքները, այնտեղ ամեն բան գրված է: Մենք գնացինք: (Կճմտելով Տիգրանի թուշը🙂 Այ դու մարդասպան:
Դուրս են գալիս:
ՏԻԳՐԱՆ — (ինքն իրեն): Լավ, Գալուստ ախպեր, դու Տիգրանին վատ ես ճանաչում, դեռ կտեսնենք՝ ով ում, ճտերն աշնանն են հաշվում:
Գալիս է հայրիկը:
ՏԻԳՐԱՆ — Էդպես չի՞, հեր, ճտերն աշնանն են հաշվում, չէ՞:
Հայրիկը փորձում է հասկացնել, թե՝ էս ի՞նչ ես անում, էս ո՞ւր ես խրվել, ա՛յ տղա:
ՏԻԳՐԱՆ — Է՜, քու հավեսը չունեմ: Թողեք հանգիստ պրեզիդենտ դառնամ, էլի, հո ինձ համար չի՞ էդ անտերը, քեզ համար է, նրա, մյուսի, վերջապես երկրի, ազգի:
Հայրիկը ծիծաղում է:
ՏԻԳՐԱՆ — (կատաղած): Դե գնա դու էլ, հերիք եղավ, երես եմ տվել բոլորիդ, վզիս եք նստել… (Առավել կատաղելով, հրելով սայլակը🙂 Արի դու գնա քո տեղը, հա՞, գնա ու էսօր էլ չերևաս, գնա:
Սայլակը հրում է դեպի հայրիկի սենյակը:
ՏԻԳՐԱՆ — (մենախոսում է): Հենց այսպես, այո, ես եմ էս երկրի աղը, ես գիտեմ՝՝ ինչպես ճիշտ կառավարել այս երկիրը, այս ժողովրդին, և իզուր չէ, որ ժողովուրդը վստահում է ինձ, ժողովուրդն իր գենետիկ իմաստնությամբ իմ մեջ տեսնում է ապագա փրկչին, ժողովուրդը չի սխալվում, ժողովրդին չես խաբի, ժողովուրդն ինձ է տալու իր քվեն:
Մտնում է Թամարը, նրա ետևից գալիս է Կալիկը և լուռ ու աննկատ կանգնում ստվերում: Այս ընթացքում լսվում է ռադիոյի ձայնը:
ՌԱԴԻՈ — «Հարգելի ռադիոլսողներ, եթերում է «Ձայն մեծաց» հաղորդումը: Ձեզ կներկայացնենք հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյանից»: Կարդում է Տիգրան Հայկազյանը»:
ԹԱՄԱՐ — Դու ես:
ՏԻԳՐԱՆ — Այո: Հին ձայնագրություն է:
Սկսվում է ընթերցումը Մատյանի՝ ԲԱՆ Ե, գլուխ Գ, «®Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա®» տողից սկսած:
ԹԱՄԱՐ — Հիմա ձայնդ փոխվել է, էլ այսպես չի:
ՏԻԳՐԱՆ — Բա ո՞նց է:
ԹԱՄԱՐ — Մի տեսակ լարվել է, բարակել, ինչ-որ օտար երանգ է հայտնվել:
ՏԻԳՐԱՆ — Դու քո մասին մտածիր, սա ի՞նչ սանրվածք է, ճաշակդ կորցրե՞լ ես, տիկին, նախագահի կնոջը վայել սանրվա՞ծք է:
ԹԱՄԱՐ — Առայժմ՝ թեկնածուի. թեկնածուին էլ վայել չի՞:
ՏԻԳՐԱՆ — Կատակդ նույնքան անհաջող է, որքան սանրվածքդ: Եվ անջատիր այդ ռադիոն, կտրի դրա ձայնը:
Կալիկն անջատում է ռադիոն:
ՏԻԳՐԱՆ — Շնորհակալ եմ: (Սթափվելով🙂 Սա՞ ով է, որտեղի՞ց բուսնեց: Դու ես բերե՞լ, տիկին:
ԹԱՄԱՐ — Այո: Շատ է ուզում քեզ հետ խոսել, ասում է՝ խիստ կարևոր է, խոստացել է տասը րոպեից ավելի չզբաղեցնել:
ԿԱԼԻԿ — Այո, տասը րոպե, ջանիդ մեռնեմ, ես իմ ապագա նախագահի րոպեները հարգում եմ: (Թամարին.) Մեզ մենակ թողնեիր, էլի, կյանք, լավ էլի, շատ եմ խնդրում, մի նեղանա, վա՜յ:
ԹԱՄԱՐ — Թողնեմ, ինչո՞ւ ոչ: (Դուրս է գալիս🙂
ՏԻԳՐԱՆ – Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում£
ԿԱԼԻԿ — Ինձ Կալիկ են ասում, Կա-լիկ, մատաղ քեզ:
ՏԻԳՐԱՆ — Ինչո՞ւ:
ԿԱԼԻԿ — Կալիկ, էլի, կալյոս, անիվ. վայ, չես հասկանո՞ւմ, այ տղամարդ: Դեղ, էլի, հաբ, բա անիվի նման չի՞… Լսի, դու հեչ կալյոս կուլ չես տվե՞լ, էս ի՞նչ շատ կարգին տղամարդ ես, մատաղ քեզ:
ՏԻԳՐԱՆ — Ինչ-որ խրոնիկ հիվանդություն ունե՞ս:
ԿԱԼԻԿ — Իհ, դե բոլորս էլ մի քիչ հիվանդ ենք, չէ՞, բա չգիտե՞ս այդ բանը, միամիտ գազան: Վախ, մամա ջան, ինչ կեցվածք ունի, իսկը՝ անապատի տիրակալ բեդվին:
ՏԻԳՐԱՆ — Ձիու վրա՞:
ԿԱԼԻԿ — Հա, մեռնեմ քեզ, ձիու վրա, անապատի մեջ, արևի ֆոնին, մտրակը ձեռքիդ, շրխկ… վախ… շրխկ… վախ… Խփի, էլի, խփի:
ՏԻԳՐԱՆ – Ձեռ քաշի£
ԿԱԼԻԿ — Ձայնդ գրգռող է, խփի, խփի, քո ձայնն ինձ վատացնում է, մամայիս արև, ներսս վեր ու վար է լինում, վեր-վար, վեր-վար…
ՏԻԳՐԱՆ — Կալիկ, սիրելիս, սթափվիր:
ԿԱԼԻԿ — Վախ: (Թեթև խփում է Տիգրանին՝ գոտկատեղից ներքև🙂
ՏԻԳՐԱՆ — Խոստացել ես՝ տասը րոպե, ոչ ավելի, հարգելիս:
ԿԱԼԻԿ — Սիրելիս-ը ավելի լավ էր: Ախ©.. (Նորից է խփում🙂
ՏԻԳՐԱՆ – Ի՞նչ ես անընդհատ խփում, ինչ-որ բան սխալ եմ հագե՞լ:
ԿԱԼԻԿ — Չես հասկանո՞ւմ, այ տղամարդ, ախր շատ լավն ես, է, վայ ինչ ծիծաղելի բան ես ասում, լսի, «Սխալ եմ հագել», բա դու սխալ հագնո՞ղ ես, մամայի արև, ի՛, չարաճճի:
ՏԻԳՐԱՆ — Արի վերջապես կոնկրետանանք:
ԿԱԼԻԿ — Դե արի, ես էլ դա եմ ասում, էլի, կյանք, դե արի, վայ:
ՏԻԳՐԱՆ — Է՜, չեղավ, հիմա Սաքոյին կկանչեմ:
ԿԱԼԻԿ — Սաքոն ո՞վ ա, անունը վատը չի, Սաքո, էսպես քոթոթի պես դմբո տղամարդ է՞: Մի կանչի, հա՞, արի խոսենք:
ՏԻԳՐԱՆ — Վերջապես: Դե ասա:
ԿԱԼԻԿ — Դե ի՞նչ ասեմ, վայ, ինձ ուղարկել են:
ՏԻԳՐԱՆ — Ո՞վ:
ԿԱԼԻԿ — Դու մի վախենա, մերոնք, էլի. Կոկոն, Ժանչիկը, Արկաշիկը… մերոնք, էլի:
ՏԻԳՐԱՆ — Շարունակիր:
ԿԱԼԻԿ — Չարաճճի տղամարդ, մենք ուզում ենք իմանալ՝ դու ինչպե՞ս ես վերաբերվում սեքսուալ փոքրամասնությունների հարցին, ա՞:
ՏԻԳՐԱՆ — Եթե անկեղծ՝ էնքան էլ չէ…
ԿԱԼԻԿ — Վայ, հետամնաց տղամարդ, մեզ էդպես նախագահ պետք չի, չէ-չէ-չէ-չէ:
ՏԻԳՐԱՆ — Բայց հարգում եմ:
ԿԱԼԻԿ — Հա՞ որ, սուտ ես ասում, է, աչքերիցդ տեսնում եմ: Չէ, դու թքեցիր փայտիկին. ափսոս, անձնական համակրանք ունեցա, բայց ոնց որ քաշվեցիր:
ՏԻԳՐԱՆ — Ինչի՞, էդքան շատ ե՞ք:
ԿԱԼԻԿ — Քիչ չենք, բայց քանակը չի, որակն է, ջանս, որակը, մենք գուցե էդքան շատ չենք, բայց ուժեղ ենք:
ՏԻԳՐԱՆ — Լավ, էլի, ձեր ուժը ո՞րն է:
ԿԱԼԻԿ — Ի, որ էսպես մռութդ բռնեցի, է… Չէ, դու ինձ վիրավորեցիր մինչև ամենախորքերս: Վայ, էս ի՞նչ ասացի` մինչև ամենախորքերս: Այ միամիտ գազան, չգիտե՞ս, որ Եվրախորհրդի կանոնադրությունը մեզ համար ա գրվա՞ծ, էնտեղ գրված է՝ հարգել սեռական փոքրամասնություններին, ոչ մի դեպքում չկպնել, վայ:
ՏԻԳՐԱՆ — Դե ասացի՝ հարգում եմ, էլի:
ԿԱԼԻԿ — Հա՞, հավատա՞մ… Ախր ես ուզում եմ, որ համ էլ սիրես, է: Իմ ետևում Եվրոպան է կանգնած… Վայ, էս ի՞նչ ասացի՝ իմ ետևում Եվրոպան ա կանգնած, ախ, էս ի՞նչ ասացի®
ՏԻԳՐԱՆ — Չշեղվենք, Կալիկ: Եվրոպան հո չի՞ գալու մեր քվեարկությանը մասնակցի:
ԿԱԼԻԿ — Մի քիչ հեռուն տես, էլի, վայ: Կբողոքենք, ցույցեր կանենք. կխայտառակվես, գազան: Բա որ Եվրոպան չուզեց, Ամերիկան չուզեց, Իսրայելը չուզեց՝ դու ո՞նց կդառնաս նախագահ, ջանս: Այսինքն, չես ուզում, դու գիտես, մենք չենք խնդրում, ուրիշ թեկնածու կսիրենք: Բայց անկեղծ եմ ասում, ափսոս ես, լավն ես, է, վայ, սիրեցի քեզ, է£
ՏԻԳՐԱՆ — Կալիկ ջան, ես էլ քեզ սիրեցի:
ԿԱԼԻԿ — Հա՞, ջանս, արի էս կետի վրա կանգ առնենք, էլի:
ՏԻԳՐԱՆ — Չէ, ուրիշ սիրո մասին է խոսքը:
ԿԱԼԻԿ — Հույս ես տալիս ու սպանում:
ՏԻԳՐԱՆ — Արի պարզություն մտցնենք. ես խոստանում եմ, որ դուք ձեր տեղը կունենաք մեր հասարակության մեջ:
ԿԱԼԻԿ — Դա քիչ է: Տեղ հիմա էլ ունենք. այ տղամարդ, մեր ետևում ոստիկանությունն է կանգնած® վախ, ինչ հաջող արհտահայտվեցի®
ՏԻԳՐԱՆ — Լավ, ի՞նչ է ձեր ուզածը:
ԿԱԼԻԿ — Մեր ակումբը պիտի ունենանք, մեր թերթը՝ երկնագույն մամուլ, մեր տոնական օրը, որ շուքով նշենք, մեր ծիածանագույն դրոշը, որ աշխարհով մեկ ծածանենք, մեր կուսակցությունը վերջապես, վայ:
ՏԻԳՐԱՆ — Կուսակցություն ունենաք՝ Ազգային ժողով էլ կուզեք մտնել:
ԿԱԼԻԿ — Ինչո՞ւ չէ, ջանա, մտածները մեզնից լա՞վն են:
ՏԻԳՐԱՆ — Մի քիչ շատ չեղա՞վ:
ԿԱԼԻԿ — Չէ, պիտի ունենանք, պիտի ունենանք: Ձեր նախընտրական ճառում պիտի խոստանաք, հրապարակավ, որ հետո չխաբեք:
ՏԻԳՐԱՆ — Ինքս դեմ չեմ, հավատա, բայց ժողովուրդը մեզ չի հասկանա. մեր ժողովրդին գիտես, էլի, նահապետական, հին, կոնսերվատիվ… Ժողովրդի քվեն լրիվ կկորցնեմ, հաստատ: Արի խելացի վարվենք:
ԿԱԼԻԿ — Այսինքս:
ՏԻԳՐԱՆ — Արի ժողովրդին իզուր չգրգռենք®
ԿԱԼԻԿ – Վախ, արի գրգռենք, էլի£
ՏԻԳՐԱՆ – Սպասի, արի ժողովրդին չտրամադրենք մեր դեմ, Կալիկ, բայց իմ համակրանքը և հովանավորությունը կլինի, երդվում եմ:
ԿԱԼԻԿ — Էլի թաքուն, վայ, ախր մենք ուզում ենք վերջապես բաց ասպարեզ դուրս գալ, դու էլի ասում ես՝ թաքուն, գազան: Ես քեզ ասեմ՝ ժողովուրդն առերես է մեզնից երես թեքում, իրականում մեզ բոլորը շատ սիրում են:
ՏԻԳՐԱՆ — Դե չէ, Կալիկ ջան, այդպես չի:
ԿԱԼԻԿ — Հենց այո: Մեր շարքերում գիտե՞ս՝ ովքեր են, բա որ մեր կլիենտների անունները տամ, կգժվես, արի մոտիկ, ականջդ բեր՝ ասեմ, չեմ կծի, վայ, մի վախենա:
Կալիկը Տիգրանի ականջին անուններ է թվարկում:
ՏԻԳՐԱՆ — Չէ հա, լուրջ ես ասո՞ւմ, չի կարող պատահել, չեմ հավատում:
ԿԱԼԻԿ — Իսկ դու հավատա, կոֆեի հատիկի չափ հավատ էլ չունես, այ տղամարդ, բա ո՞նց ես դառնում նախագահ:
ՏԻԳՐԱՆ — Գիտե՞ս ինչ, արի էսպես անենք, ճառիս մեջ ակնարկներով կանդրադառնամ, էսպես թեթև, էլի, Եվրախորհրդին հղումներ անելով: Իսկ հետո, երբ ընտրվեմ, արդեն ուրիշ, ակումբը որ հաստատ խոստանում եմ, օրենքներում ձեզ համար նպաստավոր կետեր՝ խոստանում եմ, մնացածը… մնացածը՝ կամաց-կամաց, քայլ առ քայլ, միանգամից չխրտնեցնենք, եղա՞վ:
ԿԱԼԻԿ — Կարծես թե եղավ, լսի. խելքս կերար, է, գազան:
ՏԻԳՐԱՆ — Դե գնա, Կալիկ ջան: (Թեթև խփելով Կալիկի ուսին🙂 Գնա:
ԿԱԼԻԿ — Ախ, ախ, մի հատ էլ խփիր, գազան:
ՏԻԳՐԱՆ — (խփելով): Ըհը: Դե հիմա…
ԿԱԼԻԿ — Վախ, մամա ջան: Սպասիր, խորամանկ տղամարդ, հույսեր ես տալիս ու հետո ասում՝ գնա՞, վայ. էսպես եք խաբում ժողովրդին, էլի: Դե արի, արի ապացուցի, որ խաբեբա չես, գազան, ապացուցի, որ ժողովրդի հետ ես: Խփի, խփի, ցավդ տանեմ, ջանա, էս ինչ քաղցր մռութ ես, ոնց որ քաղցրավենիք, վայ..
ՏԻԳՐԱՆ — (ջանալով ազատվել Կալիկի հարձակումից): Թամար, Թամար:
ԹԱՄԱՐ — (գալով): Ի՞նչ է եղել:
ԿԱԼԻԿ — (վիրավորված, Տիգրանի քթին մատով խփելով): Իհ, դավաճան:
ԹԱՄԱՐ — Չեմ հասկանում, ի՞նչ է եղել:
ՏԻԳՐԱՆ — Ոչինչ, Կալիկը գնում է, ուղեկցիր:
ԿԱԼԻԿ — Ճանապարհը կգտնեմ, մի անհանգստացիր: Խոստումներիդ տե՞ր ես:
ՏԻԳՐԱՆ — Տեր եմ:
ԿԱԼԻԿ — Դե տես, հավատում ենք: Հաջող:
ՏԻԳՐԱՆ — Հաջող:
ԿԱԼԻԿ — Վայ, ինչ անհասկացողն ես, լսի. մի հատ հրաժեշտի պաչ տուր, էլի:
ՏԻԳՐԱՆ — Թամար, համբուրի նրա թուշը:
ԹԱՄԱՐ — Ե՞ս® Ինչո՞ւ…
ՏԻԳՐԱՆ — Մի վախենա, Կալիկն է… Դե մի հատ պաչի, էլի, վայ:
ԿԱԼԻԿ — Հարկավոր չի, թող քեզ պաչի, գազան:
ՏԻԳՐԱՆ — Դե լավ, մոտ արի: (Զգուշորեն համբուրում է Կալիկի ճակատը🙂
ԿԱԼԻԿ — Հուդայի պաչ:
ԹԱՄԱՐ — Այս կողմը համեցեք:
ԿԱԼԻԿ — Գիտեմ, այ կնիկ, վայ: (Դուրս է գալիս🙂
ԹԱՄԱՐ — Այ քեզ փորձանք: Հո վնաս չտվե՞ց:
ՏԻԳՐԱՆ — Չէ, էժան պրծա: Սակայն, եթե խորը նայենք, սա էլ ժողովրդական սիրո դրսևորումներից է: Ես նաև նրանց նախագահն եմ, հո երկրից չե՞մ վտարելու, առանց այն էլ մի բուռ ենք մնացել: Վերջապես դեմոկրատիան իր սկզբունքներն է պարտադրում, հո չե՞նք հակադրվելու: Մենակ իմանաս՝ ինչ մարդկանց անուններ տվեց®
ԹԱՄԱՐ — Գուցե ստո՞ւմ է:
ՏԻԳՐԱՆ — Կեսն էլ ճիշտ լինի՝ հերիք է:
ԹԱՄԱՐ — Ինչի՞ն է հերիք:
ՏԻԳՐԱՆ — Բռիս մեջ կպահեմ, բոլորին, ամեն մեկն իր թուլություններն ունի, մեկը գոմիկ է, մյուսը՝ թմրամոլ, երրորդը՝ խաղամոլ, մազոխիստ, սադիստ, շիզոֆրենիկ… Բոլորի վրա թաքուն գործեր կկազմեմ ու բռիս մեջ կպահեմ, միայն թե ընտրվեմ: (Աղմուկ լսելով միջանցքից🙂 Ի՞նչ աղմուկ է£ (Տեսնելով սենյակ խուժող Գալուստին, Սաքոյին և Կարոյին🙂 Ի՛…
Սաքոն և Կարոն սողեսող փախչում են մտրակով իրենց ծեծող Գալուստից:
ԳԱԼՈՒՍՏ — Ես ձեր տիրոջ… (Փութանցիկ, ներկաներին🙂 Բարի երեկո: Ես ձեր անասուն…
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ է կատարվում, Գալուստ:
ԳԱԼՈՒՍՏ — Դու չխառնվես, ես սրանց կաշին քերթելու եմ: (Հարվածելով🙂 Ես ձեր էն…
ՍԱՔՈ — Խնայի, տեր:
ԿԱՐՈ — Գոնե գլխիս մի խփի, անաստված:
ՏԻԳՐԱՆ — Վերջապես կբացատրե՞ք, թե՞ սա էլ իմ տունը չի:
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ բացատրեմ, հանդիպման փողի կեսը ջեբներն են դրել, էդ հերիք չի, մեքենաներից բենզին են քաշել-ծախել, էդ էլ հերիք չի, բոմժերի պես զխկրտվեցին-լակեցին, հետո գյուղամիջում փսխեցին, դու շուտ գնացիր, չտեսար, խայտառակ արին, ստիպված ասացի՝ պրովոկատորներ են, հակառակորդն է ուղարկել: Էնտեղից ծեծելով բերել եմ: Մի էրկու հատ էլ դու խփի, ես հոգնեցի, եզի պես բաներ են:
ՏԻԳՐԱՆ — Էլի մատնահետքերս են պե՞տք:
ԳԱԼՈՒՍՏ — Դե չէ, դու էլ:
ՏԻԳՐԱՆ — Հերիք է, մարդ են, սխալական են, մի երկու բաժակ ավել են խմել, հո չե՞նք սպանելու, մյուս անգամ չեն անի:
ՍԱՔՈ — Հա:
ԿԱՐՈ — Ճիշտ որ:
ԳԱԼՈՒՍՏ — Չէ, ես չեմ թողնի, որ էս հաստագլուխները գործը փչացնեն: Ես ձեզ գործից կազատեմ, վերջ, էլ ներում չկա:
ՍԱՔՈ — (ոտքերն ընկնելով): Վայ, չէ, շեֆ, խղճա:
ԿԱՐՈ — Մենակ էդ մեկը չանես, կուզես՝ ծեծի, էլի ծեծի:
ՏԻԳՐԱՆ — Լսեք, ես իմ տանը հանգստանալու իրավունք ունե՞մ, թե՞ չէ:
ԳԱԼՈՒՍՏ — Իհարկե, իմ նախագահ, հանգստացիր, քո գործը լավ գործ է՝ դու հանգստանաս, ուրիշներն աշխատեն: (Թամարին.) Ներող եղեք, թագուհի: (Քշելով երկուսին🙂 Դավայ դե, դուրս, նախագահը հանգստանում ա, դուրս:
Երեքով դուրս են գալիս տնից:
ԹԱՄԱՐ — Խելագարություն է:
ՏԻԳՐԱՆ — Քիչ մնաց, ոչինչ, շուտով սրանցից կազատվեմ:
ԹԱՄԱՐ — Կկարողանա՞ս որ:
ՏԻԳՐԱՆ — Կկարողանամ:
ԹԱՄԱՐ — Տիգրան, երբեմն մտածում եմ՝ գուցե չարժե՞ր մտնել էս պատմության մեջ:
ՏԻԳՐԱՆ — Էլ չմտածես: Ինձ շանս է տրված, և` ոչ այս մարդուկների կողմից, ոչ, այլ Վերին նախախնամության, Նա է սահմանել, թագավորներին աստվածներն են ընտրում: Ես դեռ մանկուց գիտեի, որ ընտրյալ եմ, ես համեստորեն սպասում էի իմ ժամին, ես գիտեի, որ իմ ժամը գալու է: Այնպես որ՝ ոչ մի նվնվոց, ոչ մի զղջում:
ԹԱՄԱՐ — Չեմ զղջում, քեզ փորձեցի:
ՏԻԳՐԱՆ — Էլ չփորձես£
Ներս է մտնում Նունուն:
ԹԱՄԱՐ — Էս ո՞վ է:
ՆՈՒՆՈՒ — Ես Նունուն եմ: Ի՞նչ հետաքրքիր սանրվածք է, տիկին, ո՞ր վարսավիրանոցում են կառուցել:
ԹԱՄԱՐ — Ո՞նց մտար տունս, այ լիրբ:
ՆՈՒՆՈՒ — Դուռը բաց էր: Կուզե՞ք՝ գնամ դուրս ու թակեմ:
ԹԱՄԱՐ — Գնա ու գնա:
ՆՈՒՆՈՒ — Զսպեք ձեր կնոջը, պարոն Տիգրան, ես կարևոր գործով եմ եկել:
ՏԻԳՐԱՆ — Սպասիր, Թամար, տեսնենք՝ ինչ է ասում:
ԹԱՄԱՐ — Հանուն քեզ կդիմանամ, բայց ասեմ, որ էս տիպն ինձ դուր չի գալիս:
ՆՈՒՆՈՒ — Թեև քաղցրիկ տղամարդ է, բայց ես չեմ եկել նրան ձեզնից խլելու, տիկին, ինձ տղամարդ պետք չի, ես հոգնած եմ տղամարդկանցից, տղամարդիկ իմ աշխատանքն են:
ԹԱՄԱՐ — Էդպես էլ գիտեի, պարզ երևում է:
ՆՈՒՆՈՒ — (Տիգրանին): Կարո՞ղ ենք տետ ա տետ զրուցել:
ԹԱՄԱՐ — Նա իր կնոջից գաղտնիքներ չունի:
ՆՈՒՆՈՒ — Բայց ե՛ս ունեմ:
ՏԻԳՐԱՆ — Թամար, սիրելիս, մեզ մենակ թող, տեսնեմ՝ ինչ է ասում այս կինը:
ԹԱՄԱՐ – Լավ£ Բայց ես այստեղ եմ, խոհանոցում: (Դուրս է գալիս🙂
ՏԻԳՐԱՆ — Նստեք: Նունո՞ւ, հա՞:
ՆՈՒՆՈՒ — Նունուֆար, բայց Նունուֆարը երկար է, ժամանակի իզուր ծախս, իսկ ժամանակը փող է: Ես ներկայացնում եմ մեր համքարությունը:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ համքարություն, չլինի՞…
ՆՈՒՆՈՒ — Հենց դա, աշխարհի ամենահին արհեստի համքարությունը:
ՏԻԳՐԱՆ — Չէի կարծում, թե համքարություն էլ ունեք:
ՆՈՒՆՈՒ — Բա ոնց, մենք կազմակերպված ուժ ենք, մեր ծառայողներով, մեր սպասարկուներով, մեր տերերով… Եթե հիմա ասեմ, թե ով է մեր գլխավոր հովանավորը, բերանդ բաց կմնա:
ՏԻԳՐԱՆ — (հանկարծ բռնելով Նունուի կոկորդը): Իսկ հիմա ասա, պոռնիկ, ո՞վ է քեզ ուղարկել, ինչի համար:
ՆՈՒՆՈՒ — Խելագարվեցի՞ր, թող, խեղդում ես:
ՏԻԳՐԱՆ — Քեզ ուղարկել են, որ սպանե՞ս ինձ, հա՞, ասա, ահաբեկիչ ե՞ս, քիլլե՞ր: Ո՞վ է պատվիրատուն, ո՞ր թեկնածուն, ո՞ր կուսակցությունը, թե՞ իշխանության թևն է, ասա, կարող ա՞ Բուռնազն ա: (Հրում է Նունուին, վերցնում նրա պայուսակը🙂 Հիմա կտեսնենք, թե ինչ զենքով ես եկել, թռչնակ:
ՆՈՒՆՈՒ — Կատարյալ շիզոֆրենիա: Բուռնազ: Բուռնա՞զն ով է:
ՏԻԳՐԱՆ — Ձայնդ կտրի: Ո՞ւր է զենքը: (Փորփրելով պայուսակը, հանելով պահպանակներ, ներդիրներ, պուդրայի տուփ🙂 Սրա՞ մեջ է թույնը:
ՆՈՒՆՈՒ — Հանգստացի մի հատ, հա՞: Ասացի՝ համքարությունն է ուղարկել: Դե հանգստացի£
ՏԻԳՐԱՆ — Լավ, հանգստացա: Ինչի՞ են ուղարկել, ինձնից ի՞նչ եք ուզում:
ՆՈՒՆՈՒ — Մեզ լուրեր հասան, որ սեքսուալ փոքրամասնություններին ահագին խոստումներ եք տվել, ոգևորել եք:
ՏԻԳՐԱՆ — Հետո ի՞նչ:
ՆՈՒՆՈՒ — Ո՞նց թե… Նրանց գործը որ ծաղկի, մերը կթառամի: Իրավունք չունեք, պարոն, սա ավանդույթներ հարգող, նահապետական ժողովուրդ է, դուք պարտավոր եք պաշտպանել ավանդական սեքսը, այլապես մենք ձեզ ձայն չենք տա: Իսկ մենք քանակ ենք կազմում, չկասկածեք, բա մեր կլիենտուրա՞ն… Մի մոռացեք, որ անկողնում մարդկանց համոզելը հեշտ է, պատկերացնո՞ւմ եք, ինչքան ձայն կարող ենք հավաքել ձեզ համար: Չեմ հասկանում, ձեզ դուր են գալի՞ս էդ գոմիկներն ու լեզբոսները, էդ տրանսգենդերներն ու տրանսվիսթիթները:
ՏԻԳՐԱՆ — Չէ հա: Եթե անկեղծ ասեմ՝ տանել չեմ կարողանում:
ՆՈՒՆՈՒ – Հա՞® Մենք էլ կարծում էինք` դու էլ ես դրանցից£
ՏԻԳՐԱՆ – Ի՞նչ® Ո՞նց եք համարձակվել® Երբեք£
ՆՈՒՆՈւ — Ուրեմն մեզ քաղցր աչքով կնայե՞ս, մաչո:
ՏԻԳՐԱՆ — Քեզ այլ կերպ նայել հնարավոր էլ չի:
ՆՈՒՆՈՒ — Ապրես: Դե թխի՝ գա:
Ձեռք-ձեռքի են խփում:
ՆՈՒՆՈՒ — Դե հիմա արի մոտս, արի, սիրուն ջան, մեր համաձայնությունը պետք է կնքել ակտով:
ՏԻԳՐԱՆ — Սպասիր, մի րոպե… ախր, կինս…
ՆՈՒՆՈՒ — Ասա, թող մի հինգ րոպե չմտնի էստեղ:
ՏԻԳՐԱՆ — Հինգ րոպեում չենք հասցնի:
ՆՈՒՆՈՒ — (լույսն անջատելով): Իմ սեքսուալ արշավանքին իսկի երեք րոպե էլ չեն դիմանում: Հիմա կապացուցեմ: Ձրի է, մի վախեցի: Տես, կփոշմանես, ինձ նայի, էսպես վայելք կյանքում չես տեսել, հավատացնում եմ. արի, մի կոտրատվի:
ՏԻԳՐԱՆ — Մի րոպե: (Կանչում է🙂 Նունո՛ւ… Է՜, Թամա՛ր:
Գալիս է Թամարը:
ՏԻԳՐԱՆ — Սիրելիս, Նունուն հակառակորդներիս վարկաբեկող նյութեր է բերել, դիսկետը պիտի նայենք, խնդրում եմ, ոչ ոքի ոչ մի գնով ներս չթողնես, հույժ գաղտնի բան է, Նունուն միայն ինձ է վստահում, մի հինգ րոպե:
ԹԱՄԱՐ — Հինգ րոպեում կհասցնե՞ք:
ՏԻԳՐԱՆ — Ասում է՝ կհասցնենք:
ԹԱՄԱՐ — Լավ: Բայց լո՞ւյսն ինչու եք անջատել:
ՏԻԳՐԱՆ — Լո՞ւյսը… Դե…
ՆՈՒՆՈՒ — Հնարավոր է, որ մեզ հետևում են դիմացի շենքից, հեռադիտակով:
ԹԱՄԱՐ — Ա՜… Դե սպասեք, վարագույրն էլ վրա բերեմ: (Քաշում է վարագույրը🙂
ՏԻԳՐԱՆ — Ապրես: Դե գնա£
ԹԱՄԱՐ — Հինգ րոպեն լրացավ, գալու եմ, հա:
ՏԻԳՐԱՆ — (Նունուին): Հը՞:
ՆՈՒՆՈՒ — Արխային թող գա:
ՏԻԳՐԱՆ — Արխային արի:
Թամարը դուրս է գալիս:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Սենյակում Տիգրանն ու Թամարն են: Թամարը խաղաթղթերով է զբաղված: Տիգրանը ձայնն է փորձում և կեցվածքները:
ՏԻԳՐԱՆ — Ժողովուրդ, ժողովուրդ, ժողովուրդ… Ազգ: Ազգ, ազգ, ազգ, ազգ իմ: (Հազում է🙂 Երկիր, երկիր, երկիր, երկիրս: Թամարիկ, ձայնս ոնց որ վերականգնվել է, չէ՞: Թամարիկ, ի՞նչ ես անում:
ԹԱՄԱՐ — Փասյանս:
ՏԻԳՐԱՆ — Եվ ինչ են ասո՞ւմ խաղաթղթերը:
ԹԱՄԱՐ — Առայժմ՝ ոչինչ:
ՏԻԳՐԱՆ — Այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղը՝ դադար, ոչ մի քարոզ, ոչ մի գովազդ, իսկ մյուս օրը… Մյուս օրը Թամարս կգնա ընտրության և իր ձայնը կմիացնի Տիգրան Հայկի Հայկազյանի օգտին քվեարկող միլիոնավոր ձայներին: Թե՞ ուրիշ թեկնածու կա սրտումդ, կին:
ԹԱՄԱՐ — Ինձ Գալուստի խնդիրն է անհանգստացնում, նա ուզում է քեզ տիկնիկ սարքի, իր գրպանի նախագահ:
ՏԻԳՐԱՆ — Գիտեմ, նոր բան չի: Մոտդ էլի գլուխ է գովե՞լ:
ԹԱՄԱՐ — Այո:
ՏԻԳՐԱՆ — Շարունակում է իրեն լկտի պահե՞լ:
ԹԱՄԱՐ — Երեկ խոհանոցում ծնկի էր իջել ու ոտքերս գրկած՝ ոռնում էր շան նման: Լավ է՝ լոգարանից շուտ դուրս եկար, թե չէ թավան արդեն հագցնում էի գլխին:
ՏԻԳՐԱՆ — Վաղ է դեռ, առայժմ չի կարելի, մի քիչ էլ դիմանանք, հնարավոր է նաև, որ երկրորդ փուլ լինի. չէ, դեռ թավան գլխին մի խփի, գործն ավարտված չի:
ԹԱՄԱՐ — Իսկ երբ ավարտվի՞:
ՏԻԳՐԱՆ — Հենց ավարտվեց՝ նույն պահին խփի:
ԹԱՄԱՐ — Ես լուրջ եմ խոսում:
ՏԻԳՐԱՆ — Մի բան կմտածեմ:
ԹԱՄԱՐ — Գուցե Սաքոյի և Կարոյի հե՞տ խոսես. մի բան խոստացիր՝ խելքները կեր:
ՏԻԳՐԱՆ — Էդ թանձրամիտներին ի՞նչ խոստանամ:
ԹԱՄԱՐ — Մարդա մի պաշտոն խոստացիր, էլի, հետո կհանես, ի՞նչ դժվար բան է:
ՏԻԳՐԱՆ — Կարելի է փորձել: Լսիր, գուցե դո՞ւ նախապես խոսես հետները, շոշափես նրանց տրամադրությունները, քո նկատմամբ հատուկ ակնածանք ունեն. կնոջավարի, փափուկ, քնքուշ, ախ ու վախով զրուցի, դրանք հմայքիդ դիմացողը չեն:
ԹԱՄԱՐ — Հիմա՞£
ՏԻԳՐԱՆ – Հա, գործը գլխից բռնենք: (Մոտենում է պատաուհանին, ձեռքով կանչում Սաքոյին ու Կարոյին🙂 Բարձրացեք, անտրակտ, եկեք, եկեք: (Թամարին.) Սուրճ տուր, կոնյակ, ես հայրիկի սենյակում կլինեմ:
ԹԱՄԱՐ — Գնա:
Տիգրանը դուրս է գալիս: Դուռը թակում են: Թամարը բացում է դուռը և հրավիրում եկածներին:
ՍԱՔՈ — Նախագահս կանչեց:
ԹԱՄԱՐ — Հա: Նստեք, հայրիկի մոտ է, կազատվի` կգա: (Բաժակներն է լցնում🙂 Համեցեք: Կանչեց, որ մի քիչ հանգստանաք, սուրճ խմեք, ասում է՝ տղերքի հոգին դուրս եկավ հերթապահելով:
ԿԱՐՈ — Մեռնեմ նախագահիս սրտին: Էհ, ողջ լինեք: (Խմում է🙂
ԹԱՄԱՐ — Սաքո ջա՞ն, դո՞ւ ինչի չես խմում:
ՍԱՔՈ — Շնորհակալ եմ, թագուհի, չեմ ուզում:
ԹԱՄԱՐ — Բայց ինչի՞:
ՍԱՔՈ — Եսիմ, վատառողջ եմ:
ԹԱՄԱՐ — Վայ, խեղճ:
ՍԱՔՈ — Էդպես մի խոսի, սիրտս կտրտվում ա: Է՜հ: (Խմում է🙂
ԹԱՄԱՐ — Ժողովուրդն ի՞նչ է խոսում, տղերք:
ԿԱՐՈ — Լրիվ:
ԹԱՄԱՐ — Լրիվ ի՞նչ:
ՍԱՔՈ — (Կարոյին): Ա դե կարգին խոսի, էլի:
ԿԱՐՈ — Սրանից էլ կարգի՞ն… Լրիվ մերն ա ժողովուրդը:
ԹԱՄԱՐ — Բայց դե…
ՍԱՔՈ — Ասա, թագուհի, անհանգիստ ես մի տեսակ:
ԹԱՄԱՐ — Կերեք, խմեք, տղերք ջան, ձեր տան պես: Ե՞ս լցնեմ:
ԿԱՐՈ — Քո լցրածն ավելի համով ա:
ՍԱՔՈ — Դու որ թույն էլ լցնես, խմելու եմ:
ԹԱՄԱՐ — Հա՞ որ: (Լցնելով🙂
ՍԱՔՈ — Չկասկածես: (Խմում է🙂 Բայց չասացիր, ինչ-որ բան էիր ասում ոնց որ:
ԹԱՄԱՐ — Ասե՞մ… Ախր շատ նուրբ խնդիր է: Մեր մեջ կմնա՞:
ԿԱՐՈ — Հեչի պես:
ԹԱՄԱՐ — Մի խոսքով, տղերքիս ասեմ…
ՍԱՔՈ — Ասա, թագուհի:
ԹԱՄԱՐ — Թե՞ չասեմ… Լավ, ասեմ: Ուրեմն, ձեր էդ Գալուստն ա ինձ շատ անհանգստացնում: Կանացի բնազդը չի խաբում, նա լավ մարդ չի, տղերք:
ԿԱՐՈ — Ասում էի, չէ՞:
ՍԱՔՈ — Դե…
ԹԱՄԱՐ — Ինձ էլ մի տեսակ ծուռ ա նայում, նկատած կլինեք:
ԿԱՐՈ — Հա՞:
ՍԱՔՈ — Ես նկատել եմ:
ԹԱՄԱՐ — Էն օրը խոհանոցում գործ էի անում, մեկ էլ հանկարծ մտավ ու…
ՍԱՔՈ — Ի՞նչ:
ԹԱՄԱՐ — Ասելու չի: Տիգրանս որ իմացավ, է՜, գլուխը կպոկի:
ՍԱՔՈ — Բայց ի՞նչ արեց:
ԹԱՄԱՐ — Ոնց ասեմ ախր… Կմճտեց, այ, էստեղս:
ՍԱՔՈ — Վախ:
ԿԱՐՈ — Պի՞նդ:
ԹԱՄԱՐ — Կապտել է:
ՍԱՔՈ — Ախ:
ԹԱՄԱՐ — Ցույց տամ… Վայ, էս ի՞նչ եմ անում, էս ընտրություններից խելքս լրիվ կորցրել եմ, ներող եղեք:
ԿԱՐՈ — Ցույց տայիր, էլի:
ՍԱՔՈ — (խփելով ընկերոջ գլխին): Ապուշացա՞ր, այ տղա: (Թամարին.) Խմիչքից ա, սրան էլ չլցնես:
ԹԱՄԱՐ — Լավ, մեկն էլ եմ լցնում. իրեն լավ կպահի. խոստանում ես, չէ՞, Կարո ջան: (Լցնում է բաժակները🙂
ԿԱՐՈ — Վայ, ես քու ցավը տանեմ, որ ասես՝ Կարո, գնա մեռի, լրի՛վ:
ԹԱՄԱՐ — Վախենամ` դա փորձանք բերի Տիգրանիս գլխին. ախր կոմպրոմատ սարքեց, գիտեք երևի:
ՍԱՔՈ — Ինչի՝ մի հատ ա սարքե՞լ… Իմ աչքով եմ տեսել:
ԿԱՐՈ — Բայց դե, թագուհի ջան, մենք փոքր մարդ ենք, մեր ձեռին ի՞նչ կա£
ՍԱՔՈ — Պապդ ա փոքր, արա, մենակ քու անունից խոսի:
ԿԱՐՈ — Պահ:
ԹԱՄԱՐ — Էսօր փոքր, վաղը մեծ. չեք լսե՞լ, ավետարանն ասում ա՝ ետիններն առաջին կդառնան, առաջինները՝ ետին:
ՍԱՔՈ — Մեռնեմ իմ աստծուն: (Խմում է🙂
ԿԱՐՈ — Մեռնեմ խաչի զորությանը: (Խմում է🙂
ԹԱՄԱՐ — Գալուստը ձեզ ի՞նչ պիտի տա, է, դեռ եղածն էլ կառնի, իսկ Տիգրանս… Տիգրանս ուտող-ուրացող չի, մանկուց եմ ճանաչում:
ԿԱՐՈ — Մնում ա՝ ինքն ասի:
ԹԱՄԱՐ — Ես կամ ինքը՝ մեկ է. այր ու կին՝ մի մարմին:
ՍԱՔՈ — Ախ:
ԹԱՄԱՐ — Հերիք տնքաս, Սաքո ջան, քեզ մեծ ապագա է սպասում՝ փող, սիրուն աղջիկներ…
ՍԱՔՈ — Լավ, էլի, թագուհի:
ԹԱՄԱՐ — Հա, հա:
ԿԱՐՈ — Բա ի՞նձ:
ԹԱՄԱՐ — Քեզ նույնպես, բա ո՞նց:
ԿԱՐՈ — Ես մեծ երազանք ունեմ:
ՍԱՔՈ — Քո երազանքն ի՞նչ պիտի լինի, այ տղա:
ԿԱՐՈ — Չկպնես, էտի սուրբ բան ա: Ես նախարարի պորթվել եմ ուզում:
ՍԱՔՈ — Չլնի՞ կրթության:
ԿԱՐՈ — Չէ մի՝ մշակույթի:
ԹԱՄԱՐ — Դե՞, համարձակ:
ԿԱՐՈ — Ներքին գործերի:
ՍԱՔՈ — Ծաղկեց Հայաստան:
ԿԱՐՈ — Ինչի՞, դու կուզես ազգային անվտանգության նախարար լինես, ես չեմ կարո՞ղ ներքին գործերն ուզել:
ՍԱՔՈ — Ձենդ կտրի:
ԿԱՐՈ — Բերանս չփակես:
ԹԱՄԱՐ — Մի վիճեք: Ազնիվ են ձեր երազանքները, ի՞նչ է եղել, նախարարները ձեզնից լա՞վն են: Սակայն, որքան տեղյակ եմ, անվտանգության վրա Գալուստն է աչք տնկել:
ԿԱՐՈ — Էդ ճիշտ է:
ՍԱՔՈ — Բայց նա ի՞նչ նախարար, թագուհի:
ԿԱՐՈ — Հա: Ճիշտ որ:
ՍԱՔՈ — Գալուստի վրա նախարարի տեսք կա՞:
ԿԱՐՈ — Էդ ճիշտ է:
ՍԱՔՈ — Նա կարա երկրի անվտանգություն ապահովի՞:
ԿԱՐՈ — Հա, ճիշտ որ:
ՍԱՔՈ — Թողես օր ու գիշեր կազինոներում ու սաունաներում քաշ գա:
ԿԱՐՈ — Ճիշտ ա:
ԹԱՄԱՐ — Նախարարի տեսք չունի, իհարկե, ոչ էլ խելք, բայց էն կոմպրոմատը, որ Տիգրանի վրա հավաքել է… Տիգրանի ձեռքերը կապած է պահում, հասկանո՞ւմ եք: Ազատել է պետք:
ՍԱՔՈ — Մեր մեջ ասած՝ ես դրա ամեն ինչի տեղը գիտեմ, մի խոսքով՝ հետևել եմ, էլի:
ԿԱՐՈ — Ցավդ տանեմ. ապագա անվտանգության նախարար ա, է:
ԹԱՄԱՐ — Սուրճը սառեց, խմի, Սաքո ջան: Ասում ես՝ գիտե՞ս:
ՍԱՔՈ — Հա: Բայց ներժից սեյֆ ա, ոնց որ Հիտլերի բունկերն ըլի:
ԹԱՄԱՐ — Հեչ հնար չկա՞:
ԿԱՐՈ — Խի՞ չկա, է, մի էրկու կիլո պլաստիդ ա՝ դնենք-տրաքացնենք, պրծնի-գնա:
ԹԱՄԱՐ — Էդ որ արվի, է, ճամփեդ լրիվ բաց կլինի, Սաքո ջան:
ԿԱՐՈ — Բա ե՞ս, ե՞ս ինչ անեմ, որ իմ ճամփեն էլ բացվի: Հայկիչը թող հրամայի՝ ես դրան վաբշե վերացնեմ, հա, լուրջ եմ ասում, դնեմ ու վերացնեմ իրա սարքած գործերով, սեյֆով-բանով:
ԹԱՄԱՐ — (իբր կատակով): Վերացրու, ես եմ հրամայում:
ԿԱՐՈ — Քեզ հարգում եմ, թագուհի, բայց թող Հայկիչը հրամայի:
ԹԱՄԱՐ — Որ ուզում ես՝ ինքը կհրամայի:
ԿԱՐՈ — Այ տես. էսօր հրամայեց՝ վաղը վերացնեմ, վաղը հրամայեց՝ մյուս օրը վերացնեմ…
ԹԱՄԱՐ — Չէ, ոչ էսօր, ոչ վաղը, ընտրություններից հետո:
ՍԱՔՈ — Ոնց ասես, թագուհի: Դե մենք գնանք. մի տարօրինակ տիպ ա ֆռֆռում ձեր մուտքի մոտերը:
ԿԱՐՈ — Հա, շատ մի տեսակն ա:
ԹԱՄԱՐ – Տեռորիստ չլնի՞£
ՍԱՔՈ — Տեռորիստի նման չի, չէ:
ԿԱՐՈ — Չէ, խեղճ տեսք ունի:
ՍԱՔՈ — Բայց աչքերում խորամանկ բան կա:
ԿԱՐՈ — Ոնց որ հայ լինի, բայց ոնց որ՝ հըը. մի տեսակ ա խոսում, թլիկի պես, բայց ոնց որ թլիկ էլ չլնի:
ԹԱՄԱՐ — Կարող ա՞ Գալուստն է ուղարկել, որ ձեզ հետի:
ԿԱՐՈ — Ոնց որ հետևի ու ոնց որ չհետևի:
ԹԱՄԱՐ — Չեմ հասկանում:
ՍԱՔՈ — Էդպես տարօրինակ մարդ ա, շենքի մոտերը ֆռֆռում ա, մի տեսակ՝ քաղցր-մեղցր, ոլոր-մոլոր:
ԿԱՐՈ — Ոնց որ ֆռֆռա ու ոնց որ չֆռֆռա: Սիգարետ ուզեցի՝ չտվեց, բայց էնպես չտվեց, ոնց որ տված լինի:
ՍԱՔՈ — Լավ, թագուհի, դու մի անհանգստացի, մեր պրոբլեմն ա: Գնացինք, Կարո:
ԿԱՐՈ — (Թամարին): Բայց վերացնելու հարցով ես կատակ չէի անում:
ԹԱՄԱՐ — Ես էլ:
ՍԱՔՈ — Ես էլ:
ԹԱՄԱՐ — Ուրեմն՝ մեր պայմանը…
ԿԱՐՈ — Լրիվ:
ՍԱՔՈ — Մեկից մեկ:
Միմյանց ձեռք են սեղմում: Սաքոն և Կարոն գնում են: Գալիս է Տիգրանը:
ԹԱՄԱՐ — Լսեցի՞ր:
ՏԻԳՐԱՆ — Լսեցի:
ԹԱՄԱՐ — Գո՞հ ես:
ՏԻԳՐԱՆ — Շատ են ապուշ, է:
ԹԱՄԱՐ — Հանգիստ եղիր, հանուն նախարարական պորտֆելների ամեն ինչ կանեն: (Դռան թակոց🙂 Դուռն են թակում կարծես:
ՏԻԳՐԱՆ — Էդ բթամիտներին ասացի՝ մարդ չթողնեք մոտս: Բացիր:
Թամարը գնում, վերադառնում է Կարոյի և Իսակի հետ:
ՏԻԳՐԱՆ — Հը՞:
ԿԱՐՈ — Իսակն ա:
ՏԻԳՐԱՆ — Հետո՞:
ԿԱՐՈ — Եսիմ® Խեղճ Իսակն ա®
ԻՍԱԿ — (ր տառը դժվարությամբ է արտաբերում): Բարև ձեզ, հարգելի Տիգրան:
ՏԻԳՐԱՆ — Բարև, հարգելի Իսակ:
ԿԱՐՈ — Ասեց՝ հեռու տեղից եմ, էն… էն ջայնամից, էլի® հա, ավետյաց երկրից, երևի Բանգլադեշի մոտերն ա, էնքան խնդրեց, էնքան ախուվախ արեց, որ սիրտս չդիմացավ, բերի մոտդ, ըհը: Դե ես գնամ, հա՞:
ՏԻԳՐԱՆ — Գնա, տես՝ էլի ով կա դրսում, հավաքի բեր:
ԿԱՐՈ — Լավ, էլի, շեֆ ջան, մի նեղացի, էսի ուրիշ սորտ ա, այ կտեսնես, հլա խոսա հետը, թե լացդ չեկավ, քիթս կկտրեմ:
ՏԻԳՐԱՆ — Գնա, գնա: (Կարոյի գնալուց հետո, Իսակին🙂 Է՞…
ԻՍԱԿ — Էհ:
ՏԻԳՐԱՆ — Բա՞…
ԻՍԱԿ — Եսիմ:
ՏԻԳՐԱՆ — Իսկ…
ԻՍԱԿ — Ո՞վ իմանա:
ՏԻԳՐԱՆ — Գուցե՞…
ԻՍԱԿ — Չեմ կարծում:
ՏԻԳՐԱՆ — Ո՞նց եք:
ԻՍԱԿ — Ո՞նց կլինես:
ՏԻԳՐԱՆ — Սո՞ւրճ:
ԻՍԱԿ — Խմե՞մ որ:
ՏԻԳՐԱՆ — Ես չգիտեմ. կուզե՞ք` խմեք:
ԻՍԱԿ — Ուզե՞մ որ: Թե՞ թեյ ուզեմ:
ՏԻԳՐԱՆ — Թամար, մեզ թեյ բեր:
ԻՍԱԿ — Դուք է՞լ կխմեք նույն թեյի՞ց:
ՏԻԳՐԱՆ — Այո:
ԻՍԱԿ — Դա լավ է: Բայց կարողանալո՞ւ եք:
ՏԻԳՐԱՆ — Չհասկացա… Թեյ խմելը նո՞ր պիտի կարողանամ:
ԻՍԱԿ — Խոսքս նախագահության մասին է:
ՏԻԳՐԱՆ — Ահա թե ինչ: Նման չի՞:
ԻՍԱԿ — Էն մեկն էլ էր նման, բայց ի՞նչ արեց… Մեր հույսերը բնավ չարդարացրեց, դրա համար էլ՝ ֆշտ, էն կողմ բան արինք®
ՏԻԳՐԱՆ — Բան արի՞ք… Դո՞ւք… Դուք` ո՞վ:
ԻՍԱԿ — Դե մենք, էլի, էն…
Իսակը հրեական հայտնի 7×40 մեղեդին է սուլում, Տիգրանն էլ է կամաց-կամաց միանում, ապա վեր են կենում ու սկսում պարել: Թամարը թեյը ձեռքին գալիս է, զարմացած նայում, ապա թեյը թողնում է սեղանին ու ինքն էլ է պարում:
ԻՍԱԿ — (պարից հետո նստելով): Ես թեյ ուզեցի՞:
ՏԻԳՐԱՆ — Ուզել ես, Իսակ, հավատա:
ԻՍԱԿ — Հա՞: Բայց խմե՞մ որ: (Խմելով🙂 Այսպիսի կին ունենալը հաջողության կեսն է, պարոն Տիգրան:
ԹԱՄԱՐ — Շնորհակալ եմ: Ավելի թունդ խմիչք չե՞ք կամենա, Իսակ եղբայր:
ԻՍԱԿ — Չէ: Լյարդ, սիրտ, երիկամ… Չէ, շնորհակալ եմ, թեյը լավ է: (Հանկարծ վախեցած՝ Տիգրանին🙂 Դուք չխմեցիք, ինչո՞ւ:
ԹԱՄԱՐ — Գույնը գցեց խեղճ մարդը, դե խմի, էլի:
ՏԻԳՐԱՆ — Խմում եմ, խմում եմ, ահա: (Խմելով🙂
ԻՍԱԿ — (հանգստանում է, բայց դարձյալ տագնապում): Նո՞ւյն թեյն է:
ԹԱՄԱՐ — Նույնն է, հավատացեք:
ՏԻԳՐԱՆ — Լավ, էլի, էդքան կասկածամիտ չեն լինի, բարեկամի տանն եք:
ԻՍԱԿ — (թերահավատ): Է՞…
ՏԻԳՐԱՆ — Էհ:
ԻՍԱԿ — (մտազբաղ, սպասողական): Այո՜:
Թամարը դուրս է գալիս, կռահելով, որ Իսակն ուզում է մենակ մնալ Տիգրանի հետ:
ԻՍԱԿ — Ասում եք՝ կկարողանա՞ք:
ՏԻԳՐԱՆ — Համոզված եմ, այլապես չէի ձեռնարկի:
ԻՍԱԿ — Դուք եք ձեռնարկե՞լ որ:
ՏԻԳՐԱՆ — Էլ ո՞վ:
ԻՍԱԿ — Լավ, չվիճենք, հիմա դա կարևոր չի արդեն: Ձեր կայացումն, իհարկե, մեղմ ասած՝ մի քիչ էլ մեզնից է կախված, անշուշտ: Ահա թե ինչ եմ ուզում հարցնել, հարգելի Տիգրան Հայկի Հայկազյան, ինչպե՞ս եք վերաբերվում տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` պաղեստինյան խնդրին, ինչպե՞ս եք վերաբերվում հոլոքոստի, կներեք, ցեղասպանության հարցին. հարցն առաջ քաշելո՞ւ եք միջազգային ատյաններում: Ես ուղիղ եմ հարցնում, պարոն Տիգրան, ուղիղ էլ պատասխան եմ ակնկալում, որ հետո բարդություններ չլինեն, հասկանո՞ւմ եք:
ՏԻԳՐԱՆ — Դեհ, ի՞նչ ասեմ… Դուք իմ փոխարեն ի՞նչ կանեիք:
ԻՍԱԿ — Մե՞նք… (Ծիծաղելով🙂 Ինձ լիովին բավարարեց ձեր պատասխանը:
Լսվում է հայրիկի դուդուկի ձայնը:
ԻՍԱԿ — Դուդո՞ւկ… Որտեղի՞ց է…
ՏԻԳՐԱՆ — Հայրս է, կողքի սենյակում:
ԻՍԱԿ — Հայրիկը ֆիդայի՞ն է:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ իմացաք: Եղել է:
ԻՍԱԿ — Լավ է նվագո՞ւմ:
ՏԻԳՐԱՆ — Էսպես, էլի, լսում եք:
ԻՍԱԿ — Հայերն իրենց դուդուկն աշխարհով մեկ արին. հետաքրքիր է, չէ՞, մի քսան-երեսուն սանտիմ ծիրանի փայտ և մի յոթ թե ութ ծակ, ընդամենը:
Հայրիկի սենյակից՝ շխկոց—թխկոցի ձայն:
ՏԻԳՐԱՆ — Մի րոպե, կներեք, հայրիկն ինձ է կանչում, տեսնեմ՝ ինչ է պատահել:
ԻՍԱԿ — Գնացեք, գնացեք: (Տիգրանի դուրս գնալուց հետո հանում է գրպանի հեռախոսը և զանգում🙂 Ալո՞, Մոշա՞… Ես եմ, այո, դո՞ւ ես, Մոշա՞… Ես եմ, այո, բայց դո՞ւ ես® Երևանից, նրա մոտից, այո: Մոշա՞, դո՞ւ ես® Ես եմ, այո® Տնտղեցի: Լավ է, այո, մեր անհանգստությունը զուր էր, իսկը մեր ուզածն է, մի բան էլ ավելի: Տա՞մ: Մոշա դո՞ւ ես® ես եմ, այո® Տա՞մ® Այդքան շա՞տ: Շատ չի՞: Լավ: Բայց կվերադարձնեք, չէ՞… Այո, և իմ ծախսերը, և մի քիչ էլ ավելի, որպես մրցանակ: Եղավ, շոլոմ: (Հեռախոսը պահում է, հանում է փողերը, հաշվում, առանձնացնում, մնացյալը գրպանը մտցնում, հետո մտածում և առանձնացրածի վրայից մի թղթադրամ գողանում ու մտցնում է գրպանը🙂
Տիգրանը վերադառնում է:
ԻՍԱԿ — Ահա, հաշվեք: Հայրիկը լա՞վ է, հո բան չի՞ պատահել:
ՏԻԳՐԱՆ — Չէ, լավ է: Ի՞նչ հաշվեմ:
ԻՍԱԿ — Դե սա, հաշվեք:
ՏԻԳՐԱՆ — Բայց ինչի՞ հաշվեմ… Ինչքա՞ն հաշվեմ:
ԻՍԱԿ — Դե հաշվեք ու կտեսնեք՝ ինչքան:
ՏԻԳՐԱՆ — Բա էլ ինչի՞ հաշվեմ, ինչքանը՝ ինչքան է, էլի: Իսկ ինչո՞ւ եք ինձ փող տալիս:
ԻՍԱԿ — Սա այն չէ, այն՝ հետո, սա հենց այնպես, մանր ծախսերի համար: Ստորագրեք այս ստացականը: (Թուղթ դեմ անելով🙂
ՏԻԳՐԱՆ — Չստորագրեմ՝ չի՞ լինի:
ԻՍԱԿ — Կլինի: Բայց այդ դեպքում փողը չի լինի: Ես պիտի հաշվետու լինեմ, չէ՞, պարոն Տիգրան:
ՏԻԳՐԱՆ — (կարդալով ստացականը): Էս ի՞նչ լեզու է, ես սա չեմ հասկանում:
ԻՍԱԿ — Է՜, լեզու է, էլի. գրված է, որ ստացա, Իսակից, այսքան, ըստ այդմ՝ ստորագրում եմ. ֆորմալ բան է:
ՏԻԳՐԱՆ — Չգիտեմ ինչու, հենց առաջին հայացքից վստահեցի ձեզ: (Ստորագրում է🙂
ԻՍԱԿ — Ճիշտ էլ արեցիք, սիրելիս, մեզ չվստահեք՝ ո՞ւմ վստահեք: (Այցեքարտը տալով🙂 Սա էլ մեր այցեքարտը, խնդրեմ:
ՏԻԳՐԱՆ — Այստեղ միայն ինչ-որ նշաններ են:
ԻՍԱԿ — Հետո կվերծանեք. կկարողանաք, ես համոզված եմ, կամաց-կամաց կվերծանեք: Դեհ, հարգելիս, ցտեսություն, ես գնամ, շատ հաճելի էր, դեռ հանդիպելու ենք:
ՏԻԳՐԱՆ – Ուր եք շտապում, մնացեք, ընթրենք միասին£
ԻՍԱԿ – Շնորհակալ եմ, ուրիշ անգամ£ Շոլոմ:
ՏԻԳՐԱՆ — Շոլոմ, շոլոմ:
Իսակը գնում է:
ՏԻԳՐԱՆ — (մենախոսում է): Ահա, խնդրեմ, սրանք էլ եկան իմ դուռը: Պատահական ոչինչ չի լինում, չէ, սա նախախնամության ձեռքն է, որ մարդուկներին ինձ ընդառաջ է շարժում, եկել է ժամը, և ես դառնալու եմ այն, ինչ նախանշված է ի վերուստ: Աշխարհի հզորների հետ եմ նստելու, ես եմ ներկայացնելու իմ ժողովրդին, ես: Ես դեռ մանկուց գիտեի, որ մեծ եմ, այո, գիտեի, համոզված էի: Երբ փողոցում տղաներն ինձ նեղում էին, ես հանգիստ տանում էի, որովհետև գիտեի՝ մի գեղեցիկ օր բոլորի հախից գալու եմ, ես լուռ, համբերատար, բայց համոզված սպասում էի, և ահա, եկավ իմ ժամը: Ժողովուրդը սիրեց ինձ, վստահեց, ժողովուրդն իմ մեջ տեսնում է իր իդեալների, երազանքների իրականացումը, իր ապագան: (Պատուհանից դուրս՝ ձայներ են լսվում, ժխոր, Տիգրանը մոտենում է, դուրս նայում և ձեռքով ողջունում🙂 Ողջույն, ողջույն, սիրելիներս, եկել եք, տեսնում եմ, եկել եք ձեր նախագահի մոտ: Ձեզ հետ եմ, իհարկե, ձեր ձայնն ինձ պիտի տաք, այո, էլ ո՞ւմ: Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ… Թամար, Թամար, արի այստեղ, ո՞ւր ես, այ Թամար:
ԹԱՄԱՐ — Խոհանոցում եմ, ի՞նչ կա:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ խոհանոց, արի տես՝ ո՞վ է եկել:
ԹԱՄԱՐ — Ո՞վ:
ՏԻԳՐԱՆ — Ժողովուրդը, իմ ժողովուրդը, նա հավաքվել է իմ պատուհանների տակ, նա կամենում է, որ ես լինեմ իր առաջնորդը, նա վանկարկում է, լսո՞ւմ ես:
ԹԱՄԱՐ — Հա՞… Բայց կարծես ինչ-որ վթար է կամ տուրուդմփոց:
ՏԻԳՐԱՆ — Դե չէ, անհավատ կին, չե՞ս տեսնում® Ողջունիր նրանց, Թամար, նրանք սպասում են:
Երկուսով ողջունում են՝ ձեռքի թափահարումներով:
ՏԻԳՐԱՆ — Հիմա այլևս կասկած չունեմ, հաղթանակն իմն է: (Դեպի դուրս🙂 Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ:
Թամարը գնում է£ Գալիս է հայրիկը:
ՏԻԳՐԱՆ — Հը՞, պարոն զուռնաչի, ո՞նց ես: Կհավատայի՞ր, որ տղադ թագավոր կդառնա մի օր: Ի՞նչ ես թթվել: Պրեզիդենտի հայր ես, քեզ թափ տուր մի հատ, այ մարդ: Չկռռաս. ոնց որ համաշխարհային վիշտը լինես© չկռռաս` ասեցի£
Հայրը լուռ կշտամբանքով նայում է որդուն:
ՏԻԳՐԱՆ — Մարդու թշնամին տնեցիներից կլինի, ճիշտ է ասված, էլի, հո զոռով չի: Ի՞նչ, ի՞նչ ես ուզում ասել… Էէէ, դե արդեն զզվացրիր քո պրիմիտիվ խրատաբանությամբ: Մի հարցնող լինի՝ ի՞նչ լավ բան ես տեսել էս աշխարհից, այ խեղճ ու կրակ, էդ տարիքիդ գնացիր լեռներում կռիվ տվիր, հաշմանդամ դարձար, ո՞վ շնորհակալ եղավ, ո՞վ տիրություն արեց, հը՞:
Հայրիկը մատ է թափ տալիս:
ՏԻԳՐԱՆ — Մատդ էլ քեզ քաշիր: Կարող ա՞ սխալ եմ ասում: Հայրենիքիդ երախտապարտությունը էս մի կալյասկեն չի՞, էն էլ՝ ծանոթով, մաղարիչով: Ու էդ խելքով էլ ուզում ես ինձ ապրել սովորեցնես: Ի՞նչ… Շատ էլ ճիշտ եմ արել, որ չեմ գնացել կռիվ, գնայի՝ որ մի կալյասկա էլ ինձ տայի՞ն: Չէ, ինձ ուրիշ առաքելություն է վստահված, շատ ավելի կարևոր, և ես կկատարեմ այն, ինչ գնով էլ լինի, հասկացա՞ր, և ինձ ոչ ոք խանգարել չի կարող: Դու չէ, որ քո հերն էլ գա, ինձ խանգարել չի լինի, վերջ: Ու էդպես էլ չնայես: Քեզ եմ ասում՝ էդպես չնայես: Չէ, սրա հետ ես մի տան մեջ ապրել չեմ կարող այլևս, սա իմ ներվերը լրիվ կերավ: Քեզ համար տուն կվարձեմ, դայակ կվարձեմ, կգնաս կապրես, վերջ. ով ինձ հետ չի, ուրեմն ինձ հետ չի, գնա ու մտածի, հասկացա՞ր:
Հայրիկը հեռանում է:
ՏԻԳՐԱՆ — Հա, հենց էդպես, ճիշտը սա է, ով ինձ հետ չի՝ ուրեմն ինձ հետ չի, ինձ թշնամի է, ես չեմ կարող ամեն մեկի կամակորությունը տանել, իրավունք էլ չունեմ, իմ ետևում ժողովուրդն է: Վերջ, վերջ, վերջ: (Պատուհանից դուրս նայելով՝ թափահարում է ձեռքը🙂
Գալիս է Թամարը:
ՏԻԳՐԱՆ — (հոտոտելով օդը): Լսիր, վառածի հոտ եմ առնում: Ինչ-որ բան է վառվում, Թամար:
ԹԱՄԱՐ — Ստուգեմ, բայց գազօջախն անջատած է ոնց որ… (Դուրս է գալիս🙂
Սենյակն աստիճանաբար ծխով է լցվում: Տիգրանը հազում է:
ԹԱՄԱՐ — (գալով): Հայրիկն է հրդեհել իր սենյակը: Զանգիր հրշեջ ծառայություն, շուտ:
ՏԻԳՐԱՆ — (մոտենալով հեռախոսին): Ախ, հայրիկ, ախ, հայրիկ…
ԹԱՄԱՐ — Ես նրան պատշգամբ տարա, խեղդվում էր. դե զանգի, ո՞ւմ ես սպասում:
ՏԻԳՐԱՆ — Զանգեմ: (Մտածելով🙂 Զանգեմ, զանգե՞մ… Հիմա, հիմա… Շտապել պետք չի:
ԹԱՄԱՐ — Ո՞նց թե…
ՏԻԳՐԱՆ — Այո: Թող մի լավ կպնի կրակը:
ԹԱՄԱՐ — Չէ, դու խելքդ թռցրիր. ես կզանգեմ: (Վերցնելով հեռախոսը🙂
ՏԻԳՐԱՆ — Մի շտապիր, Թամար, հանգիստ զանգիր, թող լավ կպնի: Դրսից կերևա՞, որ իմ տանը հրդեհ է:
ԹԱՄԱՐ – Հա, բայց ինչո՞ւ:
ՏԻԳՐԱՆ — Ընտրությունների նախօրյակին հրդեհը կարող է լավ ծառայություն մատուցել մեզ. ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք: Երեկոյան թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը կհրապարակեն՝ նախագահության թեկնածու Տիգրան Հայկի Հայկազյանի տունը ընտրությունների նախօրյակին հրդեհվել է անհայտ անձանց կողմից, հրշեջները մի կերպ փրկել են թեկնածուի և նրա հարազատների կյանքը, հրդեհի պատճառները հետաքննվում են, ահաբեկչությունը չի բացառվում:
ԹԱՄԱՐ — Հիմա ի՞նչ, չզանգե՞մ:
ՏԻԳՐԱՆ — Մեկ րոպե… (Դուրս է գալիս և արագ վերադառնում🙂 Կարող ես զանգել, իսկը ժամանակն է: Հո չի վառվում, հո չի վառվում®
Տիգրանը բջջայինով զանգում է Գալուստին, Թամարը սեղանի հեռախոսով զանգում է հրշեջ ծառայություն: Երկուսի ձայները միաժամանակ են հնչում:
ԹԱՄԱՐ — Խորենացու քսանյոթ, այո, բնակարան հիսունյոթ, ո՞ր հարկ, հինգերորդ, բա՞րձր է: Ի՞նչ անեմ, իջեցնե՞մ: Ոչ, առայժմ մեկ սենյակը, բայց եթե այսպես ձգեք, ամբողջ տունը կվառվի: Սա մահափորձ է, տեռոր, իմ ամուսինը նախագահության թեկնածու է: Ի՞նչ, թքած ունե՞ք… Ոնց թե®
ՏԻԳՐԱՆ — Ալո, Գալուստ, լսիր, տունս հրդեհել են, հա, հիմա հենց վառվում է, ահաբեկչություն է, բացահայտորեն: Քո հաստագլուխնե՞րը… Ի՞նչ իմանամ՝ ուր են, լակում են երևի: Հրշեջները ուր որ է կգան, զանգել եմ: Ես էլ դա եմ ասում, էլի: Դու մամուլն ու հեռուստատեսությունը բեր: Այո, բացառիկ առիթ ստեղծվեց, արագացրու, ձեռքից չթողնենք: Թռի, Գալուստ: (Դնելով հեռախոսը🙂 Հաղթանակ, հաղթանակ…
Գալիս է հայրիկը՝ մրոտ, տարակուսած:
ՏԻԳՐԱՆ — Հայրի՞կ, ապրես, վերջապես մի կարգին բան արիր:
ԹԱՄԱՐ — Գնամ, գոնե թանկարժեք իրերը հավաքեմ:
ՏԻԳՐԱՆ — Հավաքիր: Փաստաթղթերն էլ հավաքիր:
Թամարը գնում է:
ՏԻԳՐԱՆ — Հայրի՞կ, ո՞նց ես: (Ոգևորված🙂
Հայրիկը մատը քունքի մոտ պտտում է, իբր՝ խելագար ես, այ տղա: Սենյակը ծուխ է լցվում: Հազում են:
ՏԻԳՐԱՆ — Չխեղդվե՞մ հանկարծ: (Հիշում է և պահարանից հանում հակագազը🙂 Կներեք, մի հատ է, ձեր գլխի ճարը տեսեք: (Հակագազը գլխին քաշելով🙂 Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ…
Բեմահարթակի կենտրոնում Տիգրանն է, դեմքի տեղ՝ հակագազ,
թափահարում է ձեռքն ու վանկարկում՝ «Հաղ-թա-նակ»: