Բոյան ՓԱՓԱԶՈՎ / «ԴԵՎԵՐԻ ԱՌՈՒԾԱԽ»
Բոյան ՓԱՓԱԶՈՎԻ «ԴԵՎԵՐԻ ԱՌՈՒԾԱԽե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում
ԲՈՅԱՆ ՓԱՓԱԶՈՎ
ԴԵՎԵՐԻ ԱՌՈՒԾԱԽ՛
(մի հեզիկ կատաղություն)
Գործող անձինք
ԲԵՆԿՈ ԿՈ՛ՏԱՐԱ – կարդարաշ, 40 տարեկան
ՍԻՄՈՆԱ – մարդաբան, բուլղարա—հունա—գերմանական «կոկտեյլ», 25 տարեկան
ՍԵՎԴԱ – կույր, էթնիկ թրքուհի, Բենկոյի ընկերուհին, 30 տարեկան
ԳՈԳՈ ՄՈՒՐԴԱՐ – Բենկոյի եղբայրը` մոր գծով, կարդարաշ, 45 տարեկան
ՍԱՆԴՈ ԷՖԵՆ – Բենկոյի հայրը, բուլղարացի, 75 տարեկան
ՏԱՅՉՈ ԿՈ՛ՏԱՐԱ – Բենկոյի և Մուրդարի պապը, կարդարաշ, 80 տարեկան
ՕԳՆՅԱՆ – մասնավոր խուզարկու, 40 տարեկան
ՆԱՆԿՈ – Բենկոյի զարմիկը, կարդարաշ, 40 տարեկան
ՇԱՇԿԱ – Շասինեի մականունը, թրքախոս գնչուհի, Նանկոյի կինը, 35 տարեկան
Գործողության ժամանակը` մեր օրերը:
Երբեմնի մատուռ «Ցարիցա Կլեմենտինա» մանկատան բակում, Վառնա:
Սենյակ: Մահճակալ, սեղան, աթոռ: Խուլ լսվում է ծովի ալեբախյունը:
ԲԵՆԿՈ – (գրում է տետրում, հետո կարդում է գրածը): Ոսկե բախտը եկավ, թառեց ուսիս® Նրա անունը Սիմոնա է: Կան էդպիսի կանայք, որ ուզում ես լափել: Ուզում եմ, հետո ի՞նչ, որ ճերմակել եմ: Ես մի քիչ կուլտուրական մարդ եմ. որ դուրըս եկավ` հասնում եմ մինչև համբուրելու աստիճանին: Համա ամեն մեկի հետ հո չի՞ լինում: Սիմոնան էնպիսի՜ գեղեցկություն է, որ հագեցնում է: Մաքուր սպիտակ չէ, բայց իշխանուհի է, դիմագծեր ունի: Պիրկ է, նիհարիկ: Չգիտեմ` որ թվի ծնունդ է, բայց կողքիս` իսկական երեխա է: Հետը պատառ կիսելու չէ: Կնիկ է, որ քեզ քաշում է իր ետևից: (Դադար): Ինձ արգելված է, բայց խմում եմ: Մարդս որ մի երկու հատ գցում է, փափկում է խմիչքի շնորհիվ, թե չէ` ես փակ մարդ եմ: Սկզբի համար` չգիտեմ, թե ոնց անեմ, դե® ինչքան չլինի` ամաչում եմ: «Սիմոնա,– ասում եմ,– տեսքս մի բան չէ, չեմ ասում, թե չգիտեմ` ինչ եմ, բայց միայն գեղեցիկ կանայք եմ ունեցել»: Պինդ եմ բռնում. մեկ-երկու® ու գլուխս չեմ առնում, փախչում: Բայց նրա քույր Ժանինին վախեցրել եմ: Ժանինն ինձ «մելանժ» է ասում: Սիմոնան հարցնում է. «Վիրավորվեցի՞ր»: «Վիրավորանք չեմ տեսնում»: Գիշերօթիկում հարցնում եմ ուսուցիչներին. «Ներեցեք, բայց «մելանժն» ի՞նչ բան է, չգիտե՞ք պատահաբար»: Ոչ ոք չգիտե: Լավ է, որ խոհարարուհին գիտի: «Մելանժը,– ասում է,– սուրճով կաթն է: Միայն թե® հանկարծ երեխաների միտը չգցես»: Ժանինը ուզում է ինձ վիրավորել ռանգիս պատճառով: Ես չեմ ասում, որ գիտեմ` ինչ է մելանժը:
Սիմոնայի աշխատանքը դասախոսություն կարդալն է: «Դու շատ քաղցր ես բուլղարերեն խոսում»: «Գիտե՞ս ինչ,– ասում եմ իրեն,– մերոնք մի քիչ ուրիշ տեսակ են բուլղարերեն խոսում»: «Դու ի՞նչ լեզվով ես մտածում»: «Միշտ` բուլղարերեն»: «Չէ՞ որ գնչու ես, ինչո՞ւ` բուլղարերեն»: «Իմ գնչուականը մերոնք ձեռ են առնում, մերոնց մոտ աշխատում եմ շատ չխոսել: Էս գիշերօթիկում Գյուլչինն ինձ մոր տեղ է: Իսկ երբ է մայրս մահացել` չգիտեմ: Ես մտածում եմ ձեզ նման, տարբերություն չկա»: Սիմոնան ուզում է ինձ հարցազրույցի նստեցնի, իսկ ես նայում եմ, որ կուլ տամ նրան: Ես որ սիրում եմ, երեք վարդ, մի լիտր էլ արաղ եմ գնում: Սիմոնան մի գլուխ մրգային աղցաններ ու բանջարեղենի սալաթներ է սեղանին դնում: «Դու պետք է բանջարեղեն ուտես»: Ասում եմ. «Բանջարեղենից ամենից շատ սուջուխն եմ սիրում»: Իբր կատակ եմ անում, էլի… Հետո` մի ձեռքսեղմում սեղանի տակ® որպես սկիզբ: Ես երբեք չեմ փորձում «լափել», քանի դիմացինը առիթը չի տվել® Էս կինը բնականից է էդպես զգայուն: Վիդեո ենք նայում, խոսում-ծիծաղում, մինչև որ տրամադրությունս լա՜վ բացվում է: Սիմոնան բռնում է ձեռքս: Սա հեշտ տրվող չէ, սա շուտ տաքացող չէ: Քնեց: (Դադար): Հիշում եմ` գիշերօթիկում տեսուչների համար շոու էի տալիս. ուսուցչի դասը բառ առ բառ կրկնում էի: Հիշելը երբեք դժվար չի եղել: Դժվար է մոռանալը: Սևդային զարմացրել եմ® «Բենկո,– ասում է,– ո՞նց է, որ ոչինչ չես մոռանում: Ո՞նց ես էդքանը գլխումդ պահում. է՛լ պատմություններ, է՛լ հեքիաթներ, է՛լ կեղտոտ խոսքեր: Հանցավոր աշխարհը թե իմացավ, որ էդպես հիշում ես ամեն ինչ` կվերացի քեզ»: Չէի ուզենա դրանց հետ գործ ունենալ: Ես մենակյաց մարդ եմ: Շրջապատումս հարգանք եմ վայելում: Օրը մեջ գրի եմ առնում ապրումներս: Նյարդերդ դրանից հանգստանում են: Որ գրում ես, ամեն ինչ մեջիցդ դուրս է գալիս: Սևդայի համար էջ առ էջ կարդում եմ: Չնայած կուրությանը` շատ է հուզվում, երբ լսում է կանանց պատմությունները: «Բենկո,– ասում է,– սա գիրք է: Դու գիրք ես կարդում ինձ համար: Տայչո պապը հոգի է տալիս գրքի համար: Սանդո Էֆեն պատրաստի հերոս է, Շաշկան` հերոսուհի»: Բայց Սևդան չի կարող անկողմնակալ լինել. նա հին սեր է: Տայչո պապիս ասում եմ` Սևդան ուզում է, որ քեզ անմահացնեմ գրքում: Պապն ասում է. «Գիրք գրելը բարի գործ է: Շնորհակալություն քեզ, էնպիսի բան ես անում, որ երբեք չմեռնեմ»:
Առանձնատուն «Սուրբ Կոնստանտին և Էլենա» առողջարանում: Վառնա:
ՍԻՄՈՆԱ – (միացնում է ձայնագրիչը: Քայլում է ետ ու առաջ): Just for my files® Սուպեր կլինի, եթե հաջողվի մուտք գործել կարդարաշների աշխարհ: Նախադրյալներ կան, և դոկտորականի հոտ է գալիս: Doc video® և գիրք® «Կարդաշների ծագման մասին»: Մաքս Ֆասմերի բառարանում «karda» լեհերեն` սանրն է: Բայց «karda» Ռուսաստանում նաև գոմ է նշանակել: Բուլղարիայում դրանք սանր սարքողներ են: Ծննդյան տոներին Ժանինն ասում է. «Sister, կգա՞ս գնանք էն բջանոցը, մի քիչ փող աշխատենք: Մի նախարարի կնիկ երկու շիկահեր է փնտրում, տեսահոլովակի համար»: «Մենք ի՞նչ ենք անելու»: «Պիտի նկարեն, որ ցույց տան, թե նախարարի կնիկը ոնց է որբերին օգնում: Մենք նվերներն ենք բաժանում ու նրա շուրջբոլորը ֆռֆռում»:
Մանկատունը կոչվում է «Կլեմենտինա թագուհի»: Քայլում ենք երկար միջանցքով, ինչ-որ տղամարդ` աստիճանի գլխին, պատերն է սվաղում: Տնօրենն էլ, ներքևում կանգնած, գլուխ է գովում: «Սա Բենկո Կոտարան է, գնչու: Նրա համար սա հարազատ տան պես բան է: Ոսկի ձեռքեր ունի, եղած-չեղածը վերանորոգում է, ինքն էլ առանց փողի, ապրում է այստեղ` մատուռում: Բոլորն ինձ նախանձում են, որ Բենկոյի պես մարդ ունեմ»: Մենք «բարև, բարի լույս» ենք իրար ասում: Էդ Կոտարը ականջիս ծանոթ է թվում: Կարծեմ ծովահեն Սպիրոս Մելասի մասին գրքում է, որն իմ վառնացի նախնիներից է եղել: Կոտարները Վառնայում մշակներ են եղել: Ժանինն ասում է. «Sister, հիմա տես, թե էդ մելանժը ոնց է աստիճանի գլխից ցած գլորվում»: Ու կանչում է. «Ուստա՜, դու ո՞նց ես աշխատում` քվադրաթո՞վ, թե՞ քառավաթով»: Բենկոն չկարմրեց, նեգր պես սևացավ: «Օրիորդ,– ասաց,– արտաքինով նման եմ մի բանի, որը շատ ավելի է տարբերվում նրանից, ինչ կամ: Ես լածիրակ չեմ: Աշխատում եմ ազնվորեն և հոգով»: Ժանինն անմիջապես, թե` «Ես հենց դա էլ փնտրում եմ. ծաղիկներ և վարդեր, մելանժ և պոզաներ»: Այստեղ Բենկոս նրան սպանեց-գցեց. «Ես մի քիչ կուլտուրական մարդ եմ: Չեմ կարող էնպես ձեզ հայհոյել, ինչպես սպասում եք, ներեցեք®»: Խապանձվեցի: Նա մեզ հետ խոսում էր միամիտ-միամիտ, ոնց որ երեխա:
Բենկո Կոտարայի մասին: Բենկոյի հետ ծանոթանալուցս հետո վազելս եկավ: Մինչև տուն վազել եմ: Դա նշան է, գիտես, չէ՞: Ժանինն ինձ ասաց. «Sister, հիմար բաներ ես անում, էլ մարդ չգտար, էդ քնձռոտի հե՞տ որոշեցիր թավալ տալ: Ինչո՞ւ չես ուզում ամերիկաներում թրև գալ»: Ես կարդացի Ժանինի E-mail-ը Maman-ին ու Second Papa-ին: Նա գրում է. «Sister-ը քարշ է գալիս մի մելանժի հետ: Maman, ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս իջնել նման sex-ի աստիճանին, ինչո՞ւ լիմիտ չենք դնում»: Հետաքրքիր է Maman-ի պատասխանը` նա խոստովանում է, որ մշակների ու բանվորների հետ քարշ գալը իրենց ցեղում «ազնվական սինդրոմ» է: Հետաքրքիր խոստովանություն է, չէ՞: Մելասի թոռը սովորել է Հայդելբերգում և այնտեղից իր հետ բերել է գերմանուհի Էռդա տատին: Ամեն օր խմել ու գոռգոռացել է. «Է՛ռդա, իմ մեջ հույնի արյուն կա, իմ մեջ բուլղարացու արյուն կա, հունականովս խորամանկ եմ, բուլղարականովս` իշու պես համառ, համա տուժում եմ որպես գնչու: Ինչո՞ւ, հարցնում եմ քեզ, քո նեմեց մե՛րը®»: Իսկ Էռդա տատը հարցրել է նրան. «Հիմա ո՞ր արյունն է ինձ հարց տալիս»: Մենք մեծ կոկտեյլներ ենք` «I am a blood cocktail» – հիանալի վերնագիր թե՛ դասախոսության, թե՛ հոդվածի համար. կբանեցնե՜նք:
Բնակարան Ասպարուխովո թաղամասում, Վառնա: Սևդան` մուգ ակնոցով: Սեղանին` հին կասետատուփ: Սևդան ու Բենկոն:
ՍԵՎԴԱ – Սեղմում եմ կոճակն ու գնում եմ քեզ համար սուրճ եփելու: (Շոշափելով սեղանի վրա գտնում է իրեն պետք եղածն ու տեղադրելով` միացնում է):: Յոթերորդ ժապավենն է: Պատրաստ է: (Գնում է):
ԲԵՆԿՈ – (կարդում է տետրից): Իսկական սեր պարգևեց ինձ ճակատագիրը: Չգիտեմ` այսօր ինչ օր է: Միայն ամիսը գիտեմ: Մեր սեքսն ավարտում ենք մինչև իմ ասելը: Ասում է նա` Սիմոնան: Իսկ ես սոված եմ, ուտել եմ ուզում: Նա ինձ հարց է տալիս. «Աստված մեզ հետ է: Գիտե՞ս, կան որոշ բաներ, որոնց ես հավատում եմ»: Նա իրեն ուզում էր քոքված ներկայացնել էս հարցում, բայց պարզվեց, որ լրիվ խամ է, մի դիրք գիտե միայն: Ասում եմ` իմ Տայչո պապը «տայ» է, «տայ» թուրքերեն` ձիուկն է: Ուզում եմ ձիուկի պես® Նա չի քրտնում, չի հասնում գագաթնակետին: Ես բավական երկար, կրքով բռնկված, ցնցվում եմ, նա հիստերիայի մեջ է ընկել: «Մեռնում եմ,– ասում է,– մեռնում եմ® Բժիշկ է պետք»: Դողում է: «Ո՞նց թե` բժիշկ… մենք` մերկ, մանկատա՜նը…»: Նայում եմ աչքերի մեջ` սառել-մնացել է: «Քեզ ի՞նչ եղավ»: Նա ոչ մի կերպ չի լիցքաթափվում:
Մտնում է Սևդան: Բենկոն չի անջատում ձայնագրությունը: Սևդան կանգնած լսում է:
Ես հիշում եմ, թե ինչ օր էր. անցյալ շաբաթ, մատուռում: Սիմոնան հիմա ինձ հետ հանդիպում է Ժանինից թաքուն: «Հը՞, պիտի թավալ տանք հատակի՞ն»: Տղամարդու պես է հարցնում: Ասում եմ. «Հատակին ավելի լա՞վ ես ուժ առնում: Հը՞, էսօր ո՞նց ենք, ձիուկի՞ պես, թե՞ փղիկի»: Ամաչում է, որ էդպես բաց-բաց գրվի գրքում: Ամեն ինչը, սակայն, շատ լավ ստացվեց: Սիմոնան, չգիտես ինչու, մռայլվեց, տխրեց® Իսկ ես սպասում եմ® Վեր կացա, ձգվեցի ոտնաթաթերիս վրա: Նա պառկած է, աչքերից արցունք է հոսում, բայց մարմինը շողում է® «Կհավատա՞ս, սա առաջին անգամ էր»: «Ի՞նչ ես ասում, մինչև հիմա` ոչ մի անգա՞մ® Ինչո՞ւ չէիր ասում»: «Չգիտեի, որ պիտի ասեմ: Չգիտեի` դա ինչ է: Տե՛ս, թե ինչքա՜ն լավ է եղել®»: Տայչո պապս առանց լոբի գցելու էլ գիտի: «Դու գրիր Սիմոնայի մասին, մի՛ ամաչիր, ուղիղ նշանակետին ես խփել»: «Պապ, ես առաջինը չեմ նրա կյանքում: Մեկ ուրիշն է աչքերը բացել»: «Համա դու ես նրան կնիկ դարձրել,– ասում է,– ամբողջ կյանքում կհիշի քեզ: Սեքսի դասը սերտած` կտա-կանցնի: Մեկով չի մնա®»: Ես դեսուդեն կամ դիսկոտեկներում նման բաներ անել չեմ կարող: Սիմոնան էլ ուզում է, որ իմ շրջապատում տեղի ունենա ամեն ինչ: «Սա Fieldwork է կոչվում իմ գիտության մեջ»,– ասում է նա: Այսինքն` «դաշտային աշխատանք», հասկանում եմ: Մանկատանը անգլերեն անցել ենք: «Ուզում եմ հաղորդակցվել հորդ հետ, Շաշկայի հետ, Տայչո պապիկիդ հետ, Սևդայի»: Սևդայի հետ կապված` բացատրում եմ. «Սևդան զգում է երկրաշարժը, նա իսկական կատու է: Գիտի, թե երբ պիտի ցնցի: Երազում տեսնում ու վեր է կենում: Ես նրանից դուստր ունեմ` Հրիստինան»: Սիմոնան ուզում է նկարել տեսաժապավենի վրա: «Մերոնք գիտեն` ինչ բան է վիդեոն: Եղբայրս տեսախցիկ ունի, երեք հատ հեռուստացույց, կոմբայններ, ուրիշ հրաշք բաներ® Իսկ ես® Իմ հայրը բուլղարացի է: Թե ուզում ես մի բան իմանալ` ինձ հարցրու, նրանք ճշմարտությունը կթաքցնեն: Ամեն ինչը, ոնց որ կա` կասեմ քեզ»: (Անջատում է ձայնագրիչը):
ՍԵՎԴԱ – Թող գա մոտս: Ուզում եմ, որ ձեռքս բռնի: Բենկո, եթե սեղմի ցավելու չափ, ուրեմն վտանգավոր մարդ է:
ԲԵՆԿՈ – Հրիստինայի մասին չե՞ս պատմում®
ՍԵՎԴԱ – (ծիծաղելով): Իրար հետ գնում ենք® Դե, մեկ այստեղ եմ խփվում, մեկ` այնտեղ, նա էլ` իմ ետևից: Շոշափում, աղամանն եմ ուզում գտնել, Հրիստինան իսկույն չի վերցնում սեղանից (ցույց է տալիս` ինչպես է շոշափելով փնտրում), իմ շարժումներն է կրկնում, մայրիկի պես է անում: Չգիտես` ծիծաղե՞ս, թե՞ լաս: Եվ հպարտ է, որ օգնում է ինձ: Մեր աղջիկը շատ խելացի է, Բենկո: (Բացում է թևի ժամացույցի կափարիչը, շոշափում սլաքները): Ժամը երկուսն է: Մանկատունը արձակում է հինգին: Պիտի խնդրե՞մ, որ սիրես ինձ®
ԲԵՆԿՈ – (Ժպտալով): Երկրաշա՞րժ ես տեսել երազումդ: (Սևդան ծիծաղում է): Ակնոցդ հանիր, ուզում եմ նայել քեզ:
ՍԵՎԴԱ – Ես էլ եմ ուզում®
Լսարան: Բուլղարական Նոր համալսարան, Վառնա: Էկրան: Սեղանին` ձայնագրիչ և տեսամագնիտոֆոն: Սիմոնան և Տայչո պապը:
ՍԻՄՈՆԱ – (դասախոսում է կանգնած): Էմպիրիկ նյութը հավաքված է ազատ խոսակցության հիմքի վրա: Մուտքը գնչուական ընտանիք կայանում է մոտիկ ընկերոջ շնորհիվ` նույնպես գնչու (ռոմ), ըստ ծագումնաբանության` նա Կոտար է:
Էկրանի վրա, անցումներով, խոշոր պլանով` Գոգո Մուրդարան, Սանդրո Էֆեն, Սևդան, Շաշկան, Տայչո պապը:
(Կանգ առնելով Տայչո պապի սլայդի վրա): Ես նրան ներկայացնում եմ մեր ազգուտակը` լայնքով ու խորքով: Սիմոնան քանդակում է Կոտարների աշխարհը: Նպատակ ունի նրանց ներկայացնել կարդարաշների ենթախմբի մարդկանց միջոցով: Այդ մոտեցումը էթնոսեմանտիկայի մեջ կոչվում է կոգնիտիվ անտրոպոլոգիա, այսինքն` որևէ մշակույթի նկարագրություն նույն մշակույթը ներկայացնող մարդկանց աչքերով: Այդ ասպարեզ մուտք գործելը այնքան էլ անվտանգ չէ: Արդեն մի սպառնալիք ստացել եմ հեռախոսով: Մեջբերում եմ բառ առ բառ, տեղնուտեղը գրառեցի (կարդում է թերթիկից). «Էն մի գնչուի հետ ինչ եղել` եղել է, բավական է: Հավեսն առավ, հիմա պիտի ծախի քեզ: Դառնում ես էլիտար բոզ. էդ մի բանը քո մեջ նստած է® Քեզ զգուշացնում եմ: Հետո լաց ու գանգատ չլինի»: (Հեռակառավարմամբ վերսկսում է ցուցադրությունը: Տեսանյութը գնում է անգլերեն մակագրություններով):
ՏԱՅՉՈ ՊԱՊ – (Էկրանից): Բենկոյի ձեռը քար տաս` մարդ կշինի: Կարողանո՜ւմ է: Մենակ թե էդ տղան® ուտել չունի, խմո՜ւմ, խմո՜ւմ, վեր է կենում: Քո մասին ասում է, որ երկու ձեռքով ես գրում: Իբր տպարան ունես®
ՍԻՄՈՆԱՅԻ ՁԱՅՆԸ – Տպիչ ունեմ:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – (չհասկանալով): Մենք` Կոտարներս, երկու խելք ունենք:
ՍԻՄՈՆԱՅԻ ՁԱՅՆԸ – Հիմա ինձ պատմիր քո կանանց մասին: Գիտեմ, որ շատ են եղել:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – (ֆայտոնում նստած` ցույց է տալիս չորս մատը): Ո՞ր մեկին ես ուզում® (Սիմոնան թափով բռնում է միջնամատը): Կեվան է: Ես հացս վաստակում եմ հարսանիքներում իմ գայդան(2) ածելով: Էդ օրը մեկն ինձ ասում է. «Դու լավ ես նվագում, համա Կեվան աչքերով ուտում է քեզ»: Իբր կատա՜կ է անում: Ես Կեվային® մի հատ հասցնում եմ, իբր` ես էլ կատակ եմ անում: Նա գնում, խաբար է տալիս ոստիկանությանը, թե` Տայչո Կոտարովը գինետանը խոսում է քաղաքականությունից ու թագավորին է հայհոյում: Գյուղապետ Բորե Չիլյակը կանչում է ինձ. «Դու էդ ի՞նչ, կոմունի՞ստ ես, ե՛ս քո մերը® Ինչո՞ւ չես գնչուհու հախից գալիս, որ գործ ես բացում ինձ համար»: «Հախից էլ եմ գալիս, ծեծում եմ® համա էն մի բանն ուրիշն է անում»: Իսկ Բորե Չիլյակն ասում է. «Ծեծն էլ, էն մի բանն էլ պետք է նույն վարպետն անի: Թե երկուսը եղան, ո՛չ ծեծը ծեծ կլինի, ո՛չ էն մի բանը… Ա՛յ, տեսնո՞ւմ ես, գնչուհու միտքը պոլիտիկա՜ է ընկել: Իսկ պոլիտիկան աշխարհի ամենավատ բանն է. հիմա ես քեզ ո՞նց ազատեմ»: «Բայ Չիլյակ,– ասում եմ,– ազատիր ինձ, իսկ ես քեզ երգի հերոս կդարձնեմ»: «Տայչո, կորպուսից թաքուն տեղ չգիտեմ, քեզ ղրկում եմ կորպուս` Սերբիա, մենակ թե գնչուհին չիմանա: Հայտարարում եմ, որ կորել ես, չկա՛ս»: Համբուրում եմ գյուղապետիս ձեռքն ու® ուղի՛ղ Սերբիա: Մերոնք գրբացների դռներն են ընկնում, բոլորն ինձ տեսնում են էն աշխարհում: Իսկ ես սերբիաներում եմ քարշ գալիս® Հիշում եմ, սեպտեմբերի 9-ի(3) օրը, ոնց որ պետք է, տուժեցի մի սերբ լկրտվածի պատճառով: Մի՛ցա էին կանչում® Եֆրեյտոր Ռեզաշկին էդ Միցայի հետ գյուղից հաց էր բերում կորպուսի համար: Եֆրեյտորը գնում է «նարյադ», ինձ են հանձնարարում հացը բերել: Ոչ մեկն էլ չի ասում, որ եֆրեյտորն ու Միցան սե՜ր ունեն կապած, ճիշտ է, դեռ աչք-ունքով իրար հասկացնելով: Հացը բարձել, բերում ենք, մեկ էլ ոնց եղավ` մի հատ հասցրի Միցայի քամակին, հենց էնպես, ոնց որ անասունին կհասցնես: Դու մի ասա` դա անասուն էլ չէ, այլ` լրբի կտոր: Ոտները չռել, կանգնել է դեմս ու չի շարժվում տեղից: Հրում եմ, խփում® չէ որ չէ՛: Կատաղեցի ու գդակս ձեռքս առնելով որ վրա չտվեցի՜® էլ մնացածը չեմ հիշում: (Դադար):
Երեկոյան եֆրեյտորը գլխիս պոպոք է ջարդում. «Է՜յ, դու, կեղտո՛տ ցիգան, գդակդ որտե՞ղ է»: «Կորցրել եմ, պարոն եֆրեյտոր»: «Ես գիտեմ` որտեղ ես կորցրել: Համա դո՛ւ պիտի ինձ ասես: Թե չէ®»: «Մեռնեմ, թե հիշում եմ, պարոն եֆրեյտոր»: Մեկ էլ տոպրակից հանում է գդակն ու դրանով երեսս է սրբում. «Էս գդակը քոնը չէ՞»: «Ամենևի՛ն: Չգիտեմ, պարոն եֆրեյտոր»: Շուռ է տալիս, բացում միջի աստառի եզրը. քիմիական մատիտով գրված է «Տայչո»: «Էս Տայչոյի գդակն ի՞նչ գործ ունի Միցայի փեշի տակ, հը՞®»: «Չեմ կարող ասել, պարոն եֆրեյտոր»: «Հապա ո՞վ կարող է ասել® Ես չեմ թողնում, որ մեկը ծուռ աչքով նայի նրան, իսկ դու® Հիմա ասա տեսնեմ` որտե՞ղ է դա եղել, ո՞նց է եղել®»: Սիմոնայիս հարցնեմ` գնչուն Աստված ունի՞, Սիմոնկա: Չունի՛® Գնչուին` ի՞նչ Աստված® (Դադար):
Երեկոյան ննջասրահում սկսվում է® Եֆրեյտորը դիտմամբ գնչուներին է տեղից հանում: «Գնացեք դրա դասը տվեք, ոնց որ պետքն է®»: Ծեծում էին զույգերով® Դեռ առաջին զույգի վրա արյունս տեսա ու զգացի, որ շունչս փչում եմ: Ի՞նչ երկարացնեմ, աչքերս բացի լազարեթում: Էդ օրն էլ սեպտեմբերի 9-ն էր: Մեծ բախտ էր, որ ինձ ծեծել էին գիշերը: (Տայչոն հպարտ նայում է առաջ: Նստում է ֆայտոնի սանդղակին, ափով խփում է ծնկին): Էլ ի՞նչ ես ուզում պատմեմ:
ՍԻՄՈՆԱ – Ես գիտեմ, որ հեյդար ես ու հորինած երգեր ունես:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – (հպարտ): Քսան տարի Սպաների լողափում նվագել եմ սպասուհիների շուրջպարի համար: (Ձեռքը մինչև արմունկը մերկացնելով` բռունցք է անում ու թափով առաջ հրում): Որ ուժեղ չխփես, նվագ դուրս չի գա, հապա՜: Դու գիտուն աղջիկ ես, կհասկանաս: Թմբուկը կլոր է ու ենթարկվում է քո ձեռքի հարվածին: Համա գայդան երգի հոգին է: (Վերցնում է պարկապզուկը): Մի ապուշ օտարական մի օր փող տվեց գայդայիս համար ու վրա պրծավ, տիկի բերանը կտրեց, որ տեսնի` ձայնը ոնց է դուրս գալիս: Դե, պիտի ասես` «Վայրենու մեկն է եղել»: Հա, վայրենի էր, համա «ճերմակ» էր: Կարո՞ղ ես երեսին ասել, որ վայրենի է: Չես կարող:
ՍԻՄՈՆԱ – Բենկոն ինձ ասել է, որ ամեն դեպքի համար երգ ունես հորինած: Ասա ինձ, խնդրում եմ, քո հարսանիքի երգը:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Ունեմ, ճիշտ է: Իմ առաջինը Դարյան է եղել: (Փակում է աչքերը, երգում է բուլղարական ժողովրդական երգ: Դադարից հետո): Հարսանիքն անում ենք` ես չգիտեմ, որ հերս Դարյային իր համար է գնել: Պապս` Անկո Կոտարան, փայլփլուն չիֆթե է տալիս ինձ: Խոսում է բուլղարերեն, որ բոլորը հասկանան: «Տղա ջան,– ասում է,– էս չիֆթեն թնդում է երկու փամփուշտով: Երկու փամփուշտով ամեն մեկն էլ կարող է® Ես ուզում եմ, որ դու Դարյային թնդացնես ոչ թե երկու անգամ զույգ, այլ երե՛ք անգամ զույգ փամփուշտով: Էնպես, որ ամբողջ Վառնան զարմանք կտրած հարցնի` «Էս ի՞նչ մաշինիստ է լույս աշխարհ ընկել Անկո Կոտարայի տանը»: (Դադարից հետո):
Երգն ասում է. «Էնպես չեղավ, մայր իմ, որ ես հարսիկիս թխկացնեմ` իմ սիրուն սիրուս, իմ առաջնեկին: Եղավ էնպես, մայր իմ, որ էդ օրը ծեր հորս չար գո՜րծը պահակեմ: Պառկած եմ ես` փայլուն չիֆթեն կողքիս` ճերմակ սավանի վրա դրած, Դարյան մյուս սենյակում հորս հետ է® իրար ատա՜մ են պոկոտում: Հերս® դե, իր պես, Դարյան` քնքուշ-մնքուշ, նազանիկ, չի դիմանում, կանչում է. «Վա՜յ, մայրիկ ջան, վայ-վայ-վայ»® Վերևում հարսանիքը թշշում է, ներքևում ես ձեռքս եմ առնում չիֆթեն ու թնդացնում: Հերս խուլ է, չի լսում: Քիչ հետո լսում եմ` ոնց է մռլտում, մռլտում, մինչև որ քունս տանում է, ու քնով եմ ընկնում: Արթնանում եմ, տեսնում` կողքիս հարսիկը խռմփացնում է. վրան քողով ծածկված է, համա մինչև պորտը` բաց® գոբելենը քեզ օրինակ: Էդ ի՜նչ սիրունություն է, ի՜նչ գեղեցկություն: Ես ու հերս հարբած ենք, մի բերան Դարյայի անունն ենք տալիս: «Որդի,– ասում է,– արի չմորթենք իրար: Կտան, կոչնչացնեն էս սիրուն ունեցվածքը: Մարդիկ գեղեցկության հարգը չգիտեն: Ինչ եղել` եղել է, մոռացիր, գնա: Դու էլ ունես` ում հետ պառկես, ես էլ® Իսկ Դարյայի անունը վրեն է, նա դրա համար է ծնված®»: (Մտախսհ): Երկար չպահեցի Դարյային: Հայրս կաթված ստացավ, նրան վերադարձրի Դարյային: (Լրջացած): Աղջիկ, անունդ ի՞նչ էր®
ՍԻՄՈՆԱ – Սիմոնա:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Սիմեոնկա: Կյանքը սիրում է կատակներ անել, բայց կյանքն ինքը կատակ բան չէ: Է՜, լսողն ով է, հասկացողն` ով®
Ֆայտոնի վրա իջնում է երեկոն:
ՍԻՄՈՆԱ – (մեկուսի): Տայչո պապը Դոստոևսկու անունը չգիտի, բայց հանճարի միտքը վերարտադրեց ավելի պարզ ու կարճառոտ. «Կյանքը սիրում է կատակներ անել, բայց կյանքն ինքը կատակ բան չէ»:
Զբոսայգի համալսարանական «Սուրբ Մարինա» հիվանդանոցին կից, Վառնա:
ԲԵՆԿՈ – (կարդում է գրածը): Կարգին հիվանդ եմ: Սիմոնան հոգ է տանում` «Պետք է հետևես քեզ»: Մասնավոր բժշկին ինքը վճարեց: Սա թոքերս լսեց ու ասում է. «Տղա, դու հիվանդանոցի ապրանք ես»: «Ներողություն,– ասում եմ,– դա ի՞նչ բան է»: «Դա® վիրուսային է: Կարող է և թոքախտի վերածվել: Վաղը պառկում ես հիվանդանոց»: Սիմոնան էդ վիրուսի համար լաց է լինում, ասում է. «Ես պետք է հետազոտվեմ: Ո՞նց էսպես եղավ»: «Թափառական կյանքից է,– ասում եմ,– կուտակվում է ու®»: Հիվանդանոցում Սիմոնան լրիվ ձեռից գնաց: «Բենկո, տես,– ասում է,– սայլակով դիակ են դուրս բերում…»: Քարացավ, երեսը` պատի գույն: «Բենկո,– ասում է,– ես դոկտորականի վրա եմ աշխատում: Ամեն օր կզանգեմ»: Ինձ համար հեռախոսի քարտեր գնեց, թանկանոցներից: Նրանք երեքհարկանի տուն ունեն, պարտեզով: Ամեն մեկին` մի հարկ: Ժանինը մինչև հեռախոսով Սիմոնային չի զգուշացնում` ներքև չի իջնում: Ծնողների հարկաբաժինը դատարկ է: Երկրորդ հայրն ու մայրը Ամերիկայում են: Մեծ-մեծ խորհրդատուներ են աշխատում: Սենյակների համար ամեն շաբաթ օր կին է գալիս: Կիրակի ոչ ոք չի աշխատում. սրանք հավատացյալ են: Ես Տայչո պապին էլ ասացի, որ մարդիկ խելքը գլխին տուն են սարքել: (Դադար):
Տայչո պապն իր պապի պատմածներից լավ հիշում է Մելաս հույների մասին: Սիմոնան չի խաբում: «Ծովահենը կոյուղում թաղված»` պապիս պատմվածքն է. «Մելասները ծովահենություն են արել, սեփական լաստերն են ունեցել: Մեր պապը մշակ է աշխատել մոտները: Գիշերներն էլ, լապտերիկը ձեռքին, գինետան առաջ կանգնել է` մինչև տերը դուրս գա: Հենց որ ծովահեն Մելասը, թունդ խմած, դուրս է եկել, պապն առաջն ընկած, լապտերիկով լույս է արել, որ չընկնի: Էդպես` մինչև տուն հասնելը: Մի գիշեր էլ, ոնց է լինում, տանուտեր Մելասս ընկնում է փոսի մեջ, մինչև գոտկատեղը խրվում է կեղտի մեջ ու սկսում հունարեն հայհոյել: Էդ կեղտի միջից նրան, պարզ է, որ պապն է դուրս բերում: Համա տանուտեր Մելասը, ուղն ու ծուծը լուլացած, գոռգոռում է վրան. «Դու ո՞վ ես»: Սեփական մշակին չի ճանաչում: «Կոտարան եմ, բարբա Սպիրո»: «Էս Վառնայում մի հատ քրիստոնյա չճարվե՞ց, որ ցիգանն է ինձ դուրս բերում կեղտի միջից: Շուտ, հետ գցիր ինձ® շո՜ւտ»: Պապս շուռ է գալիս ու միջնամատը տիրոջ քթի դեմ տնկած` էսպես է ասում. «Էնտեղ, ուր էս մատս չի մտնում, գլուխ չեմ խոթում: Հասկացա՞ր®»: (Դադար):
Ես վարակիչ հիվանդ չեմ: Բայց չեմ կարող երեխայիս տեսնել: Հիվանդանոցում ինչքան ասես «սև կետեր» եմ հավաքել փախուստներիս համար. «Բենկոն ո՞ւր է, էլի չկա: Էստեղ հանրակացարան չէ, հիվա՞նդ է, թող վեր ընկնի ու բուժվի»: Էս խոսքերից հետո պետք է ամեն րոպե անձնակազմի աչքի դեմ լինեմ: Սիմոնան նրանցից առաջ է անցել. ես հոգի եմ տալիս, որ մի երկու «լաֆ» խոսեմ հետը, իսկ նա մտածում է սեքսի մասին: «Ես իմ բդերին դադար եմ տվել: Որ լավանաս` էն ժամանակ»: Մտածում է իմ մասին: Մի անուղեղ բուժքույր վախեցրել է ինձ: Նախ ստիպեց երդվել, որ ոչ ոքի չեմ ասի: «Ինչ-որ մեկը գլխավոր բժշկին փող է տվել, որ քո բուժումն ավերեմ: Ինչ-որ մեկն ուզում է վրայովդ անցնել: Հաբեր ընդունելիս զգույշ եղիր ու մի թողնի, որ սրսկեն: Ինչ-որ մեկը փող է տալիս, որ քեզ, ոտներդ տնկած, դուրս բերենք էստեղից»:
Բոլորն ինձ նախանձում են Սիմոնայի համար: Նախանձում են ու զարմանում: «Բենկո,– ասում է Սիմոնան,– եղբայրդ` Գոգո Մուրդարը, զարմացնում է ինձ: Քո դեմ է խոսում»: Իմոնք բոլորից վատն են: «Լսիր,– ասում եմ դրան,– Մուրդա՛ր, քեզ եղբոր պես միշտ հարգել-պատվել եմ, իսկ դու® Սիմոնայենց տունը հրեն` դիմացն է: Գնա, ինքդ փորձիր®»: «Չէ, չէ, Բեկա, ներող կլինես, էդպիսի բան չկա®»: Պատահողը նախանձում է, թե` «Բեկա, էն մի հոգավորդ որտե՞ղ է: Էն սիրունիկը»: Ես էլ, որպեսզի խղճան ինձ ու լավ զգան իրենց, խաբում եմ, թե` «Մեկնեց Ամերիկա»:
Տուն Գալաթա թաղամասում, Վառնա: Բաց պատշգամբ: Երկհարկանի առանձնատուն` սպիտակ մարմարով պատած: Հյուսկեն շեզլոնգներ: Բենկոն և Գոգո Մուրդարը սուրճ են խմում: Ծխում են:
ՄՈՒՐԴԱՐ – Ո՞նց ես, էն սիրունիկի փեշի տակը մտի՞կ ես տալի®
ԲԵՆԿՈ – Հալս հալ չէ, էս վիրուսի պատճառով հեռացրել եմ ինձնից, համա որ միտս է ընկնում` քրտինքս վրա է տալիս®
ՄՈՒՐԴԱՐ – Ձեռից գնում ես էդ դուրսպրծուկի պատճառով: Շաշկան ամբողջ օրը անիծում է դրան: Ասում է. «Այ, կտեսնես, մեր անեծքը կբռնի: Դա գիր է արել, որ էդպես կապել է մեր Բենկոյին»: Երևում է, մեկնումեկը մի բան արել է® Շաշկան վայ թե գիտի` ով:
ԲԵՆԿՈ – Նախանձում են: Սիրուն կնիկներ շատ եմ ունեցել, համա էս մեկը® հոգուս մեջ է մտել:
ՄՈՒՐԴԱՐ – Ախր, շա՜տ է ջահել, Բեկա, ո՞նց գլուխ կհանես դրանից: Դեռ հիվանդությունդ էլ` մյուս կողմից®
ԲԵՆԿՈ – Նա մեռնո՜ւմ է ինձ համար:
ՄՈՒՐԴԱՐ – Համբուրում է՞լ է®
ԲԵՆԿՈ – Բացարձակապես:
ՄՈՒՐԴԱՐ – Ո՞նց պիտի համբուրի, շահն ի՞նչ է® Հարցրու իրեն. «What is my interest?», ու նա կասի քեզ:
ԲԵՆԿՈ – Ջահել է, արյունը եռում է, պիտի ուզի, բա ո՞նց®
ՄՈՒՐԴԱՐ – Կնիկ չթողիր, է՛լ բուլղարուհի, է՛լ թրքուհի®
ԲԵՆԿՈ – Ի՞նչ նշանակություն ունի… Մարդս մարդ լինի®
ՄՈՒՐԴԱՐ – Կնիկն ի՞նչ մարդ, այ տղա: Տայչո պապը ո՞նց է ասում. «Ես կկզած «ջուր թափողից» խելք չեմ սպասում»:
ԲԵՆԿՈ – Կարծում եմ, որ սիրում է ինձ:
ՄՈՒՐԴԱՐ – Ի՞նքն է քեզ ասում: (Բենկոն գլուխն է օրորում): Երբ դրանք ասում են. «Շատ եմ սիրում քեզ» կամ` «Առաջին անգամ եմ քեզ պես տղամարդու հանդիպում», նախ հարց եմ տալիս. «Ճի՞շտ ես ասում, որ սիրում ես ինձ»: Թե` «Ճիշտ եմ ասում»: Դրանից հետո ծեծում եմ իրեն. ծե՛ծ, ծե՛ծ ու ծե՛ծ: «Հիմա ասա, թանկագինս, սիրո՞ւմ ես ինձ»: Իսկ նա ներկայացնում է իր ֆինթեսի հաշիվն ու շուռ գալիս, քնում է: Հա, Բենկո, սեր չկա, կա ֆինթես: Քեզ օղին է ուժ տալիս, ինձ` ֆինթեսը:
ԲԵՆԿՈ – Ֆիթնեսը, ֆիթ-նե՛սը®
ՄՈՒՐԴԱՐ – Էդ տեսակ բառերից գլուխ չեմ հանում: (Բռունցքով հարվածում է գլխին): Երեկ` սերբերեն, նախորդ ամիսը` չեխերեն® Էս «վոյաժներից» էլ ջղային եմ դարձել:
ԲԵՆԿՈ – Գիտեմ, քեզ բռնել են:
ՄՈՒՐԴԱՐ – Փոքր հարսիս` Գալինկային, բռնեցին Բրյուգգեում: Այ, մեծ հարսս` Մարինաս, շա՜տ է բերում, նմանը չկա, ոնց որ բանկոմատի համար ծնված լինի շան աղջիկը: Էդպես շրջում ենք օտար տեղերում, վաստակում ենք Մարինայի ղսմաթով, մեկ էլ հո՛պ` Գալինկային են բռնում: Մարինայի բերածը լրիվ խարջեցի դատարանների վրա: Էնտեղ բոլոր պոլիցայները մեզ գիտեն: Մերոնց նման են, նայում են ձեռքիդ ու սպասում: Մի երկու անգամ ոստիկանատուն ընկա, մի երեք անգամ դատարան ու® դափ-դատարկ հետ եկա: Գալինկան գալիս է հյուրանոց` ոչ սաղ, ոչ մեռած: «Դու փող բերող չես,– գոռում եմ երեսին,– ինչի՞ համար ես հացս ուտում: Որ գողանալ չգիտես, ուզում ես` քեզ ծախիր, ուզում ես` ուրիշ բան, մենակ թե փող բեր»: Լաց է լինում:
ԲԵՆԿՈ – Ինչո՞ւ ես զոռով ստիպում: Որ էդպես լիներ, ամեն մարդ էլ գողություն կաներ: Բա որ բանտերում փտի՞®
ՄՈՒՐԴԱՐ – Ինչո՞ւ զոռով, ախպերս: Դրա հերը չէ՞ր, որ գովեց ու գովեց, թե` «Իմ Գալինկան դեռ բարուրից սովոր է էդ գործին®»: Խոսում ենք հոր հետ, մեկ էլ Գալինկաս բացում է վառարանի դռնակն ու կրակն է գցում պորտֆելս: Վեր եմ թռչում տեղից, քիչ է մնում` սպանեմ: Իսկ նա ծիծաղում է ու ինձ է մեկնում կրեդիտ քարտերս, անձնագիրս, ուրիշ թղթեր® Պորտոֆելս դատա՜րկ է վառվում: (Հիացած): Թալանել էր ինձ շան աղջիկը: Ե՞րբ, ինչպե՞ս® չհասկացա: Դրանից հետո® էլ ո՞նց փող չտայի ու չառնեի դրան®
Գալինկային թողեցի բանտում: Հետ եմ գալիս, Հրիստոս լաց է լինում: «Այ հեր,– ասում է,– Գալյայի հետ սեքսը քեֆիս գալիս է, ի՞նչ ես հոգիս հանում էս քոլեջում, որ փաստաբան կամ չգիտեմ ինչ դառնամ: Թող հավեսս առնեմ»: Ասում եմ. «Հրիստո, լիրբ կնկան ու ժողովուրդ ասածին ինչ էլ անես` չես գոհացնի: Հրեն` Բրյուգգեում է, գնա, քո փողերով ազատիր դատ ու դատաստանից ու քո ասած քեֆդ քաշիր: Բայց, նախ և առաջ, հետ եմ ուզում տվածս փողը: Լրի՛վ, ինչ չափով որ հերը գլուխս քյոլեց ու վերցրեց»: Գալուց առաջ Գալինկային ասացի. «Թե կարգին կնիկ ես` բանտում բոլորի աչքերը կկապես ու կթողնես կգաս»: Լաց է լինում… Էդպես չի լինի, Բենկո: Ավելի շատ մեզ բռնում են, քան թե փող է տուն բերում: Հրիստոյիս ասում եմ. «Հերդ մի կտոր մսի համար փող թափող չի»: Չասացի, իհարկե, թե որքան գցեցին ինձ®
ԲԵՆԿՈ – Հիմա ինձ կասես:
ՄՈՒՐԴԱՐ – Մատդ դնում ես ցաված տեղիս:
ԲԵՆԿՈ – Քսան տվե՞լ ես:
ՄՈՒՐԴԱՐ – Երեսուն:
ԲԵՆԿՈ – Երեսուն բոն ես տվե՞լ: Ինչակա՞ն:
ՄՈՒՐԴԱՐ – Եվրո, Բեկա: Երեսուն բոն մի կտոր մսի համար: Մի տոպրակ մսի® Տրաքվե՜լս գալիս է® Էդ տեսակ «վոյաժը» հերիք չէր, դու էլ էստեղ ես համը հանում քո սպիտակ կնիկով: Էս ի՞նչ բան է: Ամեն կողմից ինձ ճնշում եք ® Գնա, մի քիչ քարշ եկ սրա-նրա հետ, մեր ռանգից մեկի ականջից բռնի, բեր մոտս, ասա. «Ախպերս, էս մեկը քեֆիս բռնում է»: Ես էլ փողը կտամ, կգնեմ ու կմտցնեմ մեր արհեստի մեջ: Թե տուն բերող լինի` քոնը կլինի: Թե չէ® հետ կուղարկենք:
ԲԵՆԿՈ – Ո՞նց:
ՄՈՒՐԴԱՐ – Կասեմ® պառկել է տակս: Ի՛նձ կհավատան: Հո նրան չե՞ն հավատալու: Արի ախպերավարի ապրենք, Բեկա:
ԲԵՆԿՈ – (գլանակը մատների մեջ պտտեցնելով): Դու նախանձում ես ինձ, որ կիսով չափ բուլղարացի եմ: Ես փողով գնված կնիկ չեմ ուզում, ես Սևդա ունեմ: Վաղը որ մեռա, նա ու Սիմոնան պիտի ուղեղումս մնան® (Բարձրացնում է վերնաշապիկը, տակը Սիմոնայի գունավոր դաջվածքն է): Սրտիցս գալիս է, որ էսպես էլ թողնեմ ամեն ինչ:
ՄՈՒՐԴԱՐ – Ո՞նց կլինի, Բեկա, իմ սիրտը հո քարից չի՞ սարքած: Գիշերօթիկում ո՞նց էինք. ասես իրար կպած լինեինք: Գայլի ձագերի նման: Մեկը որ մի բան էր անում` բոլորով հավաքվում էինք շուրջը, էլ ոչ ոք չէր մտածում: Որ մի ազգից են լինում, էդպես չի՞ լինում®
ԲԵՆԿՈ – Գոգո, մարդն ինքն է որոշում, թե ինչ ազգից է: Ես® սև էսկիմոս եմ® Ձեր ազգից չեմ: Ստացվում է, որ էդպես է: (Գնում է):
Մուրդարը ձեռքերն առատորեն ցողում է դեզոդորանտով: Շփում է իրար ու պահում բարձր, որ չորանան:
Ձկնորսական ավան Կամչիա գետի գետաբերանին, Վառնայի մոտ: Նավակ: Ձկնորսական ցանց: Բենկոն և Սանդո Էֆեն:
ԷՖԵ ՍԱՆԴՈ – (ձկնորսական ցանցը կարկատելով): Գիտե՞ս, որոշ մարդիկ վախեցրին ինձ, հեռախոսով չհամարձակվեցի ասել: Մեքենաներով եկան ու. «Էֆի, տղայիդ ասա, թող թուրը ճերմակ քարի վրա չսրի® իրա էն սև անտերը կկտրեմ, կգցեմ ձկներին կեր»: Ի՞նչ ես արել, այ տղաս, ի՞նչ են ուզում էդ ավազակները քեզնից:
ԲԵՆԿՈ – Նախանձում են, մենակ թե կեղտոտություն անեն, ուրիշ ոչինչ: Ինձ ասա` դո՞ւ ոնց ես:
ԷՖԵ ՍԱՆԴՈ – Լավ եմ, համա երազները չեն թողնում, որ քնեմ: Երազում տեսնում եմ, որ ծովի մեջտեղում սկում եմ: Սկում եմ, որ զարկված դելֆիններ գտնեմ: Մի պոչի համար տասը լև են տալիս: Քիչ փող չէ® Մի անգամ ինձ մոռացել էին ծովի վրա: Էն տեսակ մի վտառ էր ձեռքներն ընկել® Միանգամից որ երկու դելֆին չխփեցի՞ն` ցատկեցի տեղիցս, խփված մեկից, տեսնեմ, արյուն է ծորում: Դրանց արյունը կապույտ է ու թունդ յուղոտ: Դեմս մի մեծ յուղաբիծ է հայտնվել, քիչ հետո` մեկ ուրիշը: Գնացի դրանց հետքով ու գտա. դելֆինը խփված էր, բայց միայն վիրավորված: Սկում եմ, կթողնե՞մ, որ փախչի: Պինդ բռնել եմ մռութից, լողակներն եմ փնտրում, ձեռքս մտցնում եմ ռեխի մեջ: Վախից շունչս կտրվում է, լարվում եմ, ձգվում եմ վեր, էլի վեր® Թե երբ եմ ջրի երես դուրս եկել, ո՞նց` չեմ հիշում® Շունչս որ տեղն եկավ, տեսնեմ` բերնիցս, քթիցս արյուն է գալիս: Դելֆինը կողքիս է: Իմ արյունը սառել-կանգնել է, նրանը հոսում է: Դելֆինն էդպես է. թե մի կտոր միս պոկեցիր վրայից, արյունն է՛լ կանգ չի առնում® Պառկել եմ մեջքիս վրա, դելֆինն ինձ պահում է® Շուրջս ոչ նավ, ոչ բան® Իսկ դրանք մի յոթ-ութ դելֆին են խփել ու ոգևորված` ինձ մոռացել են: Հույսս կորցրի ու կանչում եմ. «Սպաս(5),– դե որ փրկել է ինձ, դելֆինին էդպես եմ կոչում:– Սպա՜ս, մութն ընկավ թե չէ` կսկեմ խորքը, էլ չեմ տանջվի»: Քիչ հետո անծանոթ մի նավակ ինձ գտավ… Դելֆինի ուղեղը, սև թոքը և տաշախները «բոնբոն» են: Մեծ կտորներով տապակում են` համից չես կշտանա… Ինձ գտան քեռի Թեոֆանի շնորհիվ` սիրտը տաշախ ուտել էր ուզել: Հեռադիտակով նայում, տեսնում են երկու դելֆին` իրար կողք պառկած: «Մեկը դելֆին է, համա մյուսը ոնց որ մարդ է»: Դե… ինձ գցում են նավակի մեջ, լսում եմ բութ թմփոց ու հետ եմ տալիս: Եկանք Վառնա, թմբուկները սկսեցին զարկել: Ասում եմ. «Բայ Ֆանո, Սպասն ի՞նչ եղավ: Սա՞ղ է»: «Ո՞ր Սպասը, այ տղա»: «Դելֆինը,– ասում եմ,– էն, որ ինձ փրկեց: Դրա համար էլ անունը Սպաս դրեցի»: «Հա՜,– ասում է,– տաշախներն ու թոքը մենք կերանք, ուղեղը տվեցինք տատիդ»: Ուրեմն, ես կերել եմ Սպասի տաշախները® (Բենկոյին.) Ուրեմն, ես կերել եմ ինձ փրկողին®
Հեռախոսային կենտրոն «Հաջողություն»` Կույրերի պետական միավորումում,
Վառնա: Սևդան` սև ակնոցով: Ճարպկորեն լարերը խրում է վարդակների մեջ: Սիմոնան, նստած նրա դիմաց, տեսախցիկով նկարում է:
ՍԵՎԴԱ – (Սիմոնային): Մի րոպե: (Անշտապ վերցնում է լսափողը): «Հաջողություն» կենտրոն, բարի օր: Ձեզ միացնե՞մ, թե՞ հետո հաղորդեմ® Շատ լավ:
ՍԻՄՈՆԱ – Ինչպե՞ս ես համարները հիշում:
ՍԵՎԴԱ – Համարը ուղղակի ցցվում է դեմս: Ծուլանում եմ գրել ու հիշում եմ: Գաղափար չունեմ, թե ինչ բան է լամպ կոչվածը: Ես մանկուց եմ տուժել, մենենգիտից: Ամեն ինչ բնազդով եմ անում:
ՍԻՄՈՆԱ – Ի՞նչ է քեզ համար բնազդը:
ՍԵՎԴԱ – Շունչ: Որ զգում եմ մաշկովս, դեմքովս: Ճիշտ է, քամին ու անձրևը խանգարում են, որ լսեմ® զգում եմ նաև հոտից: Օրինակ` երեկ իրիկուն ձուկ ես կերել, իսկ այսօր գարեջուր ես խմել:
ՍԻՄՈՆԱ – Օ՜, դու սուպեր ես: Բենկոյին է՞լ բնազդով հավանեցիր:
ՍԵՎԴԱ – (սրտանց ծիծաղելով, դեմքը` առաստաղին): Ինձ դուր եկավ նրա «ներող կլինեք» արտահայտությունը: Մեր տանը ոչ ոք ներողություն չի խնդրում: (Նմանակում է): «Ներեցեք, սա՞ է բայ Իսմայիլի տունը»: Մենակ ձայնը լսելով` հուզմունքից ինձ կորցրի ու չէի կարողանում տեղիցս շարժվել, սպասեցի, մինչև ուշքս տեղն ընկավ: «Մտեք,– ասում եմ,– եկեք իմ հետևից»: Չսպասեցի` հուզմունքս անցնի: Դեռ ծունկս էլ խփեցի աղբի դույլին: Պարտեզում` մարգերի միջով քայլելիս, ուղղությունը շփոթել էի: Բենկոն թևիցս բռնել էր, որ չընկնեմ®
ՍԻՄՈՆԱ – Հետո՞®
ՍԵՎԴԱ – Հայրիկը նրան վարձեց, որ վերևի հարկը սվաղի: Ուզում էի մի բանով սիրտը շահած լինեի: Չգիտեի, թե ինքն ինչ է զգում: Ու էնպես ստացվեց, որ երկուսս էլ խոստովանեցինք մեզ հետ կատարվածը: Հարցնում եմ. «Լավ, Բենկո, իմ ի՞նչը հավանեցիր, չէ՞ որ բոլորը ձեռ կառնեն քեզ»: Ասաց. «Սևդա, դու հոգով ես բոլորից տարբեր: Ես կին եմ ուզում ուրիշ ազգությունից: Որպեսզի սերունդը թեքվի ճանապարհից ու միանա ուրիշ ազգության: Ուզում եմ փախչել, պոկվել սրանցից»: Ես նրան չասացի, որ հայրս հարուստ, տեսնող մարդ է փնտրում: Թաքնվում էի Բենկոյից, լաց էի լինում® Չէի ուզում, որ խղճա ինձ: Մենք միայն հեռվից հեռու էինք® նա փաթաթվել, գգվել չէր սիրում, ե՛ս էի զոռով քաշում, որ համբուրվենք: Քույրս մի օր ասում է. «Այ Սևդա, ի՞նչ ես մոլորված մեղվի պես քեզ քրքրում»: «Վիլի,– ասում եմ, նրա անունը Վիլդան է,– չգիտե՞ս, թե ոնց է լինում, երբ սիրահարված են»: «Դե, թո՜ղ»,– ասում է ինձ: «Վիլի,– ասում եմ,– մի բան պիտի ասեմ քեզ, բայց` չտարածվի: Ես փախչելու եմ Բենկոյի հետ»: «Այ աղջի, չէ՞ որ դու կույր ես»: Սրտիս կպավ: Ճշմարտությունը միշտ կպչում է սրտիդ: Բենկոյին բերեց, կանգնեցրեց դեմս ու սկսեց. «Դու ո՞նց չես ամաչում, գնացիր-եկար` նրա՞ հետ սկսեցիր: Մի նրան նայիր, քե՜զ նայիր: Ասա տեսնեմ, ո՞նց խաբեցիր»: Ասում եմ. «Վիլի, հապա ես մարդ չե՞մ: Ոչինչ էլ զոռով չի եղել®»: Վիլդանն ասում է. «Հայրիկին ասելու եմ»: «Եթե ասես, իմացիր, որ կսպանեմ ինձ»: Լացեց: Գիտե, որ եթե մի բան ասացի` կանեմ: Բենկոն ասում է. «Ես իրերս կկապեմ, հոգիս, իսկ հայրդ ուզում է` թող մորթի ինձ, նրա համար դա ի՞նչ է որ…»: Ասում եմ. «Ոչ մի տեղ էլ չես գնա: Գնացիր թե չէ` կկախվեմ»: Վիլդանը մի օր լռեց: Հետո ասաց եղբորս` Մուրադին, որ ես ու Բենկոն փախչելու ենք: Մեկ էլ լսում եմ Մուրադի մեքենայի ձայնը. «Սևդա® ներքև իջիր»: Հայրիկը ոչնչից խաբար չէ. «Էս ինչո՞ւ ես եկել»: «Հարսանիք ենք անելու»: «Ի՞նչ հարսանիք, այ Մուրադ, ո՞ւմ ենք կարգում»: «Քո աղջիկ Սևդային ու էն® Բենկոյին»: Իսկ ես իմ մասին չեմ մտածում, Բենկոյին եմ ուզում պահած լինել: Հերս ինձ ասում է. «Դրա համա՞ր հա՜ վերև ես վազում: Էստեղ կանչեք էդ շան տղին»: Մուրադը գնում, ասում է Բենկոյին. «Փախի՛ր, ծերուկը որ կատաղեց` սևդ կտա»: Բենկոն չի փախչում, իջնում է ներքև: Ես` մորս թիկունքին թաքնված, դողում եմ վախից: Հայրս ինձնից սկսեց. «Ասա, տեսնեմ, աղջիկս, քեզ ո՞նց խաբեց էդ® Չե՞ս տեսնուն, որ գնչու է: Տեղը տեղին` առողջ աղջիկ ես, քեզ էդ տեսա՞կ մարդ է պետք»: Բենկոն ասում է. «Էդ մեկը ճիշտ է, բայ Իսմայիլ: Ճակատագրով գնչու եմ»: «Փասափուսեդ հավաքիր ու չքվիր աչքիցս: Վարձքդ էլ մեկի հետ կուղարկեմ»: Բենկոն ասում է. «Էդ փողով աղջկադ համար մուգ ակնոց գնիր: Ու շոր հագցրու® Նա չգիտե, որ էդ տեսակ չուլ ու փալաս է հագին: Սևդան գեղեցիկ կին է: Սևդա, դու գեղեցիկ կին ես® Ցտեսություն»: (Ակնոցի տակից սրբում է արցունքը): Հայրս դուրս եկավ Բենկոյի հետ ու աստիճանների գլխին հարցնում է նրան, ես էլ ներսում ամեն ինչ լսում եմ. «Մի բան պիտի հարցնեմ, եթե ազնվորեն պատասխանես` կտամ աղջկաս»: «Հարցրու, բայ Իսմայիլ, թաքցնելու ոչինչ չունեմ: Սերն ո՞վ է թաքցրել»: «Մեջքը գետնովը տվե՞լ ես»: «Չէ, չեմ տվել, բայ Իսմայիլ: Ուզում էի, որ փախչենք, հետո ամեն ինչը կարգ ու կանոնով լինի»: Գոնե մի անգամ չխաբեց: Խաբած լիներ` հերս կհամաձայներ, կտար ինձ: Ու ես որոշեցի. «Սևդա, դու պետք է հենց էդ տղամարդուց երեխա բերես: Որ ձեզնից ծնվածը մարդ մեծանա»: Ու ծնեցի Հրիստինայիս:
ՍԻՄՈՆԱ – Որտե՞ղ էիք հանդիպում:
ՍԵՎԴԱ – Ընկերուհուս տանը® Բենկոն չգիտեր, որ երեխայի համար էի դա անում: Հետո մեր հաստատությունից ինձ բնակարան տվեցին: Հրիստինաս հինգ տարեկան է: Մենակ եմ մեծացնում:
ՍԻՄՈՆԱ – Ինչ-որ բան էիր ուզում ասել մորդ մասին:
ՍԵՎԴԱ – Մայրս ասաց. «Էհ, աղջիկս, Բենկոն լավ տղա է, համա ismer է»: Ismer նշանակում է` սևամորթ: Չեն հասկանում, որ թուխ, սև, սպիտակ ես չգիտեմ: Գիտեմ միայն բարի խոսք ու չար խոսք: Բենկոյից ելած խոսքը միշտ բարի է:
ՍԻՄՈՆԱ – Ասացիր, որ մենակ ես մեծացնում երեխայիդ: Բայց դու չես տեսնում:
ՍԵՎԴԱ – Մայրս ասաց. «Մի կոճակ կարել չես կարող, ո՞նց պիտի երեխա պահես»: Ու ես երդվեցի, որ Հրիստինային չեմ տա իրենց: Իմ խելքով պահեցի երեխայիս: Ասենք, չգիտեմ` եղունգները ոնց կտրեմ, չէ՞® Տաք-տաք լողացնում եմ… երբ փափկում են, մատիկներն առնում եմ բերանս ու կրծոտում ծայրերը: Ու ոչ թե տաշտում եմ լողացնում, այլ պահում եմ ծորակի տակ ու ջուրը բոլ-բոլ լցնելով` մի լավ չոփիկ եմ անում: (Դադար): Ասում են` աղջնակս սիրուն է® էդպեսէլ նրան չեմ տեսնի: Քեզ էլ կուզենայի տեսնել: (Ծիծաղում է): Դու ուրիշ բան համար ես եկել, ճի՞շտ է:
ՍԻՄՈՆԱ – (իբր` նոր հիշեց): Ախ, այո… Բենկոն օրագիրը քեզ մոտ է պահում: Կարո՞ղ եմ մի քիչ կարդալ:
ՍԵՎԴԱ – Իմացիր, որ վատ չի գրում, քեզնից էլ վատ բան չի տեսել:
ՍԻՄՈՆԱ – Հա® իհարկե®
ՍԵՎԴԱ – Դու հոգնեցիր:
ՍԻՄՈՆԱ – Ճիշտ է, ո՞նց իմացար:
ՍԵՎԴԱ – Խոսվածքդ դանդաղեց® (Դարակի վրայից վերցնում է բրայլյան այբուբենով տետրը, գտնում է էջը): Լսիր, թե ոնց է գրում: (Կարդում է մատներով): «Դելֆինների միջև կռիվ չի լինում,– պատմում է հայրս` Սանդո Էֆեն:– Դելֆինը մարդու պես է, միշտ հղի է: Ինչքան դելֆին եմ մորթել` փորում պտուղ եմ գտել: Շատ հետաքրքիր են զուգավորվում, շարժման մեջ` լողալիս, փորը փորին քսելով: Կպչում են իրար: Արուն վրան է, էգը` թիկունքը ծովի հատակին: Լողում են, ժամանակը գալիս է` օդ են առնում, վերադառնում են: Հիմա էգն է վրան: Երեք-չորս րոպե լողում են իրար կպած, դրանց զուգավորվելը դա է: Եվ միշտ կեսօրին` տասնմեկի ու մեկի միջև: Երբ մոտենում ենք մոտորանավակով ու տեսնում, որ մեր հետևում առատ փրփուր է բարձրանում, ասում ենք` «Մերոնք են»: Նշանառուն աշխատում է էգին խփել: Նկատել եմ, որ դրանք միշտ երեքով են լողում` մի էգ, երկու արու: Էգին որ խփում ենք, արուներին ձեռք գցելը հեշտ է: Նրանք չեն փախչում` իրենց ընկերուհուն են փնտրում: Համա որ առաջինը արուին ենք խփում, էգը թողնում-փախչում է»: Ասում եմ հայրիկիս. «Բնական բան է»: «Բենկո, իմացած եղիր, որ դելֆինների միջև կռիվն ի՞նչ է` չեմ տեսել: Նրանք միայն կծում են իրար»: (Սիմոնային.) Ցտեսություն: (Սիմոնան ելնում է տեղից): Օրագիրը պետք է կարդաս գրքով: Իսկ վերնագիր, ասեմ քեզ, որ չունենք:
ՍԻՄՈՆԱ – Բայց գիրքը շատ թանկ կարժենա:
ՍԵՎԴԱ – Դու գնչուներին չես ճանաչում: Իրենք գիրք չեն կարդում, բայց որ գրողը իրենց միջից է լինում, թեկուզ մի-մի լև տալով` կհավաքեն պետք եղած փողը: Հիմա սպասում են, որ իրենց ասեմ գումարը:
Սիմոնան դուրս է գալիս:
Լսարան: Նոր բուլղարական համալսարան. Սոֆիա: Էկրան` տեսացուցադրության համար: Սիմոնան, Սանդո Էֆեն, Շաշկան:
ՍԻՄՈՆԱ – Բարի երեկո բոլորին: Այսօր պիտի խոսեմ ֆալոկրացիայի մասին: Ի՞նչն եմ անվանում «ֆալոկրացիա»: Մշակութային համակարգ, որը վեր է հանում ֆալոսի կերպարը` հասկանալի է, իր դերի մեջ® Ինձ համար կին-տղամարդ հարաբերությունը սեքս չէ, այլ իշխանություն: Ֆալոսատիրական իրավակարգը քսանհինգ դարերի պատմություն ունի: Հին քաղաքակրթություններում այդ իշխանությունը տոտալիտար բնույթ է կրել: Ֆալոսը եղել է նետ, կոպալ, թագավորական գայիսոն: Ֆալոկրացիան, որի օրրանն այդ երկրներում էլ գտնվում է, արևմտյան քաղաքակրթության հիմքն է: Հիմա® այս քսանհինգ դարերի ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է: (Դադար): Այժմ կցուցադրեմ մի փորձված ֆալոկրատի հարցազրույցը:
Էկրանի վրա, խոշոր պլանով, Սանդո Էֆեն:
Այս տղամարդը ստերիլ է: Ստերիլ ասելով` չպիտի հասկանալ Apogamus, նա սեռական հաշմանդամ չէ: Տառապում է օլիգոսպերմիայով կամ նեկրոսպերմիայով: Մականունը Էֆե է: Վառնայի բարբառով «էֆեն» կամային, ազդեցիկ ու աչքառու, աղա տղամարդ է: Սանդո Էֆեն գինեկոլոգ ընկեր է ունեցել, դոկտոր Ավիշայը` այսօր հանգուցյալ, որը ստերիլիզացման մեծ մասնագետ է եղել: Դոկտոր Ավիշայը տեղյակ է եղել ընկերոջ անպտղության մասին, բայց նրան օգտագործել է որպես դոնոր: Դա, իմ կարծիքով, պսիխոթերապևտիկ միջոցառման պես մի բան պիտի եղած լինի: Հարցնում եմ. «Էֆեն ընդունո՞ւմ է իր ստերիլությունը, թե՞ ոչ»: Արդյո՞ք Էֆեն կեղծ մաչո չի խաղում:
Սկսվում է Սանդո Էֆեի մենախոսության ցուցադրությունը:
ՍԻՄՈՆԱՅԻ ՁԱՅՆԸ – Կնիկներիցդ ո՞ր մեկն է քեզ ատել ու էդպես չարացել:
ՍԱՆԴՈ ԷՖԵՆ – (աթոռակին նստած): Դարյա էր անունը: Տնօրենի՝ էնտեղի մեծ պարտիականի կնիկը: Դարյայի հայրը իտալական բանկում կարևոր մարդ էր: Գնացել էին դոկտոր Ավիշայի մոտ: Սա տնտղել էր երկուսին էլ ու® ինձ կանչեց: Սպասասրահում մենակ Դարյան էր: Նայում եմ. ճերմակ ու պիրկ, ոսկի մազեր ու մի մարմի՜ն, մի մարմի՜ն® «Էս ինչ սիրո՜ւն եք արևահարվել»,– ասում եմ: Տաքացնում եմ, էլի՜: «Մեռսի, մեռսի»: Ուրեմն՝ եղա՛վ, ասում եմ մտքումս ու մտնում ներս: «Էֆի,– ասում է բժիշկս,– քո դիրեկտորի փսլինքը ջրիկ է, կնկա ճարմեն կքաշե՞ս»: Ասում եմ. «Դոկտոր, երեկվա լակո՞տն եմ, որ էդ տեսակ բաներ անեմ: Համա էս մեկը երազ է, ախպերս: Ասենք, իսկի երազում էլ նման ճերմակ միս չեմ տեսել: Արհեստականո՞վ պիտի լինի»: Բժիշկն ասում է. «Ես առաջարկեցի, որ արհեստականի համար դիմում տան, Դարյան չուզեց: Հռոմի պապն,– ասում է,– դեմ է դրան»: Հրավիրում է ներս, թե` «Դարյա, ուրիշ տեղ փորձած կա՞ս»: Դարյան կարմրում է: «Վա՜յ, դոկտոր Ավիշայ, ես պարկեշտ կաթոլիկուհի եմ»: Բժիշկը տմբտմբացնում է ուսս. «Էս Էֆե տղամարդը ձկնորս է ու լավ է հասկանում բժշկական գաղտնիքներից: Ինքը ծովի խորքը վարպետ սկող է, համ էլ լավ է գլուխ հանում վագինալ մանիպուլյացիաներից: Ամբողջ Վառնան գիտի Սանդո Էֆեին: Համեցեք®»: Դուրս ենք գալիս, Դարյային ասում եմ. «Ես ամեն կնկա վրա նայելով՝ աչքերս չեմ փչացնում, համա դու սիրտս մտար, կարծում եմ, որ գոհ կմնաս»: Դարյան հայացքը կախում ու ասում է. «Առանձնատունս ամենահարմար վայրն է: Կսպասես իմ իմաց տալուն»: Դարյայի մոտից դուրս եմ գալիս® ոնց որ կաղնու փետը քեզ օրինակ: Էնպես եմ արել (թեթևակի ականջի վրա կռանալով), որ սերմը ականջներիցն է դուրս հորդել: (Սիմոնան ծիծաղում է): Գալիս եմ տուն` սլավոնուհուս մոտ: Բանալին չխկացնում եմ ու կանչում. «ԹրՑՈՉՈռ, ՋպվՈ ՎՏÿ ՏչՐՏՎվՈÿ, արի շուտ մի «լույսաչքով» անենք, անուշիկս»: «Սաշա,– ասում է,– հապա ուտել չե՞ս ուզում»: Լավ սլավոնուհի էր Մարուսյան®
Անցնում է մի շաբաթ, Դարյան խաբար է ուղարկում, որ գնամ առանձնատուն: Դե® գործն անում ենք, ամեն ինչը ոնց որ պետքն է, տեղը տեղին: Դարյան լաց է լինում. «Ալեքսանդր, ինչո՞ւ ես այսպես անխիղճ վարվում ինձ հետ»: «Ինչո՞ւ, Դարչե»: «Ես չեմ իմացել, որ կարելի է էսպես ինձ սիրել»: Ու նետվում, պաչպչում է: Ես նորից եմ վրա տալիս: Անցնում է երկու ամիս, մեկ էլ` «Ալեքսանդր, ես հղի եմ: Չգիտեմ` ինչպես շնորհակալ լինեմ քեզնից»: «Դարչե,– ասում եմ,– դու փող ունես, մի լավ կոստյում գնիր, անգլիական արտադրության»: Իսկ նա ցամքոց ու նասկիներ էր բերել: Ամբողջ մի տիկ հեղուկ արտադրանքի դիմաց: Ասում եմ. «Ցամքոց ու նասկու համա՞ր եմ էդքան քափ ու քրտինք թափել, հը՞»: Իսկ Դարյաս լաց է լինում. «Էն իմ գեղացուց լրիվ պաղել եմ, իսկի չեմ կարող ձեր կողքին դնել: Քոլեջի ընկերուհիներս էլ երես են թեքում ինձնից, թե` «Դարյա, ո՞նց կարողացար: Մարդդ, ճիշտ է, գյուղացի է, բայց կուսակցակա՜ն, բարձրագույն կրթություն ունի: Իսկ ես ուղղակի այրվում եմ քո կողքին, սիրիր ինձ»: Ասում եմ. «Դարչե, ախր, դու հղի ես, սիրելիս: Էդքան շատ որ ուզում ես, գուցե® մի թեթև ֆրանսիականո՞վ բավարարվենք»: Սրա վրա Դարյաս մի բերան չբացե՜ց, մի բերան չբացե՜ց. «Այ, մերդ մեռնի, այ փեզեվենգ(6), ես պարկեշտ կաթոլիկուհի եմ»: Իրեն ասում եմ. «Աղջիկ, դու ցիգանբազարո՞ւմ ես մեծացել»: Թքեցի էդ կաթոլիկուհու վրա ու դուրս եկա: Վախը մտել է մեջս: Մարուսյաս ասում է. «Սաշա, վայ թե դու էն® վատ ցավից ես կպել»: Գնացի գրբացի մոտ: Սա ասում է. «Հում կարտոֆիլ եփիր ու նստիր վրեն»: Շտկվա® Դրանից հետո դոկտոր Ավիշայը թե կանչում է էդ տեսակ գործի համար, առաջին հարցս լինում է. «Հո կաթոլիկուհի չէ՞: Հավատացյալների համար,– ասում եմ,– հատուկ միքստուրա է պետք»:
Էկրանը լուսավորվում է: Սանդո Էֆեն սուզվում է խավարի մեջ:
«Բար» առագաստակումբում, «Ռիվիերա բիչ» ամառանոցային ավանում: Վառնա: Բարում՝ սեղան: Մուրդարն ու Օգնյանը:
ՕԳՆՅԱՆ – Ինչո՞ւ ես ուշանում, բակա՛րդի:
ՄՈՒՐԴԱՐ – (ծիծաղելով): Ես լոթի-փոթի մարդ եմ, ոչ մի տեղ ժամանակին չեմ գնում: Թիկնապահները տնտղեցին, տեսնեն` զենք կա՞ վրաս: Լա՜վ էլ ճանաչում են, համա հարցնում են. «Բուլղարացի՞ ես: Գնչո՞ւ ես»: Վախենում են ներս թողնել: Մեկը սև էր, «ջինգյանա», կանգնել դեմս` ասում է. «Մի գիշերվա համար կարող եմ, համա` մանղալների խցում: Որ հախիցդ գա՛ն»: Եթե ձեռներն ընկա` կանեն, մերոնք շատ կեղտոտ են: Որպես հանրություն ենք կեղտոտ: Առանձին-առանձին` ոչ, համա որպես հանրությո՞ւն` օ՜® Ես white pomer(7)-ի կողմնակից եմ:
ՕԳՆՅԱՆ – Բակա՛րդի, դեմս կանգնել ու սպիտակ ռասիստ ես խաղում: Փոխիր խաղը, թե չէ` հաշիվդ արա®
ՄՈՒՐԴԱՐ – Էդ «չանգալները» ջղայնացրին ինձ: (Ձեռքն է մեկնում): Գոգո Մուրդար:
ՕԳՆՅԱՆ – (չի ձեռնվում): Քեզ համար միայն Օգնյան եմ:
ՄՈՒՐԴԱՐ – Ինչ-որ մի Օգնյան մեր Շաշկային փող է տվել, որ թուղթ ու գիր անի® (Նայում է Օգնյանին: Դադար):
ՕԳՆՅԱՆ – Էդ ինչքա՞ն անուն ես հիշում: Կյանքիցդ ձե՞ռ ես քաշել:
ՄՈՒՐԴԱՐ – Հասկացա քեզ, Օգի ախպեր:
ՕԳՆՅԱՆ – Ես ավելի ջահել եմ:
ՄՈՒՐԴԱՐ – Հարգում եմ քեզ դրա համար:
ՕԳՆՅԱՆ – Էն, ինչ որ խոսում ենք, մնում է մեր մեջ® Բիզնեսդ էլ հայտնի է ինձ, գիտեմ, թե ոնց ես տուժել Բրյուգգեում ու Բռնոյում:
ՄՈՒՐԴԱՐ – Դու կիմանաս®
ՕԳՆՅԱՆ – Ուզո՞ւմ ես` ականջիդ ասեմ, թե ոնց ես էդ բիզնեսի «մայան» հավաքել: Որբ տղերքին հավաքել, բարձրացրել ես սյուների գլխին, որ էլեկտրալարերը կտրեն: Բարձր լարման տակ: (Ցույց է տալիս երեք մատը): Էնքա՜ն գնչու տղերք ունես արտերում թաղված: Գիտե՞ս, որքան փող արժե դրանց տեղերը ցույց տալը, բակա՛րդի:
ՄՈՒՐԴԱՐ – (խեղճացած): Պարոնս, ես փոքր մարդ եմ:
ՕԳՆՅԱՆ – Ձևեր մի՛ թափիր դեմս: Սիմոնային լավ գիտես, ճի՞շտ է:
ՄՈՒՐԴԱՐ – Ես էդ մի հարցում` չկամ:
ՕԳՆՅԱՆ – Հա՞: Հապա ո՞վ է ասել. «Արի մի ֆիթնես անենք», հը՞: (Մուրդարը գլուխն է բռնում): Ցուցմունք կա, որ դու ես նրան ծախել շիպտար(8) Լուկոյին որպես էլիտար բոզ: Մենք, իհարկե, նրան վերադարձրինք, բայց Կոսովոյից կնիկ ետ բերելու համար, գիտե՞ս` ինչ փող պետք է թափես:
ՄՈՒՐԴԱՐ – Չէ, չէ, Օգի ախպեր, երեխեքիս խերը չտեսնեմ, թե սուտ եմ ասում: Սիմոնան սիրուն կնիկ է, համա ախպերս էլ է սիրուն: Դու Բենկոյիս բուլղարացիներից չես ջոկի:
ՕԳՆՅԱՆ – Քո բոլոր խոսակցությունները շիպտար Լուկոյի հետ` ձեռիս տակ են: Խոսում եք սպիտակ տեխնիկայի մասին: Էդ շիպտարը ման է գալիս Սոֆիայի բարերում, լուսանկարներ է ցույց տալիս քեֆչի մեծամեծներին ու Կոսովոյից մասնավոր կարգով թարմ «լորեր» է մատակարարում նրանց: Կարող է` դու մաքուր ես, համա ցուցմունքները քո դեմ են: Սիմոնային կնիք կա խփած:
ՄՈՒՐԴԱՐ – Տուշիրո՞վկա®
ՕԳՆՅԱՆ – Տատուիրո՛վկա:
ՄՈՒՐԴԱՐ – Գիտեմ, դամգա է:
ՕԳՆՅԱՆ – Դու ինքդ ես մաքրելու: Աղջիկը գնալու է մոր մոտ՝ Ամերիկա: Չի կարող հետևին դամգա` գնալ: Լազերը մաքրում է:
ՄՈՒՐԴԱՐ – Ո՞ր Լազարը®
ՕԳՆՅԱՆ – Էդ տեսակ սարք գոյություն ունի՝ լազեր:
ՄՈՒՐԴԱՐ – Ու մաքրվո՞ւմ է:
ՕԳՆՅԱՆ – Հա, բայց էդ Լազարը նաղդ փող է ուզում:
ՄՈՒՐԴԱՐ – (ողբալից): Դու իմ հալը չգիտե՞ս, ախպերս:
ՕԳՆՅԱՆ – Գիտեմ: Ոչինչ, կճարես, բայց խոսքը նաղդ փողի մասին է, իսկ էդ տեսակ փողը չի սպասում: Ես, բակա՛րդի, տասը տարի թամաշա եմ անում: Նաղդ ուզող ընկերներ, նաղդ հաճախորդներ® (Ինչ—որ բան է հասկացնում` ափը վեր պարզած): Դրանք տաս տարի դիզում են… շերտ առ շերտ՝ մի մարդաբոյի չափ: (Ցույց է տալիս ափը` հորիզոնական պահած): Մի շերտը` մեղր, մի շերտը` կեղտ, մի շերտը` մեղր, մի շերտը` կեղտ: Վիզը ձգում, բարձրանում է, տեսնում` մեղրի մեջ է, մատը տանում է ու լիզո՜ւմ, լիզո՜ւմ® Չի զգում, որ մինչև կոկորդը խրված է կեղտի մեջ: Համա որ իր թայֆային հանում են, հոպ` գլուխը նորից մտնում է կեղտի մեջ, թքում-մրում, հայհոյում է, բողոքում® Անցնում է ժամանակ, թայֆան նորից է իշխանության գալիս: Մեր փող շինողն էլի բարձրանում է վեր ու մտնում մեղրի մեջ, նորից չզգալով, որ մինչև կոկորդը խրված է կեղտի մեջ: Էդպես է, բակա՛րդի, մաքուր փող շինող չես գտնի. կեսը մեղրի մեջ է, կեսը` կեղտի:
ՄՈՒՐԴԱՐ – Ուզո՞ւմ ես` մի հատ Նորա բերեմ քեզ® Ինձ համար դժվար չէ: Համա աղջիկը ի՜նչ թիքա է, ի՜նչ թիքա® Չկարծես, թե էն «մեկելներից» եմ: Սա® ես կնոջ հանդեպ սիրուց եմ էդպես ասում:
ՕԳՆՅԱՆ – Ռոմանոիդներ եք® (Բացասաբար օրորում է գլուխը): Ես բժշկի կողմից դրված արգելանք ունեմ:
ՄՈՒՐԴԱՐ – (վախեցած, թեև չի հասկացել): Հասկացա քեզ: Մատով չդիպածն էլ ունեմ:
ՕԳՆՅԱՆ – Բակա՛րդի, կավատություն մի՛ անի դեմս: Ոսկորներդ կցավեն® (Մուրդարը վախեցած է): Սիմոնային վերադարձրինք Կոսովոյից, եղբայրդ դեռ չգիտի: Հիմա® հարց ունեմ քեզ տալու: Ո՞վ է բանտ գնում: Ինձ բանտ ղրկելու մարդ է հարկավոր:
ՄՈՒՐԴԱՐ – Ես ամեն ինչի համար էլ մարդ ունեմ: Բանտը խնդիր չէ:
ՕԳՆՅԱՆ – Դու լավ չհասկացար ինձ: Բանտի համար երկու տարբերակ կա` կամ դու, կամ եղբայրդ: Հիմա հարցնում եմ` ե՞րբ ես բանտ մտնում:
ՄՈՒՐԴԱՐ – Ես չեմ կարող, զբաղված եմ:
ՕԳՆՅԱՆ – Հապա ո՞վ պիտի ճամփան շեղի:
ՄՈՒՐԴԱՐ – Բենկոն:
ՕԳՆՅԱՆ – Հիմա® մի մեծ գումարի շանս եմ քո առջև բացում: Պատրա՞ստ ես: (Մուրդարը շարժում է գլուխը): Նայիր ուշադիր ու հաշվիր: (Երկու բռունցքը ցույց է տալիս, երկու անգամ բացում—փակում է մատները): Գլխի ընկա՞ր® Եվրոպական են®
ՄՈՒՐԴԱՐ – Քսա՛ն® (Օգնյանը գլխով է անում): Ե՞րբ®
ՕԳՆՅԱՆ – Մինչև վաղը երեկոյան®
ՄՈՒՐԴԱՐ – Ե՞ս ինչ ունեմ մեջը:
ՕԳՆՅԱՆ – Ճաղերի հետևում դո՛ւ չես հայտնվում:
Նախկին մատուռ «Կլեմենտինա թագուհի» մանկատան բակում, Վառնա: Սենյակում միայն մահճակալ, սեղան, աթոռ: Շաշկան, Նանկոն և Բենկոն:
ՆԱՆԿՈ – (Բենկոյին տալիս է օղու փոքրիկ շիշը): Ոչ մի դեպքում չհամաձայնվես… Շաշկան կփորձի քեզ համոզել:
ՇԱՇԿԱ – Նանկո, թե ուզում եմ զոռով համոզել Բենկոյին` թող երեխեքիս խերը չտեսնեմ® Համա Մուրդար աղան տասը տան հաց է տալիս: (Բամփում է Նանկոյի գլխին): Երեխեքը հայրիկ քե՛զ չեն ասում, Մուրդարին են ասում: (Բենկոյին` ցույց տալով Նանկոյին): Գիշերը խմած եկել է, մաստիկայից աչքերը չեն բացվում: Ասում է. «Շաշկա, որտե՞ղ եմ, փողոցո՞ւմ, թե՞ տանը»: «Տանը»,– ասում եմ: «Ո՜ւֆ, մեռնում եմ»: Ասաց ու ընկավ-մեռա՛վ: Առավոտ, տեսնեմ, վեր է կացել. ողջ է: «Շաշկա, ատամներս ջարդել եմ, պետք է սարքել տամ»: Ասում եմ. «Ո՞նց ջարդեցիր® ե՛ս քո®»:
ՆԱՆԿՈ – Շաշկան ոչ մի բանից չի վախենում: Շատ է օգնում ինձ:
ՇԱՇԿԱ – (Բենկոյին): Հիմա ես դրա ատամները ո՞նց սարքել տամ, եթե Մուրդարը Ստելային վոյաժի չտանի®
ԲԵՆԿՈ – Մուրդարն ասաց, որ Ստելային պիտի հետները տանեն:
ՆԱՆԿՈ – Ստելան ցո՜ւյց կտա իրեն®
ՇԱՇԿԱ – Ո՞նց պիտի ցույց տա, Նանկո: Մուրդար աղային բանտ է սպասվում: (Բենկոյին.) Քո գյավուրուհու մասին որոշ բաներ իմացել ես, ճի՞շտ է: Պարզվեց, որ ձեռք են տվել նրան: Դու մի թրքուհի արդեն ունես, ի՞նչ ես դրանից կպել: Լավ հախից եկան, որ հետևին էդ դամգան կպցրին: Լավ է, ջհանդամում-գնում է մոր մոտ` Ամերիկա:
ՆԱՆԿՈ – (Բենկոյին): Շաշկան էդպես մեծ-մեծ խոսում է: Չեմ հասկանում® բայց կարծես թե գործ տեսնում է, հա՞®
Բենկոն լռում է` հայացքը գետնին:
ՇԱՇԿԱ – (Նանկոյին): Խմեք, վեր կենանք, Մուրդարը սպասում է: (Բոթում է Բենկոյի ուսը): Ա՛յ, հիմա որ բաժակ բաժակի խփեք, հաշվիր, որ համոզել են քեզ:
ՆԱՆԿՈ – Բեկա, դու էլ բաժակ մի՛ խփիր:
ԲԵՆԿՈ – (Շաշկային): Նախ պետք է ասես, թե խոջան ի՞նչ էր ասում իմ մասին: Գիտեմ, որ գնացել ես մոտը:
ՇԱՇԿԱ – Ես պապին տարա: Խոջան գիրքը բացեց, պապդ հարցնում է. «Էդ ոգին ի՞նչ է ուզում ասել մեզ, խոջա էֆենդիմ: Ինչո՞ւ է Բենկոյին էդ տեսակ կնիկ բաժին հանել` ուրիշ ռանգից»: Խոջան ասաց. «Էդ Բենկոյի մեջ հեզիկ մի կատաղություն կա` ոչ մի տեսակի կնկա հետ հաշտ չի, համ խոջայի է փող տվել, համ տերտերի: Համա իրեն կոտորի էլ, էլի նույն խոջան ու նույն տերտերը պիտի պետք գան: Տերտերը վերցրել ու մեռե՜լ է® Իսկ էդ հեզիկ կատաղությունը ավիրել չի՛ լինի»: (Երկար դադար):
ԲԵՆԿՈ – (օղին խմելով): Եղբորս ասացեք, որ համաձայն եմ միայն մեկ տարով` թեթև ռեժիմի: Ու պիտի տետրակ ու քիմիական գրիչներ ունենամ: Թե դրանից ավելի բան է ուզում, թող ուրիշ մարդ փնտրի®
Շաշկայի աչքերը լցվում են: Նանկոն շոյում է Բենկոյի գլուխը: Շաշկան բռնում է Բենկոյի ձեռքը, դնում ճակատին, հետո` համբուրում:
ՆԱՆԿՈ – (խոնավացած աչքերով` Շաշկային): Դու գնա:
Շաշկան դուրս է գալիս:
Առանձնատուն «Սուրբ, սուրբ Կոստանտին և Էլենա», Վառնա: Բակում` փոքրիկ տաղավար: Բենկոն և Սիմոնան:
ՍԻՄՈՆԱ – (ինչ—որ թերթիկ է մեկնում): Իմ աստղագուշակն է: Եկող տարվա համար: Ուզում եմ, որ կարդաս: (Բենկոն հարբած է: Հպանցիկ նայում է թղթին, վերադարձնում է): Դե® կարդա®
ԲԵՆԿՈ – Կարդացել-պրծել եմ:
ՍԻՄՈՆԱ – Կարդացե՞լ ես… հիմարությո՛ւն:
ԲԵՆԿՈ – Լավ, լսիր® (Գլուխը կախ, աչքերը` փակ: Խոսում է դադարներով: Սիմոնան ստուգում է գրվածը): «Դու լիքն ես անցյալ դարերի ձայներով: Կաթիդ հետ վերցրածը հոյակապ է: Արևը գտնվում է ժառանգաբար անցած հոգուդ մեջ: Քո մեջ շատ ու շատ անցած ձայներ են խոսում: Ծնված ես այն աշխատանքի համար, որ կատարում ես: Արտերկրում համբավ ունես: Ժողովրդականություն ես վայելում: Դրսում քեզ լավ ես զգում»: Հիմարություննե՜ր… (Բացում է աչքերը: Սիմոնան ապշած է): Ինչի՞ս է պետք, որ հիշեմ այդ ամենը®
ՍԻՄՈՆԱ – Որպեսզի տեսնես, որ դու չկաս այդտեղ: Դու չկաս իմ հորոսկոպում: (Փեշը բարձրացնում, ցույց է տալիս ազդրի դաջվածքը: Բեկոն կախում է գլուխը): Տես, թե ի՜նչ ունեմ:
ԲԵՆԿՈ – (թռուցիկ հայացք նետելով): Է՞դ ինչ բան է… ո՞վ է խփել:
ՍԻՄՈՆԱ – Չեմ հիշում: Թմրադեղի տակ էի: «Կոլա» խմեցի ու® հետո ոչինչ չեմ հիշում® եղբորդ մարդիկ էին: Երբ վերադարձա, Ժանինն առաջինը տեսավ: (Ցույց է տալիս դաջվածքը): Կհամբուրե՞ս:
ԲԵՆԿՈ – Մեկին ունեի, իր բոլոր տղամարդկանց անունները այդտեղ էր դաջել:Կարծեմ, ծեծեցի նրան: Ոչ թե «կարծեմ», այլ հաստա՛տ® (Սիմոնան իջեցնում է փեշը): Գնչուհի էր… վերքեր գոյացան, հիվանդանոց ընկավ: Անունները ջնջել տվեց, բայց ես էլ ջնջեցի իրեն:
ՍԻՄՈՆԱ – Իսկ ես չեմ ջնջի: Կարո՞ղ է` ինձ էլ ծեծես:
ԲԵՆԿՈ – Միտքս փախավ® Չպետք է երեսիդ նայեմ® (Նայում է գետնին): Հիմա հարցրու:
ՍԻՄՈՆԱ – Կարո՞ղ է` դաջվածքի պատճառով ծեծես ինձ:
ԲԵՆԿՈ – Էդ բիծը դուրըս չի գալիս® Ոնց որ ասում են` դու մարմինդ առաջարկիր ինձ® Է՜հ, քիչ է մնում կյանքիս վերջը տամ:
ՍԻՄՈՆԱ – (հեգնանքով): Հապա Սևդան ու աղջի՞կդ: Նա սիրում է քեզ:
ԲԵՆԿՈ – Սևդան® Սևդան ո՜նց է ինձ հետ խոսում, գիտե՞ս® Հոնգուր-հոնգուր լաց եմ լինում նրա առաջ: Եվ® միայն նրա ձայնն եմ կուլ տալիս:
ՍԻՄՈՆԱ – Նա չի տեսնում քեզ, բայց ոչ մեկի հետ այդքան հանգիստ չես եղել:
ԲԵՆԿՈ – (հիացած): Էդ մի խոսքիդ համար քեզ մի շաբաթ եմ տալիս: Վեց օր չէ, ուղղակի` շաբաթ: Սևդան որ բացում է® (Ցույց է տալիս կուրծքը): Գիտե՞ս, ինչ սպիտակ է: Ձյո՛ւն: Սպիտակ-սպիտակ, ժպտուն կրծքեր: Դիպչելս չի գալիս®
ՍԻՄՈՆԱ – Հապա ինչո՞ւ էիր լաց լինում:
ԲԵՆԿՈ – Որովհետև նա չի տեսնում իմ հիացումը: Խելքս թռցրել էի Սևդայի համար: Հիմա` չէ:
ՍԻՄՈՆԱ – Հասկանում եմ®
ԲԵՆԿՈ – Ուզում ես ամեն ինչ հասկանալ® Դու լավ մարդ ես, երեսիդ եմ ասում: Իսկ ես® Ես ատում եմ ինձ:
ՍԻՄՈՆԱ – Սևդա՞ն քեզ լքեց, թե՞ դու` նրան:
ԲԵՆԿՈ – Տե՛ս, ինչ հարցեր ես տալիս: Ես® ներողություն, բայց ծեծում էի® Հիմա հատուցում եմ: Ասում էի նրան. «Քո կուրությունը իմ ցավն է: Մաքուր կնիկ սիրելը հեշտ բան չէ, Սևդա»: Իսկ նա երեխայի պես ծիծաղում էր. «Դե ինձ ասա` Ձերդ կուրություն: Ինչո՞ւ չես ասում` Ձերդ կուրություն»: Ես որ մի կնկա սիրում եմ, նրա ամեն ինչն էլ լավ է լինում: Էդպես է ստացվում:
ՍԻՄՈՆԱ – Ի՞նչ սեքսուալ խաղեր էր սիրում:
ԲԵՆԿՈ – Չեմ ասի® Ես խմած եմ® Դու լավ մարդ ես, Սիմոնա: Չքվիր գնա:
ՍԻՄՈՆԱ – (աթոռը մոտեցնելով Բենկոյին): Ուզում ես ծեծե՞լ® Դու շատ կանանց ես ծեծել: Երևի միայն նրանց, ում սիրում ես, այո՞: Դու ինձ խփած չկաս: Ինչո՞ւ ես միայն կանանց ծեծում… Հիմա սիրտդ ուզում է ինձ խփե՞լ:
ԲԵՆԿՈ – Հասկացա: Ուզում ես, որ ծեծեմ քեզ: (Նայում է աչքերի մեջ): Լացդ գալիս է: Ոմանք խաղաթղթերով են գուշակում, ոմանք` լոբու հատիկներով, իսկ ես ճանաչում եմ աչքերից®
ՍԻՄՈՆԱ – Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում:
ԲԵՆԿՈ – Երեխային եմ նայում. այնտեղ սպանված երեխա կա:
ՍԻՄՈՆԱ – (դադարից հետո): Այդ երեխան սպանված չէ, կոմայի մեջ է:
ԲԵՆԿՈ – Ի՞նչ է կոման:
ՍԻՄՈՆԱ – Երբ մարդը անգիտակից վիճակում է: Նա մեռած չէ, կոմայի մեջ է:
ԲԵՆԿՈ – (նայում է Սիմոնայի աչքերի մեջ): Երեխան չկա® Հիմա դու աշխարհում չկաս® Դու էստեղ չես, Սիմոնա: Ինչ-որ ուրիշ տեղ ես:
ՍԻՄՈՆԱ – (հեգնանքով): Շատ բան գիտես:
ԲԵՆԿՈ – Հարբած եմ: Հարբած մարդը շատ բան գիտե: (Ապտակում է): Ահա թե ինչ կասեմ քեզ®
ՍԻՄՈՆԱ – Դու աննորմալ ես, ապո՛ւշ:
ԲԵՆԿՈ – Շատ ճիշտ բառ օգտագործեցիր: Քեզ համար` այո, ամբողջ հոգով®
ՍԻՄՈՆԱ – Սևդան երևի դրա համար է թողել քեզ:
ԲԵՆԿՈ – Սևդային պետք է որ ունենա՜ս… կարող ես և չունենալ: Նրան պետք է պարզապես հասկանալ: Ես կույրերից վախենում եմ: Մի անգամ հավաքվել-զրուցում ենք. դեմս չորսով նստած են, չորսն էլ` կույր: Ես նրանց համար բիշի եմ սարքում: Մեկ էլ տեսնեմ` չորսն էլ միանգամից լռեցին: Ինչ մտածեցին, չգիտեմ, բայց բռնեցին ձեռք ձեռքի ու® պապանձվել մնացել են: Այդ պահին երկիրը ցնցվեց. կույրերը երկրաշարժը նախապես են զգում: Սևդան ասում է. «Ձեզ` տեսնողներիդ, չգիտեմ, թե ինչը կարող է ցնցել: Դուք չեք ազդվում, ձեզ միշտ պետք է ցնցել: Երբ խավարում ես ապրում, գիտես, թե դրանից այն կողմ ինչ կա: Վառնայի տակ, օրինակ, տաք լիճ կա: Քնիս մեջ լսում եմ նրա ձայնը: Հողը բացվում է: Դուք ոչինչ չեք լսում®»:
ՍԻՄՈՆԱ – (ոտքը խփում է գետնին): Ո՜ւֆ, ոնց եմ ջղայնանում, որ ֆոտոխցիկ չվերցրի…
ԲԵՆԿՈ – Ասեմ քեզ, որ այս ամենը գրքումս կա, դու կունենաս®
Լսարան. Նոր բուլղարական համալսարան. Սոֆիա: Սեղանին` գրանցող սարք և տեսամագնիտոֆոն: Էկրան` ցուցադրության համար:
ՍԻՄՈՆԱ – Հաջորդ շաբաթ դասախոսություն եմ կարդալու երեք համալսարաններում: Նահանգներում իմ դասախոսությունները պիտի հավաքեն lib հասարակություն և gay կողմնորոշմամբ ուսանողների: Երկրորդ հայրս ասում է, որ դրանք կորած մարդիկ են: Ես այլ կարծիքի եմ: Այնտեղ լինելու եմ politically correct, ինչը նշանակում է տաղտկալի պատմող: Կլինի նաև self marketing, այդպիսին են կանոնները: Պիտի խոսեմ մոտավորապես այսպես: (Դադարից հետո):
Չկա ունիվերսալ պատմություն, կա անհատական պատմություն: Ես ձեզ ներկայացնելու եմ իմը, իսկ դուք ձեզ համար կգտնեք պատասխանը. «Ինչո՞ւ է Սիմոնան մեզ զբաղեցնում ինչ-որ դաջվածքով: Հիմա ո՞վ դաջվածք չունի»: (Բարձրացնում է փեշը): Սա դաջվածք չէ, սա stigma է: Պարսկա-թուրքական բառը damga-ն է: (Միացնում է գրանցող սարքը): Stigma բառի առաջին նշանակությունը օքսֆորդյան բառարանում` «խայտառակության խարան»: (Թաքցնում է դաջվածքը: Սարքի վրա նոր էջ է դնում` «Բառարան. օտար բառերը բուլղարերենում», տեքստը ընդգծված է. 1. բժշկ. վերքից մնացած սպի; 2. պատմ. խարան` թեժ երկաթով հասցված ստրուկին կամ հանցագործի մարմնին):
Այստեղ «խայտառակություն, անպատվություն» բառ չկա: Անասունների համար խարան-դաջվածք նշանակում է վառվածի ցավ: Անասունը լիզում է վերքը, և այն սպիանում է: Բալկանյան երկրներում կա «ստրուկ» (ՐՏո) բառը, որը ես հասկանում եմ որպես «կախվածություն»: Ինձ համար ստրուկ` նշանակում է խարանի լիզում, երբ այն արդեն չկա: Որպես սկսնակ մարդաբան ստրկությունը պիտի ներկայացնեմ մի գնչուական ընտանիքի օրինակով: Պիտի դիմեմ մերկացումների, մի բան, որ Եվրոպայում ընդունված չէ: Երբ այս դասախոսությունների content ծրագիրն ուղարկեցի մայրիկիս, որն ապրում է Սան Պետեում, Ֆլորիդա, նա ինձ պատասխանեց. «Սիմոնա, դու մերկանում ես, հետո բարձրանում ես ամբիոն ու խոնարհվում հասարակությանը»: Այո՛: Մնացածը ստրկության գովաբանություն է: (Դադար):
Հիշում եմ, Վառնայում մեր սեղանատան առջև սկսեց հայտնվել ինչ-որ լածիրակ: Կարծեմ օնանիստ էր: Վիզը երկարած դիտում էր, թե ինչպես ենք ընթրում: Խորթ հորս հետ, նա ռուսական հրեա է, գնացինք ոստիկանատուն` բողոքելու, և հերթապահ ոստիկանը` սարսափելի ձանձրացած, հարցրեց. «Որոնցի՞ց է ձեր այդ լածիրակը` նայո՞ղ, թե՞ ցույց տվող»: Այսօր ես մարդկությունը բաժանում եմ նայողների և ցույց տվողների: Հավանաբար, գլխի եք ընկնում, թե ես որոնցից եմ: (Խոնարհվում է):
Բար առագաստ-ակումբում` «Ռիվիերա-բիչ» ավանում, Վառնա: Օգնյանը նստած է գարեջրի սեղանի մոտ: Ներս է մտնում Սևդան` Բենկոյի թևը մտած: Բենկոն, Սևդան և Օգնյանը:
ԲԵՆԿՈ – (Սևդային նստեցնում է սեղանի մոտ, Օգնյանը ժեստերով հարցնում է Բենկոյին` ինչո՞ւ է բերել նրան: Կամաց` Օգնյանին): Ընկերուհիս է: Կույր է:
ՍԵՎԴԱ – Սա ինձ դուր չի գալիս` իմ ներկայությամբ իմ մասին փսփսոցով խոսել® Բենկո, ո՞վ է: Ոչ ձեռնվեց, ոչ բարև-բարիլույս®
ՕԳՆՅԱՆ – Ես Օգնյանն եմ: Հանգիստ մնացեք:
ՍԵՎԴԱ – Եթե ուզենայի, կպատասխանեի քեզ: Բայց այլևս չեմ ուզում®
ՕԳՆՅԱՆ – Ես մասնավոր խուզարկու եմ, ձեր մասին ամեն ինչ գիտեմ, աշխատանքս է այդպիսին: (Բենկոյին.) Ուզում եմ, որ մի խոսակցություն լսես Սիմոնայի մասին: Խոսում է նրա մայրը: Մեզ մոտ, գիտես, չէ՞, ամեն ինչ գրի է առնվում: Հետո կխոսենք: (Միացնում է ձայնագրիչը):
Կանացի ձայն. «Ժանինն ինձ ասաց, որ Սիմոնան կապվել է մի bonցbo-ի հետ: Շատ եմ խնդրում քեզ` իսկույն վերջ տուր նրա այդ գնչուությանը»:
ԲԵՆԿՈ – (Օգնյանին): Ներողություն, ի՞նչ է նշանակում «bonցbo»:
Օգնյանը անջատում է ձայնագրիչը:
ՍԵՎԴԱ – Մեյմունի պես մի բան է:
ՕԳՆՅԱՆ – Հարցերը` հետո® (Նորից միացնում է ձայնագրիչը):
Կանացի ձայն. «Թե հնդկացի է ուզում, կուղարկեմ նրանց երկիրը, իրեն էլ blank-cheque կտամ® Ինչ օյին ասես` տարա, բայց գնչո՜ւ` այս մեկը չեմ կարող… Նրան վերադարձրու հողի վրա, բայց «վայրէջքը» թող «փափուկ» լինի: Կունենաս հատուկ ստորագրված չեկ. զրոների համար չեմ սակարկում»:
Օգնյանի ձայնը. «Ինչպիսի՞ հետագա ես ծրագրում»:
Կանացի ձայն. «Սիմոնան չհասկանա, որ ես ու Իգոր Լոմբերը սկել ենք»:
(Անջատում է ձայնագրիչը): Հարց ունե՞ս:
ԲԵՆԿՈ – (դադարից հետո): Աքցանը դրել, սեղմել են վիզս, պիտի դիմանամ, ի՞նչ պիտի անեմ:
ՕԳՆՅԱՆ – Ես աշխատում եմ մասնավոր խուզարկուների հետ: Բոլոր սարքերս պատրաստ` կանգնել էի այնտեղ: Վաճառողները եղբորդ մարդիկ էին: Խուզարկուները մեր փայտե գդալ-շերեփ ծախողներն էին ու բելգրադցի դալալներ: (Սևդան սեղանի վրա փնտրում է Բենկոյի ձեռքը: Բռնում է): Էդ «մենթեն» տեղը տեղին գործ անող էր. կնիկ գողանալ, առաջին վաճառք, սահման, երկրորդ վաճառք, Կոսովո, հասարակաց տուն: Մենթե, կնիկ, մենթե: Պինդ բռնած գործ էր: Ամբողջ ժամանակ աղջկան պահում էինք հաշիշից թեթևակի թմրած վիճակում: Վերջը® հետ բերեցինք նրան Բուլղարիա ու էնպես ձևակերպեցինք, որ եղբորդ` Մուրդարի խաղերիցդ մեկն է եղել® (Երկար դադար): Հարցնելիք ունե՞ս®
ԲԵՆԿՈ – Տեսնում ես, չէ՞, որ գնչու եմ:
ՕԳՆՅԱՆ – Տեսնում եմ:
ԲԵՆԿՈ – Գնչուին ո՞վ է հավատում, պարոնս:
ՍԵՎԴԱ – (Օգնյանին): Նայում են երեսի գույնին ու չեն լսում մարդուն:
ՕԳՆՅԱՆ – (Բենկոյին ծրար է մեկնում): Այստեղ ոչ թե մեկ, այլ երեք գրքի փող կա® (Այցեքարտ է տալիս): Սա հրատարակչի անունն է: Նրան արդեն վճարված է մի տպաքանակի համար` հազար:
Բենկոն ծրարը խոթում է գրպանը:
ՍԵՎԴԱ – Հե՛տ տուր էդ փողերը: Ոչ ոք ուրիշին հենց էնպես փող չի՛ տալիս:
ԲԵՆԿՈ – (ծրարը հետ է տալիս: Սևդային): Վերադարձրի:
ՍԵՎԴԱ – Մի՛ թողնի, որ խղճան քեզ:
ՕԳՆՅԱՆ – (Բենկոյին): Հիմա® ինձ լսիր, բջի ծնունդ: Էս փողերը, որ տալիս են քեզ, ոչ մի կորուստ էլ չէ տվողի համար: Բացատրեմ` հասկացիր, թե ինչու® Կարո՞ղ ես հաշվել, թե հազար լևը քո քանի՞ աշխատավարձն է:
ՍԵՎԴԱ – Ուղիղ հիսուն:
ՕԳՆՅԱՆ – Ճի՛շտ էդպես: Սիմոնային երկու ժամվա դասախոսության համար էլ էդքան են վճարում: Մոտավորապես: Էն բոլոր պատմությունները, որ լսում էր ու նկարահանում, էդ նյութերը նրա համար երկնքից ընկած ընծաներ էին: (Բենկոն վերցնում է ծրարը):
ՍԵՎԴԱ – (աչքերը թաշկինակով սրբելով): Ո՜ւֆ, ինչո՞ւ են աչքերս էսպես թացանում:
ՕԳՆՅԱՆ – (նայում է Սևդային, հազիվ է իրեն զսպում): Խորհուրդ եմ տալիս մի իսկական պրեզենտացիա սարքես, այսինքն` գրքի ներկայացում: Եվ դա պետք է անես, քանի դեռ ճաղերի հետևում ես, ավելի շատ թվով ամսագրերից կգան քեզ տեսնելու: (Երկրորդ այցեքարտն է տալիս: Բենկոն այն տալիս է Սևդային` առանց կարդալու): Գովազդային գործակալություն է, նրանք ամեն ինչ կնախապատրաստեն: Վճարված է: (Երրորդ այցեքարտն է մեկնում): Կզանգահարես նաև այս հիմնադրամին, եթե ուզում ես սովորել Բուդապեշտում: Քեզ անգլերեն իմանալ է պետք:
ՍԵՎԴԱ – Ինձ տուր® (Բենկոն տալիս է այցեքարտը): Ինձ մոտ չի կորչի: Գլուխդ մոտեցրու® (Բենկոն կռանում է: Սևդան գտնում ու քնքշանքով բամփում է): Պիտի անպայման սովորես, հաստագլո՛ւխ:
ԲԵՆԿՈ – Էդ ամբողջ ծախսն ո՞վ է քաշում®
ՕԳՆՅԱՆ – Հարգում եմ քեզ, որովհետև շան որդի ես: Մի՛ հարցրու, իմ բերնից խոսք դուրս չի գա:
ԲԵՆԿՈ – Էդքան ծախս ու դեմը` ոչ մի բա՞ն®
ՕԳՆՅԱՆ – Գրքումդ Սիմոնայի անունը չլինի՛®
ԲԵՆԿՈ – Գրքում ամբողջը գեղեցիկ վերապրումներ են: Սիմոնան գեղեցիկ չէր. նա չկա գրքում:
ՕԳՆՅԱՆ – Ինձ համար հաճելի է, շան տղա: (Մեկնում է ձեռքը): Մեր տեսակցությունից սա մնաց: Շատը կատակ եմ անում. ժամանակավոր բան է:
ՍԵՎԴԱ – Ինչո՞ւ, պարոն:
ՕԳՆՅԱՆ – Վաղը որ ինձ թխկացնեն, միայն շունս է կաղկանձելու: Էսպես կատակում եմ միայն նրա հետ, ով կկաղկանձի ինձ համար: (Ասես ինչ—որ գաղտնիք կիսելով): Անունը Ցեզար է:
ԲԵՆԿՈ – Էդ մեկը լավ բան չէ, պարոնս: Հիմա ես քեզ պատմեմ մի շնական ադաթի մասին, իմացիր: Շունը որ ցատկում է քո կողմը, մի պահ մնում է օդում, ճի՞շտ է:
Օգնյանը առաջին անգամ աշխուժանում է: Գլխով է անում:
(Ցույց է տալիս): Ու դարձյալ օդի միջից ցատկ է կատարում: Ճի՞շտ է: Դե, դու էլ արա, ո՞վ է քեզ խանգարում:
Օգնյանը շնորհակալությամբ սեղմում է Բենկոյի ձեռքը:
Ես բանտում եմ: Կարող ես հույսդ դնել®
Օգնյանը հասկանում է, թե ինչ են նշանակում այդ խոսքերը: Երկու ձեռքով թաքցնում է դեմքը: Լռում է:
ՍԵՎԴԱ – Ես, որ® սիրտս էդպես նեղվում է, նայում եմ, որ մենակ լինեմ: Ես թաքնվում եմ տեսնողներից: (Սեղանը շոշափելով` հասնում է Օգնյանին, թփթփացնում է ուսը): Դու մենակ ես, ես չեմ տեսնում քեզ: Իսկ սիրտը մաքրողը, սիրտը լվացողը, միշտ ասել եմ, արցունքնե՜րն են® Հանգիստ լաց եղիր քեզ համար, դա շատ է օգնում: Ես քեզ չեմ տեսնում, պարոնս:
Տուն Գալաթա թաղամասում. Վառնա: Տան բակ: Խաղողի վազերի տակ` սեղան: Սանդո Էֆեն, գոգնոցը կապած ու ծխախոտը բերանին, մատուցող է դարձել: Տայչո պապը կիսաթիկնել է լողափի շեզլոնգում: Սևդան չի ճանաչում օտար բակը, նստում է աթոռին: Բենկոն ու Մուրդարը հարբած եմ, կոնծում են, գրկախառնվում: Նանկոն և Շաշկան վախվորած խմում են ու լռում. հանկարծ իրենց չվռնդեն «բարձր հասարակությունից»:
ՍԵՎԴԱ – (ուրախ, երեխայի նման ծափ է զարկում): Գրկախառնվում եք, հա՞®
ՄՈՒՐԴԱՐ – Սևդա, մի տարի ազատվում ես Բեկայի ծեծից: Փրկված ես, հոգիս:
ՍԵՎԴԱ – (կիսաբերան): Պետք է եղել` ծեծել է:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Լավ է, որ Բենկոն է բանտ գնում. կհավաքի մեզ:
ՄՈՒՐԴԱՐ – (բաժակը բարձրացնելով): Խմենք Բենկոյի կենացը:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – (Մուրդարին): Չեմ ուզում, որ գաս գերեզմանիս վրա: Քանի սաղ եմ, չի գալիս® Գերեզմանիս չեմ ուզում, որ գաս: Ես քո® Բենկո, նստիր մոտս ու մի հատ քաշիր գլուխդ, համա կամաց-կամաց… (Դիտում է, ինչպես Բենկոն դանդաղ ըմբոշխնում է խմածը): «Օ՜խ, էս ինչ լավ գնաց. բաց խմելն էլ է քաղցր, մտքումդ խմելն էլ®»:
ՄՈՒՐԴԱՐ – Դու միշտ մտքում խմում ես, գիտեմ քեզ:
ՍԵՎԴԱ – Գայլը որ ծերանում է, շների առաջ ծաղրի առարկա է դառնում:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Մենակ էն օդը, որ շնչում եմ կնիկների կողքին, հերիք է ինձ: Մենակ օ՛դը®
ԲԵՆԿՈ – Պապ, ուզո՞ւմ ես` Սևդային փոխանցեմ քեզ, որ հոտմտաս®
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Այ, էդպես միշտ ղոչաղ եղիր: Էնտեղ էլ սիրել-միրել չկա՜-ա՜®
ՄՈՒՐԴԱՐ – Քո կարծիքով, ինչքա՞ն ղոչաղ լինի®
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Ինքը լավ գիտի® թե ինչ եմ ասում: (Բենկոյին.) Քեզ մի պատմություն անեմ, գրքիդ համար պետք կգա: Էն® «Վենեդիկտ Թոմովի» ծածկած շուկայի մոտ, որ հիմա ձկան մարկետ է, Կոստաս Սկատոյի գինետունն էր: Կոստասին ամբողջ Վառնան գիտեր: Էդ Սկատոն էլ ես եմ իրեն կպցրել: Մի անգամ սա ինձ «ցիգանի սկատո» անվանեց: Շա՜տ վիրավորվեցի: Էդ տնաշենը ունևոր, հարուստ մարդ էր, համա` ժլա՜տ, քցի՜բ® Կիրակի օրերին աղախինների շուրջպարից աղջիկ էի ջոկում-տանում իր համար: Դե, որ ժլատ էր, ուզում էր ամեն ինչը նիսյա լինի: Աղջկան ասում էր` կվճարեմ® համա խաբում էր: Մի անգամ մոտը մաստիկա ենք խմում, էս Կոստասն ուզում է հոգուս հետ խաղալ. «Այ Կոտար, ինչո՞ւ եք ասում ցիգան սկատո: Սկատոն հունարեն փիս խոսք է. կեղտ է նշանակում: «Ես,– ասում եմ,– ծեր մարդ եմ, ինձ հայհոյել մի՛ տուր: Ռադ եղիր գլխիցս»: Համա մտքում որոշում եմ. «Շան որդի հույն, հախիցդ գալու եմ»: Իրեն ասում եմ. «Բարբա, ձեռ քաշիր էդ գնչու աղախիններից, ես քեզ համար մի® ջլդուզը կա, նրան կուղարկեմ: Ոտից գլուխ բանեցնում ես` փողի կեսն ես տալիս»: «Կիրակի օրը,– ասում է,– Լեֆթերա տատս եկեղեցի է գնում: Ժամերգությունը երկու ժամ է տևում: Երկու ժամ քո էդ ջլդուզին կքերթեմ-կգցեմ®»: Գլո՜ւխն է գովում: Գտնում եմ մեկին, օրավարձը նախապես եմ տալիս: Ասում եմ` Ժանի, ամեն ինչը լավ միտդ պահիր, որ մեզ պատմես: Իմացիր, որ երկրորդ օրավարձ էլ կստանաս: Կիրակի առավոտյան տատը գնում է եկեղեցի, Կոստասս Ժանետին դնում է սեղանին ու գործի անցնում: Էսպես է շուռ տալիս, էնպես է շուռ տալիս, տնքում-փնչացնում է, քափ ու քրտինք կտրում, մինչև® ինչ իմանամ` ինչ է լինում® Մենակ էն գիտեմ, որ գրպանից հանում է հարյուրանոցն ու թքելով կպցնում Ժանինի բդին: «Ահա թե ոնց է քերթում Բարբա կոցոն, հապա՜®»: Ժանետս Բարբայի տնից վազ է տալիս ուղիղ Մաքսուդ(9), որ պատմի մեզ: Ամբողջ թաղով` մեծ ու փոքրով, աղջիկ-տղայով ոտքի ենք ելնում ու հա՜յդա® Կոստասի գինետունը: «Դե, բայ Կոչո,– ասում եմ իրեն,– էլ դու Բարբա չես, այսօրվանից Կոչո Սկատո ես: Կամ կդառնաս Կոչո Սկատո, կամ վաղը ամբողջ Վառնան կիմանա, թե ոնց է Բարբա Կոչոն քերթել Ժանինին»: Կոստասս, թե` «Շատ եմ խնդրում, Կոտար, էդպիսի բան չանես. Հա, ես Կոչո Սկատո եմ»: «Դե, շնորհավորում եմ,– ասում եմ,– հրես, կնքում ենք քեզ: Էդ նոր անվանդ համար մի տակառիկ գինի` քո կողմից»: (Քթի տակ ծիծաղելով): Կտցին «ջիբրե» էր բերել: Իսկ ես տերտեր եմ բերել, դհոլ-զուռնա՜, ինքս էլ գայդաս եմ ձեռքս առել. ու էլ ե՜րգ, պա՜ր, մեկն աղոթում է վրան, մյուսը` սատկած, հետ է տալիս: Ամբողջ մի տարի գարշահոտը գինետնից դուրս չէր գալիս®
Բենկոն գրկում է պապին:
ՍԱՆԴՈ ԷՖԵ – Տայչո, կերանք, խմեցինք, հիմա գիտես, չէ՞, ինչն է պակասում: Գիտես, չէ՞, որն ենք ուզում լսել®
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Էֆե, «Խարամի վրա խոտ չի՜ բուսնում»:
ՍԵՎԴԱ – Հանգիստ թողեք նրան, մի՛ տանջեք:
ՄՈՒՐԴԱՐ – Դու պապին չես ճանաչում, Սևդա: Գայդան բեր, Բեկա® (Բենկոն տատանվում է: Կոպտորեն հրում է նրան): Գնա, բեր գայդաս, ասում եմ քեզ®
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Գոգո, քո տանն ենք, համա էսօր դո՛ւ չես պատճառը: (Նայում է Բենկոյին.) Մեր նվագն էսօր մի պատճառ ունի:
ԲԵՆԿՈ – Գիտես, չէ՞, ես ու հայրիկը որն ենք ուզելու:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – (անկեղծ): Չեմ կարա, Բեկա, հալ չունեմ® Երևում է` վերջս է®
ՄՈՒՐԴԱՐ – Պապիկ, թե դու շան որդի ես, պիտի չմեռնես, պիտի նվագես®
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Հա, շան որդի եմ, Մուրդարս, համա ասա ինձ, էդ ո՞ր շանորդին է, որ չի մեռել® (Մուրդարը լռում է: Սանդո Էֆեին.) Ուզում ես լսե՞լ®
ՍԱՆԴՈ ԷՖԵ – Երգիր, լսենք, պապ:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – (Մուրդարին): Բեր գայդաս®
Մուրդարը բերում է գայդան:
(Մուրդարին): Դու կփչես, ա՛յ, էստեղից® Բեկա, դու էլ վրայից հուպ կտաս, տղաս: Էֆե, դու ներքևից փուքսը կպահես: (Շարժում է աջ ձեռքի մատները, նայում է): Այս մեկը դեռ բանի պետք է® Կքշեմ մի ձեռքով® Դե, տղերք, ձեզ տեսնեմ: Հուպ տուր, Մուրդա՜ր®
Գայդան միավորում է Բենկոյին, Մուրդարին, Սանդո Էֆեին և Տայչո պապին: Գայդան ելևէջում է բարձր, ավելի բա՜րձր, ասես տիեզերքն է շունչ առնում:
(Բենկոյին): Ո՞րն ես ուզում, որ վերջինս լինի:
ՍԱՆԴՈ ԷՖԵ – Էն, որ Կոտարների մասին է: Քո երգը®
Սևդան ծափ զարկելով չափ է տալիս:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Սևդա աղջիկ, սկսիր Կոտարների մասին քո երգը: Դե® ձայնդ լսեմ: (Մի ձեռքով նվագում է, մյուսը սեղմում այտին, ասես խոսքերը ափում հավաքելով):
ՍԵՎԴԱ – «Գալիս են ներքևից, մայր իմ, երեք Կոտարները` երեք ղոչ տղերք® Կոտարները երգում են ոգեշնչված, մերթ հերոսացած, մերթ վախվորած, բոլորը` մի ձայնով.
Կսպսպ, ՎՈսպ, Տսպսպ, ՎՈսպ!
Հետևում է բուլղարական ժողովրդական երգ: Ծիծաղ: Գայդան աղմուկով կտրուկ արտաշնչում է ու լռում® Բենկոն և Մուրդարը արցունքներն են սրբում: Օղի են լցնում իրենց համար: Լուռ խմում: Եղբայրաբար գրկում են իրար: Բենկոն համբուրում է Սանդո Էֆեի ձեռքը:
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Մարդս որ գինին գլխին է մեռնում, դրանից քաղցր բան չկա՜: Ասում է. «Ամե՜ն», ու խմում իր համար®
ՍԵՎԴԱ – (բարձր, ուրախ): Ամե՜ն®
ՏԱՅՉՈ ՊԱՊ – Երնեկ քեզ լսողին, Սևդա աղջիկ: «Ամենը» դռներ է բացում:
Բուլղարերենից թարգմանեց
Մարգարիտ ԹԵՐԶՅԱՆԸ
Ամսագրային տարբերակ
1. Ճիշտ իմ ֆայլերի համար (անգլ):
2. Բուլղարական ազգային նվագարան, նման է պարկապզուկին:
3. Ազգային տոն:
4. Լոթի-փոթի, հարգված մարդ (թուրք):
5. Բուլղ. րտՈրÿՉՈՎ (փրկել) բառից:
6. Կավատ (թուրք):
7. Սպիտակ իշխանություն (անգլ)-ռասիստական կազմակերպություն ԱՄՆ-ում:
8. Շրջիկ ավազակ:
9. Գնչուական թաղամաս Վառնայի մոտ: