Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ / ԳԻԺԸ

2010 թվա­կա­նին, երբ գրում էի խի­զախ ա­զա­տա­մար­տիկ, «Ա­նա­հիտ» ջո­կա­տի հրա­մա­նա­տար Ա­նա­հիտ Մար­տի­րոս­յա­նին նվիր­ված էս­սեն, ինձ վրա ցնցող տպա­վո­րութ­յուն թո­ղե­ցին Մար­տա­կեր­տի շրջա­նի Մա­րա­ղա գյու­ղում ադր­բե­ջան­ցի­նե­րի վայ­րա­գութ­յուն­նե­րի մա­սին նրա հի­շո­ղութ­յուն­ներն ու ապ­րում­նե­րը: Ես ապ­շել էի, որ ե­րի­տա­սարդ կի­նը նման ի­րա­վի­ճա­կում լի­նե­լուց հե­տո կա­րո­ղա­ցել է պահ­պա­նել հո­գե­կան հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը:

Եր­ևա­նի Նոր Նորք վար­չա­կան շրջա­նի թա­ղա­պե­տա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ գրքի շնոր­հան­դե­սը, ո­րից հե­տո կազ­մա­կեր­պիչ­նե­րը հյու­րա­սի­րութ­յուն կազ­մա­կեր­պե­ցին: Մար­դա­շատ էր, ա­թոռ­նե­րը՝ քիչ, ո­մանք կանգ­նած էին և­ ես, որ նստած էի Կո­ման­դո­սի և Ա­նա­հիտ Մար­տի­րոս­յա­նի կող­քին, հան­կարծ նկա­տե­ցի, որ իմ թի­կուն­քում կանգ­նած է սպա­յի ու­սա­դիր­նե­րով, բազ­մա­թիվ մար­տա­կան մե­դալ­ներ ու­նե­ցող մի սի­րու­նա­տես, ե­րի­տա­սարդ կին: Ոտ­քի ե­լա, ա­ռա­ջար­կե­ցի իմ տե­ղը: Նա հրա­ժար­վեց նստել: Բայց ես տեղս չէի գտնում. հե­տո՞ ինչ, որ գրքի հե­ղի­նակն եմ, ինչ­պե՞ս կա­րող եմ ես նստել, իսկ ա­զա­տա­մար­տիկ կի­նը ոտ­քի վրա անց­կաց­նի իր մար­տա­կան ըն­կե­րու­հուն նվիր­ված խնջույ­քը: Նո­րից ա­ռա­ջար­կե­ցի, կրկին մեր­ժեց և տես­նե­լով, որ կազ­մա­կեր­պիչ­նե­րին ակ­նար­կում եմ, որ ա­թոռ ա­վե­լաց­նեն, ա­սաց. «Ես չեմ նստե­լու, ի­զուր նե­ղութ­յուն մի կրեք»: Ինձ տա­րօ­րի­նակ թվաց նաև, որ Կո­ման­դոսն ու Ա­նա­հի­տը կար­ծես, ինչ­պես ա­սեմ… ան­տար­բե՞ր էին, թե՞ նոր­մալ էին հա­մա­րում, որ ի­րենց մար­տա­կան ըն­կե­րու­հին ոտ­քի վրա է մնա­ցել:

Ե­րե­կոն ա­վարտ­վեց, դուրս ե­կանք բակ և ն­կա­տե­ցի, որ ավ­տո­մե­քե­նա­յում նստող այդ կնոջ մոտ ծնկել է մի տղա­մարդ և փոր­ձում է ծա­լել նրա ոտ­քի մե­խա­նի­կա­կան փա­կան ու­նե­ցող պրո­տե­զը՝ մե­քե­նա­յում տե­ղա­վոր­վե­լու հա­մար…

Հա­ջորդ օ­րը զան­գա­հա­րե­ցի Ա­նա­հի­տին.

— Հո գիժ չե՞ք, գո­նե ինձ գլխի գցեիք:

— Մենք բո­լորս գիժ ենք,- ե­ղավ պա­տաս­խա­նը:

(­Մե­նա­խաղ)

                   Ն­վիր­վում է Ար­ցախ­յան պա­տե­րազմ­նե­րին  մաս­նակ­ցած կա­նանց

Ա­մա­յի տա­րածք: Այ­սո­ւայն­տեղ՝ թփեր, մա­ցառ, քա­րա­կույ­տեր: Բե­մա­ռա­ջում՝ փո­սո­րակ:

Ե­րե­կո է, ո­րը գոր­ծո­ղութ­յան ըն­թաց­քում վե­րած­վում է լիա­լու­սին գի­շեր­վա:

Եր­բեմն հե­ռու և մոտ պայ­թող ռում­բե­րի ո­րոտ, հրա­փայլ, ան­կա­նոն կրա­կոց­ներ:

Աջ խոր­քից, սո­ղա­լով, ա­ռա­ջա­նում է վի­րա­վո­րին թիկ­նո­ցի վրա քարշ տվող Նա­զի­կը:     

ՆԱԶԻԿ — Ա­րի… ա­րի, Ար­մեն ջան… ախ­պեր ջան… Քիչ մնաց, ար­դեն հաս­նում ենք… ախ­պե՜ր ջան… ախր, շատ ես ծանր… ոտ­քերդ դեմ տուր ու հրիր… հրիր, օգ­նիր ինձ… քիչ մնաց… Կ­հաս­նենք… կհաս­նենք, հո ճամ­փին չե՞նք մնա, ախ­պե՜ր ջան… (Ի­ջեց­նում է փո­սո­րակ:) Կար­ևո­րը՝ մահ­վան մա­սին չմտա­ծես: Մահն ո՞ւմ շունն է, որ քեզ պես տղին հաղ­թի: Մի քիչ էլ գնանք՝ կթեք­վենք աջ ու մե­րոնք կեր­ևան: Լուր կտամ, օ­դում կկրա­կեմ, կհաս­նեն, կօգ­նեն… Էս­տե­ղից որ կրա­կեմ, կկար­ծեն, թե ջո­կատն է թշնա­մուն դեմ ա­ռել, չեն հաս­կա­նա, որ ի­րենց եմ լուր տա­լիս… Դու էս­տեղ մի քիչ հանգս­տա­ցիր, գնամ մեր մյուս ախ­պորն էլ բե­րեմ: (Ետ է սո­ղում, քիչ անց, նույն կերպ քարշ տա­լով, բե­րում է մյուս վի­րա­վո­րին:) Քիչ մնաց… քիչ մնաց, ախ­պե՜ր ջան… Նա­զի­կը մե­ռա՞ծ է, որ թող­նի՝ մեռ­նեք: Չէ՜, կհաղ­թենք մա­հին, մենք ե­րե­քով ենք, նա մե­նակ է, կհաղ­թե՛նք:Կար­ևո­րը՝ մահ­վան մա­սին չմտա­ծես… Մահն ո՞ւմ շունն է, որ քեզ պես տղին հաղ­թի… ախ­պե՜ր ջան… Տեղ է հասց­նում:) Էս էլ մեր Ար­մե­նը…  Ար­մե՞ն… Ար­մեն ջան, ո՞նց ես… Մի խո­սա, աչ­քե­րով… աչ­քե­րով հաս­կաց­րու: Ապ­րես: Ա­փալ-թա­փալ կապկ­պել եմ, բայց ձեր վեր­քե­րը մշա­կել է պետք: Տե­ղում նստում, շուն­չը ետ է բե­րում, թևքով սրբում է  ճա­կա­տի քրտին­քը:) Վ­տան­գա­վոր գո­տուց դուրս ե­կանք, կմշա­կեմ ու սրա­նից հե­տո քայ­լե­լով կտա­նեմ, հեշտ կլի­նի… Հե՛չ չմտա­ծեք, լավ է լի­նե­լու: (Ու­սա­պար­կից պա­րա­գա­ներ է հա­նում, ձեռքն ըն­կած տա­փաշ­շից կում ա­նում ու ան­մի­ջա­պես ետ քա­շում:) Աղ­ջի՞, մո­ռա­ցե՞լ  ես, որ մե­ջինն ա­րաղ է… Հերն էլ ա­նի­ծա՛ծ, ծա­րավ եմ, սա էլ է հե­ղուկ… Մի քա­նի կում է ա­նում:) Կ­նե­րեք, տղերք ջան, ձեզ չեմ տա­լու, չի կա­րե­լի… Ո­րի՞դ վերքն է ա­վե­լի ծանր: Հակ­վում, զննում է մե­կի, շրջվե­լով՝ մյու­սի վեր­քը:) Կա­ռող­ջա­նաք, քեֆ կա­նենք, ինչ­քան սիրտ­ներդ ու­զի՝ կխմեք: Ար­մեն ջան, մի քիչ ցա­վոտ է լի­նե­լու, դի­մա­ցիր… Թեք­վում է մյու­սին:) Չմ­տա­ծես, թեԱր­մենն իմ վաշ­տից է՝ ջո­կո­ղութ­յուն եմ դնում, նրա վերքն ա­վե­լի ծանր է… (Ար­մե­նի վեր­նա­շա­պի­կը պատ­ռում, մշա­կում է վեր­քը🙂 Դի­մա­ցիր, Ար­մեն ջան, ախ­պե՜ր ջան… Էս մեր ախ­պոր վի­ճակն էլ վի­ճակ չի: Ճիշտ է, ներ­քին օր­գան­նե­րը վնաս­ված չեն, բայց ար­յուն շատ է կորց­րել… Երկ­րորդ վաշ­տի հե­տա­խույզ­նե­րից է եր­ևում, մո­տը քար­տեզ, կողմ­նա­ցույց կար… Ն­րանք մեզ­նից ա­ռաջ էին, հե­տա­խու­զա­կան մար­տի մեջ մտան, հե­տո մեր ջո­կա­տը վրա տվեց… Փառք Աստ­ծու, բա­ցի ձեզ­նից ու­րիշ վի­րա­վոր­ներ չկան, էս ան­գամ հեշտ պրծանք… Ար­մեն ջա՞ն, վա՞տ ես… (Բռ­նում է զար­կե­րա­կը, ա­կան­ջը հպում կրծքին:) Համ­բե­րիր, ցավդ տա­նեմ, համ­բե­րիր… Չք­նես, հան­կարծ չքնես… քիչ մնաց, վեր­ջաց­նում եմ, ախ­պե՜ր ջան… Դու շնչիր, թո­քե­րիդ զոռ տուր, շնչի՛ր… բամ­բա­կը թրջեմ, շուր­թե­րիդ հպեմ, կզո­վա­նաս, ցավդ  տա­նեմ… Էն­քան որ՝ տեղ հաս­նենք, կվի­րա­հա­տեն, կդառ­նաս է­լի էն սի­րուն Ար­մե­նը… Ախր, քեզ չեմ ա­սել, իմ սի­րա­ծի ա­նունն էլ էր Ար­մեն: Դա­սա­րա­նում ինձ­նից ետ էր նստում: Նս­տում էր ու դա­սա­տո­ւին թո­ղած՝ ինձ էր նա­յում: Թի­կուն­քիս վրա զգում էի նրա հա­յաց­քը, էն ո՜նց էի զգում… Փոք­րուց ես շատ տա­րօ­րի­նակ էի: Աղ­ջիկ ըն­կե­րու­հի­ներ չու­նեի, տղեր­քի հետ ճղլաս­տի էի խա­ղում, ֆուտ­բոլ… Ինձ որ­ձուկ էին ա­սում: Ո՞ւմ մտքով կանց­ներ, որ մե­կը կսի­րա­հար­վի ինձ պես որ­ձու­կին: Ար­մե­նը սի­րա­հար­վեց: Նա հաս­կա­ցավ, որ իմ հո­գում մի քիչ խե­լառ, բայց քնքուշ աղ­ջիկ է ապ­րում: Ն­րա նա­յե­լուց սկզբում նեղ­վում էի, բայց հե­տո նրա հա­յացքն ա­սես իմ պաշտ­պանն էր, ինձ պա­րու­րած օ­դը: Մի ան­գամ հի­վան­դա­ցել էր ու եր­կու օր դա­սի չե­կավ: Տեղս չէի գտնում: Ա­ռանց նրա հա­յաց­քի դա­սա­րանն ա­սես խորթ էր, ան­գույն ու դա­տարկ, սա­ռը: Ու ես մրսում էի… Հա՛, հա՛, մրսում էի… Մի օր էլ… մի օր էլ, մտա շքա­մուտք, դեմս ե­լավ: Ս­պա­սում էր: Կանգ­նել ու հմայ­ված ինձ է նա­յում: Ոչ էն է՝ կող­քով անց­նեմ, գնամ, ոչ էլ՝ դեմ առ դեմ կանգ­նեմ: Կա­խարդ­վա­ծի պես քիպ մո­տե­ցավ: Շունչ­ներս խառն­վել էր ի­րար: «Ա­սա»,- ա­կա­մա շշնջա­ցի: Ձեռ­քը տա­րավ ու հպեց կրծքիս… Չէ, նպա­տա­կադր­ված չա­րավ: Հաս­տա՛տ: Ու­զում էր հպվեր ինձ ու միա­միտ՝ ձեռ­քը կրծքիս դի­պավ… Ծի­ծա­ղում է:) Եր­կուսս էլ սրսփա­ցինք, կաս-կար­միր կտրե­ցինք ու ես, ինձ­նից ան­կախ, ա­ռաջ մղվե­ցի, ա­վե­լի քի­պա­ցա: Կրծ­քիս մեջ մի ա­նուշ խու­տուտ զարթ­նեց ու սկսեց թփրտալ… Մեկ էլ էս Ար­մենս շրջվեց ու՝ պո՛ւկ, փա­խա՜վ… Վա՛յ, տղե՜րք, տղե՛րք, էս ինչ­քան եք դմբո… (Տխ­րում է, հո­գոց քա­շում:) Ար­մե­նը զոհ­վեց: Կա­մա­վոր գնաց… չհասց­րեց ինձ սեր խոս­տո­վա­նի… Չ­հասց­րեց ի­մա­նալ, որ ես էլ ի­րեն եմ գժի պես սի­րում… Ար­մե­նի սև լուրն ի­մա­նա­լու հա­ջորդ օ­րը նստե­ցի պա­տա­հա­կան մի բեռ­նա­տար ու վեց ժա­մից ար­դեն դի­վի­զիա­յի շտա­բի պե­տի առջև, կծկված, գլխա­հակ կանգ­նած էի: Հարց­րեց՝ քա­նի՞ տա­րե­կան ես: Խա­բե­ցի, մեկ տա­րով մե­ծաց­րի տա­րիքս: Ա­սաց՝ բուժ­քույր կծա­ռա­յե՞ս… Չէի սպա­սում, որ այդ­քան հեշտ կհա­մա­ձայ­նի, ու­րա­խութ­յու­նից մտքիցս թռավ, որ ար­յու­նից վա­խե­նում եմ: Ա­սի՝ «Շ­նոր­հա­կա­լութ­յուն, հո­պար ջան»,- ծի­ծա­ղեց… Զին­վո­րա­կան հա­մազ­գես­տը հա­գա, ոնց որ՝ տոպ­րա­կը գցած մուկ: Սա­պոգ­ներն էլ՝ եր­կու հա­մար մեծ:  Երբ մա­զերս կար­ճաց­րին՝ ե­րե­խու պես լաց ե­ղա, քա­նի՜ տա­րի փայ­փա­յե­լով եր­կա­րաց­րել, գոտ­կա­տե­ղիս էի հասց­րել… Ռազ­մա­ճա­կա­տում ա­մեն ինչ գլխի­վայր է, շուռ տված, խա­ղաղ կյան­քի օ­րենք­ներն այս­տեղ մահ­վան սպառ­նա­լիք ու­նեն՝ բա­րութ­յու­նը, նե­րո­ղամ­տութ­յու­նը… Հար­մար­վել է պետք… Ար­մեն ջան, մի լար­վի, թույլ թող, քիչ մնաց, վեր­ջաց­նում եմ… Ա­ռա­ջին օ­րե­րին ա­նընդ­հատ ծի­ծա­ղա­տեղ էի դառ­նում: Զին­վո­րա­կան կո­չում­նե­րը չէի ջո­կում:  Մի օր շտա­բից կո­կիկ հագն­ված մե­կը ե­կել էր սան­բատ: Ու­սա­դիր­նե­րին՝ մի-մի աստղ: Մեր  սան­բա­տի հրա­մա­նա­տարն էլ գնդա­պետ է, վեց աստղ էի հաշ­վել: Շ­տա­բից ե­կա­ծը սկսեց խիստ դի­տո­ղութ­յուն­ներ ա­նել, բղա­վել հրա­մա­նա­տա­րիս վրա: Չ­դի­մա­ցա, ա­սի՝ քեզ­նից տա­րի­քով մեծ է, կո­չու­մով էլ՝ բարձր, նրա հետ ո՞նց ես խո­սում: Սա զար­մա­ցավ, թե՝ էս ո՞վ է՜, ի՞նչ է խո­սո՜ւմ, ո՞վ է ի­րե­նից կո­չու­մով բա՜րձր: Ես էլ վրա տվի, հրա­մա­նա­տա­րիս ա­սում եմ՝ բժիշկ ջան, սպի­տակ խա­լաթդ հա­նիր, թող էս ջա­հե­լը տես­նի, որ ու­սա­դիր­նե­րիդ վրա վեց աստղ ու­նես, իսկ ինքն ըն­դա­մե­նը՝ եր­կու… Ծի­ծա­ղե­ցին, մի կողմ տա­րան, բա­ցատ­րե­ցին, որ ե­կո­ղը գե­նե­րալ է… 

Դա­դար🙂 Երկ­րորդ դա­սա­կի հրա­մա­նա­տար Վա­չի­կը զոհ­վել էր: Որ­բա­նո­ցի տղա էր, ո­րո­շե­ցին հենց այդ բլրա­կի վրա թա­ղել, ճառ ա­սա­ցին, թե՝ հաղ­թա­նա­կից հե­տո հու­շար­ձան կկանգ­նեց­նեն: Հա­ջորդ օ­րը բժշկու­հուն ա­սում եմ՝ բա խունկ ու­նե՞նք, որ գնանք էգ­նա­հո­ղե­քի… Է­լի ծի­ծա­ղում են: Մահն ու ծի­ծա­ղը կողք-կող­քի են, օրհ­նանքն ու ու­շուն­ցը, ժպիտն ու լա­ցը, հե­րո­սութ­յունն ու վախ­կո­տութ­յու­նը՝ կողք-կող­քի: Օ՜ֆ, ե­սիմ, է՛…  Հի­մա ու­րիշ Նա­զիկ եմ, նախ­կին Նա­զի­կին իմ մեջ թա­ղել եմ, նա էլ պա­տե­րազ­մից հե­տո հո­գե­դարձ կլի­նի՜, չի լի­նի՝ Աստ­ված գի­տի… Դուք էլ լավ գի­տեք, տղերք ջան, որ այս­տեղ մի մար­դու մեջ եր­կու մարդ կա: Մե­կը՝ բո­լո­րին ծա­նոթն է, ըն­տա­նի­քի, շրջա­պա­տի կող­մից հարգ­ված-սիր­վա­ծը: Մ­յու­սին ինքն էլ չի լավ ճա­նա­չում, չգի­տի, որ ա­մեն բա­նի ըն­դու­նակ է՝ հե­րո­սութ­յան, դա­վա­ճա­նութ­յան, վախ­կո­տութ­յան, դա­ժա­նութ­յան…  Պա­հը որ գա­լիս է, դրսևոր­վում է… Տ­ղե՛րք, հան­կարծ չմտա­ծեք, թե շա­տա­խո­սի մեկն եմ, չա­չա­նա­կութ­յուն եմ ա­նում… Ծի­ծաղ­կոտ:)  Ա­նընդ­հատ խո­սելս եր­կու նպա­տակ ու­նի, մեկ՝ որ դուք չքնեք, մյուսն էլ՝ որ ես չքնեմ… Սան­մա­սի բժշկու­հին է  խրա­տել: Եր­կու ա­միս ա­ռաջ, էն որ նա­հան­ջում էինք ու կո­րուստ­ներ շատ տվինք, ե­րեք օր չէի քնել, սան­մա­սում, ոտ­քի վրա նունջս տա­րավ ու նվա­ղած փռվե­ցի… Ֆելդ­շե­րին թվա­ցել էր՝ ու­շագ­նաց եմ ե­ղել, բայց բժշկու­հին գլխի էր ըն­կել ու կար­գադ­րել, որ չան­հանգս­տաց­նեն՝ թո­ղեք քնի: Հա­տա­կին ըն­կած մնա­ցել էի… Կք­նես, ո՜նց չէ… Տա­սը րո­պեից քթիս նա­շա­դիր մո­տեց­րին ու վեր թռա: Բայց էդ տա­սը րո­պեն հե­րիք էր, որ մի օր է­լի ոտ­քի վրա դի­մա­նամ… Ար­մեն ջան, ար­նա­հո­սութ­յունդ դա­դա­րեց, ախ­պեր ջան, ար­դեն վի­րա­կա­պում եմ, դի­մա­ցիր… Չք­նես, մտքումդ ա­նընդ­հատ պատ­մութ­յուն­ներ հի­շիր, սի­րա­ծիդ ո՞նց ես համ­բու­րել… ձեռքդ կրծքին դրել ե՞ս… պա­րա­նո­ցը,  կուրծ­քը համ­բու­րե՞լ ես… չքնես, ցավդ տա­նեմ, պատ­մութ­յուն­ներ հի­շիր, մորդ հի­շիր… Ը­հը՛ն, վեր­ջաց­րի: Հան­գիստ պառ­կիր… Պառ­կիր,  մինչև մեր ախ­պորվերքն էլ կա­պեմ ու կշարժ­վենք… (Ու­սա­պար­կում նոր պա­րա­գա­ներ է փնտրում, ընտ­րում, հա­նում: Մ­յու­սին:) Քո վերքն էն­քան էլ վտան­գա­վոր չի, ար­յուն ես կորց­րել, թու­լա­ցել ես: Վեջդ չդնես, ախ­պեր ջան: Քեզ սրսկե­լու եմ, ցա­վոտ չի, դի­մա­ցիր… (Սրս­կում է, ու­սա­պար­կից մկրատ հա­նում:) Վա­խե­ցած մի նա­յիր, շալ­վա­րիդ փողքն եմ կտրե­լու: (Մ­շա­կում է վեր­քը🙂 Միայն թե մի քիչ համ­բե­րեք, չքնե՛ք, շնչեք, ձեր ցա­վը տա­նեմ, շնչեք… Ար­մեն ջա՞ն… ապ­րես, էդ­պես՝ խո­րը, խո­րը շնչիր, ե­րե­սիդ գույ­նը տեղն ե­կավ:  Ի՞նչ էի ա­սում… Հա,  պա­տե­րազ­մը շատ բան փո­խեց: Աշ­խար­հը շրջվեց: Ես սի­րում էի երկն­քին նա­յել… Ծի­ծա­ղում է:) Տիկ­նի­կիս հետ: Հա՛, հա՛, որ­ձուկ Նա­զի­կը դպրոցն ա­վար­տե­լուց հե­տո դեռ տիկ­նի­կի հետ էր խա­ղում: (Ու­սա­պար­կից լու­սան­կար­նե­րի տրցակ է հա­նում:) Ի­րար հետ մե­ծա­ցանք: Ք­նաց­նում, գնում էի դպրոց, վե­րա­դառ­նում, շո­րե­րը փո­խում էի, կե­րակ­րում… Լու­սան­կար­նե­րից մե­կը ցույց տա­լով:) Նա­զիկս է, նրա ա­նունն էլ է Նա­զիկ, սի­րուն է, չէ՞… (Ն­կա­րը համ­բու­րում, տեղն է դնում, շա­րու­նա­կում վի­րա­կա­պե­լը:)  Մեր դա­սա­րա­նի բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցում էր: Հետս կի­նո էր գա­լիս: Ո՜նց էինք սի­րում կռիվ-կի­նո նա­յել: Ի՞նչ ի­մա­նա­յինք, որ կռի­վը սի­րե­լու բան չէ, ան­գամ՝ կի­նո­յում: Հի­մա կա­սեք՝ ե­թե էդ­քան սի­րում ես, ին­չո՞ւ հետդ չի, ին­չո՞ւ ես տա­նը թո­ղել: Չէ, ա­վե­լի լավ է ի­րար կա­րո­տենք, ան­համ­բեր սպա­սենք, քան թե հետս գար ու էս դժոխ­քում  հայտն­վեր: Բա նրա սիր­տը կդի­մա­նա՞ր…  (Ու­րիշ նկար է ցույց տա­լիս:) Սա էլ՝ ձմեռ­վա շո­րե­րով: Հա­գուստ­նե­րը ես եմ կա­րել: Տես, ինչ պայ­ծառ հա­յացք ու­նի… Ջո­կոն­դա­յի ժպի՜­տը… Պա­տա­հում էր, որ Նա­զի­կիս հետ մեջ­քի վրա պառ­կում ու մտո­վի սլա­նում, խո­րա­նում էինք երկն­քի կա­պույտ խոր­քե­րում, իսկ գի­շե­րը, մեր պատշ­գամ­բից,  թռչո՜ւմ, հաս­նում էինք աստ­ղե­րին: Ի՞նչ ի­մա­նա­յի, որ իմ սի­րած եր­կին­քը մահ է թա­փե­լու գլխնե­րիս: Հի­մա ա­հով եմ երկն­քին  նա­յում, հա­յացքս ոչ կա­պույտ է տես­նում, ոչ՝ աստ­ղեր: Վերև եմ նա­յում ու վա­խե­ցած ռմբա­կո­ծիչ եմ փնտրում… Տես­նես, պա­տե­րազ­մից հե­տո, խա­ղաղ կյան­քում կա­րո՞ղ եմ ա­ռանց վա­խի երկն­քին նա­յել… Ա­ռաջ­վա պես… Մեկ այլ նկար պար­զե­լով:)  Սա էլ ես եմ, Նա­զի­կիս հետ, դպրո­ցի ա­վար­տա­կան քե­ֆին… Հը՞, նման չե՞մ… Էդ որ մի ոտքս ետ եմ դրել, կոտ­րատ­վե­լուց չի, գուլ­պաս ծակ­վել էր, դիտ­մամբ ոտքս կող­քի ետ տա­րա, որ նկա­րում չեր­ևա… Ինձ զու­գա­գուլ­պա չէր դի­մա­նում, մերս ա­նընդ­հատ փնթփնթում էր՝ էդ ո՞նց ես հագ­նում, որ եր­կու օ­րը մեկ հատ ես գցում… Նա­զիկս էլ էր իմ օ­րին: Ծի­ծաղ­կոտ:) Ձեզ գաղտ­նիք ա­սե՞մ… հին գուլ­պա­նե­րից Նա­զի­կիս հա­մար որ կա­րում էի, մի քա­նի օ­րից, դիտ­մամբ, նրանն էլ էի պատ­ռում, որ ինքն էլ նոր գուլ­պա ու­նե­նա… Մե­րոնք դի­տո­ղութ­յուն էին ա­նում՝  «­Հո գիժ չե՞ս, մեծ աղ­ջիկ ես, տիկ­նիկ ես խա­ղաց­նում, մի կողմ շպրտիր»: Ես ո՞նց նրանց հաս­կաց­նեի, որ դա խա­ղաց­նել չի, հա­րա­զատ ըն­կե­րութ­յուն է: Նոր­մալ մարդն իր հա­րա­զա­տին մի կողմ կշպրտի՞… Գործն ա­վար­տե­լով՝ մեջքն ուղ­ղում է:) Պր­ծա, հան­գիստ պառ­կիր: Չք­նես, մտքումդ ա­նընդ­հատ պատ­մութ­յուն­ներ հի­շիր… Սի­րածդ աղջ­կան ո՞նց ես պա­չել, հի­շիր… Ա­նունդ էլ չգի­տեմ, բայց դա կար­ևոր չի, մի ե­րե­սուն տա­րե­կան կա՞ս… ու­րեմն Կա­րեն ես, Ռա­ֆիկ, կամ՝ Է­դիկ, ե­րե­սուն տա­րի ա­ռաջ դրանք էին մո­դա… (Երկն­քին է նա­յում:) Թող մի քիչ էլ մթնի՝ կգնանք: Հաս­տատ՝ չենք մո­լոր­վել, բայց ինչ-որ բան էն չի, փոր­ձան­քի չգանք: (Ու­սա­պար­կից  թել-ա­սեղ է հա­նում, կա­րում է տա­բա­տի պատռ­ված ծուն­կը:) Մե­կը լի­ներ, դրանց գլխի գցեր, որ բուժք­րոջ շալ­վա­րի ծնկնե­րին բրե­զեն­տից կար­կա­տան պի­տի դնել… հաս­նենք տեղ, հին վրա­նից փոքր կտոր ու­նեմ՝ կկա­րեմ: Էդ գյուտն էլ Նա­զի­կից՝ բա­նա­կին… Կա­սեն՝ է­լի գժութ­յու­նը բռնեց: Ա­սեն-չա­սեն, ես իմն ա­նե­լու եմ… Մայրս հո­գե­բա­նի մոտ էր գնա­ցել, պատ­մել էր ա­րարք­ներս, ա­սել, որ ամ­բողջ օ­րը տիկ­նի­կի հետ զրու­ցում է: Հո­գե­բա­նը հանգս­տաց­րել էր՝ տա­րի­քի հետ կանց­նի: Խեղճ կինն ար­տաս­վել էր՝ «Էլ ե՞րբ, նշա­նե­լու աղ­ջիկ է դար­ձել»: «Ե­րե­խա կու­նե­նա, սե­րը ե­րե­խուն կգցի, տիկ­նի­կին կմո­ռա­նա»,- հանգս­տաց­րել էր հո­գե­բա­նը: Դ­րա­նից ա­վե­լի հա­կա­ռակ­վե­ցից, բո­լո­րի մոտ ա­վե­լի անս­քող էի Նա­զի­կիս սի­րում:  Մի ան­գամ էլ, երբ տա­նը հյու­րեր կա­յին, բո­լո­րի ներ­կա­յութ­յամբ բարձ­րա­ձայն ա­սա­ցի՝ «­Նա­զիկ ջան, խել­քով­ներ կան, որ ա­սում են՝ ե­րե­խա կու­նե­նա, Նա­զի­կին կմո­ռա­նա: Չ­գի­տեն, որ ե­րե­խան սկլե­րոզ չի ա­ռա­ջաց­նում, սերն է շա­տաց­նում, ես եր­կու­սիդ էլ շատ կսի­րեմ»… Ն­րան ա­մեն ինչ պատ­մում էի, կիս­վում հե­տը: Կրծ­քերս նոր-նոր կլո­րի­կա­նում էին, շատ էի ե­րա­զում կրծկալ հագ­նել: Նա­զի­կին ա­սա­ցի՝ ծի­ծա­ղեց, խոր­հուրդ տվեց մորս կրծկա­լը հագ­նեմ, տես­նի՝ կսա­զի՞: Հա­գա: Ե­րեք հա­մա­րի՜, մե՜ծ… Ծի­ծա­ղում է:) Խե՜ղճ մեր ջան, էդ­քա­նը ո՞նց ես քարշ տա­լի… Նա­զիկն էլ՝ էն­տեղ է ծի­ծա­ղից թու­լա­ցել… ձեռքս ըն­կա­ծը՝ սրբիչ, նաս­կի, գլխա­շոր, խցկե­ցի ներս ու կուրծքս դարձ­րի եր­րորդ հա­մար: Հա­յե­լու մեջ՝ մի ե­րե­խա, անբ­նա­կան ու­ռած կրծքով, հնդկա­հա­վի պես ինձ է նա­յում: Նա­զի­կը, թե՝ «Աղ­ջի, հա­նի՛, հա­նի-դեն կորց­րու, ոնց որ կա­պիկ լի­նես»…

Բա՞, տղերք ջան, էդ­պես բա­ներ:Որ ուշ­քի գաք ու պարզ­վի՝ ա­սած­ներս հի­շում եք՝ խայ­տա­ռակ կլի­նեմ: Բայց ա­վե­լի լավ է ուշ­քի գաք ու խայ­տա­ռակ լի­նեմ, քան ա­նօգ­նա­կան պառ­կած եք, ախ­պեր­նե՜ր ջան… Ի՞նչ էի ա­սում… հա, Նա­զի­կը:Պատ­մե­լու հետ՝ ա­վար­տում է կա­րը, ա­սե­ղը տե­ղա­վո­րում ու­սա­պար­կում, կող­քից մի ճի­պոտ է վերց­նում, կոտ­րում, կար­ճաց­նում, ար­յու­նոտ վի­րա­կա­պե­րով փա­թա­թում, տիկ­նի­կի ձև­ է տա­լիս🙂 Ինքն էլ ինձ էր կա­րո­տում: Երբ դա­սից տուն էի մտնում, քիչ էր մնում՝ թևեր առ­նի ու թռչի գիրկս: Իմ լավ ու վատ օ­րե­րի հա­րա­զատս է Նա­զոն… Գի­տեմ, հի­մա, օր ու գի­շեր, պա­տու­հա­նի գո­գին, ֆի­կու­սի ծաղ­կա­մա­նին հեն­ված, ան­թարթ հա­յաց­քը հա­ռած բա­կին՝ ինձ է սպա­սում… Նա՜զ ջան… Ես հի­մա էլ եմ կիս­վում քեզ հետ, ա­մեն օր նա­մակ եմ գրում, պատ­մում եմ: Բայց չնե­ղա­նաս, որ տուն գամ, դրանք քեզ հա­մար չեմ կար­դա­լու, կտխրես, կա­րող է՝ չհա­վա­տաս էլ, թե ին­չեր եմ տե­սել ու զգա­ցել… Տե­սած-զգա­ցա­ծիս մա­սին մար­դը չի կա­րող ան­տար­բեր լսել ու հա­վա­տալ, ուր մնաց դո՞ւ, իմ չքնաղ Նազս… Չ­գի­տեի, որ մե­ռած մար­դը սառն է լի­նում: Ա­ռա­ջին ան­գամ, երբ ձեռքս տա­րա դիա­կի աչ­քե­րը փա­կե­լու ու մատ­ներս հպվե­ցին նրա սա­ռը, անբ­նա­կան սա­ռը, գու­նատ ճա­կա­տին, սար­սա­փած ետ թռա… Ես իմ ե­րե­խա­նե­րին, թոռ­նե­րին ի՞նչ եմ պատ­մե­լու իմ ե­րի­տա­սար­դութ­յան մա­սին, պա­տե­րազ­մի մա­սին… Ի՞նչ հե­քիաթ եմ հնա­րե­լու, որ վեր­ջում երկն­քից ռումբ չընկ­նի, ե­րեք խնձոր ընկ­նի… Էս ի՜նչ օ­րի հասց­րիր, այ աշ­խարհ… Ա­ռա­ջին ան­գամ էն բա­նը, որ ինձ հետ կա­տար­վեց… Է՛ն, է­լի, որ հա­սու­նաց­ման հետ կա­նանց մոտ լի­նում է… Ար­յու­նը տե­սա ու քիչ մնաց՝ ու­շա­թափ­վեմ: Սար­սա­փե­ցի: Դ­րա­նից հե­տո մեջս վախ էր մտել ու ար­յուն տես­նե­լիս գլուխս պտտվում էր, աչ­քե­րիս դե­մը՝ մթնում… Ի՞նչ ի­մա­նա­յի, որ ճա­կա­տա­գիրն ինձ հա­մար ար­յու­նոտ ճա­նա­պարհ է բա­ցե­լու: ն­նում է սար­քած տիկ­նի­կին🙂 Ն­ման ե՞ս… Նա­զիկ ե՞ս… (­Վի­րա­վոր­նե­րին է մո­տեց­նում, ցույց տա­լիս🙂  Ն­ման է՞… Վի­րա­վոր է, ես այս­պի­սի Նա­զիկ չեմ ու­զում… (­Լա­ցը խեղ­դե­լով🙂 Չեմ ու­զում Նա­զիկս վի­րա­վոր լի­նի, իմ քա­շածն ու տե­սա­ծը հե­րիք է… (Ա­րագ քան­դում է պուպ­րի­կը, վի­րա­կա­պե­րը, ճի­պո­տը մի կողմ շպրտում, գլխա­հակ շփում է ճա­կա­տը🙂  Եր­րորդ դա­սա­կի Վազ­գենն  իմ ա­ռա­ջին վի­րա­վորն էր: Ար­կի վրա պայ­թեց: Ա­ղի­նե­րը դուրս էին պրծել ու կախ­վել կող­քից: Ար­յան մեջ գա­լար­վում էր, գո­ռում, պա­ղա­տում՝ փրկել ի­րեն: Աչ­քերս քիպ փա­կե­ցի ու խար­խա­փե­լով սկսե­ցի ա­ղի­նե­րը լցնել տե­ղը… Ես ներս եմ հրում, սա ցա­վից գո­ռում է ու է­լի դուրս բե­րում… Բաց­ված ո­րո­վայ­նը մի կերպ փա­կել էր պետք, իսկ դե­ղարկ­ղի­կում բժշկա­կան ա­սեղ, թել չի լի­նում… Հե­րա­կալ­ներս հա­նե­ցի, սպիր­տի մեջ թա­թա­խե­ցի ու փոր­ձում եմ գո­նե մաշ­կը ծա­կել, մո­տեց­նել, կապ տալ… Վազ­գե­նին տեղ չհասց­րի, կես­ճամ­փին  մա­հա­ցավ,  իսկ ինձ տա­րան սան­մաս: Եր­կու օր ա­նընդ­հատ փսխում էի ու ան­կապ բա­ներ խո­սում, մեկ՝ սնքրտում, մեկ՝ ծի­ծա­ղում… Մ­տա­ծում էին՝ խելքս թռցրել եմ ու երբ ա­սա­ցին, թե ինձ զո­րաց­րե­լու են՝ տուն ու­ղար­կեն, սթափ­վե­ցի, լրջա­ցա, հո­գե­կան ցնցու­մից հետք չմնաց: Բայց պարզ­վեց, որ ինձ հա­մար դեռ քիչ է, ա­վե­լի սար­սա­փե­լի բան էր ինձ սպա­սում… Այդ օ­րե­րին էր, որ մե­րոնք Մա­րա­ղան վե­րագ­րա­վե­ցին: Մա­րա­ղան ինձ՝ տիկ­նիկ խա­ղաց­նող Նա­զի­կիս, գայլ  դարձ­րեց: Գ­րա­վե­ցինք գյուղն ու ա­ռա­ջա­նա­լով՝ դժոխք մտանք: Փո­ղո­ցում սղոց­ված կա­նայք էին ըն­կած, ծե­րու­նի­ներ… Չա­փար­նե­րի վրա ե­րե­խա­նե­րի գլուխ­ներ էին ցցված… Սար­սա­փից նվա­ղե­ցի, համ­րա­ցա, ու­զում եմ գո­ռալ, չեմ կա­րո­ղա­նում… Ու հան­կարծ… հան­կարծ աչքս դի­պավ, որ ար­նա­շա­ղախ գլուխ­նե­րի շար­քում Նա­զի­կիս գլուխն էլ կա… Խե­լա­գար ճչա­լով վրա հա­սա, հա­նե­ցի ցցից ու կրծքիս սեղ­մած, փլվե­ցի փո­շու մեջ, սկսե­ցի ոռ­նալ… Հա՛, հա, ոռ­նում էի, ա­նա­սու­նի պես ոռ­նում… Նա­զիկս, իմ Նազս, գլխատ­ված, ժպի­տը դեմ­քին, ան­թարթ, կա­պույտ աչ­քերն ինձ հա­ռած… Աստ­ված ջան, էդ ի՜նչ ա­հա­վոր էր… Երբ եղ­բայ­րա­կան գե­րեզ­ման փո­րե­ցին ու խե­ղան­դամ­ված­նե­րին հու­ղար­կա­վո­րում էինք, բո­լո­րից թա­քուն, թաշ­կի­նա­կիս մեջ փա­թա­թած Նա­զի­կի գլուխն էլ ի­ջեց­րի գե­րեզ­ման… Ն­րա գլու­խը տաք էր, ար­ևի տակ մնա­լով տա­քա­ցել էր ու ինձ թվաց, թե Նա­զի­կը դեռ կեն­դա­նի է, ան­մար­մին, ան­թարթ աչ­քե­րով, ապ­րող… Հենց այդ­տե­ղից թևերս ըն­կան ու է­լի տա­րան սան­մաս: Բ­ժիշ­կը հարց­նում է՝ որ­տե­ղի՞ց եմ վի­րա­վոր, իսկ ես ըն­դար­մա­ցած, անծպ­տուն, Նա­զի­կի պես ան­թարթ նրան եմ նա­յում: Հար­ցը կրկնեց՝ բուժ­քույր, վի­րա­վո՞ր ես, որ­տե՞ղ է վերքդ… (Ճ­չում է🙂 Ես ի՜նչ ա­սեի… ի՜նչ ա­սեի՝ որ­տե՞ղ է վերքս… կհաս­կա­նա՞ր, թե՞ կծի­ծա­ղեր վրաս… Զն­նեց, քնա­բեր  նե­րար­կեց, կար­գադ­րեց տա­նել՝ «­Խո­րը կքնի, կանց­նի»,- ա­սաց: Երբ արթ­նա­ցա, կող­քիս կանգ­նած էր: Սկ­սեց ինձ հա­մո­զել, որ այդ դա­ժան պատ­կեր­նե­րի մեջ, հնա­րա­վոր է, են­թա­գի­տակ­ցա­բար մե­կին նմա­նեց­րած լի­նեմ հորս, մորս, եղ­բորս… Ա­սաց՝ ե­րազ հա­մա­րիր, վե­րագ­տիր քեզ: Քիչ էր մնում, որ հա­վա­տամ նրան: Հա, է­լի, ինձ թվա­ցել է, Նա­զի­կը ո՞նց կա­րող է գար, հաս­ներ ռազ­մա­ճա­կատ, մտներ թուր­քե­րի գրա­ված Մա­րա­ղա  գյու­ղը… Մո­տե­ցա հա­յե­լուն, որ ինձ կար­գի բե­րեմ ու աչ­քե­րիս չհա­վա­տա­ցի… մա­զերս ճեր­մա­կել էին… Ճ­չա­ցի ու խե­լա­գա­րի պես վազ տա­լով ինձ գցե­ցի բժշկի սեն­յակ՝ տո՜ւր, ա­սի, հե­ռա­խոս տուր, տուն եմ զան­գե­լու: Դաշ­տա­յին հե­ռա­խո­սով դի­վի­զիա­յի շտաբ զան­գեց, ինչ-որ մե­կին հա­մո­զեց, քիչ հե­տո միաց­րին: Լավ էր, մայրս տանն էր, վրա տվի՝ «­Մա՜մ, ցավդ տա­նեմ, հենց հի­մա գնա իմ սեն­յակն ու նա­յիր՝ Նա­զի­կը լուս­մու­տա­գո­գի՞ն է, հենց հի­մա գնա՜»… Խեղճ կինն ինչ-որ բան էր ու­զում ա­սել, բայց գո­ռա­լուցս շփոթ­ված, խոս­քը կի­սատ թո­ղեց, գնաց-ետ ե­կավ ՝  «­Հա, լու­սա­մու­տա­գո­գին է, բա­լես, ոնց դրել ես, ձեռք չենք տվել»: Լ­սա­փո­ղը ցած գցե­ցի ու սկսե­ցի հիս­տե­րիկ ար­տաս­վել… բայց ար­դեն ու­րա­խութ­յու­նից եմ լա­լիս… Փա­թաթ­վե­ցի բժշկին, համ­բու­րում եմ ու լա­ցում… Հա­ջորդ օրն ար­դեն լրիվ լրջա­ցել էի: Բայց այդ լրջութ­յան մեջ դա­ժա­նութ­յուն կար, թշնա­մուն սպա­նե­լու մո­լուցք… Նախ­կին Նա­զի­կը մե­ռավ իմ մեջ ու նրա տե­ղը մի վրի­ժա­ռու էր, մի ար­յու­նա­ռուշտ էգ գայլ… Դի­մե­ցի հրա­մա­նա­տա­րին՝ ինձ ջո­կատ ու­ղար­կիր, կռվել եմ ու­զում: Մեր­ժեց, քո կռի­վը, ա­սաց, կյանք սպա­նե­լը չէ, կյան­քը վե­րա­դարձ­նե­լու մեջ է… Բա՞, ախ­պեր­ներ ջան, էդ էլ՝ ձեր բուժ­քույր Նա­զի­կը: Հը՞, տղերք, հո չե՞ք քնել: (­Հեր­թով զննում է վի­րա­վոր­նե­րին🙂 Ար­մեն ջա՞ն, ոտ­քիդ վեր­քից է­լի ար­նա­հո­սում ես… չվա­խե­նաս, վտան­գա­վոր բան չկա, միայն վի­րա­կապն եմ փո­խե­լու: (­Քան­դում է  վի­րա­կա­պը, ու­սա­պար­կից դե­ղո­րայք հա­նե­լով մշա­կում է վեր­քը:) Քիչ էլ դի­մա­ցի, ցավդ տա­նեմ… Ճիշտ՝ իմ վեր­քի պես է, վտան­գա­վոր չի բայց  ցա­վոտ է… լավ է, որ  ոս­կո­րը չի վնաս­վել: Ես շուտ կազ­դուր­վե­ցի: Հոս­պի­տա­լից դուրս գրվե­ցի ու մեկ շա­բաթ ար­ձա­կուրդ տվե­ցին: Եր­կու օր տա­նը փակ­վել էի, շրջազ­գես­տով ա­մա­չում էի տա­նից դուրս գալ,  ինձ թվում էր՝ գի­շե­րա­նո­ցով եմ, հա­գիս շոր չկա: Ս­տիպ­ված՝ զին­վո­րա­կան գո­տիս քիպ կա­պե­ցի: Շո­րիս հետ չէր սա­զում, բայց ի՞նչ ա­րած… Ս­պոր­տա­յին կո­շիկ­ներս հա­գա՝ բարձ­րակ­րուն­կից ոտքս ծալ­վում էր, մորս  լա­չա­կը կա­պե­ցի՝ սպի­տա­կած մա­զե­րիցս ա­մա­չում էի, Նա­զի­կիս գրկե­ցի ու դուրս ե­կա փո­ղոց: Ան­սո­վոր տես­քիս, Նա­զի­կին նա­յե­լով՝ մար­դիկ խղճա­հար­վում էին, մտա­ծում, թե խելքս ետ եմ տվել… Վեր­ջաց­րե­ցի, Ար­մեն, ջան վերքդ է­լի բաց­վել էր… ր­վակ­նե­րը, չօգ­տա­գոր­ծած վի­րա­կա­պե­րը, պի­տույք­նե­րը տե­ղա­վո­րում է ու­սա­պար­կում🙂 Մի հինգ րո­պե հանգս­տա­ցիր ու կշարժ­վենք: Լիա­լու­սին է, չենք մո­լոր­վի: Տատս ա­սում էր՝ լիա­լուս­նի ժա­մա­նակ վատ բան է կա­տար­վում… Պա­տե­րազ­մից վատ՝ էլ ի՞նչ պի­տի լի­նի… Հա, ու­րեմն,  ծա­ղիկ­ներ վերց­րի, գնա­ցի Ար­մե­նի շի­րի­մին: Տես­նեմ՝ նրա հու­շա­քա­րի մոտ հայրն իր հու­շա­քարն էլ է սար­քել, ծննդյան թի­վը գրել տվել, մահ­վան տա­րե­թի­վը՝ բաց թո­ղել: Ու­րեմն, դեռ ապ­րում է, գու­շա­կե­ցի: Մեկ էլ տես­նեմ՝ ին­քը ե­կավ, հե­նակ­նե­րով: Ե­կավ, նստեց կող­քիս, ա­ռանց ինձ նա­յե­լու սկսեց խո­սել: Պատ­մեց, որ որ­դու զոհ­վե­լուց հե­տո ռազ­մա­ճա­կատ  է գնա­ցել,  բայց մինչև այդ գե­րեզ­մա­նա­քար տա­շող Վ­ռա­մին իր հու­շա­քա­րը պատ­վի­րել է, փո­ղը տվել ու հանձ­նա­րա­րել, որ ե­թե զոհ­վի, Վ­ռա­մը շիր­մա­քա­րին տա­րե­թիվն ա­վե­լաց­նի: Հաշ­ման­դամ ետ է ե­կել ու ի­մա­ցել է, որ Վ­ռամն էլ է գնա­ցել ռազ­մա­ճա­կատ ու զոհ­վել է, հենց ա­ռա­ջին մար­տի ժա­մա­նակ… Ա­սաց՝ Նա­զիկ ջան, հույսս դու ես, որ մեռ­նեմ՝ քա­րիս վրա տա­րե­թիվս ծե­ծել կտաս: Մի կերպ ոտ­քի ել­նե­լով, ա­ռանց հրա­ժեշ­տի տա­լու՝ գնաց… (­Վի­րա­վոր­նե­րի ծած­կոց­ներն ուղ­ղում, նա­խա­պատ­րաստ­վում  է  ճա­նա­պար­հը շա­րու­նա­կե­լու🙂 Նույն օ­րը քա­րա­գործ վար­պետ գտա, բե­րե­ցի Ար­մե­նի շիր­մի մոտ: «­Մահ­վան տա­րե­թի­վը ջնջիր»,- ա­սա­ցի: «Ո՞նց ջնջեմ,- զա­րա­մա­ցավ,- էս տղեն՝ էդ թվին է զոհ­վել»: «­Զոհ­վել է, բայց չի մե­ռել,- ա­սա­ցի,- ջնջի՛ր»: Ու մինչև նա ջնջում էր, գե­րեզ­ման­նե­րի վրա ծա­ծան­վող ութ դրոշ հաշ­վե­ցի: Ութ զոհ­ված՝ մի փոքր բլրի վրա: Երբ վար­պետն ա­վար­տեց գոր­ծը, տա­րա մյուս­նե­րի մոտ՝ «Ջն­ջի՛ր… Ի՞նչ ես կանգ­նել,  ջնջի՜ր»: Սա ինձ գժի տեղ դրած, ու­զում էր թող­նել, գնալ, պա­յու­սա­կից ատր­ճա­նակս հա­նե­ցի, պա­հե­ցի վրան… Ե­րե­կո­յան կողմ գործն ա­վար­տե­ցինք: Փող չվերց­րեց: Եր­կու օր անց նրան ու ինձ ոս­տի­կա­նա­տուն տա­րան: Քն­նիչն ինձ ա­սում է՝ «Գ­ժա­նո­ցից ե՞ս փա­խել, աղ­ջի՜…»: Ա­սի՝ «­Չեմ փա­խել, եր­կու օ­րից է­լի ետ եմ գնում»: Փաս­տաթղ­թերս նա­յեց,  շփոթ­վեց ու հենց էդ պա­հին, լաց ու կո­ծով սեն­յակ խու­ժե­ցին զոհ­ված տղեր­քի մայ­րե­րը, կա­նայք: Փա­թաթ­վե­ցին ինձ ու պա­չում են ու պա­չում… Բա՞, ախ­պեր­ներ ջան… Պա­տե­րազ­մից հե­տո որ ինձ մա­տով ցույց տան ու ա­սեն՝ սա էն գիժն է, չզար­մա­նաք… Նույ­նիսկ մայրս էր մղկտում՝ «­Կան­տու­զիա­յից է-, ա­սում էր,- ե­րե­խես կան­տու­զիա­յից խել­քը ետ տվեց»… Միայն  այս­տեղ, ռազ­մա­ճա­կա­տում է, որ ինձ խե­լա­գա­րի տեղ չեն դնում… Մենք բո­լորս ենք խե­լա­գար: Քա­նի՜-քա­նի­սին թա­ղե­ցինք ա­ռանց գե­րեզ­մա­նաթմ­բի, ծա­ռե­րի տակ, տա­փա­նե­լով հո­ղը՝ վրան չոր տերև ու շյու­ղեր լցնե­լով, որ չնկատ­վեն, որ թուր­քը մի ժա­մա­ցույց կամ ոս­կե ա­տամ գտնե­լու հա­մար չբա­ցի գե­րեզ­մա­նը, չպղծի շի­րի­մը… ւ­սում է Ար­մե­նի փո­կը, մյուս վի­րա­վո­րին🙂 Դու հան­գիստ պառ­կիր, Ար­մե­նին մի քիչ տա­նեմ ու կգամ քո ետ­ևից: Չք­նես, գա­լիս եմ… (Ար­մե­նին🙂  Մենք էլ գնանք, ախ­պեր ջան… Ար­մե՞ն… Ար­մեն, ձայն հա­նիր…  (Վ­րա հաս­նե­լով շո­շա­փում է զար­կե­րա­կը🙂   Ար­մեն, ձայն հա­նիր… Ար­մեն, տնքա՜… (­Խու­ճա­պով կրծքի սեղ­մում­ներ է ա­նում🙂 Ար­մեն ջան… Ար­մեն ջան… շնչի՛ր… շնչի՛ր… շնչի՛ր, ախ­պեր ջանԱր­մե՜ն… (Ճ­չում է🙂 Ար­մեեե՜ն… (Կծկ­վում, հե­ծե­ծում է🙂  Չ­դի­մա­ցար, վերքդ ծանր էր, չդի­մա­ցար… ախ­պեր ջան… Ո՞ւմ փո­խա­րեն քո վրա լաց լի­նեմ, Ար­մեն ջան, հեր ջան… տանն ո՞վ ու­նես, որ ճամ­փիդ է նա­յում, բա­լա՜ ջան… ո՞ւմ վի­զը ծուռ թո­ղիր էս ա­նի­րավ աշ­խար­հում, ա­մու­սի՜ն ջան… Ա­նիծ­վե՜ս, պա­տե­րազմ… (­Ծառս լի­նե­լով🙂 Ա­նիծ­վե՜ս… Ինձ մի կյանք է տրված, ես քա­նի՞ Ար­մեն կա­րող եմ թա­ղե՜լ… տ­քի ել­նե­լով, շվար, չտես­նող հա­յաց­քը երկն­քին ու շուրջ­բո­լո­րը հա­ռած, պտտվում է տե­ղում🙂 Ա­րի, ա­րի, ինձ էլ տար… մնա­ցի ես, ա­րի… Չե՞ս գա­լիս, ինձ մար­դա­տեղ չե՞ս դնում…  ու­ժեղ­նե­րին ես տա­նում, թույ­լե­րին թող­նում ես… ո՜ւմ հույ­սին… ո՞ւմ հույ­սին ես  թող­նում որ­բե­րին, այ­րի­նե­րին, ծե­րա­ցած ծնող­նե­րին, ա՜յ պա­տե­րազմ, սրի­կա՛, թո՛ւրք պա­տե­րազմ… Ար­դեն հա­զար տա­րի է, որ աշ­խար­հին ասկ­յա­րի դեմ­քով ես նա­յում… աշ­խար­հի՜ մար­դիկ, թարգ­մա­նեք էդ բա­ռը, թարգ­մա­նե՛ք ձեր լե­զու­նե­րով ու կտես­նեք, որ ասկ­յար՝ մար­դաս­պան է նշա­նա­կում… (­Թու­լա­ցած, գլխա­հակ  նստում է🙂 Մե­րոնք  ան­տա­ռում քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տով մե­կին գե­րել էին: Պարզ­վեց՝ լե­զուն բռնվել է, չի կա­րո­ղա­նում խո­սել: Թուղթ ու գրիչ տվին՝ ով լի­նե­լը պար­զե­լու հա­մար: Հա­յե­րեն, սի­րուն ձե­ռագ­րով գրեց, որ հո­գե­բու­ժա­րա­նի ֆելդ­շերն է: Եր­կու օր անց միայն, մի կերպ պատ­մեց, որ հո­գե­կան հի­վանդ­նե­րին տար­հա­նե­լիս ռմբա­կո­ծութ­յան տակ են ըն­կել, հայտն­վել թշնա­մու շրջա­փակ­ման մեջ: Ասկ­յար­նե­րը ավ­տո­բու­սից դուրս են բե­րել հի­վանդ­նե­րին, ե­րի­տա­սարդ կա­նանց, աղ­ջիկ­նե­րին ծառ ու թփե­րի տակ բռնա­բա­րել են, մոր­թել, հե­տո մյուս­նե­րին շարք են կանգ­նեց­րել ու գնդա­կա­հա­րել: Պատ­մում էր, որ ի­րա­կա­նութ­յու­նը չըն­կա­լող հի­վանդ­նե­րը գնդա­կա­հար­վե­լիս  ու­րախ, զվարթ  պա­րում, թռչկո­տում էին…  Դե, ա­րի, այ շան տղա, մի հո­գե­կան հի­վանդ էլ ես եմ, ա­րի, դա­շույ­նը վզիս դիր, թույլ կի­նար­մատ եմ՝ գժի ա­նուն հա­նած Նա­զի­կը, ա­րի, մոր­թիր ինձ, դու ու­րիշ ին­չի՞ ես ըն­դու­նակ, այ շան ծիծ կե­րա՜ծ… շ­նա­մու կող­մը նա­յե­լով🙂 Թող ձեր մե­րե­րը չնե­ղա­նան, որ ի­րենց հաս­ցեին վատ բան ա­սի, շնե՛ր, բայց, թե նե­ղա­նան, թող գան՝  Մա­րա­ղա կտա­նեմ, Ե­ռաբ­լուր  կտա­նեմ, Հա­յաս­տա­նի դաշտ ու սա­րե­րով ման կտամ, ան­տառ­նե­րում, ա­մեն ծա­ռի մոտ կա­սեմ՝ փո­րե՛ք, փո­րեք  ու տե­սեք, թե ձեր ծնած հրեշ­ներն ի՜նչ են թո­ղել իմ աշ­խար­հում… Չո­րա­նա՜ ձեր ար­գան­դը, որ միայն պա­տե­րազմ է ծնում… Ս­տո՜ր պա­տե­րազմ, ասկ­յա՜ր պա­տե­րազմ, Հիտ­լե՜ր պա­տե­րազմ, Թա­լեա՜թ պա­տե­րազմ… (Շրջ­վում է դե­պի Ար­մե­նը:) Ես քո վերքն է­լի կա­պե­լու եմ… կա­պե­լու եմ, որ ոչ մի ար­յան հետք չեր­ևա… դու էլ ինձ գժի տեղ դիր… (­Տեն­դո­րեն ու­սա­պար­կից  թան­զիֆ հա­նում, սկսում է վի­րա­կա­պել🙂 Հա՛, հա՛, գժի տեղ դիր, ծի­ծա­ղիր ինձ վրա, որ ան­շունչ զին­վո­րիդ վերքն եմ կա­պում… Բա ես կթող­նե՞մ, որ ար­յու­նոտ վեր­քով գնաս, Աստ­ված ի՞նչ կա­սի… թող տես­նի, թող հաս­կա­նա, որ մեկ է՝ մենք մեր վերքն ար­յու­նի մեջ  թող­նո­ղը չե՜նք… ախ­պե՜ր ջան… ախ­պեր ջա՜ն… ռ­ժա­մա­նակ լուռ հե­ծե­ծում է, ա­պա, ոտ­քի ել­նե­լով, տար­տամ, այս ու այն­տե­ղից ճյու­ղեր է հա­վա­քում, բե­րում ծած­կում է դիա­կը: Սառ­նա­սիրտ, ան­կիրք):  Դու հան­գիստ պառ­կիր, գի­շա­տիչ­նե­րը քեզ վնաս չեն տա, մեր էն ախ­պո­րը տեղ հասց­նեմ, տղեր­քի հետ ետ կգամ: Քեզ չո­լում չենք թող­նի… (Ար­մե­նի ու­սա­պար­կը, զեն­քը դնում է քար­շա­կին, փոկն ու­սում: Վի­րա­վո­րին🙂  Գ­նա­ցինք, ախ­պեր ջան… Քիչ մնաց, տեղ կհաս­նենք… կ­սում է քարշ տալ🙂 Դեռ քո հար­սա­նի­քին պա­րե­լու եմ, որ­տե՞ղ ե՜ս… Դու էլ ես պա­րե­լու… Լ­սի՛ր, գա ու ի­րար հետ ա­մուս­նա­նանք: Բայց՝ չէ, ես խան­դոտ եմ, քեզ օր ու արև չեմ տա: Ո՞նց կլի­նի, կյանքդ փրկեմ ու հե­տո, մինչև կյան­քիդ վեր­ջը, նյար­դերդ սղո­ցե՞մ… Շատ եմ խան­դոտ: (­Կանգ է առ­նում, խո­րը շնչում, ար­տաշն­չում է🙂 Էս շնչի՞ս ինչ ե­ղավ, օ­դը չի հե­րի­քում… Պա­տե­րազ­մը կա­վարտ­վի, ա­մեն մեկդ կգնաք, կմտնեք ձեր կա­նանց  ծո­ցը ու չեք էլ հի­շի, որ Նա­զի­կը  տա­նը պա­ռա­վում է: Ինձ ո՞վ կհա­վա­նի… Կա­սեն՝ հա­զար տղա­մար­դու մեջ ապ­րա­ծը քա­նի՞ տղա­մար­դու հետ պառ­կած կլի­նի… Մեր հար­ևան ծխող Հայ­կու­շը Հայ­րե­նա­կան     պա­տե­րազ­մի ժա­մա­նակ բուժ­քույր էր ե­ղել: Կրծ­քին մե­դալ­նե­րին տեղ չկար, ե­ղունգ­նե­րը,  մա­զե­րը ներ­կում, զա­վիվ­կում էր, ա­մեն օր շրթներկ քսում… Կույս էլ մե­ռավ:Օ՛ֆ, սիրտս սկսեց ծա­կել… (­Ձեռ­քը սրտին է հպում, նստում քա­րա­կոշ­տին🙂 Ա­նունդ էլ չգի­տեմ: Ես քեզ Ար­մեն կա­սեմ: Բո­լորդ էլ Ար­մեն եք, է­լի… (­Մեր­սում է սիր­տը🙂 Հենց խո­րը շնչում եմ՝ ծա­կում է ան­տե­րը…  Բայց դու շնչիր, խո­րը շնչիր, ախ­պեր ջան, քիչ մնաց: Կար­ևո­րը՝ մահ­վան մա­սին չմտա­ծես: Վերքդ կա­պել եմ, ար­յու­նա­հո­սութ­յու­նը դա­դա­րել է: Մահն ո՞ւմ շունն է, որ քեզ պես տղին հաղ­թի: Մի քիչ էլ գնանք, կթեք­վենք աջ ու մե­րոնք կեր­ևան… Էս սիրտս ինձ­նից ի՞նչ է ու­զում… (­Պա­յու­սա­կից սրվակ է հա­նում, դե­ղա­հաբ կուլ տա­լիս🙂 Ժա­մա­նակ գտա՞վ բո­ղո­քե­լու… ո՜ւֆ… Ոչ հի­մա, գո­նե տեղ հասց­նեմ՝ նոր… Բա դու սիրտ չու­նե՞ս, այ սիրտ, համ­բե­րիր, թե դրա ժա­մա­նակն է, բան չու­նեմ ա­սե­լու, տեղ հաս­նենք, Ար­մե­նին հանձ­նեմ սան­մաս, հրա­ժեշտ տուր… Իբր իմ ապ­րելն ո՞ւմ է պետք, կյան­քից ի՞նչ հաս­կա­ցա… Պա­տե­րազ­մից հե­տո էլ մար­դա­վա­րի չեմ ապ­րե­լու, լավ գի­տեմ: Վի­րա­վոր­նե­րը, թե­կուզ հաշ­ման­դամ դար­ձած, վերքն ա­պա­քին­ված ապ­րե­լու են, իսկ դու, սիրտ ջան, ար­նա­հո­սե­լու ես, ա­նընդ­հատ մղկտա­լու ես… դու էլ ես մեղք, էս­քան մահ տես­նե­լուց հե­տո ի՞նչ ե­րե­սով պի­տի ապ­րես… (­Մեր­սում է սիր­տը🙂 Չ­կանգ­նես, խնդրում եմ, մի քիչ էլ դի­մա­ցիր, գո­նե կես ժամ… Գ­նալ է պետք… (­Փոկն ուսն է գցում, ոտ­քի ել­նում🙂 Գ­նանք, Ար­մեն ջան, ախ­պե՜ր ջան… (­Մի քա­նի քայ­լից կանգ­նում է, լար­վում, ու­շադ­րութ­յու­նը սրում🙂 Բան ա­սի՞ր… (­Հակ­վում է վի­րա­վո­րին🙂 Ա­սա, խո­սիր, ցավդ տա­նեմ… բայց կարճ խո­սիր, խնա­յիր ու­ժերդ, ա­սա՛… (Ա­կան­ջը մո­տեց­նում է նրան ու խայթ­վա­ծի պես ետ մղվում🙂 Ի՞նչ… ի՞նչ… «­Բա­ջի, սո՞ւ»… դու… դու… (Ա­փե­րով խփում է գլխին, ճչում🙂 Գ­լուխս մեռ­նի՜, էս ո՞ւմ եմ  փրկո՜ւմ… էս ո՞ւմ եմ քարշ տա­լի՜… (Գ­լուխն ա­փե­րի մեջ օ­րոր­վում, անն­պա­տակ հե­ռա­նում, աջձախ ընկ­նե­լով մո­տե­նում է🙂 Մեռ­նեիր, Նա­զիկ, ա­վե­լի լավ չէ՞ր… Աստ­ված ջան… Աստ­ված ջան, ա­սա՛, ա­սա՛, որ սխալ եմ լսել… ա­սա, որ կա­տակ ես ա­նում… հա՛, հա՛, լրիվ գժվել եմ… ինձ թվաց… ի­հար­կե՝ թվաց…  լ­վում է վի­րա­վո­րի մոտ, հակ­վում նրան🙂  Խո­սիր, է­լի խո­սիր… ի՞նչ էիր ա­սում… (Լ­սում է ու ան­զուսպ ճչում🙂 Ա-ա-ա-ա՜… (­Գետ­նից բարձ­րաց­նե­լով փո­կը, տեն­դո­րեն, կո­պիտ, ձգում, վի­րա­վո­րին քարշ է տա­լիս ետ՝ ճյու­ղե­րով ծածկ­ված Ար­մե­նի աճ­յու­նի մոտ🙂 Ար­մե՜ն… Ար­մեն ջան… լ­վում, փար­վում է աճ­յու­նին🙂 Ար­մեն ջան, վեր կաց, վեր կաց, ինձ սպա­նիր, քա­ցու տակ գցիր, մոր­թիր, մի բան ա­րա… դա­վա­ճա­նել եմ… դա­վա­ճա­նել եմ… մի բան ա­րա, որ չխե­լա­գար­վե՜մ… Էլ չեմ կա­րող… չե՜մ կա­րող գժի կյան­քով ապ­րել, հե­րիք է, հե­րիք է՜… (­Մի պահ ըն­դար­մա­նում է🙂  Ախր… ախր, ես էս­տեղ ի՞նչ եմ ա­նում, ին­չո՞ւ եմ ե­կել… ին­չո՞ւ եմ ձեզ հետ, ձեր մեջ­տե­ղում… մեղք չե՞մ… (­Վի­րա­վո­րին.)  Դու ի՞նչ ես ա­նում իմ հո­ղի վրա, շո՛ւն… քո պիղծ ար­յու­նով իմ սուրբ հողն ին­չո՞ւ ես աղ­տո­տում:Էս հո­ղը մեղք չի՞, որ ա­նընդ­հատ բզկտում եք ռում­բե­րով, ար­կե­րով, խրա­մատ­նե­րով, գե­րեզ­ման­նե­րով… Քա­նի՞ ան­մեղ կյանք խլե­ցիք, քա­նի՞ բույն եք ա­վե­րել, քա­նի՞ թևա­վոր ու կեն­դա­նի են փա­խել էս սար ու ձո­րե­րից, մտա­ծե՞լ եք… Մարդ եք, չէ՞, մա՜հ չեք… չէ՛, մա՛հ եք: Կ­յան­քը սպա­նող մահ, սա­տա­նա­յի պա­տիժ եք՝ Աստ­ծու ստեղ­ծա­ծի վրա… Դու սատ­կե­լու ես, շուն, քեզ մա­տա­ղե­լու եմ Ար­մե­նիս ոտ­քե­րի տակ… (­Չո­րեք­թաթ, ափ­լա­փե­լով, ճան­կում է ինք­նա­ձի­գը, ոտ­քի ել­նում՝ փողն ուղ­ղում վի­րա­վո­րին: Վ­ճիռ ար­ձա­կե­լու պես🙂 Ար­մեն­նե­րի՛ս հա­մար, Նա­զիկ­նե­րի՛ս հա­մար, նրանց հա­մար, ով­քեր աչ­քե­րով տուն­դար­ձի ճամ­փեքն են մա­շում, չծնված­նե­րի հա­մար… (­Լից­քա­վո­րում է զեն­քը, ան­զուսպ գո­ռում🙂  Դու կսատ­կե՜ս, կսատ­կես հենց Ար­մե­նի զեն­քով, որ դժոխ­քում էլ հի­շես՝ հա­յը զոհ­ված էլ է պաշտ­պա­նում իր հայ­րե­նի­քը…

Մի պահ քա­րա­նում, ա­պա զեն­քը թա­փով բարձ­րաց­նում, ա­ջու­ձախ, վե­րու­վար  տա­րու­բե­րե­լով կրա­կա­հերթն ուղ­ղում է եր­կինք՝ ան­զուսպ ճչա­լով, կաղ­կան­ձե­լով, հե­ծե­ծե­լով:

                             ՎԱՐԱԳՈՒՅՐ

Հ.Գ. Ցան­կա­լի է, որ ներ­կա­յաց­ման ա­վար­տին դե­րա­սա­նու­հին խո­նարհ­ման գա տիկ­նիկ Նա­զի­կին գրկած:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։