ԱՆԱՆՈՒՆԸ / ­­Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ

«Ա­նա­նունն» ա­վար­տե­ցի: Դր­ված է վեր­ջին նա­խա­դա­սութ­յան վեր­ջա­կե­տը, բայց, թատ­րո­նի լեզ­վով ա­սած, դե­րից դեռ չեմ կա­րո­ղա­նում դուրս գալ: Դա նրա­նից չէ, որ ինքս իմ նոր գրված­քով հիա­ցած եմ ու ստեղ­ծա­գոր­ծո­ղիս վա­յելքն եմ ու­զում եր­կա­րաց­նել: Ես տխրում եմ:
Մո­լո­րա­կի բազ­մա­թիվ ազ­գեր ու ժո­ղո­վուրդ­ներ էլ են ու­նե­ցել ող­բեր­գա­կան անց­քեր, բայց ան­հա­մե­մատ տևա­կան են ե­ղել նրանց հպար­տութ­յան, հաղ­թա­նակ­նե­րի, բա­րե­կե­ցութ­յան ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րը, ո­րոնք ի­րենց ար­տա­ցո­լումն են գտել ի­րենց ստեղ­ծած գե­ղար­վես­տում: Մենք ենք, որ մեր ու­րա­խութ­յուն­նե­րը, հպար­տութ­յուն­նե­րը, հե­րո­սութ­յուն­նե­րը մեծ մա­սամբ պար­փա­կում ենք ա­պառ­նի ըղ­ձա­կա­նում:
Դար ու դա­րե­րով հայ գրո­ղը դա­տա­պարտ­ված է իր ժո­ղովր­դին պա­տու­հա­սած ող­բեր­գութ­յուն­ներն ար­տա­հայ­տե­լուն: Եվ աշ­խար­հի ժո­ղո­վուրդ­նե­րից հաս­կաց­ված լի­նե­լու հույ­սը մնում է այն, որ նրանք էլ այս կամ այն չա­փով ու­նե­ցել են այդ­պի­սի պա­տու­հաս­ներ:
Խոս­քը հենց այս կամ այն չա­փի մա­սին է, ո­րը մե­զա­նում գո­յութ­յուն չի ու­նե­ցել և խո­րա­պես նե­րազ­դել է ոչ միայն մեր հոգ­ևոր մշա­կույ­թի, այլև մեր իսկ ազ­գա­յին ժա­ռան­գա­կան ո­րա­կի վրա:
Ֆ­րան­սիա­ցի նշա­նա­վոր գե­ղա­գետ Հի­պո­լիտ Տե­նը դեռևս նա­խան­ցած դա­րում է նկա­տել, որ մարդ­կա­յին մտքի ար­տադ­րութ­յուն­նե­րը բա­ցատր­վում են միայն ի­րենց մի­ջա­վայ­րով, և­ որ յու­րա­քանչ­յուր ստեղ­ծա­գոր­ծող իր ժա­մա­նա­կի բար­քե­րի ու հա­սա­րա­կա­կան մտքի ար­տա­հայ­տողն է:
Այդ­պես ե­ղել է, այդ­պես կա և վ­կա­յագ­րե­րից մեկն էլ, ա­հա, «Ա­նա­նունն» է:

(դրա­մա մեկ գոր­ծո­ղութ­յամբ, չորս պատ­կե­րով)

­Գոր­ծող ան­ձինք
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
ԹԱԳՈՒՀԻ (ձայ­նը)
ԳԼԱԴԻԱՏՈՐ (ԱՆԱՆՈՒՆ)
ՄԻՈՏԱՆԻ
ԿԻՆ
ԳՆԴԱՊԵՏ
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ձայ­նը)
Ա­ռա­ջին ՍՏՎԵՐ (ձայ­նը)
Երկ­րորդ ՍՏՎԵՐ (ձայ­նը)
Եր­րորդ ՍՏՎԵՐ (ձայ­նը)

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
­Գե­րեզ­մա­նոց: ­Թաց, ցուրտ ե­րե­կո: Ստ­վեր­ներ են անց­նում:
ԱՌԱՋԻՆ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): ­Մեր հայ­րերն այս­տեղ են:
ԵՐԿՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): Ն­րանք չհասց­րե­ցին հայ­րա­նալ:
ԵՐՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): ­Մենք չծնվե­ցինք:
Կն­գու­ղով թիկ­նոց հա­գած Գե­րեզ­մա­նա­փո­րը բոր­բո­քում է օ­ջա­խի կրա­կը, ո­րի վրա թեյ­նիկ է հար­մա­րեց­րած: Ն­րա դեմ­քը չի եր­ևում:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ցր­տերն սկսվե­ցին: ­Հողն ամ­րա­նա­լու է, փո­րե­լը կդժվա­րա­նա: (Փ­չում է կրա­կի վրա:) ­Մե­ռա­ծին ի՞նչ կա, նա իր փո­սի տերն է: ­Պա­տե­րազմն ա­վարտ­վեց, բայց դեռ բե­րում են ու բե­րում… ­Տես­նենք, տես­նենք… (Ա­կանջ է դնում: ­Հետզ­հե­տե բարձ­րա­ձայն շշնջոց­ներ են լսվում, բազ­մութ­յան ձայ­ներ՝ պա­ղա­տա­գին, բո­ղո­քող, պա­հան­ջող:) ­Ձա­խա­կողմ­յան լանջն սկսեց իր ե­լույ­թը: Ոչ ոք չի ու­զում դա­վա­ճա­նի խա­րա­նով մեռ­նել: ­Թե՝ ի՞նչ տար­բե­րութ­յուն, բո­լորդ էլ ա­նա­նուն թաղ­ված եք: (Ու­սա­պար­կից ալ­յու­մի­նե ջրա­ման է հա­նում, պատ­րաստ­վում թե­յե­լու:) Ա­ջա­կող­մում էլ հե­րոս­ներն են, մա­հար­ձան­նե­րո՜վ, ծաղ­կեպ­սակ­նե­րո՜վ… Ի՞նչ տար­բե­րութ­յուն… (Ան­հաս­կա­նա­լի շշնջոց­նե­րից ա­ռանձ­նա­նում է մե­կը՝ աս­տի­ճա­նա­բար մո­տե­նում. «Ես ինք­նաս­պան չեմ ե­ղել… Ես դա­վա­ճան չեմ ե­ղել…»:)
Ուր­վագծ­վում է մո­տե­ցող Գ­լա­դիա­տո­րը:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես ինք­նաս­պան չեմ ե­ղել… Ես դա­վա­ճան չեմ ե­ղել… (­Մո­տե­նում, կքանս­տում, ա­փե­րը մեկ­նում է կրա­կին: ­Գե­րեզ­մա­նա­փո­րին:) Ես ինք­նաս­պան չեմ ե­ղել: (Սրս­փում է:) Ես դա­վա­ճան չեմ ե­ղել…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ինձ սպա­նե­ցին: ­Դա­վա­ճա­նա­բար, դեմ առ դեմ: Իմ հրա­մա­նա­տարն ինձ սպա­նեց:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ն­րանք ինձ որ­պես ինք­նաս­պա­նի թա­ղե­ցին՝ ա­ռանց պա­տիվ­նե­րի, որ­պես մի վախ­կո­տի…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ջրա­մա­նում թեյ լցնե­լով): Ե­րեկ էլ մեկն էր ե­կել՝ հաղ­թան­դամ, մո­րու­քով: Ա­սաց՝ կա­մա­վոր է մեկ­նել ու հենց ա­ռա­ջին մար­տում սրտից խոց­վել է… Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Սր­տի՞ց:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այդ­պես էր ա­սում: ­Թեյ խմիր՝ կտա­քա­նաս: (­Մեկ­նում է ջրա­մա­նը:)
ԳԼԱԴԻԱՏՈՐ — (վերց­նում է): ­Շա՞տ կան այդ­պի­սի­նե­րը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Կա­մա­վոր­նե՞ր:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Սր­տից խոց­ված­ներ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նձ ես հարց­նում: ­Ձա­խա­կողմ­յան լան­ջը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նրան­ցով լցվեց: ­Բո­լո­րը սրտից են խոց­ված, ինչ­պես դու:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ն­րանք բո­լո­րը դա­վա­ճա՞ն են հա­մար­վել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Բո­լո­րը, քա­նի որ վախ­կո­տութ­յու­նից ինք­նաս­պան են ե­ղել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես ինք­նաս­պան չեմ ե­ղել, ես չեմ դա­վա­ճա­նել: Ես չեմ պարտ­վել: Ինձ սպա­նել են… դեմ առ դեմ, հրա­մա­նա­տա­րը՝ դեմ առ դեմ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Իս­կա­կան հե­րոս­նե­րը՝ խեղ­ված են, ան­ճա­նա­չե­լի խեղ­ված… անգ­լուխ, ան­ձեռք, ա­նոտք, պա­տա­հում է՝ ա­ղի­նե­րը դուրս թափ­ված… Այն­քան խեղ­ված, որ մայ­րը որ­դուն չի ճա­նա­չում: Ն­րանք մարտն­չել են մինչև վեր­ջին շուն­չը:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես էլ էի մարտն­չում, խի­զա­խա­բար էի մարտն­չում: Ես չեմ պարտ­վել: ­Բայց հրա­մա­նա­տա­րը ձայն տվեց, ետ կան­չեց ու հարց­րեց՝ արդ­յոք չե՞մ վի­րա­վոր­վել, ար­յուն չե՞մ կորց­րել: Ես պար­ծան­քով ա­սա­ցի, որ քերծ­վածք ան­գամ չու­նեմ և ­նա… ­Նա մեր­կաց­րեց դա­շույնն ու խրեց սրտիս մեջ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Չեմ ու­զում քեզ վշտաց­նել, բայց բո­լո­րը նույնն են ա­սում: ­Կա­րե­լի է կար­ծել, թե մեր քա­ջա­րի հրա­մա­նա­տարն ա­վե­լի շատ է յու­րա­յին սպա­նել, քան՝ թշնա­մին:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Թ­քա՛ծ բո­լոր տե­սա­կի կար­ծիք­նե­րի վրա: Այ­սօր ես թաղ­ված եմ դա­վա­ճան­նե­րի գե­րեզ­մա­նո­ցում, պարտ­ված­նե­րի գե­րեզ­մա­նո­ցում՝ ա­ռանց մի հու­շա­քա­րի, ան­պատի­վ, նզով­ված… ­Բայց ես չեմ պարտ­վել: Ե­թե հրա­մա­նա­տա­րը ինձ ձայն չտար, ետ չկան­չեր, ես մխրճված կլի­նեի թշնա­մու ջո­կա­տի մեջ ու բո­լո­րին սրա­խող­խող կա­նեի, ինչ­պես ե­րեք տա­րի ա­ռաջ ա­րե­նա­յում սրա­տե­ցի հո­վազ­նե­րի ոհ­մա­կի: ­Դու ինձ չե՞ս ճա­նա­չում: Ես Ան­պարտ Գ­լա­դիա­տորն եմ: Ես չեմ ընկրկել և­ ոչ մի ա­խո­յա­նի առջև…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ես ճա­նա­չում էի այդ­պի­սի մե­կին: Ն­րա­նով հիա­ցած էր ­Թա­գու­հին:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես եմ: ­Հա­մոզ­ված եմ, որ ­Թա­գու­հին, լսե­լով իմ սպան­վե­լու լու­րը, շատ վշտա­ցած կլի­նի:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Չեմ կար­ծում: Ն­րան կզե­կու­ցեն, որ վախ­կո­տա­բար ինք­նաս­պան ես ե­ղել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ե՞ս… Ե՞ս՝ վախ­կո­տա­բար… ­Թա­գու­հին ինձ ան­ձամբ ճա­նա­պար­հեց ռազ­մա­ճա­կատ, ես նրա կամ­քով գնա­ցի, նրա հանձ­նա­րա­րութ­յամբ՝ հե­րո­սի դափ­նի բե­րե­լու պատ­վի­րա­նով:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Խ­միր թեյդ, տի­րա­կալ­նե­րը զին­վոր­նե­րին միշտ ռազ­մա­ճա­կատ են ճա­նա­պար­հում՝ նրանց հե­րո­սութ­յան կո­չե­լով:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Մի՞­թե հե­րո­սութ­յուն չէ հա­նուն հայ­րե­նի­քի թշնա­մու դեմ կռվե­լը, հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­վե­լը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հե­րո­սութ­յուն է… ապ­րող­նե­րի հա­մար:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ նա­հա­տակ­ված­նե­րի՞, զոհ­ված­նե­րի՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ն­րանք ի­րենց հու­շար­ձան­նե­րով ո­գեշն­չում են նոր սերն­դին՝ զոհ­վե­լու հա­մար:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ ես նույ­նիսկ շիր­մա­քար չու­նեմ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Խ­միր թեյդ, բա­րե­կամ: ­Դուք բո­լորդ, ի վեր­ջո, հե­րոս լի­նեք, թե դա­վա­ճան, ա­նա­նուն եք, ան­հայտ զին­վոր: Ի՞նչ տար­բե­րութ­յուն: ­Փոխ­վում է սե­րուն­դը՝ հի­շո­ղութ­յու­նը խամ­րում է, մինչև որ նոր հե­րոս­նե­րի և ­դա­վա­ճան­նե­րի շի­րիմ­ներ են ա­վե­լա­նում: ­Միայն այդ­քա­նը: ­Գե­րեզ­մանն ան­վան հա­մար չէ: ­Դամ­բա­րանն է ա­նուն ու­նե­նում:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ինձ դամ­բա­րան պետք չէ, բայց ես չեմ էլ ու­զում դա­վա­ճան­նե­րի հետ պառ­կել՝ թե­կուզ մեկ սերն­դի հի­շո­ղութ­յան հա­մար… Ես չեմ պարտ­վել: Ես դա­վա­ճան չեմ, ես ինք­նաս­պան չեմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Կա­տար­վել է ա­հա­վոր հան­ցա­գոր­ծութ­յուն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Պա­տե­րազմն ինք­նին հան­ցա­գոր­ծութ­յուն է ու հա­զա­րա­վոր, մի­լիո­նա­վոր հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի վայր:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես հա­նուն հայ­րե­նի­քի էի գնա­ցել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Բո­լորն են հա­նուն հայ­րե­նի­քի գնա­ցել, բայց պարտ­վե­ցինք:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես չեմ պարտ­վել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Մի պահ լռիր ու ա­կանջ դիր:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ա­սա, ես քեզ լսում եմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինձ չէ, ա­կանջ դիր ձա­խա­կողմ­յան լան­ջից լսվող ձայ­նե­րին:
Լ­ռում են: ­Հեռ­վից լսվում է բո­ղո­քող, պա­հան­ջող բազ­մա­ձայն շշնջո­ցը, որն ար­դեն ըն­կա­լե­լի է. «Ես ինք­նաս­պան չեմ ե­ղել… Ես չեմ պարտ­վել… Ես դա­վա­ճան չեմ…»:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Լ­սե­ցի՞ր: ­Բո­լորդ նույն բանն եք ա­սում:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — (ջրա­մա­նը դնե­լով գետ­նին՝ ոտ­քի է ել­նում): ­Թա­գա­վո­րը, ­Թա­գու­հին պետք է ի­մա­նան, որ հրա­մա­նա­տարն է մեզ սպա­նել: ­Նա դա­վա­ճան է: (Գ­նում է:)
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հե՛յ, բա­րե­կամ, դու ճիշտ ճա­նա­պար­հով չես գնում, քո գե­րեզ­մանն այս թևի վրա է:
­Գե­րեզ­մա­նա­փո­րը դա­տար­կում է ջրա­մա­նը, ճյու­ղեր է ա­վե­լաց­նում օ­ջա­խին:
­Ցածր, հետզ­հե­տե բարձ­րա­ձայն շշնջոց­ներ են լսվում, բազ­մութ­յան ձայ­ներ՝ խրոխտ ե­րանգ­նե­րով:
Ուր­վագծ­վում է մո­տե­ցող Միո­տա­նին՝ հե­նա­կով, դեմ­քին՝ փակ սա­ղա­վարտ:
ՄԻՈՏԱՆԻ — Ես հե­րո­սա­բար զոհ­վե­ցի… Ես հե­րո­սա­բար զոհ­վե­ցի… (­Մո­տե­նում, կքանս­տում, ա­փե­րը մեկ­նում է կրա­կին: ­Գե­րեզ­մա­նա­փո­րին:) Ես հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­վե­ցի, հե­րո­սա­բա՛ր: (Սրս­փում է:) Ինձ զին­վո­րա­կան պա­տիվ­նե­րով թա­ղե­ցին… ­Դու տե­սար, չէ՞, թե ինչ­քան ճոխ էր իմ թա­ղու­մը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ՄԻՈՏԱՆԻ — ­Պատ­վո պա­հա­կա­խում­բը յոթ հա­մա­զարկ տվեց…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ՄԻՈՏԱՆԻ — Հ­րա­մա­նա­տար­նե­րը, գե­նե­րալ­նե­րը, բո­լորն այս­տեղ էին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ջրա­մա­նում թեյ լցնե­լով): Ե­րեկ էլ մեկն էր ե­կել՝ ա­ղի­նե­րը դուրս թափ­ված: Ա­սաց, որ ի­րեն հետ­մա­հու հե­րո­սի կո­չում է շնորհ­վել… Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ՄԻՈՏԱՆԻ — ­Հե­րո­սի՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այդ­պես էր ա­սում: ­Թեյ խմիր՝ կտա­քա­նաս: (­Մեկ­նում է ջրա­մա­նը:)
ՄԻՈՏԱՆԻ — (վերց­նում է): ­Շա՞տ կան այդ­պի­սի­նե­րը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հե­րոս­նե՞ր:
ՄԻՈՏԱՆԻ — ­Չէ, ա­ղի­նե­րը դուրս թափ­ված:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նձ ես հարց­նում: Ա­ջա­կողմ­յան լան­ջը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հե­րոս­նե­րով լցվեց:
ՄԻՈՏԱՆԻ — Ն­րանք բո­լո­րը հե­րո՞ս են հա­մար­վել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Բո­լո­րը, քա­նի որ հե­րո­սա­բար են զոհ­վել:
ՄԻՈՏԱՆԻ — Ես էլ հե­րո­սա­բար զոհ­վե­ցի: Ոտքս կորց­րի և գլխիս մի մա­սը: Այ­լան­դակ տեսք ու­նեմ: Դ­րա հա­մար էլ սա­ղա­վարտ եմ դնում: ­Կող­քիս թաղ­ված­նե­րը դժգո­հում էին իմ այ­լան­դակ տես­քից, ես էլ սա­ղա­վարտ դրե­ցի: ­Բայց ին­չո՞ւ ինձ հե­րո­սի կո­չում չշնոր­հե­ցին, հե­տո՞ ինչ, որ իմ ա­ղի­նե­րը դուրս թափ­ված չեն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Իս­կա­կան հե­րոս­նե­րը խեղ­ված են, ան­ճա­նա­չե­լի խեղ­ված… Այն­քան խեղ­ված, որ մայ­րը որ­դուն չի ճա­նա­չում: Ն­րանք մարտն­չել են մինչև վեր­ջին շուն­չը:
ՄԻՈՏԱՆԻ — Ես էլ եմ մարտն­չել, խի­զա­խա­բար եմ մարտն­չել՝ մինչև վեր­ջին շունչս:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ես չեմ ու­զում քեզ վշտաց­նել, բայց բո­լո­րը նույնն են ա­սում:
ՄԻՈՏԱՆԻ — ­Մի՞­թե հե­րո­սութ­յուն չէ հա­նուն հայ­րե­նի­քի թշնա­մու դեմ կռվե­լը, հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­վե­լը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հե­րո­սութ­յուն է… ապ­րող­նե­րի հա­մար:
ՄԻՈՏԱՆԻ — Իսկ նա­հա­տակ­ված­նե­րի՞, զոհ­ված­նե­րի՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ն­րանք ի­րենց հու­շար­ձան­նե­րով ո­գեշն­չում են նոր սերն­դին՝ զոհ­վե­լու հա­մար:
ՄԻՈՏԱՆԻ — Իմ շիր­մի վրա շքեղ հու­շար­ձան է դրված:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Խ­միր թեյդ, բա­րե­կամ: ­Դուք բո­լորդ, ի վեր­ջո, հե­րոս լի­նեք, թե դա­վա­ճան, ա­նա­նուն եք, ան­հայտ զին­վոր: Ի՞նչ տար­բե­րութ­յուն: ­Փոխ­վում է սե­րուն­դը՝ հի­շո­ղութ­յու­նը խամ­րում է, մինչև որ նոր հե­րոս­նե­րի ու դա­վա­ճան­նե­րի շի­րիմ­ներ են ա­վե­լա­նում: ­Միայն այդ­քա­նը: ­Գե­րեզ­մա­նո­ցը ա­նուն­նե­րի հա­մար չէ: ­Դամ­բա­րան­ներն են ա­նուն­ներ ու­նե­նում:
ՄԻՈՏԱՆԻ — Ին­չու մեր վրա դամ­բա­րան չկա­ռուց­վեց, ին­չո՞ւ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Դամ­բա­րա­նը տի­րա­կալ­նե­րի հա­մար է:
ՄԻՈՏԱՆԻ — ­Դա ար­դա­րա­ցի չէ, տի­րա­կալ­նե­րը ի­րենց մա­հով են մեռ­նում՝ ճոխ ու ե­րա­նա­վետ կյանք ապ­րե­լուց հե­տո:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ՄԻՈՏԱՆԻ — ­Մենք հե­րո­սա­բար էինք մարտն­չում, բայց դա­վադ­րա­բար պարտ­վե­ցինք: ­Կա­տար­վել է ա­հա­վոր հան­ցա­գոր­ծութ­յուն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Պա­տե­րազմն ին­քը հան­ցա­գոր­ծութ­յուն է ու հա­զա­րա­վոր, մի­լիո­նա­վոր հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի վայր:
ՄԻՈՏԱՆԻ — Ես հա­նուն հայ­րե­նի­քի էի գնա­ցել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Բո­լորն են հա­նուն հայ­րե­նի­քի գնա­ցել, բայց պարտ­վե­ցինք:
ՄԻՈՏԱՆԻ — Եր­կի­րը դա­վադ­րա­բար պարտ­վեց: ­Բայց զին­վո­րը չի պարտ­վել, նա խի­զա­խո­րեն, մինչև վեր­ջին շուն­չը մարտն­չել է: Ես չեմ պարտ­վել, չե՛մ պարտ­վել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Մի պահ լռիր և­ ա­կանջ դիր:
ՄԻՈՏԱՆԻ — Ա­սա, ես քեզ լսում եմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինձ չէ, ա­կանջ դիր ա­ջա­կողմ­յան լան­ջից լսվող ձայ­նե­րին:
Լ­ռում են: ­Հեռ­վից լսվում է բազ­մա­ձայն շշնջո­ցը, որն ար­դեն ըն­կա­լե­լի է. «Ես հե­րո­սա­բար զոհ­վե­ցի, հա­նուն հայ­րե­նի­քի… Ես հե­րո­սա­բար զոհ­վե­ցի…»:
ՄԻՈՏԱՆԻ — (ջրա­մա­նը դնե­լով գետ­նին՝ ոտ­քի է ել­նում): Ես մեր տուն եմ ու­զում գնալ: ­Մորս կա­րո­տել եմ, գո­նե ե­րա­զով կտեսն­վենք: (Գ­նում է:)
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հե՛յ, բա­րե­կամ, դու ճիշտ ճա­նա­պար­հով չես գնում, քո տունն այլևս չկա, ա­վեր­ված է:
­Գե­րեզ­մա­նա­փո­րը դա­տար­կում է ջրա­մա­նը, ճյու­ղեր է ա­վե­լաց­նում օ­ջա­խին:
Ստ­վեր­ներ են անց­նում:
ԱՌԱՋԻՆ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): ­Հի­մա մենք ո՞ւր գնանք:
ԵՐԿՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): Այն­տեղ, ուր մեր հայ­րերն են:
ԵՐՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): ­Հե­րոս­նե՞ր, թե՞ դա­վա­ճան­ներ…
Լս­վում է ան­հաս­կա­նա­լի շշնջոց, մո­տե­ցող սևազ­գեստ կնոջ ա­ռա­ջա­նա­լու հետ ըն­կա­լե­լի է դառ­նում նրա խոս­քը:
ԿԻՆ — Որ­տե՞ղ ես, որ­դիս… զա­վակս, որ­տե՞ղ ես… (­Մո­տե­նում, կքանս­տում, ա­փե­րը մեկ­նում է կրա­կին: ­Գե­րեզ­մա­նա­փո­րին:) Ես իմ որ­դուն եմ փնտրում:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հի­մա բո­լորն են ի­րենց որ­դի­նե­րին փնտրում:
ԿԻՆ — ­Նա գե­ղե­ցիկ էր, հաղ­թան­դամ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Բո­լորն էին գե­ղե­ցիկ ու հաղ­թան­դամ:
ԿԻՆ — ­Նա խի­զախ էր, հայ­րե­նա­սեր…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն: (Ջ­րա­մա­նում թեյ լցնե­լով:) Այս լան­ջե­րին բո­լորն են խի­զախ, հայ­րե­նա­սեր… ­Դու հաղ­թան­դա՞մ ա­սա­ցիր… (­Մեկ­նում է ջրա­մա­նը:) ­Թեյ խմիր՝ կտա­քա­նաս:
ԿԻՆ — (վերց­նում է): Ա­յո, նա հաղ­թան­դամ էր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Դու քո որ­դուն չես գտնի: Ե­թե հաղ­թան­դամ էր՝ ձա­խա­կողմ­յան լան­ջին է թաղ­ված, ա­ռանց դա­գա­ղի, ա­ռանց հու­շա­քա­րի:
ԿԻՆ — ­Բայց ին­չո՞ւ ա­ռանց դա­գա­ղի, փայտ չկա՞ր… Ին­չո՞ւ ա­ռանց հու­շա­քա­րի, քար չկա՞ր…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Մինչև պա­տե­րազ­մը ձախ սա­րա­լան­ջին մայ­րի­նե­րի պու­րակն էր: ­Ծա­ռե­րը հա­տե­ցին՝ խի­զախ ու հե­րո­սա­բար զոհ­ված­նե­րի հա­մար դա­գաղ­ներ պատ­րաս­տե­ցին, իսկ ինք­նաս­պան դա­վա­ճան­նե­րին թա­ղե­ցին ա­ռանց դա­գա­ղի:
ԿԻՆ — Իմ որ­դին խի­զախ էր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Բայց հաղ­թան­դամ էր, ա­սում ես:
ԿԻՆ — ­Հաղ­թան­դամ էր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Զուր մի փնտրիր: ­Բո­լոր հաղ­թան­դամ­նե­րը ձա­խա­կող­մում են՝ ա­ռանց դա­գա­ղի, ա­ռանց հու­շա­քա­րի: Ն­րանք պարտ­ված­ներն են, դա­վա­ճան­նե­րը: ­Թեև ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ԿԻՆ — ­Պարտ­ված­նե՞­րը… դա­վա­ճան­նե՞­րը… ­Բայց այդ մե­ղա­դրանքն ապ­րող­նե­րիս են ա­սում, մե՛զ, որ ռազ­մա­ճա­կա­տում մարտն­չող զին­վոր­նե­րի հա­մար գի­շեր-ցե­րեկ գուլ­պա­ներ էինք գոր­ծում, պա­րեն ու մի­ջոց­ներ էինք հա­յթայ­թում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ԿԻՆ — ­Մի՞­թե այս­տեղ միայն հե­րոս­նե­րը չեն, նրանք, ով­քեր զոհ­վե­ցին հա­նուն հայ­րե­նի­քի:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տար­բե­րութ­յուն:
ԿԻՆ — ­Մի՞­թե հե­րո­սութ­յուն չէ հա­նուն հայ­րե­նի­քի թշնա­մու դեմ կռվե­լը, հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­վե­լը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հե­րո­սութ­յուն է… ապ­րող­նե­րի հա­մար:
ԿԻՆ — Իսկ նա­հա­տակ­ված­նե­րի՞, զոհ­ված­նե­րի՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ն­րանք ի­րենց հու­շար­ձան­նե­րով ո­գեշն­չում են նոր սերն­դին՝ զոհ­վե­լու հա­մար:
ԿԻՆ — Ու­րեմն… ու­րեմն զո­հվե­լու հա­մա՞ր ենք որ­դի­ներ ծնում և­ իմ դուստրն է՞լ է որ­դե­կո­րույս մայր լի­նե­լու:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Քո դուստրն էլ: Խ­միր թեյդ, որ­դի­ներն ի վեր­ջո ա­նա­նուն զին­վոր­ներ դառ­նա­լու հա­մար են: ­Հե­րոս լի­նեն, թե դա­վա­ճան, ի՞նչ տար­բե­րութ­յուն: ­Փոխ­վում է սե­րուն­դը՝ հի­շո­ղութ­յու­նը խամ­րում է, մինչև որ նոր հե­րոս­նե­րի և ­դա­վա­ճան­նե­րի շի­րիմ­ներ են ա­վե­լա­նում:
ԿԻՆ — Իմ որ­դին հա­նուն հայ­րե­նի­քի է զոհ­վել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Բո­լորն են հա­նուն հայ­րե­նի­քի զոհ­վել, բայց պարտ­վե­ցինք:
ԿԻՆ — ­Կա­տար­վել է ա­հա­վոր հան­ցա­գոր­ծութ­յուն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Պա­տե­րազմն ին­քը հան­ցա­գոր­ծութ­յուն է ու հա­զա­րա­վոր, մի­լիո­նա­վոր հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի վայր:
ԿԻՆ — Իմ որ­դին դա­վա­ճան չէ, նա չի պարտ­վել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մի պահ լռիր և­ ա­կանջ դիր:
ԿԻՆ — Ա­սա, ես քեզ լսում եմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինձ չէ, ա­կանջ դիր լան­ջե­րից լսվող ձայ­նե­րին:
Լ­ռում են: Աջ ու ձախ կող­մե­րից՝ միա­ժա­մա­նակ, լսվում են բազ­մա­ձայն շշնջոց­ներ.

  • ­Հա­նուն հայ­րե­նի­քի ես հե­րո­սա­բար զոհ­վե­ցի… ես հե­րո­սա­բար զոհ­վե­ցի…
  • Ես ինք­նաս­պան չեմ… ես դա­վա­ճան չեմ… Ես չեմ պարտ­վել…
    ԿԻՆ — (ջրա­մա­նը դնե­լով գետ­նին՝ ոտ­քի է ել­նում): Ես գնամ… Որ­դիս եր­ևի տուն է գնա­ցել: ­Գո­նե ե­րա­զում կտեսն­վենք:
    ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ո՞ւր պի­տի գնաս, դու քո տունն այ­րե­ցիր, որ թշնա­մուն չթող­նես:
    ԿԻՆ — Իմ տան հիմ­քե­րը կան…
    ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Քո տան հիմ­քե­րի վրա թշնա­մին է նստած:
    ԿԻՆ — Ես այդ հիմ­քե­րի վրա զա­վակ կծնեմ, ան­մահ զա­վակ: (Գ­նում է:)
    ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հե՛յ, բա­րե­կամ, դու ճիշտ ճա­նա­պար­հով չես գնում, քո եր­կիրն ար­դեն այդ­տեղ չէ: (­Դա­տար­կում է ջրա­մա­նը, ճյու­ղեր է ա­վե­լաց­նում օ­ջա­խին:)
    Ստ­վեր­ներ են անց­նում:
    ԱՌԱՋԻՆ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): ­Վե­րա­դառ­նա՞նք Եր­կինք:
    ԵՐԿՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): ­Բայց նա մեզ ու­ղար­կեց ծնվե­լու…
    ԵՐՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (ման­կան ձայ­նով): ­Մենք կես­ճամ­փին մնա­ցինք:

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
­Մե­ծա­դիր էկ­րան, ո­րի վրա ե­կե­ղե­ցու խո­րան է պատ­կեր­ված և Աստ­վա­ծա­մայ­րը՝ շրջա­պատ­ված բազ­մա­թիվ մա­նուկ­նե­րով, մա­նուկ ­Հի­սու­սին գրկած:
­Բե­մի վրա՝ խո­րա­նի առջ­ևում, մկրտութ­յան ա­վա­զան կա, ո­րի մեջ լույս է մլմլում:
­Կի­նը, հառ­ված սրբա­պատ­կե­րին, ա­ղո­թում է:
Խմ­բա­յին ա­ղոթք է ար­ձա­գանք­վում, ո­րի բա­ռե­րը պարզ չեն ըն­կալ­վում:
­Մա­նուկ­նե­րի պատ­կեր­նե­րը մեկ առ մեկ ճա­ռա­գայ­թում, էկ­րա­նից ա­նէա­նա­լով՝ լույ­սի շի­թով ծո­րում են ա­վա­զա­նի մեջ: Երբ մնում է միայն ­Հի­սու­սին գրկած Աստ­վա­ծա­ծի­նը՝ ա­ղոթ­քը մա­րում է:
ԿԻՆ — (խա­չակնք­վե­լով՝ սրբա­պատ­կե­րին): ­Սուրբ ­Մա­րիամ Աստ­վա­ծա­ծին, օգ­նիր ինձ կրկին զա­վակ ու­նե­նամ:
ՄԱՐԻԱՄ — (ձայ­նը): ­Դու ու­նեիր զա­վակ և ­նա զոհ­վեց:
ԿԻՆ — Ինձ ան­մահ զա­վակ տուր:
Գմ­բե­թից ա­վա­զա­նի վրա լույ­սի շեղբ է ծո­րում:
ՄԱՐԻԱՄ — (ձայ­նը): ­Քո ա­ղոթքն ըն­դու­նե­լի ե­ղավ: ­Վերց­րու: (­Նույն պա­հին մա­նուկ ­Հի­սուսն ա­նէա­նում է նրա գրկից:)
­Կի­նը շրջվում, դուրս գնում: Ն­րա գրկում նո­րած­նի բա­րուր կա:

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Էկ­րա­նի վրա՝ թա­գա­վո­րա­կան պա­լա­տի սրահ:
­Մե­ծա­դիր հա­յե­լու առջև կանգ­նած Գն­դա­պե­տը հիա­նում է կրծքի շքան­շա­նով:
Մտ­նում է Գ­լա­դիա­տո­րը:
ԳՆԴԱՊԵՏ — Օ՜, բա­րե­կամ, ա­ռաջ ա­րի: ­Քեզ հրա­վի­րել են հետ­մա­հու պարգ­ևատ­րե­լո՞ւ հա­մար:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ոչ: Ինքս ե­կա:
ԳՆԴԱՊԵՏ — Իսկ ինձ հրա­վի­րել էին: Ան­ձամբ թա­գա­վորն էր հրա­վի­րել: ­Քո շնոր­հիվ բարձ­րա­գույն պարգ­ևի ար­ժա­նա­ցա:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ի՞մ շնոր­հիվ…
ԳՆԴԱՊԵՏ — Ա­յո: Ա­հա՝ «­Հայ­րե­նի­քի փառք» 2-րդ­ աս­տի­ճա­նի շքան­շանս:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ի՞մ շնոր­հիվ…
ԳՆԴԱՊԵՏ — ­Ճիշտ այդ­պես: ­Չէ՞ որ դու ա­մե­նա­հայտ­նի, ա­մե­նան­շա­նա­վոր գլա­դիա­տորն էիր: Ես քո հրա­մա­նա­տա­րը լի­նե­լու պա­տիվն եմ ու­նե­ցել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ ին­չո՞ւ 1-ին աս­տի­ճա­նի շքան­շան չտվե­ցին:
ԳՆԴԱՊԵՏ — ­Դու վատ մի զգա, մեղ­քը իմն է:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ ի՞մ մեղ­քը որն էր, երբ դու, դեմ առ դեմ…
ԳՆԴԱՊԵՏ — Ս­պա­սիր, սպա­սիր: ­Դու կար­ծես չես հաշտ­վել այն մտքի հետ, որ զոհ­վել ես հա­նուն թա­գու­հու:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես հա­նուն հայ­րե­նի­քի եմ ռազ­մա­ճա­կատ գնա­ցել:
ԳՆԴԱՊԵՏ — ­Ճիշտ է, դու հա­նուն հայ­րե­նի­քի ես ռազ­մա­ճա­կատ գնա­ցել, բայց զոհ­վել ես հա­նուն թա­գու­հու:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Թա­գու­հուն վտա՞նգ էր սպառ­նում:
ԳՆԴԱՊԵՏ — ­Մեծ վտանգ: ­Նա կորց­նում էր իր գե­ղեց­կութ­յու­նը, թար­մութ­յու­նը, կիր­քը… Ինքդ դա­տիր, ո՞ւմ է պետք խոր­շո­մած, կնճիռ­նե­րի մեջ թաղ­ված, կու­զը դուրս գցած թա­գու­հին, ո­րը նույ­նիսկ ար­տաք­նոց գնա­լիս նա­ժիշտ­նե­րի օգ­նութ­յան կա­րիքն ու­նի:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Բայց ի՞նչ կապ ու­նեմ դրա հետ, մի՞­թե իմ ապ­րե­լը ծե­րաց­նում էր նրան:
ԳՆԴԱՊԵՏ — ­Քո ապ­րե­լը նրան չէր ծե­րաց­նում, բայց մեռ­նելդ նրան ե­րի­տա­սարդ ու թարմ կյանք ա­պա­հո­վեց:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ան­հաս­կա­նա­լի բա­ներ ես խո­սում, հրա­մա­նա­տար, փոր­ձում ես քո հան­ցա­գոր­ծութ­յու­նը կոծ­կել հնա­րո­վի պատ­մութ­յուն­նե­րով:
ԳՆԴԱՊԵՏ — Ա­մեն­ևին: ­Հի­մա, երբ ար­դեն դու մե­ռած ես, ես կա­րող եմ քեզ ա­սել գաղտ­նի­քը:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ա­սա, լսում եմ:
ԳՆԴԱՊԵՏ — ­Վա­ղուց ի վեր հայտ­նի է, որ ա­ռողջ, հաղ­թան­դամ, խի­զախ գլա­դիա­տոր­նե­րի ար­յու­նը ե­րի­տա­սար­դաց­նում է մար­դուն: ­Տի­րա­կալ­նե­րը դա խիստ գաղտ­նի են պա­հում: ­Թա­գու­հին ար­դեն խոր­շո­մե­լու վտան­գի մեջ էր, իսկ թա­գա­վո­րի գան­ձա­րա­նում այն­քան գու­մար չկար, որ հար­ևան երկր­նե­րից հաղ­թան­դամ ա­ռողջ­նե­րի ար­յուն գներ, այն էլ՝ մեծ քա­նա­կով, միշտ թարմ… Եվ մեր տի­րա­կա­լը հան­ճա­րեղ միտք հղա­ցավ՝ գան­ձա­րա­նը լցնե­լու հա­մար պա­տե­րազ­մի հրա­վի­րել դա­րա­վոր թշնա­մուն ու ռազ­մա­ճա­կատ զո­րա­կո­չել նաև երկ­րի հաղ­թան­դամ գլա­դիա­տոր­նե­րին:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Բայց մենք պարտ­վե­ցինք…
ԳՆԴԱՊԵՏ — ­Հենց դա է թա­գա­վո­րի մտքի հան­ճա­րե­ղութ­յու­նը: ­Պարտ­վե­ցինք թշնա­մուց մեծ գու­մար կոր­զե­լու պայ­մա­նով: ­Թա­գա­վո­րը միան­գա­մից հարս­տա­ցավ, իսկ թա­գու­հին ա­պա­հով­վեց գլա­դիա­տոր­նե­րից ար­յան մեծ պա­շար վերց­նե­լով:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Բայց ին­չո՞ւ մեզ՝ գլա­դիա­տոր­նե­րիս դա­վա­ճան ան­վա­նե­ցին, վախ­կոտ, ինք­նաս­պան:
ԳՆԴԱՊԵՏ — Ե­թե այդ­պես չլի­ներ՝ գաղտ­նի­քը կբա­ցա­հայտ­վեր, չէ՞ որ հա­զա­րա­վոր գլա­դիա­տոր­ներ պետք է խոց­վեին մի­միայն սրտից, քա­նի որ սրտից հոր­դող ար­յունն ա­մե­նա­մա­քուրն է:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Դու ու­զում ես ա­սել, որ իմ ար­յու­նը…
ԳՆԴԱՊԵՏ — Ա­յո, ա­յո, քո ար­յու­նը ես հասց­րե­ցի թա­գու­հուն՝ մի մեծ ա­նո­թով: ­Ցա­վոք, մի քա­նի կա­թիլ ծո­րաց վեր­նա­շա­պի­կիդ վրա ու դրա հա­մար էլ ինձ տվե­ցին 2-րդ­ աս­տի­ճա­նի շքան­շան և­ ոչ թե ա­ռա­ջին աս­տի­ճա­նի:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Հան­ցա­գոր­ծութ­յուն է կա­տար­վել…
ԳՆԴԱՊԵՏ — Ին­չո՞ւ այդ­քան խիստ, բա­րե­կամ, ին­չո՞ւ այդ­քան խիստ… Ըն­դա­մե­նը իմ ան­փու­թութ­յան արդ­յունքն էր, որ ամ­բողջ ար­յունդ չկա­րո­ղա­ցա վերց­նել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Հան­ցա­գո՜րծ… (Ս­րար­ձակ հար­ձակ­վում է Գնդա­պե­տի վրա:)
ԳՆԴԱՊԵՏ — (սու­րը մեր­կաց­նե­լով պաշտ­պան­վում է): Ինքդ ես հան­ցա­գոր­ծը… ­Քո ա­հեղ հա­յաց­քը գամ­վեց աչ­քե­րիս մեջ ու ա­հից ձեռքս դո­ղաց…
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ս­րի­կա՜… (­Մա­հա­ցու հար­ված է հասց­նում:)
ԳՆԴԱՊԵՏ — (օ­րոր­վում է): Զ­գու­շա­ցի՜ր զոհ­ված­նե­րի վրե­ժից… (Անշն­չա­ցած տա­պալ­վում է:)
Մթ­նե­ցում:

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
­Գե­րեզ­մա­նոց: Օ­ջա­խի մոտ նստած ­Գե­րեզ­մա­նա­փո­րը շա­րու­նա­կում է բոր­բո­քել կրա­կը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Հեր­թով գա­լիս են ու գնում… Ապ­րում են հա­վեր­ժա­նա­լու հույ­սով, մեռ­նում են հա­վեր­ժա­նա­լու հա­վա­տով: Ու ոչ մե­կը չի գի­տակ­ցում, որ կյան­քում հա­վեր­ժա­կա­նը, միակն ու վեր­ջի­նը գե­րեզ­մա­նա­փորն է: Այն միա՜կ վեր­ջի­նը, որն ին­քը՝ գե­րեզ­մա­նա­փոր չի ու­նե­նա­լու…
ԱՆԱՆՈՒՆ — (ձայ­նը): ­Վեր­ջի­նը դու չես, գե­րեզ­մա­նա­փոր, զուր հույ­սեր մի փայ­փա­յիր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ո՞վ է խո­սո­ղը… հե՛յ, ո՞վ կա այդ­տեղ:
ԱՆԱՆՈՒՆ — Ես եմ՝ Ա­նա­նու­նը: (­Թիկ­նո­ցով փա­թաթ­ված մո­տե­նում է:)
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այս գե­րեզ­մա­նո­ցում բո­լորն են ա­նա­նուն:
ԱՆԱՆՈՒՆ — Ես նրանց չապ­րած կյանքն եմ ու ապ­րող­նե­րի ո­գին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ոտ­քի ել­նե­լով, զգու­շա­վոր ետ է քաշ­վում): Ո­գին ա­ներ­ևույթ է լի­նում:
ԱՆԱՆՈՒՆ — Ու եր­ևու­թա­նում է մե­կի կեր­պի մեջ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Եվ ո՞ւմ կեր­պի մեջ ես դու հի­մա:
ԱՆԱՆՈՒՆ — Գ­լա­դիա­տո­րի: ­Նա քիչ ա­ռաջ սրա­խո­ղխող ա­րեց դա­վա­ճան հրա­մա­նա­տա­րին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Մեծ կո­րուստ չէ, մա­նա­վանդ պա­տե­րազմն ա­վարտ­վել է:
ԱՆԱՆՈՒՆ — ­Պար­տութ­յամբ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այս պա­տե­րազ­մում պարտ­վող­ներ չեն ե­ղել: ­Բա­նակն ու ժո­ղո­վուրդն ան­պարտ էին, իսկ տի­րա­կալ­նե­րը հաղ­թա­նակ տո­նե­ցին յու­րո­վի:
ԱՆԱՆՈՒՆ — ­Բայց ժո­ղո­վուր­դը սգա­վոր է:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Կո­րուստ­նե­րի ցավն է նրանց պա­տել, ժա­մա­նա­կը կբու­ժի:
ԱՆԱՆՈՒՆ — Կ­բու­ժի, բայց չի նե­րի:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ո՞ւմ…
ԱՆԱՆՈՒՆ — ­Դա­վա­ճան­նե­րին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Դա­վա­ճան հրա­մա­նա­տարն ար­դեն սպան­ված է:
ԱՆԱՆՈՒՆ — Օ­ձի պոչն է կտրված, գլու­խը կեն­դա­նի է:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (անս­պա­սե­լի՝ բոր­բոք­ված): Ան­միտ բա­ներ ես ա­սում: ­Քեզ չի հա­ջող­վի ըմ­բոս­տութ­յուն սեր­մա­նել:
ԱՆԱՆՈՒՆ — ­Մար­դիկ ար­դա­րութ­յան ծա­րավ ու­նեն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (տի­րա­կան): ­Վերջ տուր կեղծ բա­րո­յա­կա­նութ­յուն քա­րո­զե­լուն: Ար­դա­րութ­յան ծա­րա՜վ… ­Մարդ­կութ­յան պատ­մութ­յու­նը լի է այդ աղ­բով ու ոչ մի ան­գամ և­ ոչ մե­կին չի հա­ջող­վել դրա­նով հաղ­թա­նակ տո­նել:
ԱՆԱՆՈՒՆ — ­Հա­նուն ար­դա­րութ­յան մարդ­կութ­յան պայ­քա­րը չի ա­վարտ­վել, գե­րեզ­մա­նա­փոր, դա սե­րունդ­նե­րի պայ­քար է:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Մո­լոր­ված­նե՜ր: Ու­նակ չե­ղաք հաս­կա­նա­լու, որ ար­դա­րութ­յու­նը, հա­վա­տար­մութ­յու­նը, հայ­րե­նա­սի­րութ­յու­նը ամ­բո­խի հա­մար ստեղծ­ված ա­ղանդ­ներ են, թույ­լե­րի, ան­ճար­նե­րի հա­մար հո­րին­ված կտա­կա­րան­ներ: Չ­գի­տակ­ցե­ցիք բնութ­յան ի­րա­կան էութ­յու­նը:
ԱՆԱՆՈՒՆ — Եվ ո՞րն է այդ ի­րա­կան էութ­յու­նը, գե­րեզ­մա­նա­փոր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Տիե­զեր­քին նա­յիր: ­Կոր­ծա­նում­նե­րի ան­դա­դար ու մո­լա­գար ըն­թացք է, ա­նո­ղոք պայ­քար: Եվ չկա մե­կը, որ ող­բա կամ գո­նե ափ­սո­սա մի­լիո­նա­վոր աստ­ղախմ­բե­րի խա­վա­րու­մը: Չ­կա մե­կը, որ դա­տա­պար­տի ա­հե­ղա­կոր­ծան այդ հա­վեր­ժա­կան ըն­թաց­քը: Ու­րեմն ին­չո՞ւ պի­տի նույն ­Տիեզեր­քի ստեղ­ծած մար­դուկ­ներս հնա­րո­վի գա­ղա­փար­նե­րով սնվենք:
ԱՆԱՆՈՒՆ — ­Դու շիր­մա­փո­սից վեր ո­չինչ չես գի­տակ­ցում, գե­րեզ­մա­նա­փոր, այն­պես, ինչ­պես գե­րեզ­մա­նի որ­դը, որ երկն­քում սա­վառ­նող արծ­վին նա­յե­լով զար­մա­նում է, թե ին­չո՞ւ է վեր­ևում սո­ղա­ցող այդ կեն­դա­նու գե­տի­նը կա­պույտ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Վե՛րջ տուր, ա­սա­ցի, խռո­վա­րա՛ր: Ան­հե­թեթ մտքեր, որ սոսկ հա­մե­մունք են դա­ռը պա­տա­ռը կուլ տա­լու հա­մար: Արծ­վին ճախ­րե­լու ուժ է տա­լիս մո՜ւ­կը, ո­րին իր ճի­րան­նե­րով որ­սում և խժ­ռում է գի­շա­տիչ թռչու­նը: Կ­յան­քը պայ­քար է, գո­յա­մարտ, և­ այդ գո­յա­պայ­քա­րում մար­դու ճի­րան­նե­րը նեն­գութ­յունն են, խա­բեութ­յու­նը, նա­խանձն ու ո­խա­կա­լութ­յու­նը, փա­ռա­սի­րութ­յունն ու դա­վադ­րութ­յու­նը, դա­վա­ճա­նութ­յունն ու բռնութ­յու­նը, ա­վա­զա­կութ­յունն ու թա­լա­նը, մար­դաս­պա­նութ­յունն ու ա­նար­դա­րութ­յու­նը: Չ­կա պայ­քար՝ չի լի­նի ո­չինչ:
ԱՆԱՆՈՒՆ — ­Դու տի­րա­կա­լի պես ես դա­տում, գե­րեզ­մա­նա­փոր…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Տի­րա­կալ­ներն են ա­ռաջ­նոր­դում փա­ռա­վոր այդ գո­յա­մար­տը, Ա­նա­նուն, տի­րա­կալ­նե՜­րը… Ն­րանց և ­միայն նրանց է հա­սու կյան­քի ճիշտ ըն­թաց­քի գաղտ­նի­քը: Ա­հա թե ին­չու չի ե­ղել մի տի­րա­կալ, որ դե­ղի հետ թույն չու­նե­նա, հրու­շա­կի հետ՝ լե­ղի:
ԱՆԱՆՈՒՆ — Ու­րեմն, չկա՞ մի տի­րա­կալ, որ գե­րեզ­մա­նա­փոր չլի­նի:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Կ­յան­քը մեծ զո­հա­սե­ղան է, Ա­նա­նուն, ո­րի ճար­տա­րա­պե­տը տի­րա­կալ­ներն են:
ԱՆԱՆՈՒՆ — Կ­յան­քի ըն­թաց­քը չի կա­րող մահ տա­րա­ծե­լով լի­նել, գե­րեզ­մա­նա­փոր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — ­Մա­հը վերջ­նա­կետն է: Ն­րան հաս­նե­լու ճա­նա­պար­հը սար­սափ­նե­րով պետք է պա­տել, որ ամ­բո­խը հնա­զանդ լի­նի: Այլ ելք չկա: ­Ճար­տա­սա­նի լե­զուն կտրե­լով, ճախ­րո­ղի թևե­րը կոտ­րե­լով, սի­րո փո­խա­րեն ա­տե­լութ­յուն, վշտա­ցո­ղի վրա՝ ծի­ծաղ, բա­րո­յա­կա­նին՝ հեգ­նանք, գի­տու­նին՝ ծաղր, լույ­սի դեմ խա­վար, խա­վա­րի մեջ ահ, ա­հի մեջ սար­սափ տա­րա­ծե­լով է պահ­պան­վում պատ­մութ­յան ըն­թաց­քը:
ԱՆԱՆՈՒՆ — ­Հա­նիր քա­թա­նե թիկ­նոցդ, ար­քա, ա­ռանց դրա էլ դու գե­րեզ­մա­նա­փոր ես:
Եր­կուսն էլ մի կողմ են նե­տում թիկ­նոց­նե­րը: Ս­րա­մարտ:
Գ­լա­դիա­տո­րը կտրուկ հար­վա­ծով կտրում է ա­խո­յա­նի գլու­խը:
Լս­վում է ­Թա­գու­հու դի­վա­յին քրքի­ջը:

ԳԼԱԴԻԱՏՈՐ — ­Թա­գու­հի՞… (­Չորս կողմն է նա­յում:) Որ­տե՞ղ ես, վհուկ, դուրս ա­րի թաքս­տո­ցից:
Անգ­լուխ թա­գա­վո­րի մար­մի­նը, կտրուկ շրջվե­լով, փախ­չում է:
ԹԱԳՈՒՀԻ — (հեռ­վից): Ես ան­մահ եմ, Գ­լա­դիա­տո՜ր, քա­նի դեռ քո ար­յունն է իմ մեջ…
Ժ­խոր: Ետ­նա­վա­րա­գույ­րի վրա պատ­կեր­վում են ոտ­քի ել­նող բազ­մա­թիվ նա­հա­տակ­նե­րի ուր­վա­պատ­կեր­նե­րը:
Ն­րանք դան­դաղ ա­ռա­ջա­նում են:
Գ­լա­դիա­տո­րը, դի­մա­վո­րե­լով նրանց,
տա­րա­ծում է ձեռ­քե­րը՝ խաչ­վա­ծի տես­քով:
Օ­ջա­խի կրա­կը բարձ­րա­նում, ծա­վալ­վում,
բո­լո­րին ձու­լում է իր մեջ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։