ԳԱՐՍՈՒ/ «ՉՈՐՐՈՐԴԸ ԿԱՄ ՄԵՆԱԿ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ»

ԳԱՐՍՈՒԻ «ՉՈՐՐՈՐԴԸ ԿԱՄ ՄԵՆԱԿ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում

ԳԱՐՍՈՒ

ՉՈՐՐՈՐԴԸ

կամ

ՄԵՆԱԿ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

(բեմական նովել)

Գործող անձինք

ԿԻՆ

ՏՂԱՄԱՐԴ

ԵՐԻՏԱՍԱՐԴ

Երիտասարդ — Համաձայն եմ.

ավելորդ ժամանակ չի լինում:

 ժամանակի մասին ավելորդ

խոսակցություններ են լինում…

այսինքն` արդեն եղան…

Պրոեկցիայով` Էկրանին բնակարան: Կարող է լինել լուսանկար, որտեղ Կինն ու Տղամարդը որևէ դիրքով են, որը ցույց է տալիս նրանց` իրար հետ կապ չունենալը: Բեմում նրանք նստած են, ինչպես լուսանկարում: Բեմում` դահլիճին թիկունքով, նստած է Երիտասարդը:

ԿԻՆ — Ես երեխա եմ ուզում:

ՏՂԱՄԱՐԴ — Ուզի:

ԿԻՆ — Արդեն տասը տարի:

ՏՂԱՄԱՐԴ — Տասը տարի ո՜նց եմ դիմացել քո ձեռը:

ԿԻՆ — Բախտավոր ես, ուրիշներն իրենց կանանց ոտի տակ են դիմանում, դու գոնե… Ա՛յ, իմ սխալը հենց էդտեղից սկսվեց` բռիս մեջ ձվածեղ էի սարքում, անկուշտ ստամոքսդ ու… բավարարում…

ՏՂԱՄԱՐԴ — Բա հո ուրիշինը չէի՞ր բավարարելու… գլուխդ ջարդուխուրդումեծ կանեի:

ԿԻՆ — Ավելի շատ կուզեի առանց գլխի ապրել, քան առանց երեխայի:

ՏՂԱՄԱՐԴ — Դու չե՞ս հասկանում, որ փող չունեմ, աշխատանք չունեմ, էդ էրեխու համար միջադիր ո՞նց եմ առնելու:

ԿԻՆ — Միջադիր չէ, տակդիր…

ՏՂԱՄԱՐԴ — Ըհը՛, տակդիրն էլ դու ավելացրիր. ո՞նց եմ առնելու:

ԿԻՆ — Ես կառնեմ… ինն ամիս միջադիր չեմ առնի, տակդիր կառնեմ, կհավաքեմ, մինչև երեխան կծնվի:

ՏՂԱՄԱՐԴ — Է՜հ…

ԿԻՆ — Դու էլ էդ ընթացքում մի գործ կճարես, եթե ուզենաս:

ՏՂԱՄԱՐԴ — Ասում ես, էլի…

ԿԻՆ — Խնդրում եմ, մի քիչ կին զգա քեզ…

ՏՂԱՄԱՐԴ — Ինչ անե՞մ:

ԿԻՆ — Վիճակիս ողբերգությունը պատկերացրու:

ՏՂԱՄԱՐԴ — (ծիծաղելով): Դու, փաստորեն, դրամատիկ թատրոնում էլ ես աշխատել, ու ես չեմ իմացել… Էլ ի՞նչ հետաքրքիր փաստեր կան քո անցյալից, որ չգիտեմ:

ԿԻՆ — (մի պահ լռելուց հետո): Ասեմ. տասը տարի առաջ ծանոթացա մի… էն ժամանակ համոզված էի, որ իսկական տղամարդ է… հա՛, մի իսկական տղամարդու հետ: Մենք իրար դուր եկանք ու ոնց որ թե սիրեցինք իրար…

ՏՂԱՄԱՐԴ — (ընդհատում է): Մի րոպե. ինչի՞ եմ նոր իմանում դրա մասին:

ԿԻՆ — Որովհետև մինչև հիմա չես հարցրել… մինչև հիմա համոզված ես եղել, որ միակն ես:

ՏՂԱՄԱՐԴ — (զսպված կատաղությամբ): Հետո՞…

ԿԻՆ — Նկատի ունես հիմա՞-ն:

ՏՂԱՄԱՐԴ — Հա… հետո՞…

ԿԻՆ — Դե… ոչ մի բան…

ՏՂԱՄԱՐԴ — Չե՞ս գնում մոտը: (Վեր է կենում` անկանխատեսելի մտադրությամբ🙂

ԿԻՆ — Եթե ասեմ` չէ, ու դու էլ հավատաս, ուրեմն, իմ կարդացած բոլոր ֆիլմերի ամենաապուշ ամուսինը կլինես: Բայց պիտի ասեմ` չէ, ու դու էլ ստիպված պիտի հավատաս:

ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞ պիտի հավատամ… էն էլ` ստիպված:

ԿԻՆ — Որովհետև… ինքն արդեն չկա:

ՏՂԱՄԱՐԴ — Քո կյանքո՞ւմ, թե՞ ընդհանրապես:

ԿԻՆ — Իմ կյանքում էլ, ընդհանրապես էլ… Չնայած, սրանց տարբերությունն էդքան էլ մեծ չի, որքան քո սահմանափակ ուղեղն ա ենթադրում:

ՏՂԱՄԱՐԴ — Չափդ անցնում ես… Եթե մի հատ էլ ավել-պակաս դուրս տաս, որձ կատվի տփոց կուտես: Բացատրի մնացածը, մանրամասն…

ԿԻՆ — (հեգնական): Հարգարժա՛ն որձ կատու, ներկայացնում եմ ձեզ հետևյալ բացատրագիրը` բանավոր. վերոնշյալ իսկական տղամարդու հետ իմ հանդիպումներն ու իսկական… կրկնում եմ, իսկական ու զգացմունքային հարաբերություններն ավարտվել են մեր ամուսնությունից շատ չանցած, որովհետև… նա մեռավ հենց այդ ժամանակ:

ՏՂԱՄԱՐԴ — Ես դրան ճանաչո՞ւմ եմ… ճանաչո՞ւմ էի:

ԿԻՆ — Չգիտեմ, հիմա ճանաչում ես «դրան», թե չէ, բայց էն ժամանակ հաստատ ճանաչում էիր:

ՏՂԱՄԱՐԴ — Անունը ասա:

ԿԻՆ — Անձնագիրդ բաց, ուշադիր կարդա:

ՏՂԱՄԱՐԴ — (հասկանալով, թե խոսքն ուր հասավ): Լա՜վ… Ես գնացի: (Մնում է բեմում, կարող է նստել Երիտասարդի կողքին🙂

ԿԻՆ — Վա՜տ… Ես էլ գնացի: (Մնում է բեմում🙂

Էկրանին հայտնվում է այգում մենակ նստած Կնոջ լուսանկարը: 5-10 վայրկյան անց լուսանկարը փոխվում է. Կնոջ կողքին նստած է Երիտասարդը: Բեմում նստած Երիտասարդը մոտենում, նստում է Կնոջ կողքին:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բարի օրեր:

ԿԻՆ — Ի՞նչ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ասում եմ` բարի օր, հետո էլի բարի օր, էլի՛, էլի՛ ու…  

ԿԻՆ — Բարի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չե՞մ խանգարի, եթե նստած մնամ:

ԿԻՆ — Եթե հիմար հարցեր չտաս, չես խանգարի… ուզում ես` նստի, ուզում ես…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, էստեղ հարմար չի… Ջղայնացած ես:

ԿԻՆ — Արդեն սկսում ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չեմ հարցնում, հաստա՛տ ասում եմ, որ ջղայնացած ես:

ԿԻՆ — Հա, ի՞նչ… հետո՞… Ասենք` ջղայնացած եմ, հետո՞…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կարող եմ օգնել քեզ:

ԿԻՆ — Հարցնո՞ւմ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ՛: Հաստատ ասում եմ, որ կարող եմ օգնել:

ԿԻՆ — Շնորհակալ եմ, բայց քո օգնության կարիքը չունեմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Պատմի, ինչ որ կա:

ԿԻՆ — (ծպպացնելով): Լսի, երիտասա՛րդ, քեզ կինոյի տղու տեղը մի դիր, հա՞… Ի՞նչ ես ուզում ինձնից:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Երեխա:

ԿԻՆ — Ի՞նչ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Երեխա, ի՞նչ… Պստլիկ մարդ:

ԿԻՆ — (անհանգիստ): Ես ամուսնացած եմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ամուսնացածներն էլ կարող են երեխա ունենալ:

ԿԻՆ — Ես…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հասկացա… ամուսնացած ես, երեխա ես ուզում ունենալ, բայց… բազմակետ…

ԿԻՆ — Բազմակետի մասի՞ն որտեղից գիտես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞նց` որտեղից. որ ասեմ` ինտերնետից, կհավատա՞ս:

ԿԻՆ — Հա… կհավատամ… բայց ինտերնետի՞ց ես իմացել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, այ սիրելի՛ս ջան, ինչի՞ համար ես բարդացնում: Բա ես նստած չէի՞ էստեղ:

ԿԻՆ — Չգիտեմ, չեմ տեսել: (Դահլիճին.) Նստա՞ծ էր…

ՏՂԱՄԱՐԴ — Հա, բա ի՞նչ էր…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Տեսա՞ր… 

ԿԻՆ — (պտտվում, նայում է): Հա…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հիմա ի՞նչ` ունենո՞ւմ ենք… այսինքն` ունենո՞ւմ ես երեխա… ես էլ ինչով կարենամ` կօգնեմ:

ԿԻՆ — Բա… ամուսինս…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ամուսինդ օգնող լիներ` մինչև հիմա օգնած կլիներ:

ԿԻՆ — Մի քիչ կամաց… կլսի…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Է՜հ, ո՞նց կլսի: (Ցույց է տալիս էկրանը🙂 Մենք այգում… ինքը, ես շա՞տ գիտեմ` ո՛ւր:

ՏՂԱՄԱՐԴ — Տղերքի հետ գնացել եմ բիլիարդ խաղալու:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Տեսա՞ր… մարդիկ ձեռները գրպանները դրած բիլիարդ են խաղում, էլ ե՞րբ երեխա ունենան:

ՏՂԱՄԱՐԴ — Ասա, է՛, ախպերս… մեռա բացատրելով, չի հասկանում, ի՞նչ անեմ:

ԿԻՆ — Խաբում ես, չես մեռել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Լա՜վ, ավելորդ ժամանակ չկորցնենք մեռնելու կամ ապրելու համար:

ԿԻՆ — Ավելորդ ժամանակ չի լինում… էն էլ մեռնելու կամ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Համաձայն եմ, ավելորդ ժամանակ չի լինում: ժամանակի մասին ավելորդ խոսակցություններ են լինում… այսինքն` արդեն եղան…

ԿԻՆ — Չգիտեմ` ինչ ասեմ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Քեզ ոչ ոք չի ասում` ինչ-որ բան ասա… փորձել, գործել, գործածել…

ԿԻՆ — Բայց… ես չեմ ուզում ամուսնուս դավաճանել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Երեխա ունենալու համար հե՛չ պարտադիր չի, որ մեկը մյուսին դավաճանի:

ՏՂԱՄԱՐԴ — Հալա՛լ ա քեզ քո կերած կաթնամթերքը, ախպե՛րս…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի միջի այլոց, դավաճանության մասին. ձեզնից որևէ մեկը գիտի՞, թե ինչ գույներ կան կողակցի, կենակցի, կամ անկողնակցի աչքերում:

ԿԻՆ — Սև ու սպիտակ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — (տղամարդուն): Դո՞ւք…

ՏՂԱՄԱՐԴ — Ինձ մոտ էլ նույն հիշողությունը կա…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէի կասկածում: Բոլորի համար էլ ընկալելի են սևն ու սպիտակը… Շատերը ապրում են միասին, բայց միայն մյուսի մահից հետո են փորձում հիշել, թե ի՞նչ գույներ կային,  այսպես ասած, սիրած մարդու աչքերում:

ԿԻՆ — Ի՞նչ նկատի ունես` մահից հետո ասելով:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մոռացում…

ԿԻՆ — Լավ…

Բեմը մթնում է: Էկրանին` անկողնային ու սիրային լուսանկարչական տեսաշար: Լուսավորվում է բեմը: Կինն ու Երիտասարդը կանգնած են դեմ դիմաց, իրար ձեռք բռնած: Լույսը մարում է: Էկրանին` հիվանդանոցային լուսանկարչական տեսաշար (ՁԻԱՀ—ՄԻԱՎ կենտրոն): Լուսավորվում է բեմը: Կինը գլխիկոր նստած է, Տղամարդը մտամոլոր կանգնած է նրա թիկունքում: Էկրանին Տղամարդու և Կնոջ լուսանկարն է` նրանք այն դիրքով են, որով Կինն ու Երիտասարդը կանգնած էին բեմում:

ՏՂԱՄԱՐԴ — Փաստորեն, դու էլ ինձ ես վարակել… Իսկ ես ուզում էի երեխա ունենալ:

ԿԻՆ — Ինքը ինձ վարակեց…

ՏՂԱՄԱՐԴ — Ինքը քեզ չի վարակել, նրա ծնողներն են վարակել քեզ, ինձ ու քո չծնված երեխային:

ԿԻՆ — Ի՞նչ գիտես:

ՏՂԱՄԱՐԴ — Բիլիարդանոցում հանդիպեցինք, ամեն ինչ պատմեց… լացեց… Ես էլ ծեծեցի նրան, որ չշարունակի լացը… Ընկերացանք…

Լռում են: Մնում են նույն դիրքով: Էկրանի լուսանկարը փոխվում է. Տղամարդը նստած է Կնոջ` բեմում նստած դիրքով, Կինը կանգնած է նրա թիկունքում:

ՏՂԱՄԱՐԴ — Քո… երեխան…

ԿԻՆ — Մեր երեխան…

ՏՂԱՄԱՐԴ — Ձեր երեխան…

ԿԻՆ — Ասա` մեր երեխան…

ՏՂԱՄԱՐԴ — Լավ, մեր երեխան կծնվի ՁԻԱՀ-ի հետ` որպես երկվորյակ: Մի քիչ կապրեն իրար հետ ու…

ԿԻՆ — Չասե՛ս էդ բառը, հիմա ՁԻԱՀ-ը բուժում են:

ՏՂԱՄԱՐԴ — Հա՛, ՁԻԱՀ-ը կբուժեն, բայց երեխայի՞ն ոնց են բուժելու: Եթե բուժելու լինեին, էն երեխային էլ կբուժեին, ու նա քեզ չէր վարակի ու քեզ հետ հիվանդ երեխա չէր պատրաստի…

ԿԻՆ — Հիմա ի՞նչ ենք անելու:

ՏՂԱՄԱՐԴ — Զանգի, կանչի էն էրեխուն, թող գա… Ինքն էլ իր ծնողների սիրո ավելցուկի արդյունքն ա… մեղք ա: Այսինքն` չէ, մեղք չի… ոչ մեկս էլ մեղք չենք, ուղղակի մենակ ենք ու չգիտենք, թե ինչ գույներ կան մեր, այսպես կոչված, սիրած մարդու աչքերում… Թող գա…

ԿԻՆ — Ես սիրում եմ…

You may also like...

Թողնել պատասխան