ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ /  Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

 

ԹՌԻՉՔ ՔԱՂԱՔԻ ՎՐԱՅՈՎ

 

Թատերախաղ-ներշնչանք 3 մասից`

 

ըստ Մարկ Շագալի «Թռիչք քաղաքի վրայով» գեղանկարի:

 

Գործող անձինք`

 

ԲԺԻՇԿ — մոտ քառասուն տարեկան

 

ԱՂՋԻԿ — քսան տարեկան

 

Ամբողջ գործողությունն ընթանալու է աղջկա «դիտակետից», իսկ նա կույր է, ուրեմն հանդիսատեսը, ինչպես և կույր Աղջիկը, ոչինչ չի տեսնում, այլ լսում է ձայներ, զգում բույրեր… Մի խոսքով, գործ ունենք հանդիսատեսի ենթագիտակցության հետ:

 

 

 

ՄԱՍ 1

 

Գործողության վայրը` հիվանդասենյակ: Կատարյալ մթության մեջ ամենասկզբից լսվում է, թե ինչպես է տղամարդու ձայնը կարդում հատված Թոմաս Էլիոթի «Մարինա» պոեմից Նա շարունակում է կարդալ այնքան ժամանակ, քանի դեռ դահլիճ մտնող վերջին հանդիսականը չի տեղավորվել: Երբ դահլիճի ձայները խաղաղվում են, տղամարդը դադարեցնում է ընթերցանությունը։

 

ԲԺԻՇԿ — Ինչ ծովեր ինչ ափեր ինչ ժայռեր գորշ և ինչ կղզիներ

 

Ինչ ջրեր են նավը ողողում

 

Ինչ սոճու բույր և կեռնեխի երգ մշուշի միջով

 

Ինչ պատկերներ են վերադառնում

 

Ախ դուստր իմ…

 

Սոճու բուրմունք, անտառի մշուշ

 

Եվ այս վայրում տարրալուծված,

 

Ի~նչ է այս դեմքը, ավելի աղոտ և ավելի վառ,

 

Այս զարկերակը, ավելի թույլ և ավելի ուժեղ,

 

Տրվա՞ծ թե փոխառված, աստղերից անգամ հեռու

 

և աչքից անգամ մոտ

 

Շշուկներ և նվաստ ծիծաղ տերևների և շտապող

 

ոտքերի արանքում

 

Քնի ներքո, որտեղ բոլոր ջրերն են հատվում,

 

Ցռկահեծանը ճաքել է ցրտից, ներկը շոգից է

 

Ճագում:

 

Ինքս եմ ստեղծել, մոռացել եմ և վերստին հիշել…

 

Լույսը միացնեմ: Արդեն տառերը չեն երևում:

 

Լսվում են բժշկի ոտնաձայները, լույսի միացման ձայնը, սակայն բեմը շարունակում  է մնալ մթության մեջ:

 

ԲԺԻՇԿ — Այսպես ավելի լավ է, ուր էի հասել…

 

ԱՂՋԻԿ — …Մոռացել  և վերստին հիշել…

 

ԲԺԻՇԿ — …Ինքս եմ ստեղծել, մոռացել եմ և վերստին հիշել…

 

Այս մարմինը, այս դեմքը, այս կյանքը,

 

Որն ապրում եմ ժամանակի մի աշխարհում, որ վեր է ինձնից:

 

Թող հանձնեմ կյանքս այս կյանքին,

 

Արթնացածներին,

 

Բաժան շուրթերին, հույսին, նոր նավերին

 

Ի՞նչ Ծովեր, ի՞նչ Ափեր ու գրանիտե կղզիներ`

 

Ատաղձներիս դեմ

 

Ի՞նչ Կեռնեխ է կանչում մշուշի միջով

 

Դուստր իմ:

 

Ձայնը շարունակում է կարդալ, ընթերցանությանը զուգահեռ բեմում թույլ լույս է հայտնվում և աղոտ երևացնում հայացքը մի կետի հառած, անշարժ կանգնած ճերմակազգեստ աղջկան:

 

ԱՂՋԻԿ — Ես վախենում եմ… (Մթություն:)

 

ԲԺԻՇԿ — Հանգստացիր, չեղավ, չեղավ, եկ կողքիս նստիր։

 

ԱՂՋԻԿ  — Հոգնել եմ:

 

ԲԺԻՇԿ — Այ այսպես, նստիր, հիմա քեզ համար թեյ կբերեմ, իսկ վաղը, այ կտեսնես, զբոսնելու ես ծառերի ստվերում (կատակելով) և, ով գիտե, միգուցե ինձ անգամ չես էլ հրավիրելու քեզ հետ զբոսնելու հաճույքը վայելելու:

 

ԱՂՋԻԿ — Ես քեզ սիրում եմ…

 

ԲԺԻՇԿ — Ի՞նչ:

 

ԱՂՋԻԿ — Սիրում եմ քեզ:

 

ԲԺԻՇԿ — Ներիր, մեկ անգամ էլ, լավ չլսեցի:

 

ԱՂՋԻԿ — Սի-րու-մ-եմ…

 

ԲԺԻՇԿ  — Ես քեզ հետ եմ:

 

ԱՂՋԻԿ — Գիտեմ:

 

ԲԺԻՇԿ — Ես երբեք, երբեք, ինչ էլ որ պատահի… դու դա գիտես:

 

ԱՂՋԻԿ — Գիտեմ, գիտեմ… (Հրճվանքով սկսում է կրկնօրինակել բժշկի ձայնը:) Իսկ վաղը, այ կտեսնես, զբոսնելու ես ծառերի ստվերում…

 

Լիաթոք ծիծաղում են: Դադար: Աղջիկը կտրուկ լրջանում է:

 

ԱՂՋԻԿ — Խոստացի՛ր…

 

ԲԺԻՇԿ  — Ինչը, թե՞յը, խոստանում եմ, հիմա կբերեմ:

 

ԱՂՋԻԿ — Ոչ, ես խոսում եմ…

 

ԲԺԻՇԿ — Վե՛րջ, արդեն եռում է, մի փոքր էլ համբերիր, այն արդեն եռում է:

 

ԱՂՋԻԿ – Ա-աայո, իհարկե, կսպասեմ: Եռում է… պարում է, թեյը պարում է: (Աղջիկն ասես սպասումը լցնելու համար սկսում է մարմնով թեյի եռման պրոցեսը վերարտադրել, ինչը վերածվում է մի զվարճալի պար-էտյուդի:)

 

Լսվում է բաժակին թեյի գդալի դիպչելու

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։