Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ.

 

ՄԵՐՕՐՅԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

 

 

 

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԴԻԱՆԱ ՀՐԱՆՏԻ

 

Ծնվել է 1971թ. մար­տի 11- ին Ստե­փա­նա­կեր­տում: 1988թ. ավար­տել է քա­ղա­քի թիվ 3 միջն. դպ­րո­ցը: 1989-1991թթ. սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ա­յում: 1991-1993թթ. աշ­խա­տել է թատ­րո­նում որ­պես դե­րա­սան: 1994-2006թթ. աշխա­տել է տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, 2007թ. վե­րա­դար­ձել է թատ­րոն և մինչ այ­սօր ծառայում է թատրոնի բեմին: 2013թ. հե­ռա­կա ու­սուց­մամբ ավար­տել է Ստե­փա­նա­կեր­տի «Գրիգոր Նա­րե­կա­ցի» պե­տար­տո­նագր­ված հա­մալ­սա­րա­նի տար­րա­կան կր­թու­թյան ման­կա­վար­ժու­թյուն և մե­թո­դի­կա բաժ­նի բա­կա­լավ­րի­ա­տը:

Դ. Մե­լիք­սե­թյա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են` Անուշ­իկ (Տ. Վար­դա­զար­յան` «Ադե­լա­ի­դան նո­րա­հարս»), Գա­յուշ (Ժ. Անան­յան` «Ես չեմ ու­զում դառ­նալ մի­լի­ո­նա­տեր»), Բուժ­քույր, Լու­ի­զա (Կ. Դա­նի­ել­յան` «Մենք մեր սա­րերն ենք», «Տո լաճ տնա­վեր»), Սո­յա (Բ. Նուշ­իչ` «Տի­կին մի­նիստ­րու­հի»), Նախ­շուն (Գ. Տեր-Գ­րի­գոր­յան` «Զգուշ­ա­ցեք, նա դեռ կա»), Զի­նա (Ս. Խա­լա­թյան` «Սե­րը պա­հա­րան չի հարց­նում»), Վի­ո­լե­տա, Զար­ման­դուխտ (Վ. Օվ­յան` «Ակա­մա մե­ղա­վոր­ներ», «Աշ­խար­հը Լոռ­վա ձո­րե­րում»), Մե­յի (Թ. Ու­իլ­յամս` «Կա­տուն շի­կա­ցած տա­նի­քին»), Լա­րի­նա (Ա. Պուշ­կին` «Եվ­գե­նի Օնե­գին»):

 

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՌՈԶԱ ԷԴՈՒԱՐԴԻ

 

Ծն­վել է 1961թ. նո­յեմ­բե­րի 7-ին ԼՂԻՄ Հադ­րու­թի շր­ջա­նի Դո­լան­լար (այժմ` Արևշատ) գյու­ղում£ 1979 թ. ավար­տել է տե­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցը, 1983թ.` Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նին կից գոր­ծող դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան, 2013 թ.` Ստե­փա­նա­կեր­տի «Գրի­գոր Նա­րե­կա­ցի» պե­տար­տո­նագր­ված հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան բա­ժի­նը£

Թա­տե­րա­կան ստու­դի­ա­յում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին (1981-1983թթ.) մի­ա­ժա­մա­նակ խա­ղա­ցել է թատ­րո­նի բե­մադ­րու­թյուն­նե­րում. Զո­վիկ (Ա.Պա­պա­յան` «Աշխարհն, այո, շուռ է եկել»,) Աղ­ջիկ (Օ.Ու­այլդ` «Եր­ջա­նիկ ար­քա­յազ­նը»):

Աշ­խա­տան­քա­յին կեն­սագ­րու­թյու­նը սկ­սել է 1983թ-ին` Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տում` որ­պես բան­վո­րու­հի: Աշխա­տան­քին զու­գըն­թաց մաս­նակ­ցել է Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի Ժո­ղովրդա­կան թատ­րո­նի բե­մադ­րու­թյուն­նե­րին. Մա­րի­ա Շուլց (Ա. Արաքս­ման­յան` «Ան­տառ­նե­րը շարժ­վում են», Գո­հար (Ա.Պա­պա­յան` «Մեծ հար­սա­նիք») և այլն: Բե­մադ­րու­թյուն­նե­րը խաղացել են Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի թա­տե­րա­սեր­նե­րի, ինչ­պես նաև մար­զի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի հան­դի­սա­տե­սի հա­մար:

Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նե­ու­թյու­նը սկ­սել է 2007 թվա­կա­նից` որ­պես դե­րա­սա­նու­հի£ Նրա լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են` Խազ­նա­դար (Գ.Տեր-Գ­րի­գոր­յան` «Զգուշ­ա­ցեք, նա դեռ կա»), Զա­րա (Ս. Խա­լա­թյան` «Սե­րը պա­հա­րան չի հարց­նում») Դա­սա (Բ. Նուշ­իչ` «Տի­կին մի­նիստ­րու­հի»), Մեծ մամ, Նան, Տատ, Կի­րա­կո­սի կին (Վ. Օվ­յան` «Ակա­մա մե­ղա­վոր­ներ», «Աշ­խար­հը Լոռ­վա ձո­րե­րում»), Հայ կին (Մու­րա­ցան` «Ռու­զան») և այլն

Ասմունքով ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում է թատ­րո­նի, ինչ­պես նաև հա­մա­քա­ղա­քա­յին գրա­կան-երաժշ­տա­կան և հու­մո­րա­յին ծրագ­րե­րին:

 

 

 

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԻԿ ԳՐԻԳՈՐԻԻ

 

Ծն­վել է 1949թ. մա­յի­սի 11-ին Ստե­փա­նա­կեր­տում: 1966թ. ավար­տել է քա­ղա­քի թիվ 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ըն­թացս սո­վո­րել է գե­ղան­կա­րիչ, ար­վես­տի վաստա­կավոր գոր­ծիչ Գրի­գոր Ծա­տուր­յա­նի նկար­չա­կան ստու­դի­ա­յում: 1968-1970թթ. ծա­ռա­յել է ԽՍՀՄ զին­ված ու­ժե­րում, որ­տեղ ձեռք է բե­րել քար­տե­զագ­րո­ղի զին­վո­րա­կան մաս­նա­գի­տու­թյու­նը, որով և հե­տա­գա­յում իր նպաստն է բե­րել ԼՂՀ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին, որ­տեղ ծա­ռա­յել է 1992-2001թթ.:

Որ­պես նկա­րիչ-ձևավո­րող տար­բեր տա­րի­նե­րի աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի գե­ղան­կար­չա­կան ար­վես­տա­նո­ցում, ինչ­պես նաև քա­ղա­քի տար­բեր արդ­յու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, իսկ 1985 թվա­կա­նից` Ստե­փա­նա­կեր­տի պետդրամ­թատ­րո­նում` որ­պես նկա­րիչ-­կա­տա­րող: ԼՂՀ ՊԲ զո­րացր­վե­լուց հե­տո (2001թ.) կր­կին վե­րա­դար­ձել է թատ­րոն` որ­պես նկա­րիչ-­կա­տա­րող, բու­տա­ֆոր, նկա­րիչ-ձևավո­րող: Նրա բե­մա­կան լա­վա­գույն ձևավո­րում­նե­րից են` «Ավե­րակ­նե­րի պա­հակ­նե­րը», «Տի­կին մի­նիստ­րու­հի», «Խոշ­որ շա­հում», «Լույս քեզ տես­նո­ղին», «Զգուշ­ա­ցեք, նա դեռ կա» և այլ բե­մադ­րու­թյուն­ներ:

Այ­դու­հան­դերձ Զ. Գալստ­յա­նի ինք­նադրսևոր­ման, ինք­նար­տա­հայտ­ման ամե­նա­կարևոր բնա­գա­վա­ռը ողջ կյան­քի ըն­թաց­քում եղել է գե­ղան­կար­չու­թյու­նը: Նա հե­ղի­նակ է 60-ից ավե­լի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ների, որոն­ցից լա­վա­գույ­ններն են` «Գուշ­ա­կը», «Աճ­պա­րար», «Մար­տա­դա­դար», «Ջրա­ղաց­պան», «Ձգտում», «Մե­ղե­դի», «Ան­դորր», «Ուժ», «Մտո­րում», «Սպա­սում», «Վե­րած­նունդ», «Լա­րա­խա­ղաց» և այլն: Թե­մա­տիկ լայն ընդգր­կում, գու­նա­յին նուրբ զգա­ցո­ղու­թյուն, ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյուն ահա նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, որոնք ար­ված են տար­բեր տեխ­նի­կա­յով` յու­ղա­ներկ, տեմ­պե­րա, ակ­րիլ, տուշ:

Զ. Գալստ­յա­նը մաս­նակ­ցել է Ար­ցա­խում, Երևանում և Հա­յաս­տա­նի տար­բեր քա­ղաք­նե­րում կազ­մա­կերպ­ված 30-ից ավե­լի նշա­նա­կա­լից ցու­ցա­հան­դես­նե­րի, որ­տեղ միշտ ու­նե­ցել է իր ու­րույն անկ­յու­նը: Նա ԼՂՀ (2004թ.) և ՀՀ (2007թ.) նկա­րիչ­նե­րի մի­ու­թյան ան­դամ է: Ար­ժա­նա­ցել է բազ­մա­թիվ դիպ­լոմ­նե­րի և պատ­վոգ­րե­րի:

 

 

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԳԵՆԱԴԻ ԱԼԲԵՐՏԻ

 

Ար­ժա­նա­ցել է Լ. Ենգիբարյանի անվ. մնջախաղի միջազգ. 6-րդ փառատոնի «Ոսկե մեդալի» (2017թ.), ԱՀ «Երախտագիտություն» մեդալի (2019թ.), ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյան Բե­նիկ Օվչ­յա­նի ան­վան մր­ցա­նա­կի (2019թ.):

Ծն­վել է 1985թ. դեկ­տեմ­բե­րի 31-ին ԼՂՀ Մար­տա­կերտ քա­ղա­քում:

2003թ. ավար­տել է տե­ղի թիվ 1 միջն. դպ­րո­ցը: 2003թ. ըն­դուն­վել և ավար­տել է ՀՀ Ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի Ստե­փա­նա­կեր­տի մաս­նաճ­յու­ղի անաս­նա­բու­ժա­կան բա­ժի­նը, մի­ա­ժա­մա­նակ սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ա­յում, որն ավար­տել է 2007թ.: 2004-2006թթ. ծա­ռա­յել է ԼՂՀ ՊԲ շար­քե­րում, տան­կա­յին գն­դում` որ­պես տան­կիստ, այժմ պա­հես­տա­զո­րի սեր­ժանտ է:

Զո­րացր­վե­լուց հե­տո վե­րա­դար­ձել է թատ­րոն:

2011-2015թթ. սո­վո­րել է Երևանի թատ­րո­նի և կի­նո­յի պե­տա­կան ինս­տի­տու­տի Գո­րի­սի բա­ժան­մուն­քի Շուշ­ի­ի մաս­նաճ­յու­ղում, ստա­ցել է դե­րա­սա­նա­կան ար­վես­տի բա­կա­լավ­րի աս­տի­ճան:

Լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Պերճ (Հ.Հա­կոբ­յան` «Սե­րը ճամ­փեզ­րին»), Սի­ա­ման­թո                  (Կ. Դա­նի­ել­յան` «Տո լաճ տնա­վեր»), Արամ, Ժի­րայր (Ս. Խա­լա­թյան` «Սե­րը պա­հա­րան չի հարց­նում»), Ներ­սեհ (Մու­րա­ցան` «Ռու­զան»), Նա­րեկ (Վ. Բաղր­յան` «Ես մնում եմ»), Արամ (Ն. Դուր­յան` «Մո­րա­քույրը Փա­րի­զից»), Չե­դա (Բ. Նուշ­իչ` «Տի­կին մի­նիստ­րու­հի»), Փա­ռա­սեր, Գոր­ծա­րար, Աշ­խար­հագ­րա­գետ (Ա. դը Սենտ — Էքզ­յու­պե­րի` «Փոք­րիկ իշ­խա­նը»), Շա­րիկ (Ե. Շվարց` «Եր­կու թղ­կե­նի»), Մո­սի, Կա­րո, Թա­թուլ (Վ. Օվ­յան` «Աշ­խար­հը Լոռ­վա ձո­րե­րում»), Բրիկ (Թ. Ու­իլ­յամս` «Կա­տուն շի­կա­ցած տա­նի­քին»), Հե­ղի­նակ (Ա.Պուշ­կին` «Եվ­գե­նի Օնե­գին»), Հայր Լավ­րեն­տի­ոս (Վ.Շեքս­պիր` «Ռո­մե­ո և Ջու­լի­ետ»), Կա­րա­բաս -Բա­րա­բաս (Ա. Տոլս­տոյ` «Բու­րա­տի­նո­յի ար­կած­նե­րը»), Գուրգեն (Ա. Մանասյան` «Արա պա ստի պեն կինի»), Արմեն (Հ. Ավագյան` «Լուսաբացից առաջ») և այլն:

Դրվագային դերերում նկա­րա­հան­վել է Ջ.Ավե­տիս­յա­նի «Թևանիկ», «Վեր­ջին բնա­կի­չը», «Դրախտի դարպասները» և Շ.Վար­դան­յա­նի «Իմ խաչը» ֆիլ­մե­րում:

2011թ., 2012թ. Ստե­փա­նա­կեր­տում և Երևանում Հ.Ալեք­սան­յա­նի «Ես տես­նում եմ Ձեզ» պիեսի բե­մադ­րու­թյամբ (ռեժ. Մ. Դավ­թյան) մաս­նակ­ցել է Արմ­մո­նո մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րին, ար­ժա­նա­ցել է պատ­վոգ­րե­րի և հա­վաս­տագ­րի:

2016թ. ապ­րիլ-­մա­յիս ամիս­նե­րին Մա­տա­ղի­սում և Թա­լիշ­ում պաշտ­պա­նել է Ար­ցա­խի սահ­ման­նե­րը:

2017թ. հու­լի­սի 22-26 –ը Երևանում մաս­նակ­ցել է Լ. Են­գի­բար­յա­նի ան­վան մն­ջա­խա­ղի VI մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին, ար­ժա­նա­ցել է Ոսկե մե­դա­լի և հա­վաս­տագ­րի:

 

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐԻԱ ԼԵՎՈՆԻ

 

Ար­ժա­նա­ցել է ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյան Թա­մա­րա Մել­քում­յա­նի ան­վան մր­ցա­նա­կի (2019թ.):

Ծն­վել է 1991թ. սեպ­տեմ­բե­րի 20-ին Ստե­փա­նա­կեր­տում: 2007թ. ավար­տել է քա­ղա­քի թիվ 10 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, 2007-2010թթ. սո­վո­րել և ավար­տել է Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-­Նո­վա­յի ան­վան երաժշ­տա­կան քո­լե­ջի դաշ­նա­մու­րի բա­ժինը, մի­ա­ժա­մա­նակ 2008-2010թթ. սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դերասանա­կան ստու­դի­ա­յում: 2009թ-ից աշ­խա­տում է նույն թատ­րո­նում որ­պես դե­րա­սան:

Մ. Խա­չատր­յա­նը 2011-2015թթ. սո­վո­րել է Երևանի թատ­րո­նի և կի­նո­յի պե­տա­կան ինս­տի­տու­տի Գո­րի­սի բա­ժան­մուն­քի Շուշ­ի­ի մաս­նաճ­յու­ղում և ստա­ցել է դե­րա­սա­նա­կան ար­վես­տի բա­կա­լավ­րի աս­տի­ճան:

Մ. Խա­չատր­յա­նի հիշ­ար­ժան դե­րա­կա­տա­րում­նե­րից են. Նու­նու­ֆար (Ա. Սանթ­րոս­յան` «Հրաշ­ա­գործ ծա­ղի­կը»), Իմաս­տուն (Ա. Վա­նո­յան` «Եր­ջան­կու­թյան նետ»), Լա­տի­ֆա (Կ. Դա­նի­ել­յան`«Տո լաճ տնա­վեր»), Զի­նա (Ս. Խա­լա­թյան` «Սե­րը պա­հա­րան չի հարց­նում»), Ան­կա (Բ. Նուշ­իչ` «Տի­կին մի­նիստ­րու­հի»), Ռու­զան (Մու­րա­ցան` «Ռու­զան»), Սիլ­վի­ա, Կա­տու (Ա. Հեր­նի «Սիլ­վի­ա»), Նի­նու­չա (Էդ. դե Ֆի­լի­պո` «Ծննդ­յան տո­նե­րը սին­յոր Կուպ­յե­լո­յի տա­նը»), Մա­նե (Վ. Բաղր­յան` «Ես մնում եմ»), Սյու­զետ­տա          (Մ. Կա­մո­լե­տի «Ֆրան­սի­ա­կան սի­րաշ­փոթ»), Բե­ատ­րի­չե (Յու. Գրուշ­աս` «Սեր, ջազ, սա­տա­նա»), Աղ­վես (Ա. դը Սենտ­-Էքզ­յու­պե­րի` «Փոք­րիկ իշ­խա­նը»), Անուշ (Վ. Օվ­յան`«Աշ­խար­հը Լոռ­վա ձո­րե­րում»), Մարգ­րեթ (Թ. Ու­իլ­յամս` «Կա­տուն շի­կա­ցած տա­նի­քին»), Տատ­յա­նա (Ա.Պուշ­կին` «Եվ­գե­նի Օնե­գին»), Առ­լե­կին (Ա. Տոլս­տոյ` «Բու­րա­տի­նո­յի ար­կած­նե­րը») և այլն:

Պարգևատր­վել է «Թա­տե­րա­կան Լո­ռի» 20-րդ փա­ռա­տո­նի (2010թ.), Ստե­փա­նա­կեր­տի պետդ­րամ­թատ­րո­նի տնօ­րի­նու­թյան (2012թ.) պատ­վոգ­րե­րով, «Թա­տե­րա­կան Լո­ռի» 21-րդ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նի դիպ­լո­մով` Մու­րա­ցա­նի «Ռու­զան» պատ­մա­կան դրա­մա­յում Ռու­զա­նի դե­րա­կա­տար­ման հա­մար (2012թ.), ԼՂՀ ՊՆ պատ­վոգ­րով (2013թ.):

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։