Լեսլի ԱՅՎԱԶՅԱՆ / ԽՈՒԼ ՕՐ
Լեսլի ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԽՈՒԼ ՕՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում
Լեսլի ԱՅՎԱԶՅԱՆ
ԽՈՒԼ ՕՐ
Խուլ մայր և նրա Խուլ որդին՝ յոթ տաեկան:
Խոսում են ժեստերի լեզվով:
ՄԱՅՐ
Լավ:
Պատրա՞ստ ես:
Սկսեցինք։
Արևը բարձրացել է, օրը սկսվել է:
Շարունակենք։
Բարձրանալ և փայլել։
Ուրեմն, նշանակում է՝ արթնանալ և ուրախ լինել։
Շարունակի՛ր։
Մի՛ մոռացիր ինձ նայել։
Իմ կողմը նայիր։ Այդպե՛ս։
Հիմա անգլերենի վարժություն ենք անելու։
Այո։ Այսօր վարժանքի օր է։
Ուսուցիչդ ասաց։
Դե, ուրեմն, ինձ նայիր։ Իմ կո՛ղմը նայիր։
Լսողական սարքդ դիր։ Այդպե՛ս
Որդուն է նայում։
Հիմա։
Լավ է։
Եղավ։
Հիմա խաղահրապարակ ենք գնալու։
Ոչ, խուլերի դպրոց չենք գնում։
Չէ, դպրոց չենք գնում։
Զբոսայգում։
Այո, այնտեղ սովորական լսող երեխաներ են լինելու։
Չգիտեմ, խուլ երեխաներ կլինե՞ն, թե՞ ոչ։
Դու լսող երեխաների հետ կխոսես։
Կարող ես։ Վստահ եմ, որ կկարողանաս։
Հիշո՞ւմ ես մեր փողոցի նորեկ տղային։
Ռոջերին։
Հավանաբար նրան ու նրա շնիկին էլ կտեսնենք։
Կխոսես նրանց հետ։ Այո, այո, կխոսես։
Նաև՝ մյուս երեխաների հետ։ Կարող ես,
կարող ես:
Կկանգնես նրանց դիմաց։
Ուղիղ դեմքերին կնայես։
Եթե նրանք ուրիշ կողմ նայեն, կասես.
(Առանց ժեստերի։) «Կներեք, չէի՞ք կարող մեկ անգամ էլ կրկնել»:
(Առանց ժեստերի։) «Կներեք, չէի՞ք կարող մեկ անգամ էլ կրկնել»։
Իհարկե, կարող ես։
Կասես.
(Առանց ժեստերի։) «Ձեզ չեմ լսում, որովհետև խուլ եմ»։
Մի քանիսը կծիծաղեն։
Մի մասն էլ չի ծիծադի։
Կխոսես նրանց հետ, ովքեր չեն ծիծադի։
Դե, քաղցրիկս, գնացինք։
Այո։
Կոշիկներդ հագիր։
Կոշիկնե՛րդ հագիր։
Լավ, հիմա ես կհագցնեմ։
Դե, ուրեմն, նստիր ու հագիր։
Նստի՛ր։
Հիմա կոշիկիդ կապերը կապիր։
Շատ լավ է։
Եղավ։
Վեր կաց։
Վե՛ր կաց։
Վե՛ր կաց։
Ի՛նձ նայիր։
Մի՛ շրջվիր։
Դե՛։
Լավ։ Կսպասեմ…
Մայրը սպասում է։ Թփթփացնում է ոտքով:
Դե, ինչպե՞ս ես։
Իհարկե, զբոսայգուց չեմ հեռանալու,
քեզ հետ եմ մնալու։
Կնստեմ ամենամոտ նստարանին։
Երբ էլ ցանկանաս, կխոսես հետս։
Հնարավոր է, մարդիկ սկսեն ուշադիր զննել քեզ։
Մի քանիսն էլ՝ կարող է մտածեն.
«Վա՜յ, այս երեխային նայեք։ Երկու լեզու գիտի։ Ա՜յ քեզ բան»։
Դե, մի մասը կզարմանա՝ ա՜յ քեզ բան։
Մի քանիսն էլ հիմար կլինեն։
Մենք այդ հիմարներին կարհամարհենք։
Հիմարներին հո չե՞նք խղճալու։
Հը-ը՛։
Մեր կարծիքով, նրանք հիմար են։
Բայց մարդկանց մի մասը կնկատի,
որ դու հրաշալի տղա ես։
Եվ կցանկանան խոսել քեզ հետ։
Ուշադիր նրանց դեմքերին կնայես։
Բառերը շուրթերից կկարդաս։
Եվ չբարկանաս, եթե նրանք հեռանան
ու քեզ չասեն, թե ուր են գնում:
Կարող է տեսնես, որ մարդիկ իրար
մեջք արած են խոսում։
Այդ դեպքում ձեռքով կանես ինձ։
Իրար հետ կխոսենք։
Հետո տուն կվերադառնանք։ Իհարկե։
Եվ այնքան լուռ կմնաս, որքան սիրտդ ուզի։
Ոչ մի ձայն։ Միայն՝ լռություն։
Լռություն։ Շատ լավ։
Պատրա՞ստ ես։
Լսողական սարքդ միացրե՞լ ես։
Աչքերդ լայն կբացես։
Գնացինք։
Շտապել պետք չէ։
Կարող ենք դանդաղ քայլել։
Ուզածներիս չափ դանդաղ։
Եվ իրար կնայենք։
Եվ կխոսենք։
Ժեստերով։
Կխոսենք, խոստանում եմ։
(Առանց ժեստերի։) — Շատ լավ։
Լույսերը հանգում են։ Լույսերը վառվում են։
Նույն օրը։ Երեկոյան։
Հե՜յ:
Քնելու ժամանակն է։
Իհարկե։
Քունդ էլ տանում է։
Այո, այո, աչքերդ փակվում են։
Նախ…
Ինձ նայիր, քաղցրիկս։
Թխկթխկացնում է հատակին, որպեսզի որդու ուշադրությունը գրավի:
(Ժեստերի լեզվով։) — Ինձ նայիր։ Լավ է:
Արի քնելուց առաջ անգլերենի վարժություն անենք։
Վարժանքի օրը գրեթե ավարտվում է:
Դեմքիս հետևիր։
Դե, նայիր։
Արի զբոսայգու մասին խոսենք։
Չէ։ Ոչ մի Ռոջեր։ Ոչ էլ՝ շուն։ Ոչ։
Տրնկոզիի մասին։ Այո։
Եվ այն աղջկա։
Չէ, անունը չիմացանք։
Բայց երկուսով հրաշալի ճոճվում էիք։
Եվ միաժամանակ էիք օդում հայտնվում։
Արտակարգ էր։
Նաև՝ վայրիջույցի մասին։ Գիտեմ։
Նրանք քեզ ներքև էին հրում։
Ուզում էին, որ ավելի արագ սահեիր։
Եվ բղավում էին՝ հե՜յ-հե՜յ։
Չգիտեին, որ իրենց չես լսում։
Ու հրում էին։
Ուժգին էին հրում։ Գիտեմ։
Դա քեզ զարմացնում էր։
Եվ զայրացնում էր։ Գիտեմ։
Քեզ հրում էին, որովհետև
անհանգստանում էին, ուզում էին,
Որ ավելի արագ սահեիր։
Կարծում եմ, դու էլ ես հասկանում։
Համոզված եմ։
Հիշիր դպրոցի խուլ ընկերներիդ։
Երբ ուզում ես նրանց ուշադրությունը գրավել,
երբեմն հրում կամ քաշում ես։
Մեկ-մեկ էլ խփում ես։ Չէ՞։
Որովհետև ուզում ես, որ քեզ նայեն։
Եվ անհանգստանում ես։ Իհարկե։
Ուրեմն, հաջորդ անգամ, երբ կտեսես,
որ երեխաները սպասում են,
Ավելի արագ սահիր։
Եղա՞վ։
Արագ ներքև սահիր։
Ուժով թափ առ։
Այո։
Այդ դեպքում քեզ ոչ ոք չի հրի։
Եվ ոչ մեկը չի ծիծաղի։
Պետք է ամուր լինես ու արագաշարժ,
արագ, ավելի արագ։
Նապաստակի նման։
Այո։
Արագաշարժ նապաստակ,
որ ուժով թափ է առնում:
Իսկը դու ես։
Այո։
Ճիշտ է։ Ջեքի Չանի նման։ Եղավ։
Տեղից ցատկում է և Ջեքի Չանի կեցվածքն է ընդունում։
Ջեքի՜ Չա՜ն։ Հա՜, հա՜, հա՜։
Թայ Քնոն դո-ի հարված է հասցնում։
Մենք Ջեքի Չանն ենք։
Մեկ այլ շարժում է կատարում։
Բայց աչքերդ փակվում են:
Այո:
Խոսում է կորեերեն, առանց ժեստերի։
Cherry ut. Cun yay. (Գլուխ է տալիս տղային։) Tai Knon.
(Կրկին վերադառնում է ժեստերի լեզվին ու անգլերենին:)
Դե, ուրեմն, անկողին մտիր, Ջեքի Չան:
Իսկ վաղը, միգուցե, աստղադիտարան այցելենք:
Կամ էլ՝ գազանանոց:
Կարող է և՝ ձիարշավարան:
Եվ դու կրկին թամբին կլինես:
Այսինքն՝ երբ ձի ես վարում ու
վայր ես ընկնում,
անմիջապես պետք է ոտքի կանգնես
ու նորից հեծնես ձիուն:
Խուճապի չպետք է մատնվես:
Կրկի՛ն թամբին:
Կրկի՛ն ձիարշավարան:
Կրկի՛ն վայրիջույց:
Եղա՞վ։
Շատ լավ:
Իսկ հիմա քնիր, քաղցրիկս:
Քեզ անուշ երազներր: (Մայրը ձեոքով է անում:) Քնքուշ երազներ։
Մայրը դուրս է գալիս «որդու սենյակից» և նստում է աթոռին։ Միաժամանակ սպասում է։ Ապա վեր է կենում և վերադառնում է որդու սենյակը։ Տեսնում է, որ նա դեռ արթուն է, չնայած աչքերը փակվում են։ Կրկին ձեռքով է անում։ Դուրս է գալիս և մոտենում է աթոռին։ Սպասում է։ Հետո մի անգամ էլ է գնում ու ստուգում է։ Քնել է։ Վերադառնում է աթոռի մոտ, նստում է։ Ոտնաձայն։ Նկատում է, որ որդին սենյակ է մտել։
Ի՞նչ է պատահել։
Վա՞ղը:
Տա՞նը մնանք:
Ամբողջ օ՞րը:
Ոչ մի ձա՞յն:
Լռությո՞ւն:
Մտածում եմ:
Մայրը տեղից վեր է կենում և նստում է հատակին։
Լավ:
Վաղը:
Լռություն։
Խոստանում եմ:
Այո:
(Ժեստերի լեզվով): — Լռություն։ Միայն լռություն։ Խոստանում եմ:
(Ժեստերի լեզվով և անգլերեն։) – Բարի գիշեր:
(Միայն ժեստերի լեզվով): — Բարի գիշեր։
Մայրը հատակին նստած զննում է որդուն:
Լույսերը դանդաղ մարում են։
Անգլերենից թարգմանեց Արամ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Լեպի Այվազյանը դրամատուրգ է, դերասանուհի, Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսորի օգնական։ Ավարտել է Վերմոնտի համալսարանը, բնակվում է Լեոնիայում (Նյու Ջըրսի)։ Դերերով հանդես է եկել գեղարվեստական, հեռուստատեսային ֆիլմերում և թատերական ներկայացումներում։
Տարբեր հեռուստաընկերություններ և կինոստուդիաներ բեմադրել են նրա պիեսները։ «Ամեն երեք րոպեն» կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Թելլիի մրցանակը, «Ինը հայերր» պիեսին՝ Ջոն Գասների «Լավագույն պիես», Քեննեդի կենտրոնի, ինչպես նաև՝ Սյուզան Սմիթի միջազգային դրամատուրգիայի մրցանակները։
1996-ին արժանացել է «Անահիտ» մրցանակին։