Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ/«ԾԵՐՈՒԿԻ ԱՅՑԸ»

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԾԵՐՈՒԿԻ ԱՅՑԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2016 թ., թիվ 46-47-ում

Ծերուկի այցը ծանր առաքելություն ունի՝ փոխել աշխարհը, բարություն, հանդուրժողականություն սերմանել:

Միամիտ Ծերուկ, միամիտ հեղինակ, միամիտ ընթերցող… Միամիտնե՛ր ամբողջ աշխարհի, միացե՛ք, առանց կռվի չզիջեք ձեր առաքելությունը…

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

                                            ԾԵՐՈՒԿԻ  ԱՅՑԸ

                             (Կատակերգություն, երկու արար)

Գործող անձինք

ԾԵՐՈՒԿութսունն անց, ճերմակ մազմորուքով, խոսքը չի հասկացվում             

ԱՇՈՏշինանյութի խանութի տնօրեն, միջին տարիքի                         

ՆԱՐԵնրա դուստրը

ՀԱՍՄԻԿնրա կինը

ՈՍՏԻԿԱՆ

ԲԺԻՇԿ 1 — կին

ԲԺԻՇԿ 2 — տղամարդ

ՎԱՐԴՈՒՀԻԱԺ պատգամավոր

ԼԱԼԱհեռուստալրագրող

ԼԵՎՈՆօպերատոր

ՑՈՂԻԿհարդարող

ՎԱՐԴԱՆլուսավորող

ՍՈՖՅԱտարեց կին

ՔՆՆԻՉ

ԲԱՐՍԵՂշինխանութների ցանցի կառավարիչ

ԹԱԳՈՒՀԻԲարսեղի կինը

ԱԼԵՆնրանց որդին

ԷԼԵՆնրանց դուստրը

ՓԻՐՈՒԶծերանոցի աշխատող

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

Պատկեր 1

Հյուրասենյակ, բազմոցին նստած է Ծերուկը, կաթսան ու գդալը ձեռքին` շիլա է ուտում£ Առավոտ է£ Սուրճը ձեռքին` գալիս է Աշոտը, ծխում է պատուհանի մոտ, սուրճ է խմում£ Գալիս է Հասմիկը, հեռախոսը ձեռքին, խոսում է£ Ծերուկին չեն նկատում£

ՀԱՍՄԻԿ — (հեռախոսով): Արթնացել ենք, հա, մամ ջան, Աշո՞տը® Լավ է Աշոտը, Աշոտի՞ն ինչ է եղել, սուրճ է խմում® Ես էլ լավ եմ, ես էլ եմ ուզում սուրճ խմել® Հա, կխմեմ®

ԱՇՈՏ — (ինքն իրեն): Ամեն մանրուք նրան հետաքրքրում է` քնեցիք, արթնացաք, բան արիք, հագնվեցիք, խմեցիք® (Հասմիկին.) Մորդ ասա` մազերս դեռ չեմ սանրել, բայց լվացվել եմ, ատամներս էլ մաքրել եմ արդեն, հա, երազում իրեն եմ տեսել, ոտքը ջարդել էր£

ՀԱՍՄԻԿ — (փակելով հեռախոսը): Մի ծաղրի, մեծ կին է, թող հարցնի, ի՞նչ անենք£ (Հեռախոսով): Հա, մամ ջան£ Չէ, Նարեն դեռ քնած է® Կզանգեմ, իհարկե£ (Անջատում է հեռախոսը):

ԱՇՈՏ — Ուշանում եմ, նախաճաշը դիր, գամ խոհանոց£

ՀԱՍՄԻԿ — Կիրակի է, Աշոտ£

ԱՇՈՏ — Մեր խանութը կիրակի էլ է աշխատում է, դեռ չվարժվեցի՞ր£

ՀԱՍՄԻԿ — Բայց քո կիրակնօրյա գործից հետո հագուստիդ կանանց մազ է մնում սովորաբար£

ԱՇՈՏ — Իհարկե, հաճելի է, երբ կինը խանդում է, ինչպես ասում են` խանդում է, ուրեմն սիրում է, բայց մազը թույլ փաստարկ է, մազը այնպիսի մի բան է, որ ոնց ասես կկպչի, օրինակ` քամով£

Աշոտը ծխում է, ծուխը հասնում է Ծերուկին, Ծերուկը հազում է:

ՀԱՍՄԻԿ — Ոնց ես հազում® Քեզ բոլորովին չես ափսոսում, Աշոտ£

ԱՇՈՏ — Չեմ հազում, բայց թողնելու եմ, հենց պաշտոնիս բարձրացման հարցը լուծվի` թողնելու եմ£

Ծերուկը նորից է հազում:

ՀԱՍՄԻԿ — Ոնց չես հազում, որ հազում ես£

ԱՇՈՏ — Ես չեմ, երևի հարևանն է պատշգամբից£

ՀԱՍՄԻԿ — (հեռախոսին պատասխանելով): Հա, մամ ջան, խմում եմ արդեն® Նարե՞ն, դեռ ոչ, չի ուշանա, մի անհանգստացիր, հա, կզանգեմ, իհարկե£ (Հեռախոսը անջատում է, բայց այն նորից է զանգում):

ԱՇՈՏ — (վերցնելով Հասմիկի ձեռքից հեռախոսը): Հեռախոսին մնաց` ես նախաճաշը ճաշի ժամին կուտեմ£ (Աչքն ընկնում է հեռախոսահամարին): Էս ի՞նչ համար է®

ՀԱՍՄԻԿ — Ինչ իմանամ® Սխալվել են երևի®

ԱՇՈՏ — Սխալվել են ասում ե՞ս® (Հանկարծ նկատում է Ծերուկին): Ի, Էս ո՞վ ա£

ԾԵՐՈՒԿ — (վեր կենալով, ներկայանալով): Ուշու, աշա, բայե®

ՀԱՍՄԻԿ — Աստված իմ®

ԱՇՈՏ — Հասմիկ, սա ո՞վ ա, կբացատրե՞ս վերջապես£

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ իմանամ® Կարող ա՞ գիշերը խմած ես եղել` հետդ ես բերել£

ԱՇՈՏ — Էլ բերելու բան չեմ գտե՞լ£ Համ էլ ես խմած չէի£

ՀԱՍՄԻԿ — Խմած էիր£

ԱՇՈՏ — Ասում եմ` ոչ, տիկին, էնպես, թեթև£ Էս ի՞նչ է ուտում էսպես հավեսով£

ՀԱՍՄԻԿ — Քո նախաճաշը£

ԱՇՈՏ — Վայ, անաստված® Ո՞վ ես, արա, ո՞նց ես հայտնվել իմ տանը£

ԾԵՐՈՒԿ — Ուշու, աշե, էյե®

ԱՇՈՏ — Խոսքը կտուրը մի գցի, կարգին խոսի` տեսնենք ով ես£

ԾԵՐՈՒԿ — Աշե, աշե®

ՀԱՍՄԻԿ — Թլիկ է£

ԱՇՈՏ — Նարեին կանչի, գուցե նա իմանա£

ՆԱՐԵ — (գալով): Էս ի՞նչ աղմուկ է, ի՞նչ է եղել, էլի վիճում ե՞ք, մի առավոտ չեղավ` հաշտ արթնանաք£ Վայ, էս ի՞նչ պուպուշ պապիկ է, ո՞վ է£

ԾԵՐՈՒԿ — (ներկայանալով): Ուշու, խաշա£

Աշոտը գնում է դուռը ստուգելու:

ԱՇՈՏ — (գալով): Դուռը փակ է, ո՞նց է մտել£

ԾԵՐՈՒԿ — (ցույց տալով, թե դուռը բաց էր, ինքն է փակել): Դույե, ասե, մեշե, փայե£

ԱՇՈՏ — Ինչ ա ասում, է£

ՆԱՐԵ — Ասում է` բաց էր, ես եմ փակել£

ԾԵՐՈՒԿ — (հաստատելով): Աշե, աշե£

ԱՇՈՏ — Չհասկացա, որտեղ բաց դուռ ես տեսնում, մտնում` հակառակ կողմից փակում ե՞ս, այ քո® ցավը տանեմ£

ՆԱՐԵ — Հայրիկ, մի բարկացիր, մեծ մարդ է, ինչ-որ բան շփոթել է երևի®

ԱՇՈՏ — Լավ, չեմ բարկանում£ (Ծերուկին.) Ապրես, շնորհակալ ենք, եկար, դուռը փակեցիր, շիլաս կերար, հիմա գուցե գնա՞ս£

ԾԵՐՈՒԿ — Շե, շե, ուշու, ուուո՜ւ£

ԱՇՈՏ — Պարոն, էլ ոչ մի աշե-մաշե, եկար, տեսար, կերար, հիմա գնա, հա՞, գնա` քանի ոստիկան չենք կանչել£

ԾԵՐՈՒԿ — Շե, իշի, շայե®

ՀԱՍՄԻԿ — Բան գողացած չլինի, հազիվ մի երկու ոսկի ունեմ®

ԾԵՐՈՒԿ — (վիրավորված): Վաշ, ուֆ®

ՆԱՐԵ — Նրա դեմքին նայեք, այսպիսի մարդը գողություն կանի՞£

ԱՇՈՏ — Դու մարդկանց դեռ լավ չես ճանաչում, աղջիկս, մարդիկ հենց այսպիսի դեմքերով են չարագործություններ կատարում£

ԾԵՐՈՒԿ — Ահաա՜® Շաե, մաշե, ուշու® (Գրպանները շրջելով): Էշե, էշե®

ՆԱՐԵ — Մարդ է, տուն է եկել, թող մնա մի քիչ, մի հատ սուրճ առաջարկեք£ Հյուրն աստծուց է£

ԱՇՈՏ — Առավոտ կանուխ հյուրը սատանայից է£ Դավայ, բիձուկ, գնա արդեն, մենք գործեր ունենք£

ՆԱՐԵ — Հայ քրիստոնյան հյուրին տնից չի հանի£

ՀԱՍՄԻԿ — Գուցե մի հատ էլ թե՞յ տանք®

ՆԱՐԵ — Տանք, ի՞նչ է եղել£

ԱՇՈՏ — Չէ մի, կոնյակ® Ո՞վ է նրան հրավիրել, որ թեյ տանք£

ԾԵՐՈՒԿ — (հիասթափված): Իշշշ® (Շարունակում է ուտել):

ԱՇՈՏ — (համբերությունը հատած): Այ մարդ, դե արի է® (Փորձում է ուժով հանել տնից Ծերուկին):        

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ ես անում, Աշոտ£

ԱՇՈՏ — Գրկեմ` հանեմ դուրս£

ՀԱՍՄԻԿ — Մի արա, հանկարծ գլուխը մի տեղ կխփի` կմնա, փորձանք է£

Աշոտը թողնում է Ծերուկին, վերջինս էլի նստում է բազմոցին:

ԱՇՈՏ — Լավ, բա ի՞նչ անեմ®

ՀԱՍՄԻԿ — Զանգիր ոստիկանություն, թող գան, տանեն£

ԱՇՈՏ — Այո, ուրիշ ճար չկա£ (Զանգում է): Ոստիկանությու՞նն է® Մեր տան վրա ավազակային հարձակում է կատարվել® Մի հոգի, մի բիձուկ® Չի ենթարկվում® Գողությո՞ւն® Չէ ոնց որ® Բազմոցին նստած` շիլա է ուտում® Չենք ճանաչում, չէ, առաջին անգամ ենք տեսնում® Ի՞նչ է ասում, ասում է` ուշու, աշա® Չէ, թլիկ է, կլիչկեն չի, իսկականից թլիկ է® Այսինքն ի՞նչ իմանամ, գուցե դերասանություն է անում£ Եկեք, այո£ (Անջատելով հեռախոսը): Ըհը, հիմա կգան£

Ծերուկը ավարտում է ուտելը, խոնարհվում ի նշան երախտագիտության, փորը բռնած սլանում է զուգարան:

ԱՇՈՏ — Էս ո՞ւր£

ՆԱՐԵ — Փորը ցավաց խեղճի£

ՀԱՍՄԻԿ — Իմ եփած շիլայի՞ց, բացառվում է£

ԱՇՈՏ — Դու ես մեղավոր, տիկին Հասմիկ, տան դռները բաց ես թողնում£

ՀԱՍՄԻԿ — Վերջինը դու ես տուն եկել, պարոն Աշոտ, դու ես բաց թողել, իմ վրա մի գցիր, ազնիվ չէ£

ԱՇՈՏ — Ես շատ բան եմ արել, բա տան տիկինը վերջում չպիտի՞ դռներն ու ծորակները ստուգի£

ՀԱՍՄԻԿ — Էս տան ամեն ինչը իմ վրա՞ է, ես հո դռնապան չե՞մ£

ԱՇՈՏ — Ահա թե ոնց խոսեցիք®

ՀԱՍՄԻԿ — (ընդհատում է` զանգող հեռախոսին միտված): Սպասիր, Գագիկն է£ (Հեռախոսով): Գագո ջան, տղա ջան, բարի լույս, ո՞նց ես բալես, էս ի՞նչ լավ արիր, որ զանգեցիր£

ՆԱՐԵ — Ասա` պապիկ ունենք£

ԱՇՈՏ — Աղջիկ ջան, քո հրճվանքն ինձ ամենևին հասկանալի չէ£

ՀԱՍՄԻԿ — Լավ ենք, Գագ ջան£

ԱՇՈՏ — Թե ինչն ենք լավ£

ՀԱՍՄԻԿ — Արձակուրդ չեն տալի՞ս, ինչո՞ւ® Ասա` մամաս կարոտել է® (Խոսակցությունն անջատվում է): Անջատվեց, երևի թաքուն էր խոսում£ Ասում է` արձակուրդ չկա առայժմ£

ՆԱՐԵ — Պապիկին տեսներ` ոնց կուրախանար£

ՀԱՍՄԻԿ — Ուշքի արի, Նարե£

ԱՇՈՏ — (տեսնելով եկող Ծերուկին): Եկավ ահաբեկիչը£ Լավ անցա՞վ, պարոն, հո չնեղվեցի՞ք£

ԾԵՐՈՒԿ — (իբր՝ ջուրը քաշել եմ, ամեն բան նորմալ է): Ջույե, աշե, շայե£

ԱՇՈՏ — Ջույե-մույե չգիտեմ, զուգարանն այլևս չզբաղեցնես, հորդ տանը չես, եղա՞վ£

ԾԵՐՈՒԿ — (զարմացած): Ուշի, չուշի՞®

ԱՇՈՏ — Հա, հենց ուշի-չուշի£ Էս տանը հերթ կա, կարգ կա, ի® (Գնում է զուգարան):

ՆԱՐԵ — Պապիկի մազերը խառնվեցին® Բեր սանրենք, սիրունացնենք, թե չէ ոստիկանները կմտածեն իսկապես ահաբեկիչ ես® Ինչ էլ խիտ մազեր ունի մեր պապիկը£ (Սանրում է): Ոնց որ` առյուծի բաշ£

ԾԵՐՈՒԿ — (հաճույքից նվաղելով): Ուշի, օշայ®

ՆԱՐԵ — Պապիկին խուզենք, հարդարենք, լողացնենք, սիրուն շորեր հագցնենք, սիրուն պապի դառնա, ամուսնացնենք, հա՞£

ԾԵՐՈՒԿ — (ամաչած): Վայ, այե, այե® (Իր խուրջինից, որ բազմոցի մոտ է դրել, ճմրթված կոնֆետ է հանում, տալիս Նարեին):

ՆԱՐԵ — Ի՜նչ բարի պապիկ է, շնորհակալ եմ£

ՀԱՍՄԻԿ — Աղջիկ ջան, զգույշ եղիր, հազար ու մի հիվանդություն կունենա, ոջիլ, տիզ-միզ®

ՆԱՐԵ — Հա, գլուխն ամբողջովին ոջիլ է ու տիզ, ահա, կերած-խմած, լխտիկ տզեր են£

ԾԵՐՈՒԿ — (ծիծաղում է): Ուշի, ուշի£

Դռան զանգ:

ՀԱՍՄԻԿ — Ոստիկանն է£ (Բացում է դուռը):

Պատկեր 2

ՈՍՏԻԿԱՆ — (ներս գալով): Կապիտան Բաբուրյան, բարև ձեզ, ո՞վ է, ո՞ւր է£ (Աշոտին, որ զուգարանից մտնում է սենյակ): Դու ե՞ս® (Ոլորում է ձեռքերը): Բռնվեցի՞ր, հանցագործ£

ԱՇՈՏ — Ես չեմ, թող, կջարդես£

ՀԱՍՄԻԿ — Թողեք ամուսնուս£ (Ծերուկին ցուցելով): Նա է£

ԾԵՐՈՒԿ — (ներկայնում է): Ուշի, աշա£

ՈՍՏԻԿԱՆ — (Աշոտին թողնելով, հիասթափված): Սա՞£

ԱՇՈՏ — Այո£ Դուք սրան էսպես մի տեսեք, միամիտ է ձևանում, իրականում ավազակի մեկն է£

ԾԵՐՈՒԿ — Էշե, աշա, շայի®

ԱՇՈՏ — Մեջ մի ընկի, քեզ ձայն չտվին, ուշի-աշա£ Ուրեմն, պարոն կապիտանիս ասեմ, առավոտյան արթնանում ենք, գալիս ենք սենյակ, տեսնենք ի՞նչ®

ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ£

ԱՇՈՏ — Տեսնենք բազմոցին նստած` իմ նախաճաշն է ուտում£

ՈՍՏԻԿԱՆ — Լավ դե դուք էլ, մարդ է, քաղցած է եղել, կերել է, մեծ հանցանք չի£

ՆԱՐԵ — Հա, էլի, եղածը գարու շիլա չի՞, նորը կեփեմ£

ԱՇՈՏ — Աղջիկ ջան, դու էլ չխառնվես էս գործին, հա՞£ (Ոստիկանին.) Պարոն կապիտան, խնդիրը շիլան չի, խնդիրն այն է, որ այս մարդը առանց մեր իմացության մտել է մեր տուն£

ՈՍՏԻԿԱՆ — Ծանոթ չե՞ք£

ԱՇՈՏ — Ոչ£

ՈՍՏԻԿԱՆ — Գուցե տիկի՞նն է ճանաչում£

ՀԱՍՄԻԿ — Այդ էր պակաս£

ՈՍՏԻԿԱՆ — (Նարեին): Իսկ դո՞ւք£

ՆԱՐԵ — Ոչ£ Բայց դա ի՞նչ նշանակություն ունի£

ՈՍՏԻԿԱՆ — Լավ, իսկ ինքը ձեզ ճանաչո՞ւմ է® Պապի, էս մարդկանց նախկինում ճանաչել ե՞ս£

ԾԵՐՈՒԿ — (մերժելով): Ուշե, ուշե, շե£

ՈՍՏԻԿԱՆ — Էս ի՞նչ եք արել, որ կարգին չի խոսում, հո չե՞ք խփել£

ԱՇՈՏ — Քոթուկի պես պինդ բիձայա, սրան ո՞նց կխփես£

ԾԵՐՈՒԿ — Շե, շե® (Ուզում է ասել` չեն խփել):

ՈՍՏԻԿԱՆ — Լավ, բա որ չեք ճանաչում` դուռն ինչո՞ւ եք բացել£

ԱՇՈՏ — Չենք բացել, բաց է եղել£

ՈՍՏԻԿԱՆ — Էս ո՞ր դարն ա` դռները բաց եք քնում, հետո էլ ոստիկանությանը գցում եք կրակը£

ԱՇՈՏ — Դեհ, ստացվեց£

ՈՍՏԻԿԱՆ — Տնից հո բան-ման չի՞ կորել£

ԾԵՐՈՒԿ — (վիրավորված): Ուշշ®

ԱՇՈՏ — Դու սուս£

ՈՍՏԻԿԱՆ — Գրպաններդ շուռ տուր, տեսնեմ£

ՆԱՐԵ — Մի անգամ շուռ է տվել խեղճը, վիրավորական է, չէ՞£

ԾԵՐՈՒԿ — Աշա® (Շրջում է գրպանները):

ՈՍՏԻԿԱՆ — Էն ի՞նչ բոխչա է, իրենը չի՞, տվեք տեսնեմ£ (Տնտղում է կապոցի պարունակությունը): Չուլուփալաս է£ (Կոնֆետ է հանում):

ԾԵՐՈՒԿ — Շեյե, շեյե® (Ասում է` կեր, հյուրասիրվիր):

ՈՍՏԻԿԱՆ — (կոնֆետը բերանն է գցում): Լավ էլ մարխոշ ա, երեկվա վրա դզում ա£ Անձը հաստատող փաստաթուղթ չունե՞ս, պապի£

ԾԵՐՈՒԿ — Ուշու, աշա, էյե ուշա®

ՈՍՏԻԿԱՆ — Էէէ, կա՛րճ, ունե՞ս£

ԾԵՐՈՒԿ — Շե£

ՈՍՏԻԿԱՆ — Բա դու ո՞վ ես, որտեղի՞ց հայտնվեցիր£

ԾԵՐՈՒԿ — Ուո՜ւ, էշե, աշի®

ՈՍՏԻԿԱՆ — Պարզ ա£

ԱՇՈՏ — Ի՞նչն է պարզ£

ՈՍՏԻԿԱՆ — Որ պարզ չի£

ՆԱՐԵ — Մարդ է, մի տեղից եկել է, հո երկնքից չի՞ իջել£

ԱՇՈՏ — Դու գնա քո սենյակը, հա՞, դասերից ուշանում ես, գնա հագնվիր£

ՈՍՏԻԿԱՆ — Տարօրինակ պապի է£ Գիտե՞ք ինչ®

ԱՇՈՏ — Ի՞նչ£

ՈՍՏԻԿԱՆ — Ես կարծում եմ` հոգեբուժարանից կլինի փախած£

ՀԱՍՄԻԿ — Վայ® բա որ հանկարծ փսիխոզը բռնի, ամբողջը ջարդուխուրդ անի, գիտե՞ք ինչ դժվարությամբ ենք ձեռք բերել£

ՈՍՏԻԿԱՆ — Բռնեց` բռնեց£ Բայց ես ոչնչով օգնել չեմ կարող, զանգեք հոգեբուժարան, թող գան®

ԱՇՈՏ — Պարոն ոստիկան, տարեք բաժանմունք, էնտեղից կուզեք հոգեբուժարան զանգեք, կուզեք ձերբակալեք®

ՈՍՏԻԿԱՆ — Ստոպ, չեղավ£

ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ£

ՈՍՏԻԿԱՆ — Իր կամքին հակառակ ո՞նց տանեմ£

ԱՇՈՏ — Սովորաբար ո՞նց եք տանում£

ՈՍՏԻԿԱՆ — Նա հանցագործ չի£

ԱՇՈՏ — Ուրիշի տուն է մտել®

ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ իմանամ՝ ինքն է մտել, գուցե դուք եք բերել£

ՀԱՍՄԻԿ — Ասեցի, չէ՞, դու բերած կլինես, դու որ խմած ես լինում, աստված հեռու տանի®

ՈՍՏԻԿԱՆ — Ահա, խնդրեմ£

ԱՇՈՏ — (Հասմիկին): Քեզ ո՞վ հարցրեց, ինչի՞ ես մեջ ընկնում£ (Ոստիկանին.) Ինքն է եկել, պարոն ոստիկան, իրեն հարցրեք£

ՈՍՏԻԿԱՆ — Ինքը կասի` ուշու-մուշու, բայց դա հիմք չի£

ԱՇՈՏ — (փող է դնում ոստիկանի գրպանը): Մի բան արեք, էլի£

ՈՍՏԻԿԱՆ — Անե՞մ® Անեմ£ (Ծերուկին.) Արի էստեղ, արա£

Ոստիկանը գրկում է ծերուկին, փորձում է տանել, չի ստացվում:

ՈՍՏԻԿԱՆ — Չի գալիս£ Լավ էլ ուժեղ բիձուկ ա£

ԱՇՈՏ — Իրեն մնա` չի գա, կարգին զոռ տվեք£

ՈՍՏԻԿԱՆ — Իրավունք չունեմ, մարդու իրավունքներին կպնելու իրավունք չունեմ, հիմա շատ խիստ է էդ հարցը, ինձ կտանեն` կփակեն£ Չէ, չեմ կարող£ Համ էլ գիտե՞ք, ինչ կա®

ԱՇՈՏ — Ի՞նչ®

ՈՍՏԻԿԱՆ — Հնարավոր է` ձեր պապիկն է, ուզում եք ազատվել, ի՞նչ իմանամ, ոչ փաստաթուղթ ունի, ոչ լեզու£ Ատամնե՞րն ուր են£

ԱՇՈՏ — Հանել ենք վրայից£

ՈՍՏԻԿԱՆ — Ձեռ եք առնո՞ւմ® լավ չի, լավ չի£ Դե, ես գնացի, մնաք բարով£

ԱՇՈՏ — (բռնելով ոստիկանի թևը): Սպասեք, ո՞ւր, բա էն®

ՈՍՏԻԿԱՆ — Էն ի՞նչ, ի՞նչ էն® Ախ էն® Էն գնաց, էն որ էնտեղ մտավ, էլ դուս էկողը չի® Համ էլ, տեսաք, ահագին գործ արեցի, որ չի գալի` ես ի՞նչ մեղք ունեմ£ Իմ խորհուրդը ձեզ` հոգեբուժարան զանգեք£ Դե հաջող, աստված օգնական£ (Դուրս է գալիս):

ԱՇՈՏ — Այ քեզ փորձանք® (Զանգելով դուրս է գալիս):

ԾԵՐՈՒԿ — Շայի, շայի® (Խմել է ուզում):

ՆԱՐԵ — Ծարավեց խեղճը£ (Ջուր է բերում): Խմիր, պապի£

ԾԵՐՈՒԿ — (հրաժարվելով): Շայի®

ՀԱՍՄԻԿ — Երևի թեյ է ուզածը, կամ էլ օղի£

ՆԱՐԵ — Հա՞, օղի չկա, վիսկի բերե՞մ, պապի£

ՀԱՍՄԻԿ — Գժվեցի՞ր, խմի` փսիխոզը բռնի£

ԱՇՈՏ — (գալով) — Զանգեցի, խնդրեցի` շուտ գան£ (Ժամացույցին նայելով): Թեև գործից արդեն ուշացել եմ£

ՆԱՐԵ — (թեյ բերելով): Ահա, կիտրոնով թեյ, երեք գդալ շաքարավազ եմ գցել, հերի՞ք է£

ԾԵՐՈՒԿ — (դժգոհ): Իշշ®

ՆԱՐԵ — Հիմա բերեմ շաքարամանը, ինչքան սիրտդ ուզում է` գցիր£

ԱՇՈՏ — Երես մի տուր, քիչ մնա` ընկույզի մուրաբա էլ կուզի£

ԾԵՐՈՒԿ — (ուրախացած): Աշա, աշա£

ԱՇՈՏ — Խնդրեմ£ (Ծերուկին.) Խմի, այ քու® ցավը տանեմ, ինչ տվել ենք` խմի£

ԾԵՐՈՒԿ — Օֆ-օֆ® (Թեյը լցնում է պնակի մեջ, փչում, խմում ֆրթֆրթացնելով): Օխաշշ®

ԱՇՈՏ — Ահաաա՜®

ՆԱՐԵ — Ախր դու որտեղից հայտնվեցիր, այ պապի, ոնց որ ուրիշ աշխարհից լինես£

ԾԵՐՈՒԿ — Էհ..© (Ուսերն է վեր քաշում):

ՀԱՍՄԻԿ — (հեռախոսին): Հա, մամ ջան, լավ ենք® Այսինքն` եսիմ® Պապի ենք խնամում® (Տեսնելով, որ Աշոտը սաստում է, իբր` մնում է պատմություն պատմես): Երկար պատմություն է, հետո կպատմեմ, մամ® Չէ դե, կատակեցի, ինչ պապի£ Հա, գործի է, Նարեն էլ դասի է, հա£ Լավ® (Անջատում է հեռախոսը):

ՆԱՐԵ — Ճիշտ որ, դասից ուշացա£ (Ծերուկին.) Արի մի հատ սելֆի անենք, ես գնամ£ (Հեռախոսով լուսանկարում է իրեն և Ծերուկին): Ըհը£ Դե ես գնացի£ Պապիկին չնեղացնենք£ (Գնում է):

ԱՇՈՏ — Սրտովս գնա, է® (Հեռախոսին): Այո, Զավեն® Չէ, դեպք է պատահել, ես ուշ կգամ, հա, ծանր դեպք է, յոլա տարեք առանց ինձ, Բարսեղը չիմանա հանկարծ, ապրանքը ստացեք, տեղավորեք® Զգույշ արեք գործը, որ մի հատ սալիկ եք ջարդել, գիտեք, չէ՞® (Անջատում է հեռախոսը): Անցյալ անգամ տասներկու սալիկ էին ջարդել, ամենաթանկանոցներից£

ՀԱՍՄԻԿ — Աշխատավարձից պահեիր£

ԱՇՈՏ — Ուրեմն քո չափ խելք չունեմ, էլի£

ՀԱՍՄԻԿ — Ունես, բան չասացինք£

ԱՇՈՏ — Հիմա, երբ ինձ պաշտոնի բարձրացում է սպասվում, գործի չգնալը կարող է թանկ նստել վրաս£

Դռան զանգ:

Պատկեր 3

Հասմիկը բացում է դուռը, ներս են գալիս հոգեբուժարանի բժիշկները:

ԲԺԻՇԿ 1 — Բարի օր£

ԲԺԻՇԿ 2 — Բարևողջույն£

ԲԺԻՇԿ 1 — Գործիքները հանի, Պողո՛ս£

ԲԺԻՇԿ 2 — Հաշվի հանած£

ԲԺԻՇԿ 1 — (Աշոտին): Վայ-վայ-վայ, էս ինչ գրգռված տեսք ունեք£ Նստե՛ք£ Նստե՛ք, հիվանդ® Նստե՛ք` ասացի, ինձ չբարկացնեք£ Նստե՛լ£

ԱՇՈՏ — (վախեցած նստում է): Բայց ես®

ԲԺԻՇԿ 1 — Լռե՛լ£ Հիմա ինչ խոսեք` ձեր դեմ է, խոսքերն ավելորդ են, ես ամեն բան պարզ տեսնում եմ£

ԱՇՈՏ — Ի՞նչ եք տեսնում£

ԲԺԻՇԿ 2 — Աշխեն Վարդանովնային չհակառակվեք, անօգուտ է, ձեր նման հազարն են անցել նրա ասեղի տակով£

ԱՇՈՏ — Բայց մի րոպե®

ԲԺԻՇԿ 1 — (ձեռքով փակում է Աշոտի բերանը, աչքերին է նայում): Անզեն աչքով էլ երևում է, ծանր փսիխոզ է£

Ծերուկը քրքջում է:

ՀԱՍՄԻԿ — Թողեք ամուսնուս£

ԱՇՈՏ — (հրելով բժշկին): Այ մարդ, մի հատ էն կողմ, է£

ԲԺԻՇԿ 1 — Պողո՛ս£

ԲԺԻՇԿ 2 — Լսում եմ£

ԲԺԻՇԿ 1 — Զանգիր, թող մի երկու, չէ, երեք սանիտար ուղարկեն, սրան կապկպել է պետք£

ԱՇՈՏ — Պողո՛ս, չզանգես£

ԲԺԻՇԿ 2 — Էդ ինչի՞ որ£

ԱՇՈՏ — Որովհետև հիվանդը ես չեմ£

ԲԺԻՇԿ 1 — Դուք չե՞ք£

ՀԱՍՄԻԿ — Նա չի£

ԲԺԻՇԿ 1 — Ափսոս£ Չլինի՞ ձեր ամուսինն է£

ՀԱՍՄԻԿ — Այո£

ԲԺԻՇԿ 1 — Եվ դուք նրանից բողոք չունե՞ք£

ՀԱՍՄԻԿ — Չունեմ£

ԲԺԻՇԿ 1 — Չի ծեծո՞ւմ, չի հայհոյո՞ւմ® Կոծկում եք, սիրելիս,® Եվ շատ իզուր, մի օր մի փորձանք կբերի, գլխներիդ կտաք` ուշ կլինի: Տղամարդկանց պետք է հենց քոքից® Հասկանո՞ւմ եք£

ՀԱՍՄԻԿ — Դեհ, ոնց ասեմ®

ԲԺԻՇԿ 1 — Ասեք, ասեք® Ուզում ե՞ք, ես կասեմ® Այ հենց այսօր էլ նեղացրել է ձեզ® Քնքուշս, խեղճս, ինչ հեզիկ կին է® (Աշոտին.) Չես ամաչո՞ւմ£

ԱՇՈՏ — Չէ£

ԲԺԻՇԿ 1 — Անամոթ£

ԲԺԻՇԿ 2 — Ամոթ չունի, աչքերից երևում է£

ԱՇՈՏ — Լսեք, տիկին®

ԲԺԻՇԿ 1 — Ես տիկին չեմ£

ԱՇՈՏ — Օրիորդ£ Մենք ձեզ կանչել ենք ահա այն ծերուկի համար, հրեն, թեյ է խմում, ֆռթֆռթացնում է, տեսնո՞ւմ եք այն սուբյեկտին, խունջիկ-մունջիկ է գալիս£

ԲԺԻՇԿ 1 — Պարզ է£

ԱՇՈՏ — Ի՞նչն է պարզ£

ԲԺԻՇԿ 1 — Ուզում եք ազատվել պապիկից£

ՀԱՍՄԻԿ — Նա մեր պապիկը չի£

ԲԺԻՇԿ 1 — Բա ո՞ւմ պապիկն է£

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ իմանամ£

ԱՇՈՏ — Առավոտյան արթնացանք, տեսանք էստեղ նստած ուտում է£

ԲԺԻՇԿ 2 — Սոված ա եղել խեղճ հալիվորը, մի կտոր բան ա կերել, երեսով եք տալի, լավ չի, չէ՞£

ԲԺԻՇԿ 1 — Արի, պապի ջան, արի, այս աթոռին նստիր£

ԾԵՐՈՒԿ — (նստելով): Ուշու, վաշի՞®                       

ԲԺԻՇԿ 1 — Նստիր, հարմար նստիր, հիմա ոտքդ ոտքին դիր® Իմ ոտքին չէ, քո ոտքին® Պողո՛ս®

Երկրորդ բժիշկը Ծերուկի ոտքը ոտքին է գցում: Բժիշկը հարվածում է մուրճիկով, ծերուկի ոտքը կտրուկ ցցվում է:

ԲԺԻՇԿ 1 — Հոյակապ ռեակցիա ունի, ոնց որ` քսան տարեկան£ Ապա հագուստը բարձրացրու, պապի՛® Իմը չէ, ավազակ® Պողո՛ս®

Երկրորդ բժիշկը բարձրացնում է Ծերուկի հագուստը, փորը մերկացնում: Առաջին բժիշկը սուրծայր գործիքով խազմզում է ծերուկի փորը, ծերուկը անզուսպ քրքջում է:

ԲԺԻՇԿ 1 — Ի՜նչ զվարթ պապիկ է£ Աստված այսպիսի ուրախություն է պարգևել ձեզ, իսկ դուք®

ԱՇՈՏ — Տարեք, մի քիչ էլ դուք զվարթացեք£

ԲԺԻՇԿ 1 — Քիչ խոսեք, լկտի£ (Ծերուկի քթի առաջ տանումբերում է մատը, մոտեցնումհեռացնում):  Աչքերդ փակիր, ձեռքերդ առաջ պարզիր, հիմա մատդ տար քթին® Իմ քթին չէ, քո® Ապրես® Հիմա մյուս ձեռքը® Հրաշալի է£ Պապիկը լիովին առողջ է£

ԲԺԻՇԿ 2 — Հա, լրիվ, պոպոքի պես£

ԱՇՈՏ — Ոնց է առողջ, իսկի խոսել չի կարողանում£

ԲԺԻՇԿ 1 — Դա արդեն մեզ չի վերաբերվում£

ԲԺԻՇԿ 2 — Հա, դա մեր պազիցյան չի£

ԲԺԻՇԿ 1 — Պողո՛ս, գործիքները հավաքիր£

ԲԺԻՇԿ 2 — (գործիքները հավաքելով): Խեղճի բերանը ատամ չկա, ատամ գցեք, կխոսի£

ԱՇՈՏ — Կգցեմ, բա ոնց, գիշերները չեմ քնում, մտածում եմ` ոնց սրան ատամ գցեմ£

ԾԵՐՈՒԿ — Էշե, էշե® (Իբր` պետք չի, ինչ նեղություն):

ԲԺԻՇԿ 1 — Չի ուզում նեղություն տալ խեղճը£ Ամոթ ձեզ, ամոթ£

ԲԺԻՇԿ 2 — Հազար ամոթ£

ԲԺԻՇԿ 1 — Պողո՛ս, իմ ետևից, ես այս տանը իսկի մի րոպե էլ չեմ ուզում մնալ£

ԲԺԻՇԿ 2 — Հեչ մնալու տուն չի£

Բժիշկները դուրս են գալիս:

ԱՇՈՏ — Ես կխելագարվեմ£

ՀԱՍՄԻԿ — Աշոտ, քեզ ամուր պահիր, առանց այն էլ® Տեսա՞ր, բժիշկն ինչ ասաց£

ԱՇՈՏ — Ի՞նչ ասաց£

ՀԱՍՄԻԿ — Ասաց` փսիխոզ£

ԱՇՈՏ — Ով լինի իմ տեղը® (Հասմիկին մի կողմ տանելով): Էս կողմ արի® Լսի, սրան պետք է տնից հանել ու դուռը շուտ փակել ետևից£

ՀԱՍՄԻԿ — Փորձեցիր մի անգամ®

ԱՇՈՏ — Ուժով չէ, խորամանկությամբ£

ՀԱՍՄԻԿ — Ո՞նց£

ԱՇՈՏ — (Ծերուկին մոտենալով): Թեյը խմեցի՞ր, պապի ջան£

ԾԵՐՈՒԿ — Աշա, ուշու®

ԱՇՈՏ — Քաղցած չե՞ս£ Հասմիկ, քաղցրավենիք չունե՞նք, շոկոլադ, բլիթ, բեր` թող պապին բերանը քաղցրացնի, ընկույզի մուրաբա բեր, սիրում է£

ԾԵՐՈՒԿ — (հրաժարվելով): Շե, շե, շոյե®

ԱՇՈՏ — Դե որ էլ ուտել չես ուզում, արի գնանք զբոսնելու, հա՞, ուտելուց հետո մաքուր օդին զբոսնելը շատ օգտակար է, էս մոտակա զբոսայգին, էնքան լավ այգի է, զբոսնենք, զրուցենք, ծխենք®

ԾԵՐՈՒԿ — (իբր` ծխելը վնասակար է): Ուու, ուու, շե®

ԱՇՈՏ — Լավ, չենք ծխի, սեմուշկա կչրթենք£ Հասմիկ ջան, հագնվիր, դուրս գանք, պապիկին մաքուր օդի հանենք£ (Ծերուկին խուտուտ տալով): Ուտյուտյու® (Ծերուկը քրքջում է): Դե գնացինք£

ԾԵՐՈՒԿ — Շե, շե® Ուուո՜ւ® (Իբր` դրսում ցուրտ է):

ԱՇՈՏ — Ձեռ ես առնո՞ւմ, էս ամառ օրով ի՞նչ ցուրտ£

ԾԵՐՈՒԿ — Շե, ուո՜ւ®

 ՀԱՍՄԻԿ — (ծիծաղում է): Չաշխատեց խորամանկությունդ, պարոն Աշոտ, քո խորամանկությունը միայն իմ վրա է աշխատում£

ԱՇՈՏ — Ինչ ես ծիծաղում, դե ինքդ մի բան մտածի£

ՀԱՍՄԻԿ — Դատարան դիմիր, դատարանը կպարզի ով է, որտեղից է£

ԱՇՈՏ — Բայց դա մի օրվա բան չի, դատարանը մինչև տեղից շարժվի, ես ոտերս կձգեմ£

ՀԱՍՄԻԿ — Աշոտ, մեր հարևան դեպուտատի մոտ գնա£

ԱՇՈՏ — Տիկին Վարդուհո՞ւ, կարծո՞ւմ ես®

ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ ոչ, թող իր ընտրողների համար գոնե մի բան անի£

ԱՇՈՏ — Նա ընդդիմադիր դաշտից չի՞£

ՀԱՍՄԻԿ — Հա, ի՞նչ անենք, տարբերություն կա՞, պատգամավոր է, թուրն աջ ու ձախ կտրում է, թող ոստիկանության վրա ճնշում գործադրի, գան, տանեն£

ԱՇՈՏ — Փորձեմ, փորձը փորձանք չի, երրորդ հարկում էր, չէ՞£

ՀԱՍՄԻԿ — Հա, էն, որ դռան վրա հայհոյանք են խզբզել£

ԱՇՈՏ — Դե գնացի£ Փողկապ չկապե՞մ£

ՀԱՍՄԻԿ — (ծաղրով): Իհարկե, կոստյում հագիր, մի հատ էլ լողացիր համենայնդեպս®

ԱՇՈՏ — (ծերուկին): Պատուհանի մոտ ի՞նչ ես անում, այ քու® ցավը տանեմ£ (Ուշադիր նայելով): Ի, Հասմիկ, էս ի՞նչ ա անում, օճառի պղպջակ ա թողնում£

ՀԱՍՄԻԿ — Թող թողնի, պղպջակ է, էլի, պղպջակից վնաս չկա£

ԱՇՈՏ — Ոչի՞նչ, որ հարևանները կծիծաղեն վրաս® Չէ, դու մի հատ պատկերացրու` փռչոտ, հազար տարեկան մի բիձուկ օճառի պղպջակներ է թողնում իմ պատուհանից£ (Ծերուկին.) Արի էս կողմ, այ քու® ցավը տանեմ, արի նստի քո տեղը, արի£

ԾԵՐՈՒԿ — Այե, շայի ուշու®

ԱՇՈՏ — Ոչ մի շայի, արի® (Հեռացնում է Ծերուկին պատուհանի մոտից, փակում պատուհանը):

ՀԱՍՄԻԿ — Իսկական երեխա, տեսնես որտեղից հայտնվեց էս խեղճը£

ԾԵՐՈՒԿ — (մոտենում, համբուրում է Հասմիկի այտը): Շոյե, շեյե®

ՀԱՍՄԻԿ — (հուզված): Վայ, տեսա՞ր®

ԱՇՈՏ — Ոչ մեկ-ոչ երկու` արդեն կնոջս պաչպչում ե՞ս, այ լպիրշ բիձա£

ԾԵՐՈՒԿ — Ուշի, շայի աշի® (Իբր` առանց ետին մտքի):

ԱՇՈՏ — Գլուխս մի յուղի, մեկ էլ մոտիկ չգնաս, լսեցի՞ր, այլասերվա՛ծ£

ԾԵՐՈՒԿ — (խեղճացած): Ուֆ£ (Գնում է խոհանոց):

ՀԱՍՄԻԿ — Լավ դե, Աշոտ, ծեր մարդ է` մի հատ էլ թուշս պաչեց® Ինքդ օրերով չես հիշի, թե կին ունես, թուշ ունի, բան ունի®

ԱՇՈՏ — Ի® Էս օրհասական պահին®

ՀԱՍՄԻԿ — Քո համար այդ հարցը միշտ էլ օրհասական պահ է£

ԱՇՈՏ — Թող մի էս պրոբլեմը լուծվի®  

ՀԱՍՄԻԿ — Ուֆ, դե գնա, է£

Աշոտը դուրս է գալիս: Զանգում է Հասմիկի հեռախոսը:

ՀԱՍՄԻԿ — (հեռախոսով): Ալո՞, լսում եմ® Ո՞վ, պարոն Բարսե՞ղը® Ի՞նչ Բարսեղ® Աաա՜, պարոն Բարսեղը® Լավ եմ, դո՞ւք® Ինձնի՞ց է կախված® Այդ երբվանի՞ց® Դե լավ, էլի, չափազանցնում եք, ես սովորական մի կին եմ, գուցե հմայիչ եմ, այո, բայց գեղեցկուհի չեմ, չէ՞® Իսկապե՞ս® Մի անգամ ենք տեսնվել ու սիրահարվեցի՞ք, անլուրջ չի՞® Շա՞տ է լուրջ® Բա ես ինչ անեմ, պարոն Բարսեղ, ես մի թույլ կին եմ, ճնշում մի գործադրեք® Չեմ կարող, ես ամուսին ունեմ, ինքն էլ ձեր աշխատողն է, մոռացել ե՞ք® Հետաքրքիր տեսություն է` ամուսնուս դավաճանեմ` հանուն ամուսնուս® Կարծում եք, նա ուրա՞խ կլինի, եթե իմանա, որ հանուն իր պաշտոնի բարձրացման եմ դավաճանել իրեն® Բայց ես չեմ կարող այդպես, ես զգացմունքային կին եմ, ինձ խոր զգացմունքներ են պետք® Ի՞նչ, Իսպանիա՞® Իսպանիա, ցլամարտ, ֆլամենկո® իմ վաղեմի երազանքն է, թույլ տեղիս եք հարվածում, ազնիվ չի® Բայց Աշոտին ի՞նչ ասեմ, ասեմ` կառավարիչիդ հետ գնում եմ Եվրոպա՞®  Դուք հո չե՞ք ուզում, որ բաժանվեմ նրանից® Ահա, տեսնո՞ւմ եք® Նրան կուղարկեք գործուղմա՞ն, Աֆրիկա՞, գազանները կուտեն ամուսնուս, մեղք է® Կներեք, անջատում եմ, նա գալիս է® (Անջատում է հեռախոսը):

Պատկեր 4

Գալիս են Աշոտը և տիկին Վարդուհին:

ՀԱՍՄԻԿ — Բարև ձեզ, տիկին Վարդուհի, շքեղ տեսք ունեք£

ՎԱՐԴՈւՀԻ — Տե՞սք, որտեղի՞ց, անուշս, այս իշխանությունների ձեռքին տեսք կմնա՞, ամբողջ ազգիս տեսքն է վտանգված® Ի դեպ, լավ միտք էր, պետք է օգտագործել, հենց հաջորդ նիստին£

ՀԱՍՄԻԿ — Գնամ` սուրճ եփեմ£

ՎԱՐԴՈՒՀԻ — Հարկավոր չի, ես շատ ժամանակ չունեմ, ո՞ւր է խնդրո առարկա սուբյեկտը, բերեք, տեսնեմ£

ԱՇՈՏ — Հասմիկ, բեր գազանին£

Հասմիկը գնում է Ծերուկի ետևից:

ԱՇՈՏ — Ապօրինաբար ներխուժեց տունս և տեռորի է ենթարկում® Ահավասիկ£

Ծերուկը գալիս է Հասմիկի հետ:

ՎԱՐԴՈՒՀԻ — Սա՞ է£ (Ծերուկին.) Աչքերիս նայիր, հայացքդ մի փախցրու, ինձնից, մեկ է` չես խուսափի£ (Մյուսներին.) Բայց դուք շատ միամիտ եք, դուք կարծում եք՝ սա հենց էնպես ծերուկ է, հա՞® Ոչ, սա իշխանությունների ծերուկն է£

ՀԱՍՄԻԿ — Կարծո՞ւմ եք£

ՎԱՐԴՈՒՀԻ — Համոզված եմ, պարզից էլ պարզ է` իշխանությունների կողմից ուղարկված գործակալ է£

ԾԵՐՈՒԿ — Ուշու, աշա®

ՎԱՐԴՈՒՀԻ — Լռե՛լ£ Աչքերին նայեք, նայեք աչքերին® (Ծերուկը վախեցած փախչում է): Ո՞ւր, այ դրածո, ճշմարտության աչքից չես փախչի£ Տեսա՞ք, ոնց մատնեց իրեն£ Բերե՛ք նրան£ Բերե՛ք, ո՞ւմ եմ ասում£

ԱՇՈՏ — Հասմիկ, բե՛ր£ (Վարդուհուն.) Գիտե՞ք, տիկին Վարդուհի, բանն այնտեղ հասավ, որ նա սկսեց համբուրել կնոջս, պատկերացնո՞ւմ եք, իմ տան մեջ, սեփական կնոջս£

ՎԱՐԴՈՒՀԻ — Կհամբուրի, դեռ ուրիշ բաներ էլ կանի®

ԱՇՈՏ — Իսկապե՞ս£

ՎԱՐԴՈՒՀԻ — Չկասկածեք, նրանց աստված չկա, մինչև ողն ու ծուծը այլասերված են£

ՀԱՍՄԻԿ — Բերեցի… (Ծերուկին առաջ հրելով): Ահա£

ՎԱՐԴՈՒՀԻ — Ուղիղ կանգնիր, չշարժվես: (Ակնդետ նայելով Ծերուկին): Ես հասկացա, նա իսկի ծերուկ էլ չի, այո-այո, նա լրագրող է, պապարացի, իշխանական թևի ճտերից, ուղարկել են վրաս կոմպրոմատ թխելու£ Իմ մասին հարցեր չի տվե՞լ£

ՀԱՍՄԻԿ — Նա չի խոսում£

ՎԱՐԴՈՒՀԻ — Հիմա որ մի լավ թափ տամ` լեզուն կբացվի£ (Հարձակվում է Ծերուկի վրա, հիստերիկ): Հանիր դիմակդ, հանիր` ասում եմ® (Քաշքշում է մազմորուքը): Խոստովանի՛ր, տականք, այլասերված, ծախված®

ԾԵՐՈՒԿ — Աշի, էշե®

ՎԱՐԴՈՒՀԻ — Խոսի՛ր, այլապես լեզուդ կկտրեմ® Ո՞ւր է ձայնագրիչդ, որտե՞ղ ես թաքցրել, լուսանկարչական սարքը ո՞ւր է®

ՀԱՍՄԻԿ — Ցավեցնում եք, մեղք է£

ՎԱՐԴՈՒՀԻ — Մի հատ համբուրել է` հալվել ե՞ք, տիկին£

ՀԱՍՄԻԿ — Ախր, մազերը պոկում եք£

ՎԱՐԴՈՒՀԻ — Մազե՞րը® (Նայելով ձեռքին մնացած մազափնջին): Ճիշտ որ® Լսեք, կարծես թե իր մազ-մորուքն է, հը՞, իսկական®

ԾԵՐՈՒԿ — Աշա, աշա£

ՎԱՐԴՈՒՀԻ — Դու, ինչ է, իսկապե՞ս բոմժ ես£

ԾԵՐՈՒԿ — Բոշի, բոշի£

ՎԱՐԴՈՒՀԻ — Բլից-կլիկով չստացվեց® Լավ, ոչինչ, հակառակ ճանապարհով կգնանք, ես տարբերակ շատ ունեմ, ես ճկուն քաղաքական գործիչ եմ, ես արևմուտքում վերապատրաստում եմ անցել, Հենրի Կիսինջերի քոլեջում, Սորոսի փողերով, բա ո՞նց£ Ի դեպ, պարոնայք, ընտրությունները մոտենում են®

ԱՇՈՏ — Նոր չանցա՞ն£

ՎԱՐԴՈՒՀԻ — Հա, ի՞նչ անենք, ընտրությունն էնպես բան է, որ անցնելուն պես նորից է սկսվում, աննկուն, անկանգառ աշխատանք է, չարքաշ` ես կասեի, ի՞նչ արած, ժողովուրդը մեզ է նայում, հո թափուր չե՞նք թողնելու մեր տեղը ԱԺ-ում, թողնենք, որ ավազակնե՞րը զբաղեցնեն, երբե՛ք, մենք դրա բարոյական իրավունքը չունենք£ Մի հարյուր ձայն գոնե կապահովե՞ք£

ՀԱՍՄԻԿ — Մե՞նք£

ՎԱՐԴՈՒՀԻ — Այո£ Ի՞նչ է, չե՞ք ուզում ինձ ու իմ կուսակցությանը ձայն տաք® Ձեր խելքն էլ կերա՞ն, ինչքան են խոստացել, խոստովանեք, խոստովանեք` ասում եմ® (Աշոտին.) Աչքերիս նայիր, մի փախցրու®

ԱՇՈՏ — Մեր ձայնը ձերն է, տիկին Վարդուհի, չկասկածեք£

ՎԱՐԴՈՒՀԻ — Ճիշտ եք ասո՞ւմ, դե երդվեք£

ԱՇՈՏ — Իմ արև£

ՀԱՍՄԻԿ — Աշոտիս արև£

ՎԱՐԴՈՒՀԻ — Միայն ձերը հերիք չի, հարևան, բարեկամ, ծանոթ®

ՀԱՍՄԻԿ — Բոլորի արև£

ԾԱՐԴՈՒՀԻ — Արդեն երդվելու մասին չի խոսքը, այլ ձայների, տիկին£

ԱՇՈՏ — Բոլորը ձեզ կտան, կհամոզեմ£

ՎԱՐԴՈՒՀԻ — Լավ, փորձեմ հավատալ: (Թողնելով Աշոտի օձիքը): Ի դեպ, չգիտե՞ք, ով է դռանս վրա հայհոյանքներ գրում®

ԱՇՈՏ — Տեսնեի` ականջները կկտրեի£

ՎԱՐԴՈՒՀԻ — Էն օբյեկտիս տեղն էլ են իմացել, էնտեղ էլ են խզբզել, նույն ձեռագիրն է, իշխանության մանկլավիկներն են, մի քրջոտ խանութ ունեմ, այն էլ շատ են համարում, պստիկ բան է, մի երկու հարյուր քառակուսի® Ի դեպ, ինչո՞ւ իմ խանութից չեք անում ձեր առևտուրը£

ՀԱՍՄԻԿ — Անում ենք, միայն ձեր խանութից, տիկին Վարդուհի£

ՎԱՐԴՈՒՀԻ – Լավ է, ապրեք, ձեր մոտիկներին էլ ասեք` էնտեղից անեն, հո օլիգարխներին չե՞ք հարստացնելու®

ԱՇՈՏ — Չէ, իհարկե, այդ էր պակաս£ Բայց դառնանք մեր ոչխարին, հա՞, հիմա սրա հետ ի՞նչ ենք անելու£

ՎԱՐԴՈՒՀԻ — Հակառակ ճամփով ենք գնալու, ասացի արդեն£ (Ծերուկին, շոյելով): Հո չցավացրի՞® Ներող եղեք, իմ դրության մեջ էլ մտեք, տեսնում եք, էլի, ինչ է կատարվում շուրջը® Դե, մի նեղացիր, պստիկս, որբուկս£ (Գրպանից թղթադրամ է հանում): Ահա, պաղպաղակ կառնես® (Մյուսներին.) Նայեք այս խեղճ ծերուկին, լավ նայեք, ահա, ահա մեր իշխանությունների իրական դեմքը, մեր մամիկ-նանիկներին փողոց են նետել, մուրացկանության են մղել, իսկ իրենք յուղի մեջ լվլվում են, ամո՛թ, ամո՛թ, հազար ամո՛թ£ Ինչո՞ւ ամոթանք չեք տալիս, չլինի՞®

ԱՇՈՏ և ՀԱՍՄԻԿ — Ամոթ, հազար ամոթ£

ՎԱՐԴՈՒՀԻ — Ահա թե ինչ կասեմ ձեզ, դուք այս ծերուկին լավ նայեք, տնից դուրս չթողեք, չկորչի հանկարծ£

ԱՇՈՏ — Ոնց թե® Ես ձեզ ասում եմ` ներխուժել է, կնոջս համբուրում է®

ՎԱՐԴՈՒՀԻ — Ի՞նչ սեփականատիրական մղումներ են, պարոն, էս տունն իմն է, էս կինն իմն է® Սրան լավ նայեք, ասացի, մի երկու հատ էլ թող պաչի, ոչինչ, բան չի պակասի, թող պաչի` մինչև ես հարցը կբարձրացնեմ Ազգային Ժողովում, հասարակական հնչեղություն կտամ®

ԱՇՈՏ — Ե՞րբ£

ՎԱՐԴՈՒՀԻ — Հերթական քառօրյային£ Չէ, գործուղման եմ Բրյուսել, հաջորդ քառօրյա նիստին, այո, հաջորդին® Չէ, հաջորդին էլ էստեղ չեմ, ԱՄՆ-ում եմ լինելու, կոնգրեսականների հետ հանդիպման® Էն մի քառօրյային£

ԱՇՈՏ — Ես կգժվեմ£

ՎԱՐԴՈՒՀԻ — Դե լավ, դե դուք էլ, մի տասը օրն ի՞նչ է, որ չդիմանաք® Ժողովուրդս դարերով է դիմանում, իմ խեղճ, տառապած ժողովուրդը£ Ուրեմն պայմանավորվեցինք, ես անձամբ հանձնաժողով կպահանջեմ, կբերեմ այստեղ, թող իրենց աչքով տեսնեն®

ԱՇՈՏ — Տիկին Վարդուհի, տարեք ձեր տուն, լավ պահեք, հանձնաժողով բերեք, համ էլ ձեր վարկը կբարձրանա, կասեն` բոմժ է պահում, խղճով պատգամավոր է® Հը՞®

ՎԱՐԴՈՒՀԻ — (ծիծաղում է£ Կտրուկ լրջանալով): Չհասկացա, էս ի՞նչ եք առաջարկում ինձ, հասկանում ե՞ք, խոսելուց առաջ մտածում ե՞ք® Ես սրա հավեսն ունե՞մ, ես սրա ժամանակն ունե՞մ® Բոմժին տուն տանե՞մ®

ՀԱՍՄԻԿ — Բա մենք մարդ չե՞նք£

ՎԱՐԴՈՒՀԻ — Մարդ եք, ինչու ոչ® Բայց դուք արդեն վարժվել եք, իմունիտետ եք ձեռք բերել® Վերջապես ձեր տուն է եկել, ո՛չ իմ£

ԱՇՈՏ — Գուցե ոստիկանություն զանգեք, ձեր խոսքը կհարգեն®

ՎԱՐԴՈՒՀԻ — Իջնեմ նրանց մակարդակի՞ն, երբե՛ք£

ՀԱՍՄԻԿ — Դե ձեր մակարդակի մեկին զանգեք£

ՎԱՐԴՈՒՀԻ — Ի՞մ® Իմ մակարդակն ո՞վ ունի այս չնդրլոյանոցում, սիրելիս, ծիծաղելի բաներ եք ասում, ես արևմուտքում կրթություն ստացած գործիչ եմ, ինձ հենց հիմա էլ կանչում են, ամեն օր, ընտրողներիս ձայներն են ինձ պահում այս երկրում, թե չէ վաղուց էի չվել® Մի խոսքով, լավ նայեք ծերուկին, ռումբ է, քաղաքական ռումբ® Ընդդիմադիր թևի լրագրողներին կբերեմ, էնպես մի գործ սարքենք, էնպես մի գործ® (Հռետորական): Ես համոզված եմ` նրան իր տնից հանել են, օլիգարխներն իրենց շահի համար յուրացրել են այն տարածքը, որի վրա այս խեղճ ծերուկը մի քնձրոտ հյուղակ ուներ, փող չեն տվել, խաբել` հանել փողոց, նա դիմել է սոցնախարարություն` մերժել են, քաղաքապետարան` մերժել են, դատական ատյաններին` բայց ավաղ, նրանք կույր են և խուլ, ճարահատյալ` թակել է առաջին պատահած դուռը®

ԱՇՈՏ — Չի թակել, հրել` մտել է£

ՎԱՐԴՈՒՀԻ — Կարևոր չի£ Էլիտայից մերժված` նա եկել է միջին խավի դուռը, միջին խավն էլ, դե, ահա, համարյա սատկած®

ՀԱՍՄԻԿ — Ո՞վ է սատկած® Աշոտ, էս ի՞նչ է խոսում£

ՎԱՐԴՈՒՀԻ — Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, մի խանգարեք, ձեզ թվում է` որ քայլում եք, խոսում եք, ողջ ե՞ք® Բայց չվախեք, ես կօգնեմ ձեզ, ձեր չարչարանքները կկոմպենսացվեն ու դեռ մի բան էլ` ավելին, եղածը մի չաղլիկ գրանտ է, կգրենք, կստանանք, կկիսենք® Ես գիտեմ` ում ու ոնց գրել, ես գրանտ գրելու մեծ մասնագետ եմ£ Դեհ, ձեզ տեսնեմ® Ծերո՞ւկ, չվախես, դիմացիր, լավ կլինի, քեզ էլ մի բան կհասղցնենք£

ԾԵՐՈՒԿ — (վախեցած ընկրկելով): Աշա, աշա£

ՎԱՐԴՈՒՀԻ — Ի դեպ, որտե՞ղ է ձեր լվացարանը, նրա մազ-մորուքին ձեռք տվեցի, վարակ չտանեմ տուն, ես մի պստիկ շնիկ ունեմ, չիխուա-խուա, այնքան լավն է, այնքան նրբիկ, հազար դոլար եմ տվել, հրաշք է, այսպես լիզում է, լիզում, չվարակվի՞£ Սպիրտ չունե՞ք£

ՀԱՍՄԻԿ — Ունենք, ահա: (Տալիս է շիշը):

ՎԱՐԴՈՒՀԻ — (մաքրելով ձեռքերը): Ես գնացի£ Էդպես վհատված մի նայեք, մի քիչ համբերեք, ես իմ ընտրազանգվածին անաջակից չեմ թողնի£ (Դուրս է գալիս):

ԱՇՈՏ — Էս էլ քո դեպուտատը, տիկին Հասմիկ£

ՀԱՍՄԻԿ — Շատ ոգևորվեց, վախենամ՝ էլի բոմժեր բերի մեր տուն£

ԱՇՈՏ — Բոմժը չգիտեմ, բայց ԱԺ պատգամավորական հանձնաժողով հաստատ կբերի, մարտական է տրամադրված£

ՀԱՍՄԻԿ — Հարևանները կտեսնեն, խայտառակ կլինենք£

ԱՇՈՏ — Վիճակս րոպե-րոպե ծանրանում է£ (Ծերուկին.) Էլի պատուհանի մոտ գնացի՞ր, այ քու® ցավը տանեմ, էս կողմ արի£ Հիմա հասկանում եմ ինքնասպաններին£

ՀԱՍՄԻԿ — Չէ, Աշոտ ջան, չանես, ինձ մենակ չթողնես£

ԱՇՈՏ — Ինքս չեմ ուզում£                              

Դուռը հանկարծ բացվում է:

Պատկեր 5

Ներս են գալիս հեռուստալրագրող Լալան, օպերատոր Լևոնը, լուսավորող Վարդանը, հարդարող Ցողիկը£

ԼԱԼԱ — Արագ, տղերք, ժամանակը քիչ է, դեռ Ազգային ժողով ենք գնալու, մշակույթի նախարարություն, առողջապահության նախարարություն® Վարդա՛ն, լույսերը դի՛ր, արա՛գ£

ՎԱՐԴԱՆ — Ո՞ւր են էս տան շտեփսելները£

ԱՇՈՏ — Ո՞վ եք, իմ շտեփսելների հետ ի՞նչ գործ ունեք£

ԼԱԼԱ — Իրենց մի հարցրու, իրենք մինչև ասեն` օրը կմթնի, ինքդ գտիր£ Լևոն, պատրա՞ստ ես£

ՀԱՍՄԻԿ — Աղջիկ ջան, սա քո տունը չի, ոչի՞նչ£

ԼԱԼԱ — Ոչինչ£

ԱՇՈՏ — Ոստիկան կանչե՞մ£

ՀԱՍՄԻԿ — Հետո ստիպված ես լինելու հոգեբուժարան զանգել, հետո` դեպուտատ բերել® Անցած ճանապարհ է, պետք չի£

ԾԵՐՈՒԿ — (ծիծաղելով): Ուշի, աշա®

ԼԱԼԱ — Նա՞ է£

ԱՇՈՏ — Ո՞վ` նա£

ԼԱԼԱ — Հարյուր տարեկան պապին£

ԾԵՐՈՒԿ — Աշե, շեյե® (Իբր` հարյուր չկամ):

ԼԱԼԱ — Ինչ զվարճալին է£ Մենք հեռուստատեսությունից ենք, պապի ջան, եկել ենք քեզ նկարենք£

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ իմացաք՝ այստեղ պապի կա£

ԼԱԼԱ — Քարե դարում չենք ապրում, համացանցից ոչինչ չես թաքցնի, պապիկի լուսանկարն արդեն թնդում է, հազարներով դիտող ունի£

ՀԱՍՄԻԿ — Բայց ո՞վ ասաց` հարյուր տարեկան է£

ՑՈՂԻԿ — Ուֆ, մի քանի տարի այս կողմ, մի քանի տարի այն կողմ` ի՞նչ էական է£

ԼԱԼԱ — Հեռուստադիտողի հետաքրքրությունը գրգռել է պետք£

ՀԱՍՄԻԿ — Որ ասացիք հարյուր տարեկան` կգրգռվի՞£

ԼԱԼԱ — Իհարկե£

ԱՇՈՏ — Դե ասեք՝ երկու հարյուր, թող լավ գրգռվի£

ԼԱԼԱ — Ձեզ կիրթ պահեք, պարոն£ (Վարդանին և Լևոնին.) Չպրծա՞ք£

ՎԱՐԴԱՆ — Մի րոպե® (Քաշքշումհրում է սեղանաթոռը, լույսերը տեղադրում): Ահա, պատրաստ է£

ԼԵՎՈՆ — (տեսախցիկից նայելով): Չեղավ, պատուհանը խանգարում ա®

ԱՇՈՏ — Ջարդեք-հանեք, ի՞նչ ա եղել£

ԼԵՎՈՆ — (անուշադիր է Աշոտի ծաղրին, Վարդանին): Մյուս կողմից տուր, էն վարագույրը հանի£

Վարդանը նորից է հրումքաշքշում կահկարասին:

ՀԱՍՄԻԿ — Կամաց, տղա, կջարդես, հորդ առածը չի£

ԼԱԼԱ — Հանգիստ, տիկին, տելեի հետ չեն վիճի£ Ցողիկ, ո՞ւմ ես սպասում, անցիր գործի£

ՑՈՂԻԿ — Անցա£ (Հանում է ներկերը, վրձինները, Հասմիկին.) Մոտեցեք, տիկին£

ԼԱԼԱ — Տանտիրոջ գլխին հատուկ ուշադրություն կդարձնես, չփայլի էկրանին£

ԱՇՈՏ — Չհասկացա, ինչո՞ւ հատկապես` իմ£

ԼԱԼԱ — Նրանց մազը խիտ է£

ԱՇՈՏ — Ես քաչալ ե՞մ£

ԼԱԼԱ — Բա ի՞նչ եք£ Արագ, Ցողիկ, դեռ Ազգային ժողով ենք գնալու, հետո կառավարություն® Տղերք, պատրաստ ե՞ք£

ՎԱՐԴԱՆ — Մի րոպե®

ՀԱՍՄԻԿ — (Ցողիկին): Սանրվածքիս ձեռք մի տվեք, հա՞£

ՑՈՂԻԿ — Ձեռք չտվինք, ուֆ, մի սանրվածք էլ լինի£ (Աշոտին.) Հիմա դուք եկեք£

ԱՇՈՏ — Ինձ չդիպչեք, ես ներվային եմ, ոնց կամ` կամ£

ՑՈՂԻԿ — Դիպչելու եմ, ուզեք-չուզեք, սա իմ աշխատանքն է, ինձ սրա համար վճարում են, հո չե՞մ թողնի՝ ամեն բեջուրա բան սպրդա էկրանին£ Մոտ արի՛£ Հանգի՛ստ, առանց խուճապի£ (Հարդարում է Աշոտին):  Սա ինչ է, գորտնո՞ւկ£

ԱՇՈՏ — Երեկ դեռ չկար£

ՑՈՂԻԿ — Չէ, չիբան է ոնց որ® Ոչինչ, գրիմով կծածկեմ` գորտնուկի տեղ կանցնի£ Ըհը, ազատ ես£ (Ծերուկին.) Հիմա դո՛ւ արի, սիրուն ջան£

ԾԵՐՈՒԿ — Ուշի, աշա® (Խունջիկմունջիկ գալով մոտենում է):

ՑՈՂԻԿ — Ահա, տեսնո՞ւմ եք, մարդը հասկանում է, չի հակաճառում£

ԼԱԼԱ — Կենտրոնական դեմքը սա է, սրան լավ սիրունացրու£

ՑՈՂԻԿ — Պապիկը տեղից էլ հրաշալի տեսք ունի, թարմ լոլիկի պես պապիկ է®  

ԾԵՐՈՒԿ — (խուտուտ է զգում, ծիծաղելով, կմճտելով Ցողիկին): Աշե, շեյի®

ՑՈՂԻԿ — Ի, գովեցինք, երես առա՞ր£

ԱՇՈՏ — Բա գիտեիք հրեշտա՞կ է£

ՑՈՂԻԿ — Հրեշտակը ես եմ, որ տելեում համարյա ձրի աշխատում եմ® Ահա, պատրաստ է£

ԼԱԼԱ — Դե նստեք, արագ, մենք ժամանակ չունենք, դեռ®

ՀԱՍՄԻԿ — Ազգային ժողով եք գնալու, գիտենք արդեն£

ԼԱԼԱ — Այո, գնալու ենք, կուզե՞ք ձեզ էլ տանենք£

ՀԱՍՄԻԿ — Գոհ եմ£

ԼԱԼԱ — Նստե՛ք` ասացի£ (Նստեցնում է բազմոցին, Ծերուկին` մեջտեղում, Աշոտին ու Հասմիկին` երկու կողմում): Տղերք, պատրաստ ե՞ք£

ԼԵՎՈՆ — Այո£

ԼԱԼԱ — Ժպտացեք, պարոն, հո էսպես մռայլ չե՞ք նկարահանվելու, նայեք` պապիկը ինչ լավ է ժպտում£

ԱՇՈՏ — Ես չեմ խնդրել, որ ինձ նկարահանեք£

ՀԱՍՄԻԿ — Լավ, Աշոտ, միլիոն մարդ է նայելու, ժպտա£

Աշոտը կեղծ ժպտում է:

ԼԱԼԱ — Լևո՞ն£

ԼԵՎՈՆ — Գնա՛ց, սկսիր£

ԼԱԼԱ — Հարգելի հեռուստադիտող, ահա նա, մեր հերոսը, որ հաղթահարելով կյանքի դժվարությունները` պատերազմները, սովը, մութը, այսօր բոլորել է իր հարյուր տարին, և տեսեք` ինչ զվարթ, ինչ թարմ ու առույգ տեսք ունի£ Ո՞րն է ձեր երկարակեցության գաղտնիքը, պապի£

ԾԵՐՈՒԿ — Ուշու, աշի, շեյե շայա, սաշե, էյե վաշե®

ԼԱԼԱ — Ինչ համով է խոսում, ոնց որ տատիկի թխած գաթա£ Այ, եթե հարազատները չզլանային` պապիկին ատամ գցեին, մենք հիմա ավելի լավ կհասկանայինք նրան£

ԱՇՈՏ — Մենք նրա հարազատը չենք£

ԼԱԼԱ — Իզուր չարամիտ բաներ չխոսեք, մեկ է` մոնտաժելու ենք£

ՀԱՍՄԻԿ — Ուներ ատամ, լավ էլ ատամներ ուներ, բայց կորցրեց, նորն ենք պատվիրելու£

ԱՇՈՏ — Հա, վաղը£

ԾԵՐՈՒԿ — (հաստատում է): Աշա, աշա£

ԼԱԼԱ — Պապիկը թեև չի ասում, բայց ես գուշակում եմ նրա գաղտնիքը` դա մեծ սերն է, կարևոր չի, թե ինչ է կերել, ինչ է խմել, ինչ է շնչել պապիկը, նրա ներսում սեր կա, բնատուր, անսահման, ինքը սիրում է բոլորին ու ամեն ինչ, սա է երկարակեցության հիմնական գաղտնիքը, չէ՞, պապի£

ԾԵՐՈՒԿ — Ուշու, աշա£

ԼԱԼԱ — Դե, գրկիր հարազատներիդ£

ԾԵՐՈՒԿ — Շեյե, աշե, հայե-հայե® (Գրկում է):

ԼԱԼԱ — Հրաշալի է£

ԾԵՐՈՒԿ — (հանկարծ սկսում է երգել): Շայե մայե, աշի սուշի, շեյե մեյե, տաշի տուշի®

ԱՐԱՐ 2

Պատկեր 6

Նույն տունը: Վաղ առավոտ: Ծերուկի այցից մեկ շաբաթ է անցել: Ծերուկը, երգելով, խոհանոցի աթոռն է նորոգում, մուրճի ձայներ£

ԱՇՈՏ — (քնաթաթախ սենյակ գալով): Հասմի՛կ, Նարե՛®

ՀԱՍՄԻԿ — (գալով): Ի՞նչ է պատահել£

ԱՇՈՏ — Չես լսո՞ւմ£

ՀԱՍՄԻԿ — Խոհանոցից է, պապին աթոռ է նորոգում£

ԱՇՈՏ — Ո՞վ է խնդրել£

ՀԱՍՄԻԿ — Ոչ ոք, տեսավ աթոռները խախուտ են` որոշեց նորոգել£ Քեզ հազար անգամ խնդրեցի` չարիր£

ԱՇՈՏ — (մուրճի հերթական խփոցին արձագանքելով): Թո՛ւ, ես քո® Լույսը նոր է բացվել, չէր կարո՞ղ ցերեկով անել£

ՀԱՍՄԻԿ — Չգիտեմ, իրեն հարցրու£

ԱՇՈՏ — Այ բիձա՛, է՛£

ՀԱՍՄԻԿ — Նարեն անունը Ուշու է դրել£

ԱՇՈՏ — Ուշո՛ւ, արի էստեղ£

ԾԵՐՈՒԿ — (գալով): Ուշու, աշա, բայե, բայե£

ԱՇՈՏ — Լսիր, այ քո® ցավը տանեմ, դու խիղճ ունե՞ս, ամբողջ շենքին արթնացրիր:

ՀԱՍՄԻԿ — Անքնություն ունի:

ԱՇՈՏ — Եթե իր քունը խախտված է, մեզ էլ պիտի՞ քնահարամ անի£ Խոսքներդ մեկ եք արե՞լ® Ես հո ձեր գերին չե՞մ£ (Ծերուկը գնում է պատուհանի մոտ): Ըհը, հիմա էլ պղպջակ կթողի քնահարամ հարևանների գլխին£

ԾԵՐՈՒԿ — (ձեռքերը ցույց տալով): Շե, շե£

ԱՇՈՏ — Մի րոպե® ի՞նչ անուշ հոտեր են գալիս վրայից® Իմ օծանելիքը չի՞£

ՀԱՍՄԻԿ — Հա£ Լողացել է£ Ի՞նչ ես էդպես նայում, մի շաբաթ է` էստեղ է, չլողանա՞ր£

ՆԱՐԵ — (գալով): Ինչ լավ հավաքվել եք առավոտ կանուխ, ի՞նչ առիթով£

ԱՇՈՏ — Ուշուն աթոռ է նորոգում£

ԾԵՐՈՒԿ — (Նարեին ողջունելով): Բայե, բայե, Նայե£

ՆԱՐԵ — Բարի լույս, պապի ջան£

ԱՇՈՏ — Էս® Նոր վերնաշապիկ եք հագցրե՞լ Ուշուին£

ԾԵՐՈՒԿ — (շոյելով վերնաշապիկը): Նայե աշու, լայա՞£

ՆԱՐԵ — Ես եմ նվիրել£

ԱՇՈՏ — Իմ վերնաշապի՞կը£

ՆԱՐԵ — Դու այդ վերնաշապիկը չէիր հագնում, հայրիկ® Իրենը քրքրված էր, ամոթ է, չէ՞, ի՞նչ կասեն®

ԱՇՈՏ — Բայց հարցնել գոնե կարելի է՞ր®

Դիմացի տանից հայելու ցոլքեր են գցում տան պատերին:

ԱՇՈՏ — Էս ո՞վ է® Ամեն անգամ, երբ ծերուկը մոտենում է պատուհանին, ցոլքեր են գցում մեր տուն£

ՀԱՍՄԻԿ — Երեխաներ են երևի, խաղում են պապիկի հետ£

ՆԱՐԵ — Էնքան հմայիչ պապի է, ոչ ոքի անտարբեր չի թողնում£

ԱՇՈՏ — Ոտը պնդացնում եք տանը, էլի, լողացնում, օծում, վերնաշապիկ հագցնում® Սրան էլ տնից հանել կլինի՞£

ՀԱՍՄԻԿ — Մարդ է, Աշոտ, ապրում է, մարդավարի չվարվե՞նք հետը£

ԱՇՈՏ — Դատարանից էլ լուր չտվին, մի շաբաթ է արդեն, էս ի՞նչ վատ են աշխատում, այ մարդ® (Ցոլքն աչքին է խփում£ Ծերուկին.) Արի էս կողմ, այ քու® ցավը տանեմ£

ՆԱՐԵ — (գրկելով հորը): Դե լավ, էլի, այդքան մի նեղսրտիր, հայրիկ£

ՀԱՍՄԻԿ — (ձայնող հեռախոսին պատասխանելով): Գագոս է, սուս մնացեք£ Հա, Գագիկ ջան, բարի առավոտ, ի՞նչ է եղել էսքան վաղ, հո բան չի՞ պատահել® Չէ՞, հաստա՞տ® Պատահե՞լ է, վայ, ի՞նչ® Ուֆ, սիրտս քիչ մնաց պայթեր® Էս ի՞նչ լավ լուր էր, տղա ջան, հրամանատարներիդ ասա` մամաս համբուրում է բոլորիդ®

ԱՇՈՏ — Սրան էլ թողնես` աջ ու ձախ համբուրի£

ՀԱՍՄԻԿ — Լավ ե՞ս, Գագ ջան, հո հիվանդ չե՞ս® Հա, կբարևեմ® Դե որ օրը ճշտվի` կզանգես, սպասում եմ£ (Հեռախոսն անջատելով): Ասում է` հեռուստացույցով տեսել են պապիկին, հրամանատարներն ասել են` էս ի՞նչ անուշ պապիկ ունես, ասել են` որ հարյուր տարեկան ա դառնում` իր պատվին արձակուրդ կտանք, գնաս` տեսնես£

ՆԱՐԵ — Ե՞րբ£

ՀԱՍՄԻԿ — Էս քանի օրս£

ՆԱՐԵ — Կեցցե պապիկը, պապին չլիներ` եղբորս չէին թողնի£

ԾԵՐՈՒԿ — Ուշու, աշա£

ԱՇՈՏ — Պահ, էլ ոնց կլիներ£

Դռան զանգ£ Հասմիկը բացում է դուռը:

Պատկեր 7

ՔՆՆԻՉ — (ներս գալով, ձեռքին՝ խաչբառերով թերթեր): Բոմժը այս տանն է ապրո՞ւմ, ճիշտ եմ եկե՞լ£

ՆԱՐԵ — Մեր պապիկը բոմժ չի£

ՔՆՆԻՉ — Ինձ շփոթության մեջ չգցեք, ինձ մոտ գրված է` բոմժ£ Ես դատախազության քննիչն եմ£ Բարև ձեզ£

ԱՇՈՏ — Բարև ձեզ, համեցեք, համեցեք£ Ճիշտ եք եկել, այստեղ է բոմժը, նստեք£ Հասմի՛կ, սուրճ բեր պարոն քննիչին£

ՔՆՆԻՉ — Շնորհակալ եմ, նեղություն մի քաշեք, դուք բոմժին բերեք£ (Հասմիկը գնում է Ծերուկին բերելու): Մի րոպե, մի րոպե, ասացիք՝ բո՞մժ®

ՆԱՐԵ — Դո՛ւք ասացիք£

ՔՆՆԻՉ — Սպասեք, սպասեք® (Խաչբառը բացելով): Դե հա, էլի, ոնց չէի ֆայմել, առանց կոնկրետ բնակության վայրի անձ, չորս տառից, բոմժն ա, էլի£ (Լրացնելով խաչբառը): Ըհը, ստացվեց, մ-ն էլ ամրոց բառի հետ ա բռնցվում, հրա՛շք£ Դե՞, ինչ եղավ բոմժը£

ՆԱՐԵ — Չգրեցի՞ք£

ՔՆՆԻՉ — Իմը չէ, ձե՛ր բոմժը, կանչեք, ես էդքան ժամանակ չունեմ, զբաղված մարդ եմ£

ԱՇՈՏ — Հասմիկ, ի՞նչ եղաք£

ՀԱՍՄԻԿ — Գալիս ենք, չսանրվի՞ մարդը£

ԱՇՈՏ — Պահ, էլ ոնց կլիներ£ (Քննիչին.) Վերջապես ընթացք տվիք մեր գործին, փառք աստծու£

ՔՆՆԻՉ — Ձեր գործը՞® Ձեր գործը ո՞րն էր որ®

ԱՇՈՏ — Ոնց® Դատական գործը, ընդդեմ տունս ներխուժած ծերունու£

ՔՆՆԻՉ — Հա, է՞դ® Բայց ես ձեր բիձու հետ ուրիշ հարց ունեմ£

ԱՇՈՏ — Բա մեր գո՞րծը£

ՔՆՆԻՉ — Ընթացքի մեջ է, մի շտապեք և ինձ էլ մի շտապեցրեք, ամեն բան` իր հերթին£ (Ներս եկող Ծերուկին տեսնելով): Նա՞ է£

ԾԵՐՈՒԿ — Աշա, աշա£

ՔՆՆԻՉ — Ասեմ, ասեմ£ Նախորդ գիշերով, զբոսայգու աղբամանների մոտ ի՞նչ էիր անում£

ԾԵՐՈՒԿ — Էշե՞®

ՔՆՆԻՉ — Էլ խոսքը կտուրը մի գցի, բան ասա` բան հասկանանք£

ՆԱՐԵ — Նա մի շաբաթ է` այս տնից դուրս չի եկել, մի սարքեք գլխին£

ՔՆՆԻՉ — «Սարքեք»£ Ջահել, սիրուն աղջիկ եք, բայց ինչ տգեղ արտահայտություններ եք անում, չի կարելի, չէ՞£

ՆԱՐԵ — Բայց ես ճիշտ եմ ասում, նա տնից դուրս չի գալիս£

ԱՇՈՏ — Այդքան վստահ մի ասա, աղջիկ ջան, գուցե դուրս է գալիս` մենք տեղյակ չենք£

ՀԱՍՄԻԿ — Ո՞նց է դուրս գալիս, ես անձամբ դուռը փակում եմ քնելուց առաջ, բանալին էլ բարձիս տակ եմ դնում£

ԱՇՈՏ — Չէ հա®

ՀԱՍՄԻԿ — Հենց հա£

ՆԱՐԵ — Եվ առհասարակ, մեր պապիկը անմեղսունակ է, նրա աչքերին նայեք£

ՔՆՆԻՉ — Ի՞նչ, անմեղսունա՞կ® Մի րոպե® Տասը տա՞ռ է® (Մտքում հաշվելով):  Հա, էլի, անմեղսունակ® (Լրացնում է խաչբառը): Ըհը, սա էլ եղավ, էս ի՞նչ խերով տուն էր£ (Տեսնելով Նարեի՝ իրեն ուղղված ծաղրական հայացքը): Ի՞նչ եք էդպես նայում® Մի հատ, լրջացեք, հա՞, ժողովուրդ, ես կարևոր գործով եմ եկել£ Ուրեմս, գիշերով զբոսայգում ծեծկռտուք է եղել, հետո ծեծվածին թալանել են, արունլվիկ թողել աղբամանների մոտ` փախել£ Սրա նման մեկին տեսնող է եղել էնտեղ£

ՆԱՐԵ — Ես վկա եմ, նա դուրս չի եկել£

ՀԱՍՄԻԿ — Ես էլ£ Պապին երկաթյա ալիբի ունի£

ՔՆՆԻՉ — Ի՞նչ ալիբի£

ՀԱՍՄԻԿ — Իմ սենյակում է քնել, ամբողջ գիշեր կողքիս է եղել£

ԱՇՈՏ — Տիկին Հասմիկ®

ՀԱՍՄԻԿ — Դե որ եղել է, ասեմ չի եղե՞լ£

ՔՆՆԻՉ — (ընդհատելով): Սպասեք, ձեր ներընտանեկան խնդիրներն առանց ինձ կքննեք£ (Հիշելով, Հասմիկին.) Ինչ ասացի՞ք£

ՀԱՍՄԻԿ — Ե՞րբ£

ՔՆՆԻՉ — Քիչ առաջ, ասացիք՝ ծերուկը երկաթյա ինչ ունի՞£

ՀԱՍՄԻԿ — Երկաթյա՞®

ՔՆՆԻՉ — Այ մարդ, նոր չասացի՞ք£

ՆԱՐԵ — Ալիբի£

ՔՆՆԻՉ — Այո, ալիբի, իհարկե, հանցանքի պահին այլ տեղում լինելու փաստարկ,   ալիբին է, ուրիշ ի՞նչ® Հինգ տառ, գրում ենք` ալիբի® Ըհը, էս մեկը համարյա լուծեցի, բան չմնաց: Ի դեպ, կարող ա՞ իմանաք` ֆրանսահայ հանրահայտ երգիչ, յոթ տառից, չգիտե՞ք®

ԾԵՐՈւԿ — Ազի, ազի®

ՔՆՆԻՉ — Ազի՞® Էդպես երգիչ կա՞£

ԱՇՈՏ — Ազնավուր£

ՔՆՆԻՉ — Վայ, ամոթ ինձ, հազար ամոթ, (լրացնելով), ո՞նց էր մտքիցս թռել, այ մարդ, էնքան քրեական զիբիլ են լցրել գլուխս® Ազնավուրը, էն մեծ հայը, էն որ ասում ա® (Ազավուրի երգերից է երգում մի կտոր£ Իրեն զսպելով): Լավ, լրջացի՛ր, Հովսե՛փ£ (Ծերուկին.) Մոտ արի£ (Լուսանկարներ է հանում, մեկ առ մեկ ցույց տալիս): Ուշադիր նայիր, սրանցից ոչ մեկին չես ճանաչո՞ւմ£

ԾԵՐՈՒԿ — Շե, շե® (Նկարներից մեկը շատ նման է Աշոտին, Ծերուկը չի կարողանում զսպել ծիծաղը):

ՔՆՆԻՉ — Ի՞նչ եղավ, ճանաչեցի՞ր® (Հանկարծ կռահելով նմանությունը, Աշոտին.) Իսկ դուք, պարոն, նախորդ գիշերով որտե՞ղ եք եղել£

ԱՇՈՏ — Ե՞ս®

ՔՆՆԻՉ — Այո, դուք£

ՀԱՍՄԻԿ — Տանն է եղել, իմ սենյակում, ամբողջ գիշեր կողքիս է եղել, կպած£

ՔՆՆԻՉ — Բոլորը ձեր սենյակում են քնո՞ւմ, չեմ հասկանում®

ՀԱՍՄԻԿ — Իրավունք չունե՞ն£

ՔՆՆԻՉ — Ունեն, իհարկե, տիկին, բայց իզուր եք ջանք թափում, կինը ամուսնու համար վկայություն տալ չի կարող, շահագրգիռ անձ է£ Ձեզ հարց տվեցի, պարոն£

ԱՇՈՏ — Տանն եմ եղել£

ՔՆՆԻՉ — Բացի ձեր կնոջից ո՞վ կհաստատի£

ՆԱՐԵ — Ես£

ՔՆՆԻՉ — Դուք դուստրն եք, դուք էլ շահագրգիռ անձ եք£

ՀԱՍՄԻԿ — Լսեք, մեր տանը ո՛չ շահագրգիռ անձ չի գիշերում£

ԾԵՐՈՒԿ — (պաշտպանելով Աշոտին): Շե, շե, աշե շե®

ՔՆՆԻՉ — Բայց այս լուսանկարին դուք եք, հո չե՞ք ժխտի£

ԱՇՈՏ — Կժխտեմ£

ՔՆՆԻՉ — Դե ժխտեք, տեսնեմ£

ԱՇՈՏ — Ես բեղ չունեմ£

ՔՆՆԻՉ — Բեղը փաստարկ չէ£

ՆԱՐԵ — Ինչո՞ւ, բեղն էլ է շահագրգի՞ռ£

ՔՆՆԻՉ — Իհարկե, իր բեղն է, չէ՞® Ուֆֆ, շփոթության մեջ եք գցում, էլ չխոսեք, հա՞, թող ինքը խոսի£

ԱՇՈՏ — Ես էստեղ խալ ունեմ, ահա, նայեք® Իսկ նկարին խալը չկա£

ՔՆՆԻՉ — Խալը փաստարկ չէ£

ՆԱՐԵ — Բնականաբար, իր խալն է, չէ՞£

ՔՆՆԻՉ — Օրիորդ®

ԱՇՈՏ — Ականջն էլ փաստարկ չի՞£

ՔՆՆԻՉ — Ականջն՝ ի՞նչ®

ԱՇՈՏ — Էստեղ ծայրը թռած է, չեք տեսնո՞ւմ£

ՔՆՆԻՉ — Ապա, ձերը տեսնեմ®

ԱՇՈՏ — Կամաց® Թողեք, ի՞նչ եք կպել ականջիս, Վան Գոգի ականջը չի£

ՔՆՆԻՉ — Վան Գո՞գ® Հո նկարիչ չի՞®

ՆԱՐԵ — Այո, տասնիներորդ դարի մեծագույն նկարիչներից է, բայց իրար հետ չի գրվում£

ՔՆՆԻՉ — (խաչբառին նայելով): Իրար հետ չի գրվու՞մ® Թյու, էս ինչ չուզողություն էր® Հեչ չի պատահե՞լ, որ իրար հետ գրեն£

ՆԱՐԵ — Չի պատահել£ Գոգենը փորձեք£

ՔՆՆԻՉ — Գոգենը հինգ տառ ա, աղջիկ ջան, հաշվել չգիտե՞ս£ Լավ, դառնանք մեր գործին£

ՀԱՍՄԻԿ — Ասում եմ ձեզ` ամուսինս տանն է գիշերել, իմ ծոցում£

ԾԵՐՈՒԿ — (հաստատելով): Աշա, աշե, հայե£

ԱՇՈՏ — Փոխանակ մեր դատական գործին ընթացք տաք, եկել` էստեղ անհեթեթ մեղադրանք եք ներկայացնում, ամոթ է ասել` խաչբառ եք լուծում®

ՔՆՆԻՉ — Խաչբառին չկպնես£

ԱՇՈՏ — Ի՞նչ եղավ մեր դատը£

ՔՆՆԻՉ — Ասեցի` ընթացքի մեջ ա, համբերի£

ԱՇՈՏ — Ինչքա՞ն£

ՔՆՆԻՉ — Ինչքան հարկն է, ֆաստֆուդ չի, դատախազություն է£ Մի րոպե® Նոր ինչ ասեցի՞, ասեցի ֆաստֆու՞դ®

ՆԱՐԵ — Այո, ֆաստֆուդ, արագ կերակուր, յոթ տառից:

ՔՆՆԻՉ — Արագ կերակո՞ւր® Չէ, էստեղ էլեկտրականության մասին ա հարցը, բայց ֆ տառով էր սկսվում, ափսոս, ֆ-ն ինձ պետք էր, շատ էր պետք, ֆուտբոլի հետ էր բռնցվում, ափսոս£ (Գնալով): Ես գնում եմ, բայց իմ կասկածները մնում են, խնդրում եմ` մոտ օրերս քաղաքից չբացակայել, բոլորիդ£ Բարով մնաք£

ԱՇՈՏ — Բարով գնաք£

ՀԱՍՄԻԿ — Պարոն քննիչ, Ֆարադեյը փորձեք£

ՔՆՆԻՉ — Ֆարադե՞յ® Ապա, ապա® (Լրացնում է): Վայ, էս ինչ հաջող ստացվեց: (Ոգևորությունից համբուրում է Հասմիկին): Մերսի, քուր ջան£

ԱՇՈՏ — Քեզ հավաքի՛ր, Հովսե՛փ£

ՔՆՆԻՉ — Հավաքած ա, չվախես£ (Դուրս է գալիս):

ԱՇՈՏ — Քիչ մնաց՝ հանցագործ կարգեր£ Ականջս քոքահան արեց® (Ծերուկը քրքջում է): Կծիծաղես, բա ոնց, քեզ ի՞նչ կա£

Դռան զանգ:

ԱՇՈՏ – Ետ եկավ, վայ թե էլի հարց ունի խաչբառից£

Պատկեր 8

Նարեն դուռը բացում է, ներս է գալիս Սոֆյան, պճնված է;

ՍՈՖՅԱ — Հելլո՜®

Նրան տեսնելով` Ծերուկը սենյակից փախչում է:

ՆԱՐԵ — Բարև ձեզ£

ՍՈՖՅԱ — (ներկայանում է): Սոֆյա Սարգիսովնա£ Ո՞ւր է նա£

ԱՇՈՏ — Ո՞վ£

ՍՈՖՅԱ — Այն հրաշալի ծերուկը, որ պղպջակներ է թողնում պատուհանից£

ՀԱՍՄԻԿ — Վայ, հո ձեր գլխին չի՞ ընկել£

ՍՈՖՅԱ — Այո, հենց` իմ գլխին£ Դրանք ճակատագրի պղպջակներն են, աղջիկ ջան, ո՞ւր է չարաճճին£

ՆԱՐԵ — Խոհանոցում է, շիլա է ուտում երևի£ (Գնում է Ծերուկի ետևից):

ՍՈՖՅԱ — Շատակե՞ր է: Պաշտում եմ շատակեր տղամարդկանց, նրանք արջուկների պես են£

ԱՇՈՏ — Ձեզ կոնկրետ ի՞նչ է հարկավոր£

ՍՈՖՅԱ — Ինձ կոնկրետ նա է հարկավոր£ Գիտե՞ք, ես® Ես նստեմ, հա՞£

ՀԱՍՄԻԿ — Նստեք, իհարկե, սուրճ տա՞մ£

ՍՈՖՅԱ — (նստելով): Սուրճը մաշկին վնաս է, ձեզ էլ խորհուրդ չեմ տա, անուշիկս£ Այ, օղի կխմեի մի հիսուն գրամ, եթե հետս խմող լիներ£

ԱՇՈՏ — Մենք առավոտյան օղի չենք խմում£

ՍՈՖՅԱ — Ափսոս, օղին հենց առավոտյան է օգտակար£ Լավ, ինչ որ է£ Նա իմ ուղերձները նկատե՞լ է£

ԱՇՈՏ — Ի՞նչ ուղերձ£

ՍՈՖՅԱ — Հայելիով® Դա ինձ մոտ լավ է ստացվում, գիտե՞ք, դեռ փոքրուց£

ԱՇՈՏ — Չափազանց լավ, բայց կխնդրեմ` այլևս չանեք, ներվայնացնում է£

ՍՈՖՅԱ — Ներվային ե՞ք, հարգելիս, գիտե՞ք, ես հանգստացնող թուրմերի լավ բաղադրատոմս ունեմ, տատիկիցս է մնացել, նրան էլ` իր տատիկից, հաջորդ անգամ կբերեմ£

ԱՇՈՏ — Հաջորդ անգա՞մ£

ՍՈՖՅԱ — Այո, ինչո՞ւ զարմացաք£ Հուսով եմ` բարեկամանալու ենք£

ԱՇՈՏ — Իսկապե՞ս® Ինչ հաճելի անակնկալ էր® Ո՞ր կողմով:

ՀԱՍՄԻԿ — Որքան հասկացա, դուք մեր հարևանուհին եք, այո՞£

ՍՈՖՅԱ — Ի՜նչ դաժան ժամանակներ ենք ապրում, չոր, պրագմատիկ, անհոգի® Մեր ժամանակներում բոլորն իրար ճանաչում էին, ամբողջ թաղամասով, ամբողջ քաղաքով, իսկ հիմա քիթ-քթի` իրար չենք նկատում£ Բայց ես ձեզ լավ եմ ճանաչում, այո, ես թեև հրաշալի եմ պահպանվել, բայց հին ոսկոր եմ£ Հրաշալի եմ պահպանվել, այնպես չէ՞® Խոսեք, տղամարդ:

ԱՇՈՏ — Օ, հիասքանչ£

ՍՈՖՅԱ — Շնորհակալ եմ£ Ձեր որդին բանակում է, այնպես չէ՞, արդեն մոտ մեկ տարի, ավելի ճիշտ` մեկ տարի, մեկ ամիս£

ՀԱՍՄԻԿ — (զարմացած): Ճիշտ է:

ԱՇՈՏ — Հեռադիտակով ե՞ք նայում£

ՍՈՖՅԱ — Ոչ, ինչո՞ւ, իմ աչքերը հիանալի տեսնում են, առհասարակ լավ եմ պահպանվել, այնպես չէ՞:

ԱՇՈՏ — Այդ մասին արդեն խոսել ենք£

ՍՈՖՅԱ — Իսկապե՞ս® Ափսոս£ Ես այրի եմ, արդեն® երկար տարիներ£ Մահացավ ամուսինս£

ԱՇՈՏ — Բնականաբար£

ՍՈՖՅԱ — Ինչո՞ւ£

ԱՇՈՏ — Դե, եթե այրի եք, ուրեմն մահացել է£

ՍՈՖՅԱ — Եվ հասարակ բանից, գիտե՞ք, խաշլամայի կրճիկը խրվեց խեղճի շնչափողը, մինչև բժիշկները եկան` խեղդվեց, այնքան խփեցի մեջքին, չօգնեց, այսպես բռունցքով զարկեցի, զարկեցի®

ԱՇՈՏ — Երևի հենց դրանից էլ մեռել է խեղճը£

ՍՈՖՅԱ — Ի՞նչ£

ԱՇՈՏ — Ոչինչ, ասում եմ` ափսոս, խաշլամայի պատճառով®

ՍՈՖՅԱ — Այո, նա էլ շատակեր էր, այնպես հախուռն էր ուտում, կարծես ձեռքից խլում են, այսպես անկշտորեն խփշտում էր, խփշտում, ֆո՛ւ® Լավ մարդ էր Միսակս, գիտե՞ք® Չէ, Մարտիրոսս, այո, Մարտիրոս, Միսա՞կն ինչու մեջ ընկավ: Հեռու, հեռու, սատանա® Թե՞ այնուամենայնիվ Միսակս® Լավ դե, ինչ տարբերություն£

ԱՇՈՏ — Ճիշտ որ£

ՍՈՖՅԱ — Ո՞ւր է նա, ինչո՞ւ չի գալիս£

ՀԱՍՄԻԿ — Չասացի՞ք՝ խեղդվել է£

ՍՈՖՅԱ — Ես ձեր պապիկի մասին եմ հարցնում, ո՞ւր է սրտակերը, գիտե՞ք, ինչ կրքոտ հայացքներ է գցում պատուհանից, ինչպիսի ակնարկներ® Հետո տելեյով տեսա, աստված իմ, մտածեցի` չէ՞ որ իմ հարևանն է: Շատ հմայիչ էր, անդիմադրելի, իսկ ոնց էր երգում, իսկական աստղ® Իսկ ոնց է պղպջակներ թողնում պատուհանից, աչուկները կկոցում է, շրթունքներն այսպես ուռցնում ու` փո՛ւհ® Իսկական մանչուկ է, խելքս գնում է` երբ տղամարդը մանչուկի պես է լինում£

ԱՇՈՏ — Եվ շատակեր, շատակեր մանչուկ£

ՍՈՖՅԱ — Այո, այո£ Ի դեպ, քանի՞ տարեկան է ձեր մանչուկը£

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ իմանանք£

ԱՇՈՏ — Հարյուր£

ՍՈՖՅԱ — Աստված իմ, հարյուր տարեկան® Բայց հրաշալի տեսք ունի£ Երևի գյուղում է ապրել, մաքուր օդ, էկոմթերք£

ԱՇՈՏ — Այո, էկոխաշլամա£

ՍՈՖՅԱ — Խաշլամայի անունը մի տվեք, վատ հիշողություններ է ծնում£ Խեղճ Միսակս® Չէ, Մարտիրոսս® Լավ, ինչ որ է® Ձերը երե՞ք սենյակ է£

ՀԱՍՄԻԿ — Երեք սենյակ և փակ պատշգամբ, բաղդադի, ինչո՞ւ®

ՍՈՖՅԱ — Մերը երկու սենյակ է, նեղվածք է, տղաս, հարսս, հարսս®

ԱՇՈՏ — Երկո՞ւ հարս ունեք£

ՍՈՖՅԱ — Մեկն է, բայց տասի տեղ կտա: Եվ երեք թոռնիկ, վազվզում են, ճվճվում, հրմշտում® Իսկ ձեզ մոտ հանգիստ է, ընդարձակ®

ԱՇՈՏ — Չլինի՞ պատրաստվում եք մեզ մոտ ապրել£

ՍՈՖՅԱ — Դեհ, գիտե՞ք® Թող ինքը որոշի, տան տղամարդը ինքն է ի վերջո£ Ի դեպ, ո՞ւր է, վերջապես բերեք` մոտիկից տեսնեմ սրտակերին£

ԱՇՈՏ — Գուցե գնաք տուն` ի՞նքը ձեզ հյուր գա, կնոջը վայել չէ տղամարդու ետևից ընկնել£

ՍՈՖՅԱ — Ես էմանսիպացված կին եմ, ինձ համար նման պայմանականություններ գոյություն չունեն£ Եվ հետո, ես նկատեցի, նա շատ ամաչկոտ է, շատ համեստ տղամարդ է, ինձ հենց տեսնում` հուզմունքից կարմրատակում է, այո, մինչև ականջները սիրահարված է, բայց համարձակությունը չի ներում, որ խոստովանի, գիտե՞ք, խելքս գնում է համեստ տղամարդկանց համար£ Դե բերեք վերջապես, ուզում եք՝ ինֆա՞րկտ ստանամ:

ԱՇՈՏ — Միայն դա է պակաս® Նարե, ի՞նչ եղավ Ուշուն, բեր£

ՍՈՖՅԱ — Անունը Ուշո՞ւ է: Աստված իմ, ինչ հմայիչ է® Դե բեր, Նարե, բեր Ուշուիկիս£

Նարեն բերում է Ծերուկին:

ԾԵՐՈՒԿ — Բայե, բայե, աշա®

ՍՈՖՅԱ — Թլիկ է մանչուկը£ Արի, նստիր կողքիս£

ԾԵՐՈՒԿ — Շե, աշե, սեյե®

ՍՈՖՅԱ — Փաստորեն խոսել չգիտի£

ԱՇՈՏ — Հա, փաստորեն լալ է£

ՍՈՖՅԱ — Վայ, ոնց եմ պաշտում չխոսկան տղամարդկանց, աստված իմ£ Դե արի, հոգեառ£ Դու ինձ սիրում ես, գիտեմ, մի փախցրու աչուկներդ, ուղիղ նայիր® Ասացի` ուղիղ նայիր® Ո՞ւմ եմ ասում£

ԾԵՐՈՒԿ — Ուշի, էշե շեյի® (Փախչում է սենյակից):

ՍՈՖՅԱ — Ամաչեց ասպետը£ Ի՞նչ եք կարծում, մեր միջև ամեն բան լավ է լինելու, չէ՞, ախր, ես նրան այնքան եմ սիրում, այնքան եմ սիրում® (Աշոտին.) Այդպես մի նայեք, անհոգի մարդ, առանց սիրո ո՞նց կարելի է, առանց սիրո ապրելն անիմաստ է£

ՆԱՐԵ — Լավ կլինի, տիկին Սոֆյա, մի քանի անգամ կտեսնվեք, կվարժվի:

ԱՇՈՏ — Միայն թե` դրսում£ Ժամադրեք նրան, տարեք կինո, թատրոն® Տանը, մեր ներկայությամբ, կաշկանդվում է£

ՍՈՖՅԱ — Այո, ճշմարտացի եք, ես նրան թատրոն կտանեմ, Ռոմեո և Ջուլետ, խորհրդանշական կլինի, չէ՞£

ԱՇՈՏ — Շատ, հատկապես ֆինալը£

ՍՈՖՅԱ — Դեհ, մինչ վաղը, հարազատներս£ Դուք նախապատրաստեք նրան մի քիչ, համոզեք®

ԱՇՈՏ — Իհարկե, անհոգ եղեք£

Սոֆյան գնում է:

ԾԵՐՈՒԿ — (ներս գալով): Ուֆֆֆ®

ՀԱՍՄԻԿ — Ավազակ ծերուկ, գայթակղել ես խեղճ կնոջը ու տեր չես կանգնում, հա՞£

ԾԵՐՈՒԿ — (արդարանալով): Շե, ուշու, աշե մեյե® Էշե, շեյե, փիհ® (Իբր` քաղքենի կին էր, չեմ հավանում£ Սոֆյայի տնազն է անում):

ԱՇՈՏ — Ինձ թվում է` այս մարդն այլևս երբեք չի գնալու իմ տնից£ (Սիրտն է բռնում):

ՆԱՐԵ — Ի՞նչ եղավ, հայրիկ, վա՞տ ես£

ՀԱՍՄԻԿ — Շտապ օգնություն կանչե՞մ£

ԱՇՈՏ — Չէ, Էն կաթիլներից տվեք£

Նարեն գնում է դեղ բերելու:

ԾԵՐՈՒԿ — (խուճապի մատնված): Աշա, աշա®

ԱՇՈՏ — Սուս մնա, խնդրում եմ£

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ եղար, Նարե, շուտ արա, չմեռնի հանկարծ£

ՆԱՐԵ — (բերելով դեղը): Ահա, հայրիկ, խմիր£

ԱՇՈՏ — Ինքը հերիք չէր® (Խմում է դեղը): Ինքը հերիք չէր, հիմա էլ կին է բերում տուն£

ՀԱՍՄԻԿ — Չբերեց, լավ, Աշոտ, չափազանցնում ես£

ՆԱՐԵ — Հեչ էլ չի հավանել պապիկը, չէ՞, պապի£

ԾԵՐՈՒԿ — (հաստատելով): Աշա, աշա£

ԱՇՈՏ — Լռե՛ք, բոլորդ£

ԾԵՐՈՒԿ — Ուշե®

ԱՇՈՏ — Ասացի` լռե՛լ£ Հիմա ուշադիր ինձ լսեք£ Վաղը ինձ համար շատ կարևոր օր է, մեր կորպորացիայի կառավարիչն է հյուր գալիս իր ընտանիքով, գիտեք, պիտի ասեմ, որ սա բացառիկ շնորհ է, պարոն Բարսեղն ամեն մեկի տուն չի գնում:

ՆԱՐԵ — Էլ ով դիմանա£

ԱՇՈՏ — Ավելորդ ռեպլիկներ չլսե՛մ£ Պիտի լավ ընդունենք, անթերի, տհաճ անակնկալներ չլինեն, զգուշացնում եմ, չեմ ների£

ՀԱՍՄԻԿ — Կընդունենք, Աշոտ ջան, ուզածիդ պես£

ԾԵՐՈՒԿ — (հաստատելով): Աշա, աշա£

ԱՇՈՏ — Դու սպասի, քեզ խոսք չի հասնում£ Ուրեմն այսպես, Ուշուին կփակենք Նարեի սենյակում£ Չհակաճառես, Նարե,այդպես է պետք£ Պարոն Բարսեղը մտադիր է ինձ իրեն տեղակալ կարգել, նա ուզում է մոտիկից ծանոթանալ իմ տանը, իմ ընտանիքին£

ՀԱՍՄԻԿ — Ինքն ասա՞ց£

ԱՇՈՏ — Այո£

ՆԱՐԵ — Պապին կխանգարի՞£

ԱՇՈՏ — Կխանգարի£ Ո՞վ է պապին, ի՞նչ կապ ունի մեզ հետ, ո՞նց բացատրեմ պարոն Բարսեղին: Չէ, սիրելիներս, ես չեմ կարող վտանգել այս միջոցառումը£ Ախր, դուք չեք պատկերացնում, թե ինչ հեռանկարներ են բացվելու իմ առջև, աշխատավարձի բազմապատիկ բարձրացում, պարբերական գործուղումներ Եվրոպա: Մի գեղեցիկ օր էլ, ի՞նչ իմանաս, գուցե հաջողվի Եվրոպայում մի գողտրիկ տուն առնել ու վերջապես®

ՆԱՐԵ — Ոչ մի` ու վերջապես, հայրիկ, զգուշացնում եմ, ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնա£

ՀԱՍՄԻԿ — Ինչո՞ւ, աղջիկս, Եվրոպան վա՞տ է£

ՆԱՐԵ — Գուցե լավ է, բայց եվրոպացու համար£

ՀԱՍՄԻԿ — Այդպես մի ասա, հիմա բոլորն են երազում Եվրոպայում ապրել£

ՆԱՐԵ — Փոխանակ Հայաստանն այնպիսի երկիր սարքենք, որ եվրոպացին երազի այստեղ ապրել®

ԱՇՈՏ — Ստո՛պ, շատ առաջ ընկանք, ետ եկեք, հիմա կարևորը վաղվա օրն է£

Պատկեր 9

Սեղանին` առատ հյուրասիրություն, հանդիսավոր մթնոլորտ, Նարեն, Հասմիկը, Աշոտը սպասում են հյուրերի, Ծերուկը փակված է Նարեի սենյակում£ Դռան զանգ£

ԱՇՈՏ — Եկան£ Պատրա՛ստ, ժպի՛տ® ժպտա՛, աղջիկ ջան£

ՆԱՐԵ — (շինծու ժպտալով): Էսպես լա՞վ է£

ՀԱՍՄԻԿ — Դուռը բացիր, Աշոտ£ (Նարեին.) Հորդ մի ներվայնացրու£

Աշոտը բացում է դուռը£ Շեմին կանգնած են Բարսեղը, Թագուհին, Ալենը, Էլենը, Ալենը ականջակալներով է, ձեռքին` պլանշետ, աչքը` էկրանին, առհասարակ շատակեր է, երբ ուշադրությունը հեռախոսին չէ` սեղանին է£ Էլենը պարի մոլագար է, անդադար պարում է, երգում:

ԱՇՈՏ — Այս ովքեր են շնորհ արել® Համեցեք, թանկագին հյուրեր, համեցեք£

ՀԱՍՄԻԿ — Համեցեք, բարև ձեզ£

ԲԱՐՍԵՂ — Քո կի՞նն է® Ինչո՞ւ չես ծանոթացնում£

ԹԱԳՈՒՀԻ — Մի հատ կարգին ներս մտի` նոր, այ տղա, աչքերդ պսպղաց£

ԱՇՈՏ — Ծանոթ եք, մոռացա՞ք, անցյալ կորպորատիվ երեկույթին ծանոթացրել եմ, Աշտարակի ձորում£

ԲԱՐՍԵՂ — Ճիշտ որ, Աշտարակի ձորում, այո® Ուղեղս այնքան բեռնված է® (Համբուրելով Հասմիկի ձեռքը): Ներող եղեք£

ՀԱՍՄԻԿ — Իսկ ես ճանաչեցի, գիտե՞ք£

ԲԱՐՍԵՂ — Շոյված եմ£ (Մեկ անգամ էլ է համբուրում Հասմիկի ձեռքը):

ԹԱԳՈՒՀԻ — Արդեն պաչել ես, Բարսեղ, մոռացար£ (Առաջ գալով):  Թագուհի, ես նրա կինն եմ, թեև ինքը հաճախ դա մոռանում է£

ԲԱՐՍԵՂ — Քեզ մոռանալ կլինի՞£

ԱՇՈՏ — Մեր աղջիկն է: (Նարեին ցուցելով):

ՆԱՐԵ — Նարե£

ԹԱԳՈՒՀԻ — Արտաքինից` ոչինչ ոնց որ® Հը՞, Բարսեղ£

ԲԱՐՍԵՂ — Հա, լավիկն է, մամային է քաշել£

ԷԼԵՆ — Իսկ ես նրա՛նց աղջիկն եմ, ողջույն, ինչո՞ւ չենք պարում, մարդիկ, ինչո՞ւ եք լռվել£ (Ինքը պարում է):

ԲԱՐՍԵՂ — Մի րոպե մի թռվռա, կարգին տեսնեն քեզ£

ԷԼԵՆ — (անշարժանալով): Ըհը, տեսա՞ք, լավն եմ, չէ՞£ (Դարձյալ պարում է):

ԲԱՐՍԵՂ — Տղաս է, Ալենը: (Հրում է էկրանով տարված Ալենին): Ալե՛ն£

ԱԼԵՆ — Ես եմ, այո£ (Էկրանից կտրվում` սեղանին է նայում): Այս սալաթը հավի մսո՞վ է£

ՀԱՍՄԻԿ — Այո£

ԱԼԵՆ — Եվ պոպոքո՞վ£

ՀԱՍՄԻԿ — Պոպոքով£

ԱԼԵՆ — Դե ինչ, չնստե՞նք արդեն£

ԹԱԳՈՒՀԻ — Տղա ջան, համբերի£

ԱԼԵՆ — Համբերեմ, հարց չի£ (Տարվում է հեռախոսով):

ԹԱԳՈՒՀԻ — Տղաս ուտելու նկատմամբ սեր ունի մի քիչ, փոքրուց է այդպես, կրծքիցս պոկ չէր գալիս£

ԷԼԵՆ — Հիմա էլ էնքան պոկված չի£ Փոխանակ պարի, ուտում է£ (Նարեին.) Դիսկո պարողը տեսել ե՞ս£

ՆԱՐԵ — Դա ի՞նչ է£

ԷԼԵՆ — Վայ® Կինո, ի՞նչ® Հին ա, բայց` թույն, անպայման տես£

ԲԱՐՍԵՂ — (շուրջը նայելով): Լավ տուն է, Երևանի ամենահին շենքերից է, չէ՞£

ԱՇՈՏ — Այո£

ԹԱԳՈՒՀԻ — Բաղդադի՞ է£

ԱՇՈՏ — Երևի:

ՆԱՐԵ — Դա ո՞րն է£

ԹԱԳՈՒՀԻ — Ապրում եք ու չգիտե՞ք, աղջիկ ջան, այն` որ պատերի մեջ եղեգնուտ է£

ՀԱՍՄԻԿ — Դրանից է, այո, ուր մեխ ենք խփում` ճյուղ է դուրս գալիս£

ԲԱՐՍԵՂ — Դուք մե՞խ եք խփում, այս նուրբ թաթիկներո՞վ£ Աշոտ, Աշոտ®

ԱՇՈՏ — Չէ հա, նա ե՞րբ է մեխ խփել, էս տան մեխ խփողը ես եմ, նա նայող է£

ԲԱՐՍԵՂ — Չեք վաճառո՞ւմ£

ԱՇՈՏ — Ո՞ւմ£

ԲԱՐՍԵՂ — Ում չէ, ինչը, տունը չեք վաճառո՞ւմ£

ԱՇՈՏ — Հայրական տուն է® վաճառքի մասին երբևէ չենք մտածել, անկեղծ ասած:

ԲԱՐՍԵՂ — Եթե մտածեք` կասեք, ի՛նձ, ուրիշի չասեք£

ԱՇՈՏ — Անշուշտ, իհարկե, ձեզ, էլ ո՞ւմ£

ԹԱԳՈՒՀԻ — Այս մի աղջիկն ունե՞ք£

ՀԱՍՄԻԿ — Տղա ունենք, հիմա բանակում է, ծառայում է հայրենիքին£

ՆԱՐԵ — Ձեր տղան երևի արդեն ծառայել, եկել է£

Աշոտը հրում է Նարեին, իբր` ավելորդ մի խոսիր:

ԹԱԳՈՒՀԻ — Չէ-չէ մի® Ալենս ուսանող է, իրավաբանականի չորրորդ կուրսում է£

ՆԱՐԵ — Իսկ Էլենը` երևի բանասիրականում է£

ԷԼԵՆ — Չէ հա, ո՞վ հավես ունի£

ԱՇՈՏ — Համեցեք սեղանի մոտ£

Ալենը հեռախոսով տարված` ուրիշ կողմ է գնում:

ԲԱՐՍԵՂ — (հրելով որդուն): Ուշքի արի, աչքերդ բաց արա® Հիմա մենք որտե՞ղ ենք, Ալեն£

ԱԼԵՆ — (կտրվելով էկրանից, Նարեին տեսնելով): Վաո՜ւ® Գեղեցկուհի ես, հա՞£ (Դարձյալ հակվում է էկրանին):

ԲԱՐՍԵՂ — Տուր էստեղ® (Ուզում է վերցնել պլանշետը Ալենից):

ԱԼԵՆ — (չի տալիս): Իմ իրավունքներին չդիպչել£

ԹԱԳՈՒՀԻ — Մեր ժամանակների ցավն է, հայացքը չի բարձրացնում£

ՆԱՐԵ — Բա ինչպե՞ս է դասի նստում£

ԱԼԵՆ — Դասերը հեչ, դասերը պրոբլեմ չեն, կնստես, չես նստի®

ԷԼԵՆ — Ես նրան ասում եմ` թող էդ ինստիտուտը, ինչի՞դ է, շոուբիզնես մտի, ասում է` ձայն չունեմ, ո՞վ է հիմա իր ձայնով երգում, ձայնը պապայի փողով կառնենք, դու դիետա պահի, մարզանք արա, պարի®

ԱԼԵՆ — Դիետա ինքդ պահի: (Մոտ է քաշում երշիկով պնակը):

ԷԼԵՆ — Իրա սիրած երշիկն է, ամբողջ ամանն ուտելու է, կտեսնեք£ Չի ուզում` թող չուզի, ե՛ս կմտենեմ շոուբիզ, կազմվածքս հրաշալի է, դեմքս` հմայիչ, պարել գիտեմ, երգել` կսովորեմ: Այ, լսեք® (Երգում է): Ո՞նց էր£

ԱՇՈՏ — Հրաշալի£

ԱԼԵՆ — Զզվելի£

ԷԼԵՆ — Ինքդ ես զզվելի, շատակեր£

ԹԱԳՈՒՀԻ — Ստոպ, ձեր տանը չեք£

ԲԱՐՍԵՂ — (իր հեռախոսին պատասխանելով): Այո, Զաքար, ուշանո՞ւմ է® Չէ, մնա օդակայանում, գաս, նորից գնաս, մնա-սպասի® Մի զբաղմունք գտի, դա էլ է՞ իմ պրոբլեմը£ (Անջատելով): Ասում եք` երեքո՞վ եք այս տանը£

ԱՇՈՏ — Չորսով£ Տղաս բանակում է£

ՀԱՍՄԻԿ — Շուտով արձակուրդ կգա£

ԲԱՐՍԵՂ — Ախ, որդին, այո® Ծառայում է հայրենիքին, հիշեցի£

ԹԱԳՈՒՀԻ — Ո՞նց եք թողել, օ մայ գադ, հիմա շատ վտանգավոր է, հաուբիցներ, թռչող սարքեր, պայթյուններ®

ԱՇՈՏ — Դեհ, ի՞նչ անեինք®

ԲԱՐՍԵՂ — Փախցնեիք երկրից£

ՆԱՐԵ — Մեկը պիտի ծառայի, որ մյուսը պլանշետով խաղա£

ԱԼԵՆ — Ես էլ եմ գնալու, այ, ինստիտուտն ավարտեմ ու գնամ (փռթկացնելով), հայրենիքիս ծառայեմ£ Իսկ քանի դեռ չեմ գնացել, մի քիչ ուտեմ, ուժ հավաքեմ£ (Հակվում է կերակուրին):

ԹԱԳՈՒՀԻ — Ոչ մի ծառայել, այդ էր պակաս, ես մեռած ե՞մ: Մեկ է` մենք այստեղ չենք մնալու, Եվրոպա, միայն Եվրոպա, մենք եվրոպական արժեքների ենք դավանում£

ՆԱՐԵ — Այո, շատակերությունը իսկական եվրոպական արժեք է, պետությանը խաբել, բանակում չծառայելը` նույնպես£

ԹԱԳՈՒՀԻ — Այս աղջիկը ատամ է ցույց տալիս:

ԱՇՈՏ — (զսպելով Նարեին): Կներեք, աղջիկս մի քիչ անտրամադիր է այսօր£

ՀԱՍՄԻԿ — Առհասարկ հրեշտակի պես է:

ԱԼԵՆ — Կծան հրեշտակ, հետաքրքիր է®

ԱՇՈՏ — Դեհ, վերցրեք բաժակները, առաջարկում եմ խմել մեր կորպորացիայի բարօրության կենացը£

ԲԱՐՍԵՂ — Արժի, արժի£

ԱՇՈՏ — Ձեր կենացը, պարոն Բարսեղ£

ԲԱՐՍԵՂ — Հիմա ի՞մ, թե կորպորացիայի£

ԱՇՈՏ — Խմել կորպորացիայի կենացը, նույնն է, թե` ձեր կենացը, դուք որ չլինեք®

ԲԱՐՍԵՂ — Ես ո՞նց չլինեմ, այս ի՞նչ ես ասում, տղա, ես միշտ լինելու եմ£

ԱՇՈՏ — Անկասկած, իհարկե£ Ուստի, նախ և առաջ բաժակ եմ բարձրացնում ձեր քաջառողջության համար£

ԲԱՐՍԵՂ — Ապրես£ Ի դեպ, քեզ մոտ ժամանակներս մի շատ հաճելի անակնկալ է սպասում, գուցե£

ԱՇՈՏ — Իսկապե՞ս£

ԲԱՐՍԵՂ — Տեսնենք, տեսնենք® Ոմանցից է կախված£ (Ծածուկ նայում է Հասմիկին):

ԱՇՈՏ — Էնտեղների՞ց: (Վերև է ցույց տալիս):

ԲԱՐՍԵՂ — Այո, համարյա երկինքներից, այնտեղից հրեշտակը պիտի իջնի ու ականջիս փսփսա£

ՀԱՍՄԻԿ — Չխմե՞նք արդեն£

Խմում են:

ԹԱԳՈՒՀԻ — Ի՞նչ ձայն է այնտեղից® Հո առնետ չունե՞ք® Վայ, հիմա ուշքս կգնա£

ՀԱՍՄԻԿ — Չէ, ի՞նչ առնետ®

ՆԱՐԵ — Պապիկն է£

ԲԱՐՍԵՂ — Պապիկ կա՞, բա ինչո՞ւ չի գալիս£

ԷԼԵՆ — Հա, թող գա, մի քիչ պարենք, պապիկների հետ պարելը շատ կայֆ ա£

ԱՇՈՏ — Լավ չի զգում իրեն, հիվանդ է խեղճը, իր սենյակում է£

ԲԱՐՍԵՂ — (հեռախոսին պատասխանելով): Կներեք£ (Կոտրտված անգլերենով է խոսում£ Անջատելով): Մեր կոմպանյոնն էր, Եվրոպայից£ Ի դեպ, անգլերենից ո՞նց ես, Աշոտ£

ԱՇՈՏ — Վարժ£                                              

ԲԱՐՍԵՂ — Դա լավ է, լավ է£ Իսկ դու՞ք, տիկին Հասմիկ£

ՀԱՍՄԻԿ — Ես մի քիչ իսպաներեն գիտեմ£

ԲԱՐՍԵՂ — Հրաշալի է£ Սերն իսպաներեն ո՞նց է հնչում£

ՀԱՍՄԻԿ — Ամոր£

ԲԱՐՍԵՂ — Ամոր£

ՀԱՍՄԻԿ — Այո, ամոր£

ԲԱՐՍԵՂ — Օ՜, ամոր®

ԹԱԳՈՒՀԻ — Քեզ հավաքի, Բարսեղ տղա, հալվեցիր£

ԱՇՈՏ — Այս մեկն էլ խմենք մեր սիրելի պարոն Բարսեղի հրաշալի ընտանիքի կենացը, ձեզ համար, տիկին Թագուհի, ձեր հրաշալի զավակների համար£

ԹԱԳՈՒՀԻ — Զգացված եմ£

ԱԼԵՆ — (էկրանից չկտրվելով): Նմանապես£

ԲԱՐՍԵՂ — Գլուխդ բարձրացրու էդ անտերից, մարդ ենք, չէ՞®

ԱԼԵՆ — Հոմո սապիենս, գիտեմ, ճանաչում եմ£

ԲԱՐՍԵՂ — (ուզում է խլել պլանշետը Ալենից): Տուր էստեղ, է® (Իր հեռախոսն է ձայնում): Կներեք£ (Հեռախոսով£ Ռուսերեն է խոսում£ Անջատելով): Մեր կոմպանյոնն է, Ռուսաստանից£ (Աշոտին.) Հուսով եմ, ռուսերենին էլ ես տիրապետում£

ԱՇՈՏ — Անշուշտ£

ԷԼԵՆ — Էս ի՞նչ մռայլ զրույցներ են, հո թաղման չե՞նք, երաժշտություն չունե՞ք£

ԱՇՈՏ — Ունենք, ո՞նց չունենք£ Աղջիկս, միացրու£

Նարեն միացնում է, մեղմ պարային երաժշտություն:

ԷԼԵՆ — Ավելի աշխույժ բան չկա՞£

ԲԱՐՍԵՂ — Սա լավ է£ (Հասմիկին.) Թույլ կտա՞ք£

Բարսեղը Աշոտին լուռ ակնարկում է, իբր` կնոջս հրավիրիր£ Աշոտը Թագուհուն հրավիրում է, պարում են:

ԹԱԳՈՒՀԻ — (Ալենին): Հրավիրիր աղջկան£

ԱԼԵՆ — Պարե՞նք, բեբի£

ՆԱՐԵ — Պարենք, բեբի£

Ալենը թեև պարում է, բայց ուշադրությունը պլանշետի էկրանին է£ Էլենը մենակ է պարում:

ՆԱՐԵ — Դու լավ կանես` պլանշետիդ հետ պարես£

ԱԼԵՆ — Ոնց ասեք£ (Նստում է):

ԷԼԵՆ — Նա ինչ պարող, դու ինձ հետ պարի, սիրուն ջան£ (Նարեին քաշում է պարի մեջ):

Զանգում է Բարսեղի հեռախոսը:

ԲԱՐՍԵՂ — (Հասմիկին): Կներեք£ (Հեռախոսով): Այո, Զաքար, էլի՞® Դե արի, ինչ ասեմ® Այսինքն, ստոպ, գաս՝ ի՞նչ անես, էստեղ գործ ունե՞ս® Ընտանի՞ք® ընտանիքդ չի փախչի, մնա` սպասի£ Նայի, եկար` վերջ, վաղվանից նոր գործ կփնտրես£ Ինձ կուրսի պահի£ (Անջատելով հեռախոսը, ինքն իրեն): Ընտանիք£ Մի ընտանիք էլ լինի, կնոջը գիշերով տեսնես, քունդ կփախչի վախից£

Հանկարծ հայտնվում է Ծերուկը, Ձմեռ պապի հագուստով է:

ԾԵՐՈՒԿ — Աշա, ուշու, բայե, բայե£

ԹԱԳՈՒՀԻ — Օ մայ գադ, այս ո՞վ է£

ՆԱՐԵ — Պապիկն է£

ԱՇՈՏ — Քեզ ո՞վ կանչեց, այ քու® ցավը տանեմ£

ԲԱՐՍԵՂ — Էս ինչ լավ պապիկ է£

ԱԼԵՆ — Նոր տարին եկել է, չեմ նկատե՞լ£

ԲԱՐՍԵՂ — Շփոթել է պապին£ Ամառ է, այ պապի£

ԹԱԳՈՒՀԻ — Սկլեռոզ ունի պապին£

ԾԵՐՈՒԿ — Ուշու, էշե® (Պարկից կոնֆետներ է հանում, դնում սեղանին): Հայե, հայե® (Սկսում է պարել ու երգել):

ԷԼԵՆ — Ջա՜ն, հազիվ մի ուրախ մարդ հայտնվեց£ (Պարում է Ծերուկի հետ): Ինչ զվարճալին է® Կթողնե՞ք նոր տարուն մեր տուն տանենք£

ԱՇՈՏ — Այսօրվանից կարող եք տանել£

Պատուհանից ցոլք է ընկնում ծերուկի դեմքին, Ծերուկը փռշտում է:

ԹԱԳՈՒՀԻ — Ինչո՞ւ փռշտաց:

ՆԱՐԵ — Իրավունք չունե՞ր£

ԹԱԳՈՒՀԻ — Չլինի՞ գրիպ է£

ՆԱՐԵ — Այո, թռչնագրիպ£

ԹԱԳՈՒՀԻ — Վայ® (Պայուսակից հանում է դիմակապը, կապում քիթբերանին): Ալեն, քիթբերանդ փակիր, չվարակվես, Էլեն, դու էլ£ (Տալիս է դիմակապը Ալենին, Էլենին, Բարսեղին): Դու էլ, Բարսեղ£

Ալենը կապի տակից էլի կերակուր է մտցնում բերանը, Էլենը կապով էլի պարում է ու երգում:

ԹԱԳՈՒՀԻ — Տանը գրիպ կա, իսկ դուք հյուր եք կանչում:

ԱՇՈՏ — Դե չէ® Ի՞նչ գրիպ, թեթև հարբուխ է£

ՀԱՍՄԻԿ — Մի վախեցեք, նա բուժվել է արդեն£

ԱՇՈՏ — Աղջիկս կատակեց£

ՆԱՐԵ — Կատակեցի£

ԲԱՐՍԵՂ — Հա՞£ (Հանում է կապը): Կատակ էր, Թագուհի£

ԹԱԳՈՒՀԻ — Ես չեմ հանի, համենայնդեպս£

ԱԼԵՆ — Իսկ ես կհանեմ, խանգարում է: (Հանում է, անցնում ուտելու):

ԷԼԵՆ — Դեռ ոչ ոք բժշկական կապով չի երգել ու պարել, կրեատիվ է, չէ՞, հենց էսպես կլիպ կթողարկեմ, իբր Կարմիր Խաչից եմ ու սիրածիս վիրավոր բերել են հիվանդանոց®

ԱԼԵՆ — Ոտիդ էլ գիպս դիր£

ԷԼԵՆ — Ի, բերանդ դատարկ ա՞£

ԹԱԳՈՒՀԻ — Հավաքեք ձեզ£

ԲԱՐՍԵՂ — Լսեք, մի փայլուն միտք ծագեց գլխումս£

ԱՇՈՏ — Չեմ կասկածում£

ԲԱՐՍԵՂ — Ձեր պապիկը հրաշալի գովազդ կարող է լինել մեզ համար, գլխավոր խանութի առաջ կկանգնեցնենք, մարդկանց կհրավիրի գնումների, նրան նայեք, ո՞վ չի հավատա նրա կանչին£

ԷԼԵՆ — Ըհը, ես էլ կպարեմ կողքին ձյունանուշի պես£

ՀԱՍՄԻԿ — Բայց պապին չի խոսում, լեզվի արատ ունի£

ԲԱՐՍԵՂ — Դա ինչ-որ տեղ նույնիսկ լավ է, ո՞ւմ է պետք պարապ շատախոսությունը, կկանգնի ու կկանչի: (Ծերուկին.) Ո՞նց ես ասում®

ԾԵՐՈՒԿ — Աշե, էշե, ուշու, բայե®

ԲԱՐՍԵՂ — Ահա, խնդրեմ, ո՞վ անտարբեր կանցնի£

ՆԱՐԵ — Նա կլիենտ կանչող տղա չի ձեզ համար£

ԲԱՐՍԵՂ — Աղջիկ ջան, աշխատանք այսօր բոլորին է պետք, մեծին էլ, փոքրին էլ£ (Ծերուկին.) Լավ կվճարենք, չվախես£

ԾԵՐՈՒԿ — Շեյե, շեյե®

ԲԱՐՍԵՂ — (փորձելով դեմքից հեռացնել ցոլքը): Էէէ, այս ո՞վ է աչքիս լույս գցում£ (Փռշտում է):

ԹԱԳՈՒՀԻ — Օ մայ գադ, վարակվեց£

ԱՇՈՏ — Երեխաներն են, դիմացի շենքից£ Հասմիկ, վարագույրը վրա բեր£ Լկստված լակոտներ են, հազար անգամ ասել ենք: (Ծերուկին, կիսաձայն): Ախ, Ուշու, ախ Ուշու®

ԾԵՐՈՒԿ — Շեյե՞® Իշի, շայի®

Ցոլքը ընկնում է Ծերուկի դեմքին, փռշտում է:

ԱՇՈՏ — Հասմիկ, ասացի՝ փակեք այդ պատուհանը£

ԹԱԳՈՒՀԻ — Չգնա՞նք, Բարսեղ, այստեղ մթնոլորտը գրիպի մանրեներով է հագեցած£

ԲԱՐՍԵՂ — Գնա՞նք որ® Մի հատ էլ չպարե՞նք£ (Աչքը Հասմիկի կողմն է):

ԱՇՈՏ — Ո՞ւր եք շտապում, կարգին չշփվեցինք£

ԹԱԳՈՒՀԻ — Այս տան շփումները վտանգավոր են£ (Ալենին.) Վեր կաց, տղաս, գնում ենք£

ԱԼԵՆ — (ուտելով): Արդե՞ն, նստած ենք, էլի£

ԹԱԳՈՒՀԻ — Էլեն, թող ծերուկին, նա թռչնագրիպ ունի£

ԾԵՐՈՒԿ — Ուշո՞ւ, աշա՞®

ՀԱՍՄԻԿ — Տորթը չկտրեցինք:

ԱԼԵՆ — Համբերեք տորթը կտրեն, էլի£

ԷԼԵՆ — Ճիշտ որ, մի քիչ էլ պարենք պապիկի հետ, տեսեք ինչ լավ է պարում£

ԹԱԳՈՒՀԻ — Ասացի` հեռու մնա նրանից£

ԲԱՐՍԵՂ — Գուցե մի քիչ էլ®

ԹԱԳՈՒՀԻ — Ոչ մի դեպքում£ Իմ ետևի՛ց£

Հյուրերը գնում են:

ՀԱՍՄԻԿ — (տեսնելով Աշոտի զայրույթը): Աշո՛տ, հանգի՛ստ£

ԱՇՈՏ — Կեցցեք, ապրեք, անչափ շնորհակալ եմ, հատկապես` քեզ, աղջիկս, ձեզ էլ` տիկին Հասմիկ£

ՀԱՍՄԻԿ — Ե՞ս ինչ մեղք ունեմ£

ԱՇՈՏ — Ոչ ոք մեղք չունի, մեղավորը ես եմ, միմիայն ես£

ՆԱՐԵ — Մի չափազանցրու, հայրիկ, նստեցինք, պարեցինք, շատ էլ գոհ գնացին:

ԱՇՈՏ — Գնացի՞ն® Փախան£ (Ծերուկին.) Էդ Ձմեռ պապի համազգե՞ստը որտեղից ես ճարել, այ® Ուշու, հատուկ ինձ համար էիր պահե՞լ, այ քու® ցավը տանեմ£

ԾԵՐՈՒԿ — (խեղճացած): Ուշու, աշե մեյե®

ԱՇՈՏ — Աշե, իհարկե, աշե® Ես եմ մեղավորը, ես պիտի այս ծաղրածուին ուժով վռնդած լինեի տնից, հենց առաջին րոպեին£ Դուք եք մեղավոր, տիկին Հասմիկ®

ՀԱՍՄԻԿ — Դարձյա՞լ ես£

ԱՇՈՏ — Այո, դու չէիր ասո՞ւմ` մեղք է, հյուրն աստծունն է:

ՀԱՍՄԻԿ — Ես չեմ ասել£

ԱՇՈՏ — Դու կամ նա, ի՞նչ տարբերություն£ Տեսա՞ք, որ նրան խղճալով` մենք խղճալի դարձանք® (Նարեին, որ ուզում է միջամտել): Լռի՛ր£

ԾԵՐՈՒԿ — Էշե շայի®

ԱՇՈՏ — Դու որ` հեչ չխոսես£ Ի՞նչ ես ուզում ինձնից, արա® էս մեծ քաղաքում ինչի՞ հենց իմ տունը մտար:

ԾԵՐՈՒԿ — Աշե®

ԱՇՈՏ — Զահրումա՛ր, հոգիս կերար արդեն քո աշե-մաշեով, ո՞ւր են հարազատներդ, ինչո՞ւ չեն փնտրում քեզ, տանեն` պրծնենք, թե՞ որբ ես, որբ ես` որբանոց գնա, ինտերնատ, ծերանոց վերջապես®

Ծերուկի աչքին արցունք է հայտնվում, գրկում է Աշոտի ուսերը, նայում աչքերին ու գլխահակ դուրս գալիս սենյակից:

ՆԱՐԵ — Խեղճ պապի£ Առանձնապես ի՞նչ է եղել, որ վիրավորեցիր մարդուն£

ԱՇՈՏ — Էլ ի՞նչ լիներ® Բա որ իսկապես վարակվեն, պատկերացնո՞ւմ եք, չէ, դուք պատկերացնո՞ւմ եք®

ՆԱՐԵ — Ինչի՞ց վարակվեն, հնարովի հարբուխի՞ց£

ԱՇՈՏ — Ի՞նչ իմանամ, հանկարծ մի ուրիշ տեղ կվարակվեն, իմ վրա կբարդեն£

ՀԱՍՄԻԿ — Էս ինչ վախեցած ես, Աշոտ£

ԱՇՈՏ — Հեշտ եք խոսում, տիկին, մի հատ շուրջներդ նայեք, մարդիկ գործի համար հոգի են տալիս£ Ի՜նչ հեռանկարներ էին բացվում®

ՆԱՐԵ — Բայց ո՞վ ասաց, թե փակվել են, մի երկու հատ փռշտացինք` փակվե՞ց£

ՀԱՍՄԻԿ — Գնա, հասիր, ասա` ներող եղեք, որ փռշտացինք, էլ չենք փռշտա£ Վախկո՛տ£ (Դուրս է գալիս):

ԱՇՈՏ — (Հասմիկի ետևից): Չափդ ճանաչի՛ր, կի՛ն£ Կարծես ինձ համար եմ անում, ինչ անում` ձեզ համար եմ անում, ընտանիքիս համար եմ անում£

ՆԱՐԵ — Ինձ համար մի արա, հայրիկ, չեմ ուզում£

ԱՇՈՏ — Էլի՞ մեծ-մեծ խոսեցիր£

ՀԱՍՄԻԿ — (գալով): Պապիկը գնացել է£

ԱՇՈՏ — Հեքիաթ, նա էս տնից գնացողը չի£

ՀԱՍՄԻԿ — Դուռը բաց է, ինքը չկա£

Նարեն դուրս է վազում սենյակից:

ԱՇՈՏ — Ձեզ ասում եմ` գնացողը չի, մի տեղ պախկվել է, հեսա դուրս կգա` անակնկալ կանի` ուշու աշա®

ՆԱՐԵ — (գալով): Չկա, գնացել է£

ԱՇՈՏ — Զուգարանում նայեցի՞ր£

ՆԱՐԵ — Նայեցի£ Հուզված էր, հանկարծ մեքենայի տակ չընկնի®

ԱՇՈՏ — Հա, գնաց` ինքնասպան լինի£

ՆԱՐԵ — Լռի՛ր, հայրիկ, եթե չես ուզում վերջնականապես հիասթափվեմ քեզնից£ (Պատրաստվում է դուրս գալ):

ԱՇՈՏ — Ո՞ւր£

Նարեն դուրս է գալիս£

ՀԱՍՄԻԿ — Ոնց նայեց աչքերիդ վերջին անգամ®

ԱՇՈՏ — Էէէ, լեգենդ եք հյուսում արդեն, տիկին£

ՀԱՍՄԻԿ — Որ գործից ուշ էիր գալիս, անհանգստանում էր, ասում էր` խեղճ Աշոտ, շատ է աշխատում, հոգնում է£

ԱՇՈՏ — Ուշքի արի, Հասմիկ, նա չէր խոսում£

ՀԱՍՄԻԿ — (աչքերը լցվում են): Տեսնես հիմա ուր է, անտեր, լքված®

ԱՇՈՏ — (ծաղրով): Վախ, վախ, վախ®

Դռան զանգ:

ՀԱՍՄԻԿ — Պապին է£ (Վազում է դուռը բացելու):

Պատկեր 10

Գալիս է Փիրուզը:

ՓԻՐՈՒԶ — Խաչատո՞ւր, Խաչատո՛ւր®

ԱՇՈՏ — Ի՞նչ Խաչատուր, ի՛նչ եք գոռում, ո՞վ եք£ Հասմի՛կ, ո՞վ է£

ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ իմանամ, դուռը բացեցի` ներխուժեց®

ՓԻՐՈՒԶ — Խուրշուդյանների բնակարա՞նն է, չե՞մ սխալվել£

ԱՇՈՏ — Այո, մեր տունն է£

ՓԻՐՈՒԶ — Ո՞ւր է Խաչատուրը£

ԱՇՈՏ — Անունը Խաչատո՞ւր է£

ՓԻՐՈՒԶ — Այո, չգիտեի՞ք£

ԱՇՈՏ — Որտեղի՞ց, նա իրեն գաղտնի գործակալի պես պահեց, թլիկ էր ձևանում£

ՓԻՐՈՒԶ — Չի ձևանում խեղճը, իսկապես լեզվի արատ ունի£

ՀԱՍՄԻԿ — Մենք Ուշու էինք ասում®

ՓԻՐՈՒԶ — Ինչո՞ւ եք նրա մասին անցյալով խոսում, ի՞նչ է պատահել£

ՀԱՍՄԻԿ — Դուք նստեք, նստեք£

ՓԻՐՈՒԶ — Չեմ նստի, մինչև չասեք£ (Նստելով): Մենք կարծում էինք կորել է, մեկ էլ տեսանք` հեռուստատեսությամբ երգում է:

ԱՇՈՏ — Շայի մայի£

ՓԻՐՈՒԶ — Իր սիրած երգն է£ Բայց նա հարյուր տարեկան չի, ութսունյոթ է£ 

ԱՇՈՏ — Ընդամե՞նը® Սխալվել ենք, կներեք£

ՓԻՐՈՒԶ — Ես մեր ծերանոցի տնօրենի տեղակալն եմ£

ՀԱՍՄԻԿ — Ծերանոցի՞£

ՓԻՐՈՒԶ — Այո, ծերանոցի, Փիրուզ է անունս, Ադամյան Փիրուզ£

ԱՇՈՏ — Հարգելի Փիրուզ, ձեր ծերանոցը Հայաստանում չէ՞£

ՓԻՐՈՒԶ — Հայաստանում է, էլ ո՞ւր, Նոյեմբերյանի շրջանում£

ԱՇՈՏ — Բա Նոյեմբերյանից Երևան մի շաբաթում եք գալի՞ս, աչքներս ջուր կտրեց£

ՓԻՐՈՒԶ — Դե, մինչև գործուղումը ձևակերպեցինք, մինչև հովանավոր գտանք, որ ճանապարհածախսը հովանավորի, հետո սահմանին կրակոցներ սկսվեցին®

ԱՇՈՏ — Լավ չեք նայում ձեր ծերերին, տիկին Փիրուզ, ինքնակամ լքում են տարածքը, հասնում մայրաքաղաք£

ՓԻՐՈՒԶ — Գիտե՞ք, մեր Խաչատուրն ազատ մարդ է, դուրս էր գալիս տարածքից, զբոսնում, ծանոթներին այցելում, պատահում էր` հարևան գյուղերն էր հասնում, էլի ետ էր գալիս, բայց այս անգամ օրեր անցան, չեկավ, անհանգստացանք, ամեն դեպքում մեծ մարդ է, հիշողությունը սկսել է դավաճանել£

ԱՇՈՏ — Հա, մեր դուռը ծերանոցի դռան հետ շփոթեց, հրեց-մտավ ու էլ դուրս չեկավ£

ՀԱՍՄԻԿ — (արտասվելով): Ո՞նց դուրս չեկավ` որ դուրս եկավ® Խեղճ Ուշու, բա ձմեռ պապի հագուստը ոնց էր սազում®

ՓԻՐՈՒԶ — Նա մեր շրջանի գլխավոր ձմեռ պապն է£ Ի դեպ` ես էլ նրա ձյունանուշիկն եմ£

ԱՇՈՏ — Ի՞նչ եք ասում® Հրաշալի, անզուգական զույգ® Կարծում եմ, ձեր ամբողջ շրջանը հրճվանքից մարում է ամանորին£

ՓԻՐՈՒԶ — Պարոն, ես ձեր խոսքը չեմ ընկալում` ծաղրո՞ւմ եք, թե՞ լուրջ եք խոսում£

ԱՇՈՏ — Միանգամայն լուրջ£ Եվ պիտի նշեմ, տիկին Փիրուզ, որ վատ եք դաստիարակում ձեր սաներին, պատահած դուռը հրում` մտնում են, պատահած բազմոցին` փռվում, պատահած կերակուրը` ուտում®

ՀԱՍՄԻԿ — Դե լավ, Աշոտ® Պապիկի ետևից կամ լավը կամ` ոչինչ£

ՓԻՐՈՒԶ — Ի՞նչ է եղել, վերջապես կասե՞ք® Մի թաքցրեք, ես կդիմանամ, մի կերպ£

ԱՇՈՏ — Բան էլ չի եղել, հանգստացեք, դուրս է եկել պապիկը, զբոսնելու£

ՓԻՐՈՒԶ — Ուֆ, սիրտս տեղն ընկավ£ Ախր, մենք նրան շատ ենք սիրում£

ՀԱՍՄԻԿ — Ճամփից եք, քաղցած կլինեք®

ՓԻՐՈՒԶ — Շնորհակալ եմ, ոչինչ չեմ ուզում, ուտելիք կգնա՞ կոկորդովս, միայն սառը ջուր, եթե կարելի է£

Հասմիկը գնում է ջուր բերելու:

ԱՇՈՏ — Բայց համաձայնեք, տիկին Փիրուզ, տարօրինակ ծերուկ էր ձեր այդ Խաչատուրը£

ՓԻՐՈՒԶ — Աղաչում եմ, անցյալով մի խոսեք նրա մասին, չէ՞ որ նա ողջ է® Ողջ է, չէ՞, հո ինձնից բան չե՞ք թաքցնում®

ԱՇՈՏ — Ողջ է, ողջ ու բողկի պես առողջ£

ՀԱՍՄԻԿ — (ջուրը տալով): Խնդրեմ£

ՓԻՐՈՒԶ — Շնորհակալ եմ£ (Խմում է): Խաչատուր պապին ոնց որ այս աշխարհից չլինի® Մեծ տուն ունի այգիով, բայց իր տան ո՛չ դարպասը, ո՛չ դուռը երբեք չի փակել, անցնող-դարձողի համար միշտ բաց էր, կուզես` մտիր, նստիր, հանգստացիր, միրգ կեր, ջուր խմիր, եթե տանը լինի` գինի ու կերակուր կհյուրասիրի, երեխայի պես անմիջական, պարզ մարդ էր®

ԱՇՈՏ — Անցյալով մի խոսեք նրա մասին, տիկին Փիրուզ, սիրտս կտրտվում է£

ՀԱՍՄԻԿ — Չեմ հասկանում, այդ հրաշալի մարդուն հարազատներն ինչո՞ւ են ծերանոց գցել£

ՓԻՐՈՒԶ — Երկար պատմություն է®

ԱՇՈՏ — Դուք հնարավորինս կարճ պատմեք£

ՓԻՐՈՒԶ — Խաչատուրի կինը վաղուց մահացել է, թոքերի բորբոքումից, աստված հոգին լուսավորի, անցյալ դարի ութսունականներին էր, մեր կոլխոզում էր աշխատում, դաշտում ուժեղ սելավի տակ մնաց®

ԱՇՈՏ — Կա՛րճ, պայմանավորվել ենք£

ՓԻՐՈՒԶ — Լավ, ուրեմն գանք իննսունականներին£ Խաչատուրի տղան ու հարսը այդ դժվարին, ես կասեի` դժնդակ տարիներին® Հիշում եք երևի®

ԱՇՈՏ — Խաչատուրի տղայի՞ն£

ՓԻՐՈՒԶ — Դժնդակ տարիները£

ԱՇՈՏ — Հիշում ենք, իհարկե£

ՀԱՍՄԻԿ — Մոռանալ կլինի՞£

ՓԻՐՈՒԶ — Ահա, ուրեմն, Խաչատուրի տղան ու հարսը մեկնեցին երկրից, Ամերիկայում ինչ-որ հեռավոր բարեկամ ունեին, գնացին, տեղավորվեցին, հետո եկան, որ տունը վաճառեն, իրենց հորն էլ տանեն, բայց Խաչատուրը կտրականապես դեմ եղավ, մնաց£ Մնալը մնաց, բայց մենակությանը չէր դիմանում, իր կամքով եկավ մեզ մոտ, մեզ մոտ լավ է իր համար, տարեկիցների հետ զբաղվում է, նարդի-շախմատ խաղում®

Պատին ցոլք է ընկնում դիմացի շենքից:

ՀԱՍՄԻԿ — (ցոլքին): Չկա մեր Ուշուն, չկա£

ՓԻՐՈՒԶ — Ո՞ւմ հետ է խոսում£

ԱՇՈՏ — Պատերի£ Ուշուի դարդից է£

ՀԱՍՄԻԿ — Լավ, բա այդ անխիղճ հարազատները բոլորովին չեն հիշո՞ւմ իրենց հորը£

ՓԻՐՈՒԶ — Հիշում են, կանչում են, ասում են` տունը ծախի` արի, ինքը չի գնում£

ՀԱՍՄԻԿ — Ուշքումիտքները տունը ծախելն է երևի£

ՓԻՐՈՒԶ — Բայց մեկ-մեկ մի քիչ փող ուղարկում են, Խաչատուրն էլ տալիս է ծերանոցին, ասում է` ինձ պետք չի, փողն ի՞նչ եմ անում£

ՀԱՍՄԻԿ — Գոնե ատամ սարքել տայիք խեղճին£

ՓԻՐՈՒԶ — Ունի, երկու հատ էսպես կարմիր, վրան սպիտակ, մեծ-մեծ® Բայց չի հարմարվում, ասում է` ազատությունս նեղվում է£ Բայց թլիկությունը ատամներից չի, իննսունականներին իր որսորդական հրացանն առել` գնացել էր սահմանը պաշտպանելու, ական էր պայթել կողքին, կանտուզիա էր ստացել, հազիվ փրկեցին բժիշկները®

ՀԱՍՄԻԿ — Վայ, խեղճ ֆիդային պապի® (Արտասվում է):

ԱՇՈՏ — Էէէ, ողբի տուն սարքեցիր տունս, տիկին, զսպիր քեզ£

ՀԱՍՄԻԿ — Դու բոլորովին չես խղճում մեր պապիկին, անխիղճ£ Աշոտ, ես չգիտեի, որ դու այդքան անխիղճ ես£ (Փիրուզին.) Իսկ ինքը որդու պես սիրում էր սրան£

ՓԻՐՈՒԶ — Հա, Խաչատուր պապը համատարած սեր է ու բարություն£

ՀԱՍՄԻԿ — Բայց Աշոտին մի տեսակ հատուկ սիրով էր սիրում£

ԱՇՈՏ — Սպանիչ սիրով` ես կասեի£

ՀԱՍՄԻԿ — Ո՛ւֆ£

ՓԻՐՈՒԶ — Շատ կուշանա՞, գոնե վերջին ավտոբուսին հասնենք£

ԱՇՈՏ — Չգիտեմ£ Գուցե առհասարակ չգա£

ՓԻՐՈՒԶ — Ո՞նց, ինչո՞ւ£

ՀԱՍՄԻԿ — Հա, Աշոտից նեղացավ` գնաց£

ԱՇՈՏ — Նեղացկոտ մարդ էր£

ՓԻՐՈՒԶ — Ամենևին£ Այդ ի՞նչ պիտի լիներ, որ Խաչատուր պապը նեղանար£ Ի՞նչ եք արել նրան, անսիրտ մարդ, խոստովանեք£

ԱՇՈՏ — Հանգիստ, տիկին, փոխանակ ձեր ծերանոցը կարգին հսկեք, եկել` մեզ անհիմն բողոքներ եք ներկայացնում£ Ավելի լավ է` ասեք` դո՞ւք ինչ եք արել նրան, որ փախել-հասել է Երևան, խոստովանեք£

ՓԻՐՈՒԶ — Դեհ, ոնց ասեմ® Մեր մեղքը, ինչպես պարզվեց, կա, որոշ առումով®

ԱՇՈՏ — Ի՞նչ է նշանակում` որոշ առումով, ձեր մեղքը կտուրը մի գցեք£

ՓԻՐՈՒԶ — Մենք մի, կներեք կոպիտ բառի համար, ախմախ աշխատակից ունենք, իր արևին կատակ է արել, Խաչատուրին ասել է, թե` տղադ ամերիկյան դատարանում հարցերը լուծել է, գալու են քեզ ստիպողաբար տանեն Ամերիկա, պապին էլ, գիտեք, երեխայի պես է, հավատացել է, հավատացել է ու փախել®

ՀԱՍՄԻԿ — Խեղճ պապի£                               

ՓԻՐՈՒԶ — Դե լավ, ես գնամ, գնամ` փնտրեմ, գուցե հաջողվի գտնել£                                     

Փիրուզը դուրս է գալիս: Գալիս է Նարեն:

ՆԱՐԵ — Չկա, ոչ մի տեղ չկա, մոտակա այգիներն ու փողոցները լրիվ ստուգեցի£ (Նստում է): Առանց պապիկի տունը դատարկ է մի տեսակ£

ՀԱՍՄԻԿ — Այո£

ՆԱՐԵ — Այս ագահ, երեսպաշտ աշխարհում պապիկը սեր էր ու բարություն, լույս էր£

ՀԱՍՄԻԿ — Լույս էր, և մենք մեր ձեռքով լույսը հանեցինք մեր տնից£

ԱՇՈՏ — Միստիկայի գիրկը չընկնենք, եկավ, գնաց® Չենք հանել, իր կամքով է գնացել£

ՀԱՍՄԻԿ — Մենք մեզ չխաբենք, Աշոտ£

ԱՇՈՏ — Կգտնեն նրան, չի կորչի, ձմեռ պապի հագուստով, ամռան կեսին® Չի կորչի, չէ®

ՀԱՍՄԻԿ — Ուշ է, ես գնացի քնելու£

ՆԱՐԵ — Ես էլ£

ԱՇՈՏ — Է ես մնում եմ, ինչ անեմ£

Լույսերը հանգում են:

Պատկեր 11

Վաղ առավոտ է: Մուրճի թխկթխկոցներ մթության մեջ: Լույսը ուժգնանալու հետ երևում է Ծերուկը` բազմոցին նստած` աթոռ է նորոգում£

ՀԱՍՄԻԿ — (քնաթաթախ ներս գալով): Վայ, պապին եկել է® (Գրկում է Ծերուկին):

ԾԵՐՈՒԿ — Ուշի, հայե, աշա®

ՆԱՐԵ — (գալով): Պապի ջան, էս ինչ լավ արիր® (Գրկում է):

ԾԵՐՈՒԿ — Բայե, բայե, նայե®

ԱՇՈՏ — (գալով): Էլի էս տանը աղմուկ է, էլի չեք թողնում մարդ քնի®

ՆԱՐԵ — Պապին եկել է, հայրիկ£

ԱՇՈՏ — Տեսա£

ԾԵՐՈՒԿ — Բայե, աշե, բայե® Շիյե աթե աշա®

ՀԱՍՄԻԿ — Ասում է` եկա աթոռները նորոգեմ, կիսատ էի թողել£

ԾԵՐՈՒԿ — Դույե շայե էշե®

ՀԱՍՄԻԿ — Ասում է` դուռը նորից բաց էր£ (Նարեին.) Դու ես բաց թողել, հա՞, Նարե ջան, ինչ լավ ես արել£

ՆԱՐԵ — Ես չեմ®

ՀԱՍՄԻԿ — Ես էլ չեմ® (Նայում է Աշոտին):

ԱՇՈՏ — Քաղցած կլինի պապին, շիլա եփեք, թեյ դրեք£ (Նստում է Ծերուկի կողքը):

ՀԱՍՄԻԿ — Անմիջապես£ (Դուրս է գալիս):

ՆԱՐԵ — (համբուրելով Աշոտին): Սիրում եմ քեզ, հայրիկ£ (Դուրս է գալիս):

ԱՇՈՏ — Գիշերը որտե՞ղ էիր, ավազակ, հը՞£

ԾԵՐՈՒԿ — Շեյի, աշա ուշու®

Ծիծաղում են: Ծերուկը երգում է իր երգը, Աշոտը երգակցում է, երգում են` «Շայե մայե®»:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։