ՏՐԱՄՎԱՅԸ ՊԱՐԿ Է ԳՆՈԻՄ / ԱԶԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ
Մարդկային կատակերգություն մի քանի կանգառով
Գործող անձինք
ԱՐԱՄ — վագոնավար
ԱՆՆԱ — նրա կինը, որ վաղուց հեռացել է աշխարհից
ՆՈԻՆԵ — երիտասարդ տոմսավաճառուհի
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ
— բանակ մեկնող զորակոչիկներ
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ
ՀՈԻՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ
ԲԺԻՇԿ
ԼՐԱԳՐՈՂ
ՊԱՀԱԿ
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ
Տրամվայի գծերը վերանորոգող երկու բանվոր ու մի շուն, որին չենք տեսնում:
Գործողությունները տեղի են ունենում գիշերը, տրամվայի վագոնում, կանգառներում, դեռ չմթնած պատուհանների ետևում և մարդկանց հոգիներում:
Ժամանակը՝ քսաներորդ դարի երկրորդ կես:
ԿԱՆԳԱՌ ԱՌԱՋԻՆ
Նեոնային լույսերով ողողված փողոց: Բեմի առաջամասում տրամվայի կանգառանշան, նստարան և ցայտաղբյուր: Բեմի աջ կողմում ազդանշան՝ «Փողոցը փակ է» մակագրությամբ:
Գիշեր է: Դադարել են ավտոմեքենաների հռնդյունը, մարդկանց եռուզեռը: Մեծ, աղմկոտ քաղաքը նիրհում է արդեն: Բայց ահա, քաղաքի ծայրամասային այս փողոցում ղեռ շարունակվում է օրը: Փողոցի խորքից մերթ ընդ մերթ փայլատակում է զոդող ապարատի կուրացուցիչ լույսը: Լսվում են տրամվայի գծերը վերանորոգող բանվորների ձայները: Կանգաոանշանի մոտ կանգնել է պատկառելի արտաքինով ալեհեր մի կին: Նա նայում է փողոցի խորքը ու սկսում անհանգիստ անցուդարձ անել: Երկու բանվոր կոճափայտեր են տեղափոխում: Փողոցի խորքից ուրախ աղմուկ է լսվում: Ալեհեր կինը մի պահ կանգնում և լարված հայացքով նայում է: Կանգառանշանին են մոտենում Կիթառով տղան, Սաքսոֆոնով տղան և Սևահեր աղջիկը:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (գալիս է արտասանելով):
Գինով եմ, գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ, լեզվանի,
Օրորիր մեզ, պանդոկ-կարուսել,
Օրորիր, օրորիր մեզ, գինի…
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (ձեռքերը տարածած պտտվում է տե ղում): Ա՜հ… Ինչ լավ է, տղաներ… Ի՜նչ լավ է շնչելը…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (ակնարկելով Սաքսոֆոնով տղային): Մանավանդ, երբ այս ծխնելույզ մաքրողը կողքիդ է…
Սևահեր աղջիկը ուսից կախ ընկած պայուսակով թրխկացնում է կիթառով տղայի մեջքին: Տղան ծիծաղելով մի կողմ է փախչում և երկար ու մեկ փռվում կանգառանշանի տակ դրված նստարանին: Նա հայացքը երկնքին հառած սկսում է մեղմ նվագել: Գալիս են երիտասարդ Կինոռեժիսորն ու Շիկահեր աղջիկը: Նրանց ետևից, ճամփորդական մագնիտոֆոնը ձեռքին, գալիս է թթված դեմքով Ակ նոցավոր տղան: Բեմի խորքում կանգնած Ալեհեր կինը լուռ նայում է եկողներին: Հայտնվում են բանվորները կոճափայտի ծայրերից բռնած:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Քեռի, այս ի՞նչ բարիկադներ եք կառու ցում։
ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ — Գնա բանիդ, ավարա…
Բանվորները գնում են:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (սրանց ետևից արտասանում է): Քաջա բար կռվող կոմունարների, արյունով ներկված բարիկադներում… (Նկատելով ցայտաղբյուրը:) Պիտի կարոտեմ… (Մոտենում է:) Պիտի կարոտեմ գրողի տարած այս սքան չելի ջրին… (Վրա է պրծնում ու սկսում ագահաբար խմել:)
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Հե՜յ, Շվեյկ, քիչ խմիր, կհարբես։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Երկու տարի չենք խմելու այս ջրից… Արի, Սաքս, արի մի վերջին անգամ քայլենք քաղաքի բոլոր փողոցներով, նստենք բոլոր նստարաններին, խմենք բո լոր ցայտաղբյուրներից։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Էլի ի՞նչ փչեց խելքիդ։
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Վերջ տվեք, տղաներ: Ուշ է, գնացինք…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (Ակնոցավորին): Հե՜յ, Խտացած բանակա նություն, գալի՞ս եք, թե՞ չէ։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (Շիկահեր աղջկան, որ մինչ այդ եռանդով խոսում էր Կինոռեժիսորի հետ): Գնանք…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (շշուկով, սրտնեղած): Սպասիր։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (Կիթառով տղային): Լավ, Շվեյկ, դուք գնացեք… Մենք հիմա…
Սևահեր աղջիկն ու երկու տղաները թևանցուկ գնում են:
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — (Շիկահեր աղջկան): Դա փոքրիկ դեր է և բոլորովին խոսք չունի։ Աղջիկը էկրանից պիտի խոսի միայն իր հայացքով և բաժակից թափվող ջրով։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Հետաքրքիր է, ինչպիսին կլինի ձեր այդ ֆիլմը:
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Օ՜, դա աշխարհի ամենախոր, ամենասքանչելի և ամենաթախծոտ ֆիլմն է լինելու։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Այնպես եմ ուզում գոնե մի անգամ տես նել ինձ էկրանի վրա։
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Դուք հետաքրքիր դիմագծեր ունեք, իսկ ձեր աչքերը…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (մի կողմ փախցնելով հայացքը, շփոթ ված): Իմ աչքերն ի՞նչ…
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Վախենում եմ էկրանի վրա այնքան էլ ար տահայտիչ չլինեն։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ:
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Որովհետև… Դե որովհետև դուք դեռ չեք ճաշակել սիրո դառնությունը։ Ինչպես պետքն է, չեք տանջ վել, չեք տառապել կյանքում։
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ — (բեմի խորքից, ինքն իրեն): Ահա թե ինչ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Բայց գուցե ստացվի, հը՞… Գուցե կարո ղանամ նկարահանվել ձեր ֆիլմում, թեկուզ փոքրիկ, ան նշան մի դերում:
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Կփորձենք, կտեսնենք… Ամեն ինչ ձեզնից է կախված… (Հանկարծ նկատում է Ալեհեր կնոջն ու արագ մոտենում նրան): Մա՞մ… Ինչո՞ւ ես այս ուշ ժա մին կանգնել այստեղ…
Պատասխանի փոխարեն մոր ապտակը շրխկում է նրա դեմքին:
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Ինչի՞ համար, մամ:
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ — Զվարճանում, քեֆ ես անում, իսկ այնտեղ…
ԿԻՆՈՌԵԺԻԱՈՐ — Ի՞նչ է եղել։
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ — Դու Գայանե անունով ծանոթ աղջիկ ունե՞ս։
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Ի՞նչ է պատահել:
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ — Դու գիտե՞ս, որ նա շուտով մայր է դառնալու։
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Կամաց… Գնանք այստեղից…
Մոտեցող տրամվայի աղմուկ, որն աստիճանաբար ուժգնանում է ու միանգամից դադարում:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (Շիկահեր աղջկան, որն ապշած նրանց էր նայում): Անհարմար է, ինչ ես կանգնել, գնանք։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Տրամվայը եկավ։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Հետո ինչ, որ եկավ։ Չե՞ս տեսնում գծե րը քանդել են, ոտքով գնանք։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ոտքով ուշ կլինի, մայրիկս կանհանգստանա։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Չի անհանգստանա։ Նա գիտի, որ մեզ հետ ես: Գնանք։ Ոտքով լավ է, ոտքով ավելի շուտ կհասնենք…
Ակնոցավորն ու Շիկահերը գնում են: Փողոցում մնում են Ալեհեր կինն ու նրա կինոռեժիսոր որդին:
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ — Ես քեզ հարցնում եմ, ո՞վ է այդ Գայանեն։
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Նա հաճախ գալիս էր կինոստուդիա։
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ — Պարզ է։
ԿՒՆՈՌԵԺԻՍՈՐ — Բայց մեր միջև ամեն ինչ վերջացած է:
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ — Վերջացա՞ծ է, ասում ես։ Իսկ դու գիտե՞ս, թե հիմա ինչ է կատարվում նրանց տանը։ Հենց հիմա կգնաս նրանց մոտ և…
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Իզուր մի ստիպիր, մամ, մեկ է, չեմ գնա։
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ – Կգնաս, հենց հիմա կգնաս։
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Չեմ հասկանում, իմ ինչ ամուսնանալու ժամանակն է։ Ես դեռ նպատակներ ունեմ։
ԱԼԵՀԵՐ ԿԻՆ – Նպատակնե՜ր… Իսկ դու մտածե՞լ ես նրա նպատակների մասին։ Եվ ընդհանրապես, մտածե՞լ ես, որ քեզնից բացի ուրիշներն էլ կարող են նպատակներ ունենալ։ Կամ ո՞վ պիտի պատասխան տա այն անմեղ արարածի համար, որ վաղը աշխարհ է գալու։ Քեզ եմ հարցնում, ո՞վ… Խոսք չկա, հորդ կտորն ես, իսկ և իսկ հորդ կտորը…
Մայր ու որդի վիճելով գնում են: Գալիս են Վագոնավարն ու երիտասարդ տոմսավաճառուհին:
ԱՐԱՄ — Օհո՜, գծերը քանդել են։
ՆՈՒՆԵ — Առանց այն էլ ուշացել ենք, հիմա պիտի պարկում լինեինք։
ԱՐԱՄ – (բանվորներից մեկին): Լսիր, շա՞տ կա, որ վերջացնեք:
ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ — Քիչ մնաց։
ՆՈՒՆԵ — Ձեր «քիչ մնացը» լավ գիտենք։
ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ — Առանց գծերի հո չե՞ք գնալու: Պիտի վերջացնենք, թե՞ չէ։
ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ — (ընկերոջը): Գործիդ նայիր, այ մարդ… Գործ անողը մեկ, կարգադրողը՝ հազար ու մեկ… (Սրտնեղած): Էս ո՞նց ես բռնել, է՜… Մի քիչ բարձր պահիր, թևս կոտրվեց…
Բանվորները գնում են:
ՆՈՒՆԵ — Մնացինք փողոցում։
ԱՐԱՄ — Ինչ արած, պիտի սպասենք… (Տրորում է սիրտը ու մի պահ երերում կանգնած տեղում):
ՆՈՒՆԵ — Նորի՞ց։
ԱՐԱՄ — Ոչինչ… Կանցնի…
ՆՈՒՆԵ — Ձեզ այլևս չի կարելի երկրորդ հերթափոխի աշխատել…
Լսվում է մոտեցող ավտոմեքենայի հռնդյուն:
ԱՐԱՄ — Հացի մեքենան եկավ:
ՆՈՒՆԵ — Ձեզ համար էլ վերցնե՞մ։
ԱՐԱՄ — Ինչ եմ անում, դեռ երեկվանից մնացել է:
ՆՈՒՆԵ – Երեկվանի՜ց…
ԱՐԱՄ — Գնա, Նունե, գնա, հացն արդեն դատարկում են։ Ես էլ պարկ զանգ տամ։ Երկու կոպեկանոց ունե՞ս։
ՆՈՒՆԵ — Վերցրու… էլի վերցրու…
Նունեն ու Արամը գնում են տարբեր ուղղություններով: Գալիս են մեզ ծանոթ բանվորները կոճափայտի ծայրերից բռնած: Նրանց է մոտենում հիսունին մոտ մի մարդ, ճամպրուկը ձեռքին, անձրևա նոցը թևին գցած, կրծքին՝ շքանշանաձողիկներ և ոսկե աստղ: Փո ղոցի խորքից գալիս է Արամը: Ճամպրուկով մարդուն տեսնելուն պես նա միանգամից մեխվում է տեղում:
ԱՐԱՄ — (ինքն իրեն): Նա է…
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ – (բանվորներին): Լսեք, այս տրամվայը ե՞րբ է շարժվելու:
ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ — Ինչ ասեմ, ախպերս։
ԵՐՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ – Երբ գծերը վերջացնենք, էն ժամանակ էլ կշարժվի։
Բանվորները գնում են: Ճամպրուկով մարդը թափ է տալիս ձեռքն ու հեռանում: Արամը հայացքով ուղեկցում է նրան, ապա լուռ ու մտազբաղ գալիս, նստում կանգառանշանի տակ դրված նստարանին:
Նրա գլխում հնչում է կանացի մի ձայն, հեռավոր, բայց մոտ ու հարազատ մի ձայն:
ՁԱՅՆ — Ի՞նչ եղավ քեզ, Արամ։
ԱՐԱՄ – Ոչինչ:
ՁԱՅՆ — Ինչո՞ւ այդպես մռայլվեցիր։
ԱՐԱՄ — Ահա թե ինչ բաժին ընկավ երկուսիս պատերազմից: Մեկին փշալարեր, իսկ մյուսին…
ՁԱՅՆ — Պետք չի… Մի հիշիր… Մոռացի՛ր…
ԱՐԱՄ – Մոռանա՞լ… Հենց ցավն էլ դա է, որ մոռանում ենք։ Ամեն ինչ մոռանում ենք։ Իսկ եթե չի մոռացվում, ստիպում ենք մեզ մոռանալ…
Նա բարձրացնում է գլուխը, տանջալից շփում է քունքերը և աչ քերը սևեռում մի կետի: Գիշերային լռության մեջ լսվում են մոտեցող ոտնաձայներ, որոնք արձագանքում են՝ դիպչելով փողոցի սալահատակին: Եվ ահա նրա մտապատկերում հայտնվում է իր դե ռատի կինր, որը վաղուց հեռացել է աշխարհից:
ԱՆՆԱ — Անցածն անցած է, Արամ։
ԱՐԱՄ — Հետո ինչ։
ԱՆՆԱ — Իզուր նորից մի դառնացրու հոգիդ, մոռացիր:
ԱՐԱՄ — Մոռանալ, իսկ ինչպե՞ս։ Ասա, ինչպե՞ս։
ԱՆՆԱ — Պատերազմում ամեն ինչ էլ լինում է։ Դրա համար էլ պատերազմ է։
ԱՐԱՄ — Մարդը միշտ էլ մարդ պիտի մնա, բայց նա… Ասենք դու ոչինչ չգիտես։ Ես չհասցրեցի պատմել քեզ նրա մասին։
ԱՆՆԱ — Ես քեզ երկար սպասեցի, բայց դու չվերադարձար։ Պատերազմն էլ վերջացավ, բայց չվերադարձար։
ԱՐԱՄ — Վերադարձա, Աննա, վերադարձա, բայց դու չկայիր այլևս։
ԱՆՆԱ — Ես քեզ թողել էի Մարինեին։
ԱՐԱՄ — Մարինեից երեկ հեռագիր ստացա։ Աչքդ լույս, աղջիկդ տղա է ունեցել։
ԱՆՆԱ — (հրճվալից): Աստված իմ…
ԱՐԱՄ — Նա արդեն երկու երեխայի մայր է։
ԱՆՆԱ — Իսկ նա այդպես էլ մոր գգվանք չտեսավ։ Յոթ տա րեկան էր, երբ մնաց մենակ:
ԱՐԱՄ – Մենա՜կ… Մեն-մենակ… Սարսափներով լի մի մեծ աշխարհ, դատարկ մի տուն ու պատից կախված քո լուսանկարը սև շրջանակով։
ԱՆՆԱ — Մի հիշիր, Արամ, մի հիշիր… Այսօր դու նորի՞ց կաթը թափեցիր գազօջախի վրա։
ԱՐԱՄ – Բարձրացավ, թափվեց։
ԱՆՆԱ – Կողքի խանութում կաթ եռացնելու ամաններ են վաճառում:
ԱՐԱՄ – Ամաննե՜ր…
ԱՆՆԱ — Վերնաշապիկներդ կուտակվել են պահարանում, լվացքատուն տար։
ԱՐԱՄ — Վերնաշապիկնե՜ր, լվացքատո՜ւն…
ԱՆՆԱ — Այդպես ապրել չի կարելի, Արամ։ Վատ է, վատ է, երբ մենակ ես։
ԱՐԱՄ – Ինչո՞ւ մենակ, Աննա, դու միշտ ինձ հետ ես։ Ինձ հետ, իմ կողքին։ Դու ինձ համար կաս, հասկանո՞ւմ ես, կաս։
ԱՆՆԱ — Ամեն մարդ իր կյանքն ունի, Արամ, մենակ մի մնա:
ԱՐԱՄ — Դու միշտ նույնն ես կրկնում։ Շարունակ նույն բանն ես կրկնում… (Տրորում է սիրտը):
ԱՆՆԱ — Ցավո՞ւմ է։
ԱՐԱՄ — Տնքում է անիրավը։
ԱՆՆԱ — Շատ ես ծխում։
ԱՐԱՄ – Ըհը, երկու տուփ։
ԱՆՆԱ — Երկու տո՜ւփ…
ԱՐԱՄ — Ծխելուց չի, չէ… պարզապես, անիծված երկաթի բե կորն էլի սկսել է շարժվել։
ԱՆՆԱ — Բավական է նստես, վեր կաց։
ԱՐԱՄ – Սպասում եմ:
ԱՆՆԱ — Ինչի՞ն ես սպասում։
ԱՐԱՄ — Տրամվայը պարկ պիտի տանեմ։
ԱՆՆԱ — Վեր կաց։ Քայլիր, ցրիր մտքերդ։
ԱՐԱՄ — Ժամը քանի՞սն է:
ԱՆՆԱ — Ի՞նձ ես հարցնում… Ինձ համար ժամանակ չկա… Իմ ժամանակը վաղուց կանգ է առել։
Այս խոսքերն ասելով, նա աստիճանաբար հեռանում, գնում կորչում է փողոցի խորքում: Արամը ցավատանջ կծկում է դեմքը, քանդում է օձիքը և կուրծքը բռնում: Դեպի կանգառանշանն է գալիս բարձրահասակ, բարեկիրթ դեմքով մի անցորդ: Դա բժիշկն է: Արամի վիճակը տեսնելով, նա անհանգիստ մոտենում է:
ԲԺԻՇԿ — Վա՞տ եք զգում։
ԱՐԱՄ — Երբեք այսպես լավ չեմ զգացել։
ԲԺԻՇԿ — Ոչինչ, մի քանի անգամ խոր շունչ քաշեք, կանցնի։
ԱՐԱՄ – Է՜, բարեկամ, քսանհինգ տարի է խոր շունչ եմ քա շում, բայց չի անցնում։
ԲԺԻՇԿ — Երևի նևրո՞զ, ստենոկարդիա՞…
ԱՐԱՄ — Ոչ, երկաթ:
ԲԺԻՇԿ — Ի՞նչ։
ԱՐԱՄ — Մի աննշան երկաթի բեկոր։ Տարիներ առաջ եկել, մեխվել է այստեղ ու հանգիստ չի տալիս։ Խլվլում է անիծվածը։ Քսանհինգ տարի է քարշ եմ տալիս:
ԲԺԻՇԿ — (նստելով նրա մոտ): Լավ, ինչո՞ւ եք այդքան թողել, հեռացնել էր պետք։
ԱՐԱՄ — Հեռացնե՞լ։ Ինչի՞ համար։ Հիշատակ է, թող մնա: Սա էլ իմ շքանշանն է պատերազմից։
ԲԺԻՇԿ – Շքանշա՜ն…
ԱՐԱՄ — Մարդ կա երկաթի բեկորն է տանում իր հետ, մարդ էլ կա՝ շքանշանները։ Ասենք, շքանշանները հետդ չես տանի, շքանշանները մնում են երկրի վրա։ Ծխախոտ ունե՞ք…
ԲԺԻՇԿ — Այո, իհարկե… (Ձեեռքը արագ գրպանն է տանում, բայց մնում է նույն դիրքում): Սպասեք, բայց չէ որ ձեզ…
ԱՐԱՄ — Ոչինչ, տվեք։ Ծխախոտն ինձ այլևս ոչինչ չի կարող անել:
ԲԺԻՇԿ — Դե որ ասում եք… Խնդրեմ…
ԱՐԱՄ — Շնորհակալ եմ…
Արամը լուռ ու մտազբաղ ծխում է: Բժիշկը նույնպես: Անհամբեր նրանց է մոտենում մի մարդ շամպայնի երկու շիշ գրկած:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ներեցեք, չգիտե՞ք այս տրամվայը երկա՞ր է կանգնելու։
ԱՐԱՄ — (մտազբաղ): Ի՞նչ։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ասում եմ, քանի կանգառ է գալիս եմ ոտքով, բայց ոչ տրամվայ է երևում, ոչ էլ որևէ բան։ Իսկ այստեղ էլ հակառակի պես…
ԲԺԻՇԿ — Այո, գծերն են նորոգում:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – Մինչև վերջացնեն ժամը ժամից կանց նի։
ԱՐԱՄ — Ժամը քանի՞սն է։
ԲԺԻՇԿ — Մեկն անց է կես։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ասացի ճամփին բան-ման կպատահի՝ կնստեմ, կգնամ։
ԲԺԻՇԿ — Այս ժամի՞ն, հազիվ թե։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Դե արի ու այս անտեր ծայրամասից մինչև հիվանդանոց ոտքով գնա։ Պատկերացնո՞ւմ եք, գնում եմ հիվանդանոց, ոչինչ չկա։ Տուն եմ գալիս, ոչ մի կերպ չեմ կարողանում հանգստանալ, ոնց որ ասեղ ների վրա։ Շարունակ մի զույգ մանրիկ, խլվլուն աչքեր եմ տեսնում։ Ես նույնիսկ լսում եմ նրա լացը։ Ներեցեք, իսկ ճի՞շտ է, որ այդպիսի դեպքեր հաճախ են պատահում։
ԱՐԱՄ — (մտազբաղ): Ի՞նչ ասացիք։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ասում եմ, յոթ օր է ինչ կնոջս հիվան դանոց եմ տարել, բայց մինչև այսօր դեռ ոչինչ չկա։
ԲԺԻՇԿ – Ա՜, երեխայի՞ եք սպասում:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Յոթերորդ օրն է, պատկերացնո՞ւմ եք: Յոթերորդ օրն է, բայց անպիտանը աշխարհ չի գալիս:
ԲԺԻՇԿ — Մի անհանգստացեք, կգա։
ԱՐԱՄ — Պարզապես, աշխարհ գալուց առաջ նա երևի ուզում է մի լավ ծանր ու թեթև անել։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Համառություն և ուրիշ ոչինչ… Ինչո՞ւ եք ծիծաղում, ես ճիշտ եմ ասում։ Համառությունը նրանք հենց էն գլխից են իրենց հետ բերում։ Դեռ չծնված բնա վորություն են ցուցաբերում… (Ավելի շուտ ինքն իրեն): Քառասունվեց տարեկան մարդ եմ արդեն, առաջին անգամ հայր եմ դառնում, իսկ նա… (Խոսքն աշխարհ չեկածին ուղղելով): Սպասիր, ես քեզ դեռ ցույց կտամ, անպիտան տղա…
Արամն ու Բժիշկր ծիծաղում են:
ԲԺԻՇԿ — Իսկ եթե աղջիկ ծնվի՞:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ավելի լավ, տունս քնքշությամբ կլցվի։ Միայն, չգիտեմ ինչու, կուզեի որ առաջինը տղա լիներ։
ԲԺԻՇԿ — Պարզ է։
ԱՐԱՄ — Այս շամպայններն էլ երևի…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Այո, տանում եմ հիվանդանոց, աչքա լուսանքի… Ամեն անգամ այսպես տանում եմ, բայց նպատակին չի ծառայում։ Ստիպված բաց եմ անում, խմում եմ հիվանդանոցի դռնապանի հետ ու ետ գալիս։ Դուք ներեցեք, որ ես այսպես շատախոսում եմ: Դե գիտեք, այսօր ես մի քիչ…
ԱՐԱՄ — Խմե՞լ եք։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – Խմացրին:
ԲԺԻՇԿ — Հասկանալի է։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Խմելու հետ գլուխ չունեմ, չէ։ Ես ուղ ղակի ընկերներիս հետ…
ԱՐԱՄ — Ավանսով աչքալուսա՞նք:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Կատակ բան չի, այս տարիքում նոր միայն հայր եմ դառնում։
ԲԺԻՇԿ — Հասկանալի է:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Հետաքրքիր է, բոլո՞րն են այսպես սպասում իրենց երեխաների աշխարհ գալուն։
ԲԺԻՇԿ — Բոլորը։
ԱՐԱՄ — Երեխա են ունենում, սպասում են։ Մեծացնում, ամուսնացնում, սպասում են։ Թոռ են ունենում, էլի են սպասում: Ամբողջ կյանքում սպասում են։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Լավ է։ Սպասելը լավ է… (Երանությամբ:) Այ կծնվի, կմեծանա, կխաղա և ես նորից կտեսնեմ իմ մանկությունը։ Ասում են, մեզանից ամեն մեկն իր նմանն ունի աշխարհում, դեմքով, ձայնով, քայլված քով, մտքով, հոգով, ամեն ինչով իր նմանը։ Փնտրեցի, ամեն տեղ փնտրեցի, բայց չգտա։ Ինչ իմանայի, որ իմ նմանը նոր է աշխարհ գալու։ Գուցե վաղը կամ այսօր։ Գուցե հենց հիմա… (Տագնապով): Իսկ եթե հանկարծ կինս…
ԲԺԻՇԿ — Մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ասում եք, էլի… (Սկսում է անհանգիստ ետ ու առաջ անել: Հանկարծ ավտոմեքենայի հռնդյուն է լսվում: Նա շամպայնի շշերը կրծքին սեղմած առաջ է նետվում, թափահարում ձեռքը): Կանգնի՜ր, էհե՜ յ, կանգնիր… (Լսվում է անիվների արգելակման ձայն): Դե, դուք ինձ ներեք, ես գնացի…
ԱՐԱՄ — Գաջի մեքենա է, այ մարդ։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ինչ ուզում է լինի, էլ համբերել չեմ կարող… (Թափով առաջ է նետվում ու բախվում դեպի կանգառանշանը եկող երիտասարդ Լրագրողին: Լրագրո ղի թևատակից ցած են թափվում ինչ-որ մեքենագրած թղթեր): Ներեցեք, խնդրում եմ… (Շփոթված վրա է տա լիս նա և վազում դեպի փողոցի խորքը):
Բժիշկն ու Արամը նայում են նրա ետևից ու ծիծաղում: Ավտոմեքե նայի հռնդյունն աստիճանաբար հեռանում է ու մարում: Լրագրողը հավաքամ է գետնին շաղ եկած թղթերն ու մոտենում կանգառանշանի տակ նստածներին:
ԼՐԱԳՐՈՂ — Չգիտեք, գծերի այս նորոգումր շո՞ւտ կվերջացնեն… Օ՜, բարև ձեզ, բժիշկ…
ԲԺԻՇԿ — (հարցական հայացքով): Բարև:
ԼՐԱԳՐՈՂ — Չհիշեցիք։
ԲԺԻՇԿ — Ներեցեք։
ԼՐԱԳՐՈՂ — Հիշո՞ւմ եք, անցյալ տարի եղբորս վիրահատությունը դուք կատարեցիք։ Երիկամները, հիշո՞ւմ եք։
ԲԺԻՇԿ — Ա-ա՜, հիշեցի, հիշեցի… Դե, ինչպե՞ս է հիմա ձեր եղբայրը։
ԼՐԱԳՐՈՂ — Ապրում է, բժիշկ, ապրում է ձեր անունը տալով։ Հրաշք էր, ուղղակի հրաշք։ Վաղուց պատրաստվում էի ձեր մասին մի լավ հոդված շրխկացնել մեր թերթում։
ԲԺԻՇԿ- Ոչ ավել, ոչ պակաս, ուղղակի շրխկացնել։
ԼՐԱԳՐՈՂ — Ոսկե ձեռքեր ունեք, բժիշկ։
ԱՐԱՄ — Ուրեմն ես ճիշտ էի կռահել։ Դուք բժիշկ եք։
ԲԺԻՇԿ — Ցավոք սրտի, այո։ Բայց դուք այնուամենայնիվ դիմեք բժիշկների օգնության։ Հեռացրեք այդ չարաբաս տիկ բեկորը։
ԼՐԱԳՐՈՂ — Ներեցեք, բժիշկ, քանի՞ տարի է, որ վիրահատությամբ եք զբաղվում։
ԲԺԻՇԿ — Հիշում եմ, արկը կտրել, տարել էր սակրավորներից մեկի ոտքը։ Շտապ վիրահատել էր պետք։ Եվ հենց վիրահատության ժամանակ էլ հոսանքն անջատվեց։ Ստիպված եղա շարունակել ճրագի տակ։ Դա իմ առաջին վիրահատությունն էր։
ԼՐԱԳՐՈՂ — Ինչպես ասում են, առաջին մկրտությունը։
ԲԺԻՇԿ – Մկրտությո՜ւն…
ԼՐԱԳՐՈՂ — (ինչ-որ բան գրի առնելով ծոցատետրում): Հե տո՞, բժիշկ։ Վերջացավ պատերազմը և դուք…
ԲԺԻՇԿ — Ոչ, երիտասարդ, պատերազմը չվերջացավ։ Լռեցին միայն թնդանոթների որոտը, ռումբերի պայթյունը։ Սպանվածները մնացին, ողջերը տուն վերադարձան, բայց պատերազմը շարունակվեց։ Եվ մինչև այսօր էլ շարունակվում է։
ԼՐԱԳՐՈՂ – Շարունակվո՞ւմ է։
ԲԺԻՇԿ — Մի ծեր պրոֆեսոր ունեինք։ Ամեն անգամ նրան հանդիպելիս, երբ հարցնում էինք, թե որտեղից է գալիս, նա ամենայն լրջությամբ պատասխանում էր. «Պատե րազմից, տղայք, պատերազմից…»: Ի՞նչ եք ասում, պրոֆեսոր,- ժպտում էինք մենք,- պատերազմը վաղուց է վերջացել։ «Ոչ, տղայք,- ասում էր նա,- պա տերազմը չի վերջացել։ Բժշկի համար պատերազմը չի վերջանում»:
ԼՐԱԳՐՈՂ — Լավ է:
ԲԺԻՇԿ – Ի՞նչն է լավ, երիտասարդ։
ԼՐԱԳՐՈՂ — Լավ է ասված. «Բժշկի համար պատերազմը չի վերջանում»: Ես հենց այդպես էլ կվերնագրեմ իմ հոդ վածը… (Ոգևորված գրի է առնում ծոցատետրում):
Կանգառանշանին է մոտենում չոր, սմքած դեմքով մի մարդ, ձկներով ակվարիումը գրկած: Նա լուռ կանգնում է մի անկյունում ու սպասում: Շորերը թափ տալով, հավաքվածներին է մոտենում Անհամբեր մարդը՝ շամպայնի շշերը կրծքին սեղմած:
ԱՐԱՄ — (ծիծաղելով): Այս ի՞նչ օրն եք ընկել, այ մարդ։
ԲԺԻՇԿ — Ոնց որ ջրաղացպան։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Էլ միք ասի։
ԲԺԻՇԿ — Ինչո՞ւ ետ դարձաք:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ ֊ Վերջացավ:
ԱՐԱՄ — Վերջացա՞վ։ Ի՞նչը։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Բենզինը։ Մի քիչ գնաց ու փըրթ-փըրթ կանգնեց։ Չէ՜, ինչ ուզում եք ասեք, տրամվայից հուսալի տրանսպորտ չկա։
Գալիս է Նունեն հացը ձեռքին: Նրա ետևից գալիս է կոճափայտեր տեղափոխող բանվորներից մեկը:
ՆՈՒՆԵ — (Արամին): Գործը վերջացրին։
ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ — (ցցատախտակը վերցնելով, Արամին): Գիծը պատրաստ է, քաշիր վագոնը… (Գնում է):
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Վերջապես…
Բոլորը ինքնաբերաբար մղվում են դեպի տրամվայը, որը չենք տես նում:
ՆՈՒՆԵ — Քաղաքացիներ, տրամվայը պարկ է գնում։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ո՞նց թե պարկ։
ԲԺԻՇԿ — Միակ տրամվայը և այն էլ պարկ։
ԼՐԱԳՐՈՂ — Այսօր էլ հակառակի պես թերթի օր է։ Դե արի մինչև տպարան ոտքով գնա։
ԱՐԱՄ — Նստեք, քաղաքացիներ, նստեք։ Տրամվայը պարկ չի գնում:
ՆՈՒՆԵ — Ինչպե՞ս։
ԱՐԱՄ — Գնում ենք մի պտույտ էլ կատարենք։
ՆՈՒՆԵ — Աշխատանքը վաղուց վերջացել է, հիմա պիտի պարկում լինեինք։
ԱՐԱՄ — Պարկում երբ էլ ասես կլինենք։
ՆՈՒՆԵ — Առանց այն էլ այսօր լավ չեք զգում, ձեզ հանգստանալ է պետք։
ԱՐԱՄ — Ոչինչ, Նունե, ոչինչ։ Կեսգիշերով մարդկանց հո ճամփին չենք թողնելու։ Նստեք, քաղաքացիներ, նստեք…
Բոլորը ուրախ աղմուկով գնում են դեպի տրամվայը:
ՊԱՀԱԿԻ ՁԱՅՆԸ — (կուլիսներից): Սպասիր, որդի, սպասիր…
Վազելով գալիս է Պահակը՝ ալեհեր, թավ բեղերով, տարիքն առած մի մարդ, հնամաշ վերարկուն թևատակին, ձեռքին ծաղկեփունջ, մյուս ձեռքին հաստափոր մի գիրք:
ՎԱԳՈՆԻ ՆԵՐՍԸ
Տրամվայը ընթացքի մեջ է: Ղեկի մոտ նստել է Արամը: Նրա խցիկի կողքին կանգնել է բժիշկը: Վագոնի պատուհանից մտազբաղ դուրս է նայում Նունեն: Նստարաններից մեկին, դեմ-դիմաց նստել են Ակվարիումով մարդն ու Անհամբեր մարդը՝ շամպայնի շշերը գրկած: Նրանցից քիչ հեռու՝ Լրագրողը: Իսկ սրահի մի անկյունում, արկղիկը ուսից կախ, նստած քնել է զառամյալ մի ծերունի՝ ճեր մակ, խռիվ մորուքով, քաթանե հնամաշ շորերով, ծղոտե լայ նեզր գլխարկը աչքերին քաշած:
ՊԱՀԱԿ — (տեղավորվելով նստարաններից մեկին): Այ հիմի, բարի իրիկուն ձեզ:
ԼՐԱԳՐՈՂ — Օ՜, բարև, քեռի Մ ուշեղ… (Ուղևորներին): Մեր տան դիմացի խանութի պահակն է։ Ինչպե՞ս ես, քեռի Մուշեղ։ Այս ո՞ւր այսպես տոնական տեսքով։
ՊԱՀԱԿ — Էլ մի ասի, շատ տոնական եմ: Էս հալիս ծաղիկն էր պակաս։ Ախր ի՞նչ փչեց դրանց խելքին կեսգիշերով նշանդրեք ա նել։
ԼՐԱԳՐՈՂ — Նշանդրե՞ք։
ՊԱՀԱԿ — Աղջկաս նշանդրեքն է էս գիշեր։ Մի քանի ժամ առաջ մերոնք լուր բերին, թե խնամիները գյուղից եկել են, հասիր: Դե արի, պահակությունը թող ու հասիր։ Լավ էր փոխարինողիս լուր տվի, եկավ։ Էս ծաղիկներն էլ ինքը բերեց, իր պարտեզից։ Ձեռքս տվեց, թե հետդ կտա նես, կարգ է։
ԼՐԱԳՐՈՂ — Դե ինչ, շնորհավորում եմ, քեռի Մուշեղ։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (տ եղից): Շնորհավորում ենք։ Բախ տավոր լինեն։
ՊԱՀԱԿ — Շնորհավորանքի մեջ մնաք, որդի։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Լսեք, տոմսավաճառուհի, այս ծերունին քնել, մնացել է քնած:
ՊԱՀԱԿ — Բախտ բացող հալիվորն է։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Հարկավոր է արթնացնել, գուցե նա իր կանգառն անցել է արդեն։
ՆՈԻՆԵ — Մի անհանգստացեք, նրան դեռ շատ կա։
ԲԺԻՇԿ — (Արամին): Իսկ իմ մտքով բոլորովին չէր անցնում, որ դուք…
ԱՐԱՄ — Վագոնավա՞րն եմ:
ԲԺԻՇԿ — Դե գիտեք…
Նունեն մոտենում է խցիկին: Հավանաբար ինչ-որ բան է ուզում ասել նրան, բայց տեսնելով, nր Բժիշկը զբաղեցրել է, սրտնեղած ետ է դառնում:
ԲԺԻՇԿ — Փոքր ժամանակ հենց գնացքի ձայն էի լսում, ուրախությունից ոտքերս թուլանում էին։ Երազում էի, մեծանամ անպայման մեքենավար դառնամ։
ԱՐԱՄ — Բայց փոխարենը բժիշկ դարձաք։
ԲԺԻՇԿ — Երեխա էի, կարծում էի, որ մեքենավար դառնամ, ամբողջ աշխարհը կտեսնեմ։
ԱՐԱՄ – Եվ իհարկե, այդպես էլ չտեսաք:
ԲԺԻՇԿ — Ոչ, ինչու, տեսա։ Շատ երկրներ տեսա, համարյա ամբողջ աշխարհը, բայց ծխի միջից։
ԱՐԱՄ – Պատերազմե՞լ եք։
ԲԺԻՇԿ — Բժիշկ էի սակրավորների զորամասում։ Կամուրջներ պայթեցնելով ետ նահանջեցի, հետո նորից կառուցելով առաջ անցա։
ԱՐԱՄ — Իսկ ինձ չթողեցին առաջ անցնել։
ԲԺԻՇԿ – Ես ձեզ չհասկացա։
ԱՐԱՄ — Փակեցին փշալարերի ետևում։
ԲԺԻՇԿ — Ախ, գերի՞ եք ընկել։
ԱՐԱՄ — Հըմ, ընկե՜լ… Այն Ժամանակ նրանք էլ նույն ձևով էին հարցնում։ Ժամանակները փոխվեցին, բայց հարց նելու ձևը նույնը մնաց։ Չէ, բժիշկ, գերի չեմ ընկել։ Ինձ գերեցին առանց իմ կամքը հարցնելու։
ԲԺԻՇԿ — (մի տեսակ շփոթված): Ներեք, խնդրում եմ… Դե գիտեք, խոսք է, ասում են …
ԱՐԱՄ — Ես ձեզ հասկանում եմ։ Բայց այդ խոսքն այն ժա մանակ շատ թանկ նստեց ինձ վրա: (Մտազբաղ): Սղո ցի բերանն ընկած հազարավոր ծառեր, և ցուրտ, սպիտակ անշարժություն…
Նունեն համբերությունից դուրս գալով, սեղմում է վագոնի պատին ամրացված զանգի կոճակը: Արամը կտրուկ արգելակում է տրամ վայն ու անհանգիստ դուրս գալիս խցիկից:
ԱՐԱՄ – Ի՞նչ պատահեց:
ՆՈՒՆԵ – Ոչինչ, պարզապես, մի սև կատու քիչ էր մնում անիվների տակ ընկներ … (Բժշկին): Իսկ դուք նստեքy, քաղաքացի, նստեք… Ազատ նստարաններ շատ կան…
Բժիշկը Նունեի արարքից ոչինչ չհասկանալով, թոթվում է ուսերն ու գնում, նստում Լրագրողի ու Պահակի դիմաց: Արամը հանդիմանորեն տարուբերում է գլուխը ու նորից խցիկը մտնելով ընթացքի գցում տրամվայը:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (հայացքն ակվարիումին): Լողում են:
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — (չոր և զուսպ): Ուրիշ էլ ինչ է մնում նրանց անել։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (դեմքը մոտեցնելով ակվարիումին): Հո’պ, խփեց… Խփեց ու տարավ… Ոնց փախցրեց ընկերոջ բաժինը… (Մատով տկտկացնում է ակվարիումի պատին): Ախ դու, բկլիկ…
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — (սրտնեղած): Մի թխկացրեք, մի թխկացրեք. Դուք անհանգստացնում եք նրանց։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ներեցեք…
ԼՐԱԳՐՈՂ- (Պահակին): Այդ ինչ է, քեռի Մուշեղ, էլի Րաֆֆի՞ ես կարդում:
ՊԱՀԱԿ — Բա ինչ անեմ, որդի։ Հիմի ամեն մեկին մի գրող է հասնում։ Սրան էլ ինձ համար եմ պահել։ Սրանից երկրի հոտ կգա։
Նունեն, որ մինչ այդ մոտեցել էր վագոնավարի խցիկին, մեջքով միջնորմին հենված, ցածրաձայն երգում է:
Կար, չկար սևամազ մի կատու,
Եվ նրան ողջ փողոցն էր ատում.
Թքում էր, շպրտում կոշտ ու քար,
Ամեն մի անհոգի ապիկար…
Նունեն շարունակում է երգել: Գնալով նրա ձայնը դառնում է տխուր ու թախծոտ:
Ասում են, թե բախտ չէ,
Երբ սև կատուն ճանապարհդ է հատում,
Բայց մինչդեռ հակառակ,
Լոկ սև կատվի բախտն է, որ չի բանում…
ՆՈՒՆԵ — (մի պահ ընդհատելով երգը): Դուք երազներին հավատո՞ւմ եք։
ԱՐԱՄ — Վերջ տուր կատակներին։
ՆՈՒՆԵ — Ես չեմ կատակում։ Դուք, ավելի լավ է, ասացեք, թե ինչու սև կատվի բախտը չի բանում։
ԱՐԱՄ — Ներկայացում մի սարքիր գլխիս, այստեղ բեմ չէ։
ՆՈՒՆԵ — Բեմ է, ամեն տեղ էլ բեմ է… (Արտիստիկ շարժումներով): Աշխարհը բեմ է, մարդիկ դերասան, իսկ ժամանակը… (Վագոնի հետ ցնցվելով): Անցնող տրամվայ… (Ծիծաղում է):
ԱՐԱՄ — Ախ Նունե, Նունե, նայում եմ քեզ ու մտածում…
ՆՈՒՆԵ — Որ ես դատարկ ու թեթևամիտ մի աղջիկ եմ, որ կյանքին մատների արանքով եմ նայում, ամեն ինչ կա տակի եմ տալիս… Մի ծիծաղեք, այդպես է։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (Ակվարիումով մարդուն): Յոթերորդ օրն է, պատկերացնում եք։ Քառասունվեց տարեկան մարդ եմ արդեն, նոր միայն հայր եմ դառնում…
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — (ծոր տալով): Ա֊-ա՜…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ի՞նչ ասացիք։
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — (բառերը շեշտելով, սրտնեղած); Ասացի, պարզ է:
ԱՐԱՄ — (Նունեին): Լսիր, կարծեմ ձեր բարձրագույնի քննություններն սկսվել են արդեն:
ՆՈՒՆԵ — Արդեն։
ԱՐԱՄ — Դրա համար ազատված ես աշխատանքից, ինչո՞ւ ես նորից գործի գալիս։
ՆՈՒՆԵ — Դուք կուզեիք, որ չգայի՞։
ԱՐԱՄ — Ես կուզեի, որ դու վերջապես հասկանայիր…
ՆՈՒՆԵ — Որ կյանքին մատների արանքով չի կարելի նայել:
ԱՐԱՄ — (ժպտալով տարուբերում է գլուխը): Զարմանալի աղջիկ ես, Նունե:
ՆՈՒՆԵ — Եթե դուր չեմ գալիս, ասացեք և ես կհեռանամ։ Հա, հա, կհեռանամ։ Ուրիշ վագոն կտեղափոխվեմ։ Թեպետ մեր այս հին վագոնը ինձ այնպես հարազատ է դարձել:
ԱՐԱՄ — Իսկ ո՞ւր է քո այն երիտասարդը, էլ չի երևում։
ՆՈՒՆԵ — Ինչո՞ւ պիտի երևա։
ԱՐԱՄ — Ինչ իմանամ։ Ամեն գիշեր քեզ սպասում, տուն էր ճանապարհում։
ՆՈՒՆԵ — Էլ չի ճանապարհի։
ԱՐԱՄ — Ինչո՞ւ։
ՆՈՒՆԵ — Խորհուրդ տվեցի խնայել իր կոշիկները։
ԱՐԱՄ — Հասկացիր, նա սիրում է քեզ:
ՆՈՒՆԵ — Հետո ինչ։
ԱՐԱՄ — Քեզ երևի դուր է գալիս, որ նա բան ու գործ թո ղած շարունակ ետևիցդ է վազվզում։
ՆՈՒՆԵ — Աղջիկներին միշտ էլ դուր է գալիս, երբ տղաները վազվզում են իրենց ետևից։
ԱՐԱՄ — Հիմար, նա ուզում է ամուսնանալ քեզ հետ։
ՆՈՒՆԵ — Իսկ դուք կուզեի՞ք, որ ես ամուսնանայի։
ԱՐԱՄ – Չէ՛, դու կգժվացնես այդ տղային։
ՆՈՒՆԵ — Ես նրան հենց այդպես էլ ասացի, դժվար կլինի քեզ ինձ հետ: Դու ավելի լավ է, ասացի, գնա գտիր նրան, որը քեզ է փնտրում։ Իսկ ես գուցե ամուսնանամ այնպիսի մեկի հետ, որը շքեղ ավտոմեքենա ունի և խնայո ղական դրամարկղի գրքույկ։
ԱՐԱՄ — Խենթ ես, խենթ։
ՆՈՒՆԵ — Ես այն եմ, ինչ կամ։
ԱՐԱՄ — Հասկացիր, ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Իսկ դու նրա հետ կարող ես երջանիկ լինել։ Դու լավն ես, լավ հոգի ունես, բայց կյանքն անողոք է, Նունե։ Կյանքի հետ կատակ անել չի կարելի։
ՆՈՒՆԵ — (արցունքների միջից միանգամից պոռթկում է): Իսկ կյանքը, երբ կատակում է մեզ հետ, կարելի՞ է։ Ասա ցեք, կարելի՞ է…
Վագոնը միանգամից թաղվում է խավարում: Խավարից լսվում են ուղևորների ձայները:
- Ի՞նչ պատահեց։
- Հոսանքն անջատեցին:
- Սա ինչ բան է, եղբայր: Թողնելո՞ւ են այսօր տուն հասնենք, թե ոչ:
- Մի սրտնեղեք, ճամփին չենք թողնի:
Այս խոսքերի հետ դանդաղ վառվում են դահլիճի լույսերը:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԿԱՆԳԱՌ ԵՐԿՐՈՐԴ
Մի այլ փողոց: Խորքում աֆիշներով զարդարված մի մեծ թմբուկ: Բեմի առաջամասում տրամվայի կանգառանշան և նստարան: Աջ կողմում՝ հեռախոսախցիկ:
Կանգառանշանի մոտ, անհանգիստ ետ ու առաջ է անում ձեռնա փայտով մի ծերունի: Նւս հաճախ փռշտում է ու թաշկինակով մաքրում քիթը: Նկատելի է, որ հարբուխ ունի: Ուրախ աղմուկով գալիս են մեզ ծանոթ տղաներն ու Սևահեր աղջիկը: Լսվում է սրընթաց անցնող ավտոմեքենայի հռնդյուն:
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — (ձեռքը թափահարելով առաջ է նետ վում): Հե՜յ, տաքսի՛, տաքսի՛… թյո՜ւ, գնաց…
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Օ՜ֆ, տղաներ, հոգնեցի քայլելուց: (Նստում է կանգառանշանի մոտ դրված նստարանին):
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — (նստելով աղջկա մոտ): Ոչինչ, հիմա մի բան կպատահի կնստենք, կգնանք:
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Կոշիկներս այնպես են սեղմում։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Հանիր, թող ոտքերդ հանգստանան։
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Որ հանեցի, էլ չեմ կարող հագնել։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Էխ դուք, տաղտկալի արարածներ: Եվ դեռ սիրահարներ եք։ Հրաժեշտի վերջին գիշերն է, իսկ դուք… Այ, եթե հիմա մի քնքույշ էակ այստեղ, իմ կողքին լիներ, ես նրա հետ ոտքով մինչև Լուսին կգնայի։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ – Դե դու ուրիշ բան ես, էքսպորտ:
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Դու, Շվեյկ, ոչ ոքի նման չես։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Վաղը, սևափետուր իմ աղավնյակ, վաղը: Վաղը բոլորիս միանման համազգեստ կհագցնեն, միա նման կխուզեն բոլորիս գլուխները, և երբ մեր խմբական նկարը քեզ ուղարկենք, դու չես ջոկի, թե մեզանից որն է այս ծխնելույզ մաքրողը, որը՝ ես…
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Լավ, տղաներ, իսկ այդ Խտացած բանականությանը ո՞նց են տանում։ ՉԷ՞ որ նրա տեսողությունը…
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Մի տեսնեիր ոնց էր զինկոմիսարիա տում ծղրտոցը գցել։ «Ես ցուլի պես առողջ եմ»։ Մենք երեքով առաջին դասարանից միասին ենք եղել։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Միշտ միասին:
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Չուզեց բաժանվել մեզնից։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (հանդիսավոր): Մարդ էր, Հորացիո, իր ամեն բանով…
Ծիծաղ: Կիթառով տղան սկսում է նվագել ու պարել: Հարբուխով ծերունին դարձյալ խեթ-խեթ նայում է նրան: Տղան մի պահ դադարում է պարել, կանգնում, հայացքը ուղղում է Լուսնին:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, ինչո՞ւ… Որ պարո՞ւմ եմ, որ աղմկո՞ւմ եմ, որ ուրա՞խ եմ… Ասենք թե մի քիչ կոնծել եմ, է՜, հետո ինչ… Այդ ո՞վ է, որ բանակ գնալուց առաջ չի կոնծում… Ախ դու, պաղած Լուսին…
Ուրախ աղմուկ, ծիծաղ: Հարբուխով ծերունին, որ մինչ այդ կանգնել, խեթ-խեթ նայում էր, բարկությունը հազիվ զսպելով, դառնում է նրանց:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Դուք մոռանո՞ւմ եք, թե որտեղ եք գտնվում։
ԱԱՔՍՈՖՈնՈՎ ՏՂԱ — Փողոցում, պապի, փողոցում:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Հենց ցավն էլ այդ է, որ փողոցում։
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Բայց կարծեմ մենք ոչ ոքի նեղություն չենք տալիս։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Ինչպես թե նեղություն չեք տալիս, օրիորդ։ Մարդիկ քնած են, իսկ դուք ծիծաղում եք, աղմկում, ներկայացումներ սարքում։ Դուք շատ լավ գի տեք, որ ժամը տասներկուսից հետո՝ ոչ երգ, ոչ նվագ, ոչ ծիծաղ…
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Մեռելային լռությո՞ւն։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ – Այո՛, օրիորդ, մեռելային լռություն։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (nr չէր մասնակցում խոսակցությանը և կիթառը ծլնգացնելով, թմբուկին փակցված աֆիշներն էր աչքի անցկացնում): «Ղազարը գնում է պատերազմ»։ Ափսոս, չեմ տեսել… (Կարդում է): «Աշխարհն, այո, շուռ է եկել»։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (բարկացած շրջվում է դեպի Կիթառով տղան): Շուռ է եկել, այո, քանի որ ձեզ նմանները պարապ֊-սարապ թափառում են փողոցներում։ Ոչինչ չեք անում, ոչնչի մասին չեք մտածում, ոչ մի բանի պետք չեք գալիս։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Եթե պետք չենք գալիս, էլ ո՞ւր են մեզ բանակ տանում։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Մենք երաժիշտներ ենք և վաղը բա նակ ենք գնում։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Մեծ բան… Մենք ձեր տարիքում… (Փռշտում է):
UԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Առողջություն, պապի, առողջություն։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (հայացքը երկնքին): Ասացեք ինձ, սի րահարներ, ինչո՞ւ տանել չեմ կարողանում այս պաղ ու տխուր արարածին… (Կտրուկ շրջվելով դեպի ծերունին): Եվ ընդհանրապես, աշխարհի բոլոր պաղ ու տխուր արա րածներին, ինչո՞ւ… Որովհետև սեփական լույս չունեն։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — (թևանցուկ անելով աղջկան): Հե՜յ, Շվեյկ, հերիք լուսնահաչ տաս, գնացինք …
Հանկարծ շենքի պատուհանից, որը չի երևում մեզ, ձայներ են լսվում:
- Սիրում էիր, հա՞, անամոթ…
- Հայրի՛կ…
Ներսում ինչ-որ բան աղմուկով ընկնում է ցած ու ջարդվում: Լսվում է կանացի հեկեկոց: Սևահեր աղջիկն ու տղաները արագ մոտենում են կուլիսներից բեմ ընկած լույսի շերտին:
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Այս ի՞նչ էր, տղաներ…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Ոչինչ… Քաղաքն ապրում է, քաղաքը չի ուզում քնել։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Անհարմար է, ինչ ենք մարդկանց պա տուհանի տակ կանգնել։ Գնանք…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Գնացի՜նք։
Կիթառով տղան մոլեգնած նվագում է: Սաքսոֆոնով տղան նվագակ ցում է նրան: Սևահեր աղջիկը գրկում է տղաների գոտկատեղե րից, և նրանք նվագելով ու երգելով շարունակում են իրենց գի շերային ճանապարհը:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (նրանց ետևից): Խելագարնե՜ր… (Ինքն իրեն): Եվ ո՞ր հիմարն է այսպիսիներին կերակրում ու պահում… (Ձեռքը գրպանը տանելով, մտնում է հեռախոսախցիկը):
Փողոցը մի պահ լցվում է լռությամբ: Բայց ահա քիչ անց նորից լսվում են հոր և աղջկա ձայները:
- Բավական է:
- Կամաց, հայրիկ, կամաց։
- Ես նրան դատարան քարշ կտամ:
- Աշխարհում ոչ մի դատարան չի կարող վերադարձնել հավատս, որ կորցրել եմ արդեն։
- Դո՛ւրս, անառակ…
- Հայրի՜կ…
- Դո՛ւրս, ասում եմ…
Լսվում է դռան ուժգին շրխկոց: Ահա փողոց է դուրս գալիս Հուսալքված աղջիկը: Նա մի պահ կանգնում, հեռացնում է իր ետևից եկող շանը, որին չենք տեսնում:
ՀՈԻՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ – (հայացքով դեպի կուլիսները): Ետ դարձիր, Ջեկ… Տուն գնա… Չգաս ետևիցս, լսո՞ւմ ես, չգաս…
Լսվում է շան աղիողորմ վնգստոց: Հուսալքված աղջիկը բռունցքով մաքրում է այտերից հոսող արտասուքն ու գնում, կորչում գիշե րային խավարում: Շան վնգստոցը սաստկանում է ու աստիճանաբար մարում:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (հեռախոսախցիկում, լսափողով): Ալլո՜, Հռիփսիմե՞… Սպասեք, դա որտեղի՞ց է… Ի՞նչ… Եղբայր, այս ժամին ինչ թաղման բյուրո… (Բարկությունից դողալով): Ես քեզ դագաղի չափս ցույց կտամ, խուլիգան… (Շրխկոցով կախում է լսափողը, հետո փնթփնթալով նորից մանր դրամ է գցում անցքի մեջ ու հավաքում համարը): Ալլո՜… Հռիփսիմե՞… Ախ կին, կին… Ահա թե մինչև ուր կարող ես դու ինձ հասցնել… Այո, ես եմ… Գրողի ծոցից, որտեղից… Ավտոմատից եմ զան գում… Քանի կանգառ է գալիս եմ ոտքով… Հասկացիր, տրանսպորտ չկա… Ի՞նչ… Եղբայր, դու այդ ծորակները հանգիստ թող ու քնիր… Հույս չունենաս… Ասում եմ, հույս չունենաս, որ այս ժամին մեզ ջուր տան… թոռնե րիդ քնացրե՞լ ես… Փառք աստծո… Եվ ի՞նչ դիրքով են քնել… Ի՞նչ… Նորի՞ց մեջքի վրա… Շրջիր, անմիջապես շրջիր… Աջ կողքի վրա, ասացի… (Մի քանի անգամ փռշտում է): Հարբուխ եմ, բա ինչ եմ… Մի կարգին թաշկինակ էլ չես դնում մարդուդ գրպանը… Գալիս եմ, գալիս… (Կախում է լսափողը, դուրս է գալիս հեռախոսախցիկից ու շուրջը նայելով, հեռանում):
Գալիս են Ակնոցավոր տղան ու Շիկահեր աղջիկը՝ մագնիտոֆոնը ձեռքին:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Լավ, այդ ինչպե՞ս պատահեց, որ քեզ հանկարծ որոշեցին բանակ տանել:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ինչո՞ւ հանկարծ… Ինչո՞ւ մյուսներին հանկարծ չի, իսկ ինձ՝ հանկարծ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – (մտքում հարմար բառեր փնտրելով): Ուզում եմ ասել… Ուզում եմ ասել, բա քո տեսողությունը հաշվի չառա՞ն։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ընդհակառակը, զինկոմն ասաց, որ այսպիսի տեսողությամբ թշնամուն հինգ հազար մետրից էլ կարելի է նշմարել:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինես զինվորական համազգեստով, խուզած գլխով ու ակնոցով… (Գալիս, նստում է կանգառանշանի մոտ դրված նստարանին ու սեղմում մագնիտոֆոնի կոճակը: Լսվում են օրորոցայինի մեղմ հնչյունները):
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (նստելով նրա մոտ): Բայց դու ինչ լավ էիր պարում։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Իսկապե՞ս։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ճիշտ եմ ասում։ Դու և այդ Կինոռեժի սորը բոլորից լավ էիք պարում:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Բայց դու մեզ չէիր նայում։ Ես հենց պարում էի նրա հետ, դու իսկույն շրջվում էիր դեպի լուսամուտը։ Դու չէիր ուզում տեսնել, թե մենք ինչպես ենք միասին պարում։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ես լուսամուտի ապակու մեջ էի տես նում։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Իսկ ինչո՞ւ ապակու մեջ, ինչո՞ւ։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Չգիտեմ, այդպես ավելի լավ էր… Այդ պես ավելի հեշտ էր ձեզ նայել…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Իսկ դու ինչո՞ւ ինձ հետ չէիր պարում:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ես պարել չգիտեմ։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Իսկապե՞ս: Ուզո՞ւմ ես սովորեցնեմ։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Հիմա՞։ Փողոցո՞ւմ։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ինչ կա որ… (Սեղմում է մագնիտոֆոնի կոճակը: Հնչում է ռիթմիկ պարեղանակ): Պարենք…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (շփոթված ոտքի կանգնելով): Բայց ես պարել չգիտեմ… Ես չեմ կարող…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Կարող ես, շատ լավ էլ կարող ես։ Հասարակ բան է, նայիր… (Պարելով): Այ, այսպես… Մի քիչ առաջ թեքվիր… Ճոճվիր տեղում, այ այդպես…
Պարում է աղջիկը ոգևորված ու վերացած աշխարհից: Տղան կաշկանդված շարժումներով կրկնում է նրան:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (տնկտնկալով տեղում): Դե ահա, երկու տարի իրար չենք տեսնելու:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Տարիները շուտ են անցնում:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ասում են, երբ սպասում ես, տարին հավիտենականության չափ երկարում է… Իսկ դու կսպասե՞ս…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (պարելով, ոգևորված)։ Օ՜…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ինչ «Օ՜»։ Ասա, կսպասե՞ս…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (երանությամբ): Պատկերացնո՞ւմ ես, երկու տարի հետո դու վերադառնում ես բանակից, մտնում ես որևէ կինոթատրոն և հանկարծ էկրանի վրա տեսնում ես ինձ: Այ հենց այսպես… Օ՜, ես կմեռնեմ ուրախությունից…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (հուզված): Ես ուզում էի քեզ ասել…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (միանգամից քարանում է տեղում ու նայում տղային: Աղջկա հայացքում և շփոթվածություն կա, և հիացմունք, և սպասում): Ի՞նչ…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — …
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Դե ասա, շարունակիր…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (կարկամած): Գնալուց առաջ ուզում էի քեզ ասել, որ ես… ես… (Աղջիկը ծիծաղում է): Ինչո՞ւ ես ծիծաղում… (Աղջիկն ավելի ուժգին է ծիծաղում): Ի՞նչ կա ծիծաղելու…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — «Ես, ես…»։ Ախ դու, շշկլված։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (վիրավորված ծոր տալով): Ի-իի՜նչ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Դու ինչ զինվորացու ես որ։ Քեզ թող նեն նստես տանը և Ժան Քրիստոֆ կարդաս։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Իսկ դու, դու… Մազերդ ուսերիդ շաղ ես տվել, քեզ կինոաստղ ես երևակայում, Սոֆի Լորեն, Լոլոբրիջիդա… Ինչքան ուզում ես ծռմռվիր քո այդ կինո ռեժիսորի առջև, ինչքան ուզում ես թափառիր կինոստուդիայի պատերի տակ, միևնույն է, չեն ընդունի:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (վիրավորված, բայց կոտրատվելով): Ասացեք խնդրեմ, այդ ինչո՞ւ չպետք է ընդունեն:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Քիթդ կճատ է ու պեպենոտ, այ թե ինչու։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Հեռացի՛ր… (Ոտքը գետնին խփելով, լա ցակումած): Հեռացիր, լսո՞ւմ ես, հեռացիր… Իսկ ես մե նակ կնստեմ այստեղ, փողոցում… Այ, այսպես… Կնստեմ մինչև առավոտ ու կմեռնեմ… (Հեկեկում է):
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (նստելով աղջկա մոտ): Դե լավ, լավ… Ես քեզ ինչ ասացի, որ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (հոգոց հանելով): Է՜հ, երևի ես այդպես էլ կինոդերասանուհի չդառնամ:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ինչո՞ւ չպիտի դառնաս։ Ո՞վ ասաց:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Քիթս կճատ է ու պեպենոտ:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (մեղավոր ժպիտով): Հիմա՜ր, դու հենց այդպես էլ գեղեցիկ ես… Դու… Դու ամենագեղեցիկ աղջիկն ես ամբողջ աշխարհում… Դու բնավորություն ունես…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Իսկապե՞ս։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Իհարկե։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (աստիճանաբար ոգևորվելով): Պատկե րացնո՞ւմ ես, արև է, շոգ։ Մարդիկ հերթի են կանգնել ջրասայլակի առջև: Գազով ջուրը խշշոցով լցվում է բա ժակի մեջ, լցվում է ու թափվում։ Բայց ջրավաճառ աղջիկը չի նկատում: Նա հմայված նայում է հեռվում կանգնած տղային, որը մի տեսակ շփոթված իրեն է նա յում։ Մարդիկ ժպտում են, մարդիկ հասկանում են, թե ինչ է ասում ջրավաճառ աղջիկը շփոթված տղային։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (տեղում ձգվելով): Ի՞նչ է ասում։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Դերն անխոս է։ Դա մի փոքրիկ դեր է և բոլորովին խոսք չունի։ Աղջիկը էկրանից պիտի խոսի միայն իր հայացքով և բաժակից թափվող ջրով… (Գյուտ արածի պես, ոգևորված): Լսիր, վաղը ձեր գնացքը ժամը քանիսի՞ն է շարժվելու։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Առավոտյան ժամը տասնմեկին: Իսկ ինչ է, դու արդեն մոռացա՞ր։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ես ուզում եմ ուշացած գալ կայարան։ Ուզում եմ դուրս թռչել տնից ու գլխապատառ վազել փո ղոցներով: Ուզում եմ շնչասպառ նետվել պատահած ավ տոմեքենան, կուչ զալ մի անկյունում և շան պես հևա լով հասնել կայարան։ Ես ուզում եմ վազելով մտնել կառամատույց, բախվել հավաքված մարդկանց։ Ուզում եմ մարդիկ բարկացած նայեն իմ ետևից ու չհասկանան, որ վազում եմ ճանապարհ դնելու մեկին, որին երկու տարի չեմ տեսնելու։ Ուզում եմ գնացքի դռների մեջ փնտրել ինձ սպասող, ինձ որոնող քո հայացքը։ Ես ուզում եմ գնացքը շարժվի ու այդպես էլ չտեսնեմ քեզ։ Որ երկու տարի շարունակ տանջվեմ կարոտից, հիվանդանամ, ան կողին ընկնեմ… (Տղզայի օձիքր թափ տալով, կոկորդով մեկ բղավում է ի լուր աշխարհի): Ես տառապել եմ ուզո՜ւմ…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (զարմացած և վախեցած): Ինչի՞ հա մար։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (թևաթափ ու փշրված): Այդ Կինոռեժի սորն ասաց, որ ես գուցե չնկարահանվեմ իր ֆիլմում, որ ինձնից կինոդերասանուհի չի ստացվի։ Նա ասաց, որ իմ աչքերը խոր չեն, և դա նրանից է, որ ես ինչպես պետքն է դեռ չեմ տանջվել, չեմ տառապել կյանքում։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Անտաղանդի մեկն է քո այդ ռեժիսորը։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Նա ասում էր, որ իր նկարահանած ֆիլմը աշխարհի ամենախոր, ամենաթախծոտ և ամենա սքանչելի ֆիլմն է լինելու։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (հոգու ամբողջ զայրույթով): Սուտ է, դա աշխարհի ամենավատ ֆիլմն է լինելու, և իրենից բացի ոչ ոք չի ցանկանա նայել այդ ֆիլմը։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ – Է՜հ… Ես էլ երբեք կինոդերասանուհի չեմ դառնա։ Կմեռնեմ ու այդպես էլ չեմ դառնա։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Կդառնաս, անպայման կդառնաս։ Դու աշխարհի ամենանշանավոր կինոաստղը կդառնաս… (Սիրտը ցույց տալով): Դու այստեղ գիտե՞ս, թե ինչ ունես։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ի՞նչ։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (հարմար բառեր չգտնելով): Ես չեմ կարող ասել, թե ինչ, բայց ունես… Դու աչքերով կարողա նում ես ասել այն, ինչ ուզում ես ասել… (Հուզմունքից դողալով): Քո աչքերում կրակ կա, բայց այդ անտա ղանդ ռեժիսորները չեն տեսնում, որովհետև իրենք սառույց են և աչքեր չունեն։ Քո աչքերում տառապանք կա, բայց նրանք չեն տեսնում, որովհետև իրենք չեն տառա պել և խիղճ չունեն… (Ձայնն աստիճանաբար բարձրացնելով): Նրանք տաղանդ չունեն, նրանք հավատ չունեն, նրանք սեր չունեն, որովհետև իրենցից բացի ոչ ոքի չեն սիրում…
Աղջիկն ամբողջ ժամանակ սրբում է այտերից ցած հոսող արտասուքը և ժպտում: Ժպտում է, որովհետև տղան արդեն նրան ասաց այն, ինչ աշխարհի սկզբից մինչև այսօր ասում են տղաներն աղ ջիկներին:
վագոն։ի ներսը
Վագոնավարի խցիկի մուտ դարձյալ կանգնած է Նունեն: Վագոնում, առաջվա պես, դեմ-դիմաց նստած են Ակվարիումով մարդն ու Ան համբեր մարդը՝ շամպայնի շշերը գրկած: Նրանցից քիչ հեռու նստել են Բժիշկը, Պահակն ու Լրագրողը: Վերջինս դարձյալ ինչ-иг բան է եոանդով գրի աւռնում իր ծոցատետրում: Նստարաններից մեկին, գլուխը կրծքին հակած, դեռ քնած է Բախտաաուփով ծերունին:
ԱՐԱՄ — (ձեռքն արգելակման բռնակին տանելով): Տեսնում ես դրանը, կանգնել են t գծերի մեջ, քիթ֊-քթի են տվել։ Տեղ են գտել համբուրվելու։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (վագոնի ներսում, ակվարիումի ձկներով հիացած): Լողում են…
ԱՐԱՄ — (Նունեին): Ոնց որ յոթերորդ երկնքում լինեն: Տրամվայի ձայնն էլ չեն լսում…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (հայացքն ակվարիումին): Լա՛՜վ է… Շատ լավ է...
Մինչ Նանեն հիացմունքով դիտում էր այդ տեսարանը, Արամն աղ մուկով կանգնեցնում է տրամվայը: Գծերի մեջ համբուրվողներն հավանաբար հանկարծակիի եկած մի կողմ են փախչում: Արամն ու Նունեն ծիծաղում են: Քիչ անց, վագոնին են մոտենամ Ակնոցավոր տղան ու Շիկահեր աղջիկը: Նրանք շփոթված ներս են գցում իրենց ու սրընթաց գնում մինչև վագոնի ետնամասը: Տրամվայի մոտ հայտնվում է Հարբուխով ծերունին: Նա առաջամասից բարձրանում է վագոն ու վրդովված դառնում Արա ին:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Թույլ տվեք հարցնել, ընկեր վագոնավար, ո՞ւր էիք այսքան ժամանակ։ Սպասում ես, սպասում, իսկ տրամվայ չկա։ Ւնչո՞վ էիք զբաղված, քնե՞լ էիք։
ԱՐԱՄ — Լավ, հայրիկ, լավ, ներս գնացեք։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Իհարկե, ձեզ համար ինչ կա։ Ոնց քեֆներդ տալիս է, այնպես էլ անում եք։ Ոչ վախ ունեք, ոչ օրենք, ոչ խիղճ։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (վագոնի ներսից): Լսեք, մի զբաղեցրեք մարդուն, թողեք գնանք, ուշ է:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Կարծեմ ձեզ չեն խոսեցնում, րնկեր։
ՆՈՒՆԵ – (հարբուխով ծերունուն): Ւսկ դուք գիտե՞ք, որ մենք հիմա պիտի պարկում լինեինք։ Մեր աշխատանքը վաղուց է վերջացել։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Իսկ դուք մեջ մի ընկեք, ընկեր տոմսավաճառ։ Դուք ձեր գործին մնացեք… (Տոմսը օդում թափաճարելով, կտրուկ): Մշտական է… (Փնթփնթալով մտնամ է վագոնի սրահն ու նստում Ակվա րիումով մարդու դիմաց); Սա ինչ բան է, եղբայր, մի օր չեղավ խելքը գլխին աշխատեն…
Արամը պատրաստվում է ընթացքի գցել տրամվայը: Բայց ահա տրամվային է մոտենում Հուսալքված աղջիկը: Նա ետնամասից բարձրանում է վագոն և առանց շուրջը նայելու, գալիս, նստում է ւսզատ նստարաններից մեկին: Տրամվայը շարունակում է ընթացքը: Արամը ժպտում է ու տարուբերում գլուխը:
ՆՈՒՆԵ — Ինչո՞ւ եք ժպտում։
ԱՐԱՄ — Տեսա՞ր դրանց։
ՆՈՒՆԵ — Ո՞ւմ։
ԱՐԱՄ — Այդ երկու դեղնակտուցներին։ Նրանք այդպես համբուրվելով էլ պիտի տրամվայի տակ ընկնեին:
ՆՈՒՆԵ — Հետաքրքիր է, դուք ինչսլիսին եք եղել այդ տարիքում:
ԱՐԱՄ – Սովորական, Նունե, սովորական։
ՆՈՒՆԵ — Ասացեք, ի՞նչ էիք դգում, երբ առաջին անգամ հանդիպեցիք այն աղջկան, որին սիրեցիք։
ԱՐԱՄ — Դրա համար նորից պետք է վերադառնալ այդ տարիքին։
ՆՈՒՆԵ — Իսկ դուք վերադարձեք…(Ծիծաղում է):
ԱՐԱՄ — Ախ Նունե, Նանե, քեզ նայելիս մարդ այնպես ծերացած է զգում իրեն: Քանի՞ տարեկան ես։
ՆՈՒՆԵ — Իսկ ձեր մազերը ինչո՞ւ են այդքան շուտ ճերմակել։
ԱՐԱՄ — Ես քեզ հարցնում եմ, քանի՞ տարեկան ես:
ՆՈՒՆԵ — Սպասեք, սպասեք, ի՞նչ կլինի, եթե ձեր մազերը կարճ կտրեք ու առաջ տաք՛ այ այսպես… 0 , ձեզ շատ կսազի …- (Մեջքով հենվում է միջնորմին ու մտասույզ հայացքը ուղևորներին հառած ավելացնում): Ասացեք, մինչև հիմա դ ու ք չե՞ք փնտրել որևէ մ եկին… Մենակ դժվար է, չէ՞…
ԱՐԱՄ — Ինչու մենակ: Նա ինձ հետ է։ Նա միշտ ինձ հետ է։
ՆՈՒՆԵ ֊ Ո՞վ։
ԱՐԱՄ — Իմ կինը։
ՆՈՒՆԵ — Ասում են, ժամանակը թեթևացնում է մարդու վիշտը։
ԱՐԱՄ — Ասում են։
ՆՈՒՆԵ — Ասում են ժամանակը մոռացնել է տալիս ամեն բան։
ԱՐԱՄ — Երանի այդպես լիներ…
Արամբը մտատանջորեն շփում է դեմքը: Նրա մտապատկերում նորից հայտնվում է Աննան:
ԱՆՆԱ — Ինչո՞ւ ես քեզ խաբում, Արամ։
ԱՐԱՄ — Աննա…
ԱՆՆԱ — Մի խաբիր քեզ, դու սիրում ես նրան։
ԱՐԱՄ — Ինչե՞ր ես մտածում։
ԱՆՆԱ — Աչքերիդ նայիր։ Նայիր հայելուն։
ԱՐԱՄ — Բոլորովին ճերմակել եմ։
ԱՆՆԱ — Ուրեմն փակիր աչքերդ, հոգուդ խորքը նայիր։ Սիրտը չի կարող խաբել, նա քեզ ճիշտը կասի։
ԱՐԱՄ — Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես խոսում։
ԱՆՆԱ — Նա լավն է, լավ հոգի ունի:
ԱՐԱՄ — Բայց դու մոռանում ես նրա տարիքը։
ԱՆՆԱ — Սիրո համար տարիք չկա։
ԱՐԱՄ — Չկա՞, ոնց չկա, երբ նրա համար կյանքը դեռ նոր է սկսվում, իսկ իմն արդեն անցավ։ Երազի պես անցավ: Մղձավանջի պես …(դադար): Խոսիր, ինչո՞ւ ես լռում…
ԱՆՆԱ — (միանգամից պոռթկում է): Ի՞նչ ես ուզում, որ ես ասեմ, ի՞նչ։ Կարծում ես ինձ համար հե՞շտ է ամեն անգամ կրկնել, որ դու սիրում ես այդ աղջկան։ Ասա, հե՞շտ է…
ԱՐԱՄ — Ասենք թե սիրում եմ, հետո՞։
ԱՆՆԱ — Իմ կյանքը վերջացավ, բայց քոնը դեռ շարունակվում է։
ԱՐԱՄ — Շարունակվում է…
ԱՆՆԱ — Մենակ մի մնա, կապիր բախտդ նրա հետ։
ԱՐԱՄ — Հասկացիր, իմ օրերը հաշված են արդեն։ Սիրտս շարքից դուրս է եկել։ Իզուր ինչու դժբախտացնել նրան։ Ինչո՞ւ մի կյանք էլ թողնել կես ճամփին։
ԱՆՆԱ — Լռիր։
ԱՐԱՄ — Ի՞նչ ես ուզում վերջապես։
ԱՆՆԱ — Թաղիր ինձ հետ քո բոլոր հիշողությունները և սկսիր ապրել նորից։
ԱՐԱՄ — Նորի՞ց։
ԱՆՆԱ — Իմացիր, ինչ որ անցած է, երազ է։
ԱՐԱՄ — Երազը երազ է, կյանքը՝ կյանք։
ԱՆՆԱ — Երկուսն էլ նույն բանն են… Միայն թե երազից կա րելի է արթնանալ… (Անէանում է):
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (Ակվարիումով մարդուն, ցածրաձայն) Ներեցեք, ապա մի այս աղջկան նայեք…
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ – Լսեք, քաղաքացի, իմ տարիքում անվայել է աղջիկներին նայելը:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – Դուք ինձ չհասկացաք: Ես ուզում եմ լսել, որ այս աղջկա հետ ինչ-որ բան է կատարվում… (Հայացքը աղջկանից չկտրելով): Չէ´, չէ´, ինչ ուզում եք ասեք, նրան ինչ որ բան է պատահել: (Գալիս նստում է Հուսալքված աղջկա դիմաց: Մի փոքր լռելուց հետա): Ներեցեք, դուք չ՞եք գտնում, որ մեր տրամվայը չափից ավել դանդաղ է ընթանում…
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ – (պատասխան չկա):
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – Այդպես է, գիտեք, մարդ որքան շտապում է , այնքան թվում է իրեն, թե ուշանում է…
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ – (Լուռ է: Նստել է անշարժ, աչքերը դարձյալ մի կետի սևեռած):
Անհամբեր մարդը տարակուսանքով թոթվում է ուսերն ու վերադառնում իր նախկին տեղը:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – (Ակվարիումով մարդուն): Խոսեցնում ես, խոսեցնում, բայց պատասխան չկա: Կարծես անջատվել է…: Ապա նայեք, աչքերն էլ չի թարթում:
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ – (սրտնեղած) Եղբայր, իմ ինչ գործն է, թարթում է, թե չի թարթում: Հանգիստ թողեք ինձ…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ- (վագոնի ետնամասի պատուհանից դուրս նայելով): Վա՜յ, այս ի՞նչ է …
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ – Ի՞նչ է:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ- Մի այս շանը նայիր, ոնց է լեզուն կախ գցած վազում վագոնի ետևից…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ – (պատուհանից ձեռքը դուրս հանած, շրթունքները ծփծփացնելով, շանը կանչելու նշան է անում): Վազի´ր, վազի´ր… Ավելի արագ… Էլի, էլի … Այ, այդպես…
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ոնց է հևում։ Ինչ մեղք է։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Տեսնես ի՞նչ է կորցրել, չէի կարողանում գտնել:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Երևի տիրոջն է փնտրում:
Հուսալքված աղջիկը հառաչում է ու նորից սրբում այտերից հոսող արտասուքը:
ԱՐԱՄ – Ի՞նչ է եղել։
ՆՈՒՆԵ — Ոչինչ, ասում են շուն է վազում վագոնի ետևից։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ինչ հավատարիմ են այդ գրողի տա րածները։
ԼՐԱԳՐՈՂ—Մի մոռացեք, որ երբ Ոդիսևսը Իթաքա վերա դարձավ, առաջինը իր կույր շունը ճանաչեց նրան…
ՆՈԻՆԵ – (ուղևորներին): Կամուրջի մոտ իջնողներ կա՞ն…
ՀՈԻՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ— (ոտքի է կանգնում ու խեղդված ձայնով բղավում): Կանգնեցրեք… Կանգնեցրեք տրամվայը …
Արամը կտրուկ արգելակում է տրամվայը: Ուղևորները զարմանքով նայում են Հուսալքված աղջկան: Աղջիկը ցած է իջնում վագոնից ու տարտամ քայլերով գնում դեպի կուլիսները: Լսվում է շան աղիո ղորմ վնգստոցը: Նունեն իջնում է ու սարսափած ծածկում դեմքը: Արամը այլայլված դուրս է թռչում խցիկից ու նետվում դեպի կա մուրջը, որը չենք տեսնում: Վագոնում ուղևորներն իրար են անց նում: Արթնանում է և քնած ծերունին ու շվարած նայում շուրջը:
Ի՞նչ եղավ…
Ի՞նչ պատահեց։
Կամուրջից…
Ի՞նչ եք ասում…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (Ակվարիումով մարդուն, վրա տալով): Ախր ասում էի, չէ՞…
Բոլորը գլխապատառ դուրս են թափվում վագոնից: Ներսում մնում է միայն Ակվարիումով մարդը, որն ավելի է սեղմվում պատին:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԿԱՆԳԱՌ ԵՐՐՈՐԴ
Նույն տեսարանն է, նույն պահը: Տրամվայի մոտ խմբվել են ուղևորները: Վագոնում միայնակ նստել է Ակվարիումով մարդլւ: Կուլիսներից լսվում է Հուսալքված աղջկա ձայնը. «Թողե՜ք… թողե՜ք ինձ …»: Ահա գալիս է Արամը ձեռքից բռնած բերելով աղջկան:
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ — Թողե՜ք…
ԱՐԱՄ — Խելագար աղջիկ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես անում:
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ — Թողե ք ձեռքերս… թողե՜ք …
ԱՐԱՄ — Որտե՞ղ ես ապրում: Հասցեդ ասա։
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ — Ես հասցե չունեմ… Ի՞նչ եք ուզում ինձնից… թողե՜ք…
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆՒ — Սրանց համար ինչ հասցե, ինչ տուն, ինչ տեղ։
ՊԱՀԱԿ – Թո´ղ, այ մարդ, թող մի տեսնենք ինչ է եղել։
ԲԺԻՇԿ — Հանգիստ, ընկերներ, հանգիստ…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (Հարբուխով ծերունուն, շշուկով): Նրա հետ լուրջ բան է կատարվում, իսկ դուք...
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆՒ — Սրանց համար ինչ լուրջ բան։ Թե թևամիտ սերունդ…
Անտեղյակ այս ամենին, ուրախ աղմուկով Շիկահեր աղջկան և Ակնոցավոր տղային են մոտենում Կիթառով տղան, Սաքսոֆոնով տղան ու Սևահեր ադջիկը:
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Այ թե որտեղ եք, դավադիրներ։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Այս որտեղի՞ց հայտնվեցիք:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Գետնի տակից, հոգյակս, գետնի տակից…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Շը՜շշ, մի րոպե սպասեք։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Ի՞նչ է եղել։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Այո ինչի՞ են հավաքվել։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Իզուր ինչի ջահել հոգիդ կորց նես, աղջիկս, աստված պահապան է։
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ — (պոոթկալով): Աստվա՞ծ… Ի՞նչ աստված… Աստված չկա… Աստված վաղուց մեռել է… (Հեկեկում է):
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Հանգստացեք, խնդրում եմ ձեզ, հանգստացեք։
ԲԺԻՇԿ — (Արամին, ցածրաձայն): Բաց թողեք, նա արդեն…
ԼՐԱԳՐՈՂ — Այնուամենայնիվ, թույլ տվեք սեղմել ձեր ձեռքը, ընկեր վագոնավար… (Կարծես նոր միայն հայտնագործելով): Ինչ հրաշալի մարդ եք դուք։
ԱՐԱՄ — Հրաշալի մարդիկ չկան, երիտասարդ։ Պարզապես կան մարդիկ և կան…
Շնչակտուր հավաքվածներին է մոտենում Կինոռեժիսորը:
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — (այլայլված ռւ ահաբեկված): Ինչո՞ւ եք հավաքվել… Ի՞նչ է պատահել… (Արագ մոտենում է Հու սալքված աղջկան): Գայանե՞…
ԲԺԻՇԿ — (Կինոռեժիսորին): Սպասեք, երիտասարդ, ձեր ի՞նչն է:
ՀԱՐԲՈԻԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Պարզ չէ՞, նրա զոհը…
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ — Հեռացիր, լսո՞ւմ ես, հեռացիր:
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Ինչի՞ համար, Գայանե… Մ ի ժամ է փողոցներն ընկած քեզ եմ փնտրում։ Հայրդ ասաց… (Բռնում է ձեռքը):
ՀՈԻՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ – Թող…
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — Սպասի՜ր… Մի րոպե ինձ լսիր…
ՀՈՒՍԱԼՔՎԱԾ ԱՂՋԻԿ — Չեմ ուզում լսել։ Ես ոչինչ չեմ ուզում լսել:
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Մի կռվեք, աստծո սիրուն, մի կռվեք։ Սիրով, քնքշանքով լցրեք էս անիրավ աշխարհը։
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — (աղջկան): Հասկացիր…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Խոսքեր պետք չեն, ընկեր ռեժիսոր, պարզապես համբուրիր։
ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ — (ձեռքը աղջկա ուսին դնելով): Գնանք, Գայանե, գնանք…
Հուսալքված աղջիկը մի պահ կանգնում, փշրված հայացքով նա յում է Արամին: Վերջինս պատասխանի փոխարեն ժպտամ է ու գլխով հրաժեշտ տալիս նրան: Աղջիկը շրջվում է և տղայի ձեռքն իր ուսին, գնում:
ԱՐԱՄ — (ուղևորներին): Նստեք, քաղաքացիներ, նստեք։ Ուշ է արդեն…
Շիկահեր աղջիկը հանկարծ սկսում է հեկեկալ:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ – Քեզ ի՞նչ եղավ:
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (աչքերդ դահլիճի խորքը հառած): Կարող ես ասել, ե՞րբ են մարդու աչքերը դառնում խոր ու արտահայտիչ։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Չգիտեմ։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (արցունքների միջից): Իսկ ես արդեն գիտեմ…
ՎԱԳՈՆԻ ՆԵՐՍԸ
Տրամվայը ընթացքի մեջ է: Ղեկի մոտ նստած ե Արամը: Նրա կող քին կանգնել է Նունեն: Վագոնի սրանում, դեմ-դիմաց նստել են Ակվարիումով մարդն ու Հարբուխով ծերունին: Վերջինիս կողքին դարձյալ նսաած է Անհամբեր մարդը՝ շամպայնի շշերը գրկած: Նրան ցից քիշ հեռու նստել են Բժիշկը, Լրագրողն պահակը: Սրահի մի անկյունում լուռ m մունջ նստել Լ Բաիւտատուփով ծերունին: Վա գոնի վերջնամասում կանգնած են Կիթառով տղան ու նրա ընկեր ները:
ՆՈՒՆԵ — Եթե մի րոպե ուշ հասնեիք, նա արդեն… Ինչ լավ էր շուտ հասաք, փրկեցիք։
ԱՐԱՄ — Փրկեցի՜… (Հեգնանքով): Եվ վաղը եռանդով կպատ մենք հանդիպողին, թե ինչպես կեսգիշերին մի աղջիկ փորձում էր ցած գցել իրեն կամրջից, իսկ մենք փրկեցինք նրան… Փրկեցինք… Իսկ ո՞վ պիտի փրկի նրանց, որ մարդուն այդ օրին են հասցնում, ո՞վ…
ԲԺԻՇԿ — (Լրագրողին): Այդպիսի դեպքում լացը միշտ էլ սթափեցնում է նրանց։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ոչ մի կերպ չեմ կարողանում ուշքի գալ:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (տեղից): Թեթևամիտ սերունդ…
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Դե, իհարկե, դուք ձեզ համար տրամ վայով հանգիստ գալիս եք, իսկ մենք ոտքով փողոցներն ենք չափչփում։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Մենք էլ քիչ առաջ նստեցինք։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Քիչ առաջ, հա՞։ Ախ դու, խտացած բանա կանություն…
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ – Պոկիր դրա քիթը ակնոցի հետ միասին:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ – Ի՞նչ եք անում, տղաներ, ի՞նչ եք անում…
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ – Նորից աղմուկ, նորից ժխոր:
ՆՈՒՆԵ – Հե՜յ , տղաներ, քիչ աղմկեք այդտեղ:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ – Միլիցիայի ձեռք պետք է տալ դրանց, այ թե ինչ:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – (հայացքն ակվարիումին): Ձկնե՜ր, ձկնե՜ր… լողում են ապակյա պատերի ներսում և իրենց թվում է ծովում են:
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — Կարծու՞մ եք:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – Իսկ և իսկ մի փոքրիկ ծով. Խոտեր, խեցիներ, խճաքարեր:
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — Խաբկանք է
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Այո, բայց սրանց համար երևի այստեղ ավելի ապահով է , քան ծովում:
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ – Ծովը՝ ծով է, ակվարիումը՝ ակվարիում:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Բայց սրանք ակվարիումային ձկներ են, այնպես չէ՞:
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — Ո´չ: Այդպիսի ձկներ չկան, ձկներն ակվարիումի համար չէ, որ աշխարհ են գալիս: Այդ մենք ենք նրանց այդպիսին դարձրել, մենք:
ՊԱՀԱԿ — Է՜հ, մարդիկ, մարդի՜կ…
Բախտատուփով ծերունին, որ անպայման հոնքերի տակից լուռ նայում էր նրանց , ոտքի է կանգնում, ծոցագրպանից հանում է ճերմակ արջամուկը, հանդիսավորությամբ բաց է անում ուսից կախ ընկած արկղիկը, և սկսում մի այնպիսի ոգևորությամբ, որ կարծես համայն մարդկության բախտն է գուշակում:
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ – Մարդիկ, բաց արեք ձեր բախտը …(Բախտատուփը ցույց տալով, անգիր արածի պես): Սա իմաստուն է բոլոր գրքերից, սա լավն է բոլոր երգերից: Սա հաց է ու ջուր, հույս է ու հավատ: Մարդիկ, բաց արեք ձեր բախտը…
ԼՐԱԳՐՈՂ – (ծոցատետրը ուղղելով): Էհ, ծերուկ, դու էլ ժամանակ գտար:
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Շատ չեմ վերցնում, որդի, տասը կոպեկ… Հատին երեք կոպեկ տալիս եմ էն ջահել կնկան, որ մի տպելու մեքենա ունի ու մի աստված։ Հատին երեք կոպեկ տալիս եմ էն ուսանող տղին, որ գիտի մտքերս տեղը-տեղին դասավորել։ Չորս կոպեկ էլ իմ ցանկու թյունների համար եմ վերցնում։ Մարդիկ, բաց արեք ձեր բախտը…
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Մի դրան տեսեք, ֆաբրիկանտ է դարձել դլխներիս, դեռ երկու հոգու էլ իր հաշվին է պա հում… (Ծիծաղում է կծու, հեգնող ծիծաղով):
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (Հարբուխով ծերունուն): Կռռում են…
Կիթառով տղան ու իր ընկերները, որ մինչ այդ շրջապատել էին ծերունուն, իրար հերթ չտալով վրա են տալիս:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Բաց արա մեր բախտը, ծերուկ։
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Տղաները վաղը բանակ են գնում, պա պի։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Այսօր։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Գնում ենք, այո։ Գնում ենք, որ կարոտենք գրողի տարած այս սքանչելի քաղաքին, այս շեն քերին, այս մայթերին, այս տրամվային, ձեզ, սիրելի մարդիկ…
Երիտասարդները խռնվում են իրար գլխի:
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Թողեք, տղաներ, առաջինը իմն է հա նելու։
ՆՈՒՆԵ — (Արամին): Գործ բացվեց ծերունու համար։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Վերցրու, աղջիկս, քո բախտն է, վերցրու։
Աևահեր աղջիկը արջամկան բերանից վերցնում է իրեն ուղղված քառածալ թղթի կտորը ու մի կողմ քաշվում: Նա մի պահ փակում է աչքերը, ապա թղթի կտորը բանալով կարդում: Կարդում է ու ժպտալով ծալում: Արջամուկը բախտատուփից դուրս է քաշում երկրորդ թղթի կտորը, երրորդը, չորրորդը, հինգերորդը:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (ցածրաձայն կարդում է): «Քեզ հետ կկա տարվի մի լավ, շատ լավ բան, որի մասին երբեք չես մտածել»։ (Կես կատակ, կես լուրջ): Այո, ծերուկ, վաղը ես նշանավոր մարդ պիտի դառնամ, և աշխարհը պիտի խոսի իմ մասին:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (տեղից): Դատարկապորտնե՜ր…
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ —(կարդում է իրենը): «Շատ շուտով մի լայն ճանապարհ կբացվի, էդ ճանապարհը բռնիր ու գնա»։ (Սևահեր աղջկան): Քեզ ի՞նչ է ընկել։
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (ծիծաղելով թղթի կտորը պահում է ետևում): Չէ´, չէ´, դու չպետք է իմանաս, դա գաղտնիք է :
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Դե լավ, օյիններ մի սարքի, բաց արա:
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Վախենում եմ:
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Վա՞տ բան է ընկել։
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ընդհակառակը։ Ես վախենում եմ չա փից ավելի երջանիկ լինելուց։
ԼՐԱԳՐՈՂ — Ոնց են հավատում դատարկ թղթի կտորներին։
ՊԱՀԱԿ — Դա ինչ կարևոր է, որդի։ Բոլորն էլ մի բանի հա վատում են։ Բոլորն էլ ուզում են լավ բանին հավատալ։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (Ակնոցավոր տղային): Լսիր, պատահե՞լ է, որ դու հանկարծ որևէ բան գտնես։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Ինչի չէ։ Երբ փոքր էի, փողոցով քայ լելիս թվում էր անպայման փող պիտի գտնեմ և գտնում էի։
ՇԻԿԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Փող միշտ էլ կարելի է գտնել: Ապա մի այստեղ նայիր… (Թղթի կտորը պահելով նրա աչքերի առջև): Կարդա:
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — (կարդում է): «Ուրիշի կորցրածը դու միշտ էլ կգտնես, քո կորցրածը երբեք: Երջանկությունը եկել է դուռդ, մի կորցրու»։ (Ակնոցն ուղղելով): Լավ է…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (կատակով): Ահա քո երջանկությունը… (Ակնոցավորին հրելով դեպի Շիկահեր աղջիկը): Պինդ պահիր, չկորցնես…
Ծիծաղ: Վագոնը լցվում է ուրախ աղմուկով: Բախտատութփով ծերունին գոհունակությամբ նայում է նրանց ու նորից ոգևորված շարունակում կանչել:
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Մարդիկ, բաց արեք ձեր բախ տը։ Սա իմաստուն է բոլոր գրքերից, լավն է բոլոր երգերից …
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Չէ՜, ինչպես երևում է, ես էլ իմ բախտը պիտի փորձեմ… Դե ինչ, ծերուկ, հրամայիր առնետիդ, թող իմ բախտն էչ հանի…
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (ժպտալով): Նա վարձը գլխից է վերցնում, որդի:
Ծիծաղ:
ԲԺԻՇԿ — Այ թե խորամանկն է առնետդ, հա՜…
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Տիրոջն է քաշել, հի՛, հի՛, հի՛…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (մանր դրամը մեկնում է ծերունուն ու արջամկան բերանից վերցնում իրեն ազդված թղթի կտո րը: Կարդում է): «Երկու գարուն կլինի, երկու ուրախու թյան սեղան»։ Ի՞նչ… (Նորից է կարգում, ոգևորված): Լավ է… Շա՛տ լավ է…
ԲԺԻՇԿ — Ամեն մեկին թվում է, իր բախտն է իրեն ընկել։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (Բժշկին): Բայց դուք մի այստեղ նա յեք… (Բարձրաձայն կարդում է): «Երկու գարուն կլինի, երկու ուրախության սեղան»։ Պատկերացնո՞ւմ եք, յոթե րորդ օրն է ինչ կնոջս ծննդատուն եմ տարել և մինչև այսօր դեռ ոչինչ չկա։ Եվ հանկարծ երկուսը միանգամից… Օ՜, ես ուրախությունից կգժվեմ…
Ծիծաղ:
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (Անհամբեր մարդուն): Էս տասը կոպեկը ավել ես տվել, որդի։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ոչինչ։ Դա էլ քեզ, ծերուկ, դու էլ քո բախտը հանիր։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ – Էհ, որդի, իմ բախտը ես էն գլխից եմ հանել։ (Մանր դրամը գրպանն է դնում ու գնում կանչելով): Սա իմաստուն է բոլոր գրքերից, լավն է բոլոր երգերից…
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Կլպում ես մարդկանց։ Թղթի կտոր ները տալիս ես, իսկ փոխարենը ուզում ես, հա ուզում…
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Է՜, դու ինչ ես հասկանում, թե ես ինչ եմ տալիս, ինչ եմ ուզում…
Այս խոսքի վրա Հարբուխով ծերունին ձեռքը գցում է նրա բախտատուփին ու թղթիկները հատակին շաղ տալով, դուրս է քաշում մի քանիսը:
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ – Ի՞նչ ես անում, այ մարդ…
Բոլորը հանկարծակիի եկած շրջվում են:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (բարձրաձայն կարդում է թերթիկներից մեկը): «Ամպոտ օրվա համար մի հուսահատվիր, շուտով ճամփիդ արև կլինի»։ (Ծերունուն): Խաբեբա ես դու… (Կարդում է երկրորդը): «Գործդ հաջող կլինի, երր քո մեջ փնտրես չարությունը, իսկ բարությունը՝ ուրիշների»: (Ծերունուն): Ավազակ ես դու… (Կարդում է եր րորդը): «Շուտով ուրախ լուր կստանաս, հաջողություն կլինի»: (Շրջվելով դեպի ծերունին): Սրիկա ես դու…
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Ինչի՞ համար, այ մարդ:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Խաբում ես մարդկանց, միայն լավն ես տալիս: Իսկ վատն ուր է, վատը…
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Հոգուդ մեջ է, հոգուդ մեջ։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Ախ դու, պառաված աղվես։
ՆՈՒՆԵ — Ինչո՞ւ եք վիրավորում նրան։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Իսկ դուք մեջ մի ընկեք, ընկեր տոմսավաճառուհի… (Փռշտում է):
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — (անհանգիստ շարժվում է նստած տեղում):
ԱՐԱՄ — (խցիկից): Ի՞նչ է եղել։
ՆՈՒՆԵ — Վագոն մտավ, թե չէ, հասցրեց բոլորին վիրավորել։ Հիմա էլ խեղճ ծերունուց է կպել։
ԱՐԱՄ — (վրդովված տարուբերում է գլուխը):
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Արկղը վզիդ գցած թափառում ես դես ու դեն, մուրացկանություն ես անում։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Ես մուրացկանություն չեմ անում։ Ես մարդկանց մեջ սեր ու ողորմածություն եմ փնտրում։ Որ երբ գնամ էն աշխարհը, կանգնեմ տիրոջ դատաստանին ու ասեմ, տեր, քանի մարդ է դարձել գա զան, քանիսն է մնացել քո կերպարանքով։ Իսկ դու ագռավ ես, կռռում ես…
Նա դառնացած կռանում, փորձում է հավաքել հատակին շաղ եկած թղթիկները: Կիթառով տղան ու մյուսները օգնում են նրան: Բախտատուփով ծերունին մոայլ ու փշրված գնում, նստում է իր տեղը: Հարբուխով ծերունին նորից փոշտում է: Ակվարիումի մարդը դար ձյալ սրտնեղած շարժվում է տեղում:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (Հարբուխով ծերունուն): Ինչի՞ այդպես արեցիք, ինչի՞…
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Ի՞նչ արեց նա ձեզ։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Տարիք առած մարդ եք, բայց…
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Դուք էիք պակաս, որ վրաս խո սեիք, փսլնքոտներ։
ՊԱՀԱԿ — (ձեոքի գիրքը փակելով, տեղից): Հանդարտվիր, այ մարդ, հանդարտվիր: Ոտքերդ տակիդ դռդռում են, բայց չես հանդարտվում, դառնացնում ես մարդկանց։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾեՐՈՒՆԻ — Այ հենց ձեզ նմաններն են այսպի սի խաբեբաներին տեղ տալիս հասարակության մեջ։ Մինչդեռ քշել է պետք դրանց, քշել.,.. (Փռշտում է):
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — (վեր է թռչում տեղից ու վանկարկելով, կոկորդով մեկ բղավում): Բա-վա-կան է… (Բոլորը զարմանքով իրար են նայում): Բավական է քթիս տակ փռշտաք: Գոնե թաշկինակով փակեք ձեր բերանը…
Երիտասարդները փռթկում են:
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (Սևահեր աղջկան): Ինչ կա այստեղ ծիծաղելու, օրիորդ… (Խլելով թղթի կտորը նրա ձեռքից): Ապա մի տեսնենք ինչ է դրված, որ այդպես լող ես տա լիս երջանկության մեջ…
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — Չհամարձակվեք, լսո՞ւմ եք … Չհամար ձակվեք...
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (կարդում է ի լուր բոլորի): «Նա, որին նվիրել ես քո սիրտը, մինչև խորին ծերություն սի րելու է քեզ »: (Ծիծաղում է հեգնող ծիծաղով):
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Լսեք, դուք, հերիք չեղա՞վ թունավո րեք մարդկանց հոգիները։
ՍԵՎԱՀԵՐ ԱՂՋԻԿ — (թղթի կտորը պատռելով, անթարթ աչքերը դահլիճի խորքը հառած): Այ այսպես, ցեխոտ ոտ քերով խցկվում են հոգուդ մեջ, փշրում են և հույս, և երազանք, տրորում, ապականում ամեն ինչ… Ինչո՞ւ է այսպես… (Սաքսոֆոնով տղային, արցունքները կուլ տա լով): Ես քեզ հարցնում եմ, ինչո՞ւ է այսպես…
ԲԺԻՇԿ — (Հարբուխով ծերունուն): Ինչպես ձեզ թույլ տվեցիք…
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Միամիտներ, կոպեկներով ուզում եք երջանկությո՞ւն գնել։ Հույս չունենաք։ Այս թղթի կտորների մեջ ոչինչ չկա, ոչ մի ճիշտ բան…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (Հարբուխով ծերունուն): Դուք ճիշտ եք… Նույնիսկ չափից ավելի ճիշտ, ինչպես երկու անգամ երկու: Բայց ես թքել եմ ձեր այդ ճշտության վրա… Ինձ, մահկանացուիս մի փոքր սուտ է պետք, հասկա նո՞ւմ եք, մի գեղեցիկ սուտ, որ կարողանամ ապրել չա փից ավելի այս ճիշտ աշխարհում…
ՆՈՒՆԵ — (խցիկի մոտից): Քաղաքացիներ, այս կանգառում իջնողներ կա՞ն։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (շնչահեղձի պես, բայց բարկացած): Այո, կան…
ԱՐԱՄ — (կանգնեցնելով տրամվայը, դիմում է ծերունուն): Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք այդպես չարացած։
ՀԱՐԲՈՒԽՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Վատ է… Շա՛տ վատ է… (Իջնում է վագոնից ու փնթփնթալով գնում):
Տրամվայը շարունակում է առաջ գնալ: Բոլորը լուռ են: Լսվում է միայն անիվների խուլ ու միալար թկթկոցը:
ԲԺԻՇԿ — Այ քեզ մարդ… Եկավ, փչացրեց բոլորի տրամադրությունն ու գնաց։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Հե՜յ աշխարհ, աշխա՜րհ։ Կկռվեն, իրար չարություն կանեն ու կուզեն աշխարհ շինվի…
ԲԺԻՇԿ – Ի՞նչ ասացիր, հայրիկ։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Կասեմ չարությունով աշխարհ չի շինվի, չէ… (Սկսում է հազալ):
ՊԱՀԱԿ — Ոնց ես հազամ։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Մրսել եմ։
ՊԱՀԱԿ — Կմրսես, բա ինչ։ Քնում ես որտեղ պատահի, տրամ վայի մեջ, դրսում…
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Դրսում քնելը լավ է։
ՊԱՀԱԿ — Լավ է, ոնց չէ։ Դրա համար էլ դխկդխկում ես։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ- Դրսում չեն մրսի, տան մեջ կմրսեն։
ՊԱՀԱԿ — Պառավ ունե՞ս։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Որտեղի՞ց:
ՊԱՀԱԿ — Երեխեք, թոռներ…
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ – Չկա… Ոչ մեկը չմնաց… Կրակ թափվեց մեր գլխին։ Եզները պոկվեցին, փախան, սելը ճամփին մնաց…
ՊԱՀԱԿ — Որտե՞ղ ես ապրում:
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Էնտեղ, որ տրամվեքը կմտնեն ու դուրս կգան։
ՊԱՀԱԿ — Պարկի մո՞տ։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Հա, հենց էդտեղ…
Կիթառով տղան ու իր ընկերները շրջապատում են Բախտատուփով ծերունուն և ծանր մթնոլորտը թեթևացնելու համար, կատակում են, ծիծաղում:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Ժպտա, ծերուկ, մի տխրիր, ժպտա… (Սաքսոֆոնով տղային): Մաեստրո, շեփորիր թափառականի երգը։ Ես ուզում եմ երգել այս ծեր թափառաշրջիկի պատվին…
Հանգչում է վաղուց անտուն ու մոլոր
Թափառականը մեն ու տարագիր,
Աոտղերը խմբով երգում են օրոր,
Սիրտ իմ, հանդարտիր…
Հնչում է սաքսոֆոնի նվագը մերթ թախծոտ և ուրախ, մերթ պայծառ ու տխուր: Բոլորը հիացմունքով շրջվում են դեպի երիտասարդ ները: Կիթառով տղան թեքվելով դեպի ծերունին, շարունակում է նվագել ու երգել: Բախտատուփով ծերունին հուզմունքից դողացող ձեռքերով սրբում է արցունքներն ու ժպտում: Երգ ու նվագով հիա ցած, նրանց է մոտենում Նունեն: Կիթառով տղան մի պահ ընդհա տում է երգը ու կատակով շոյում Նունեի կզակը:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ – Օ՜, իմ չքնաղ Աֆրոդիտե։
ՆՈՒՆԵ — (ապտակելով): Իմ Ապոլոն…
Ծիծաղ:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (շփոթված դիմում է ուղևորներին): Դուք տեսա՞ք, հարգարժան սինյորներ, նա իր աստվածային մատնահետքերը թողեց իմ դեմքին։
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ – Այո, Շվեյկ։ Կարծում եմ, որ բանա կում քեզ երկու տարի լրիվ կբավականացնի։
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Եվ այո։ Պատկերացնո՞ւմ եք, երկու տա րի հետո տուն է վերադառնում զորացրված ասպետս և այս խարխուլ տրամվայի պատուհանների տակ սերե նադներ է երգում իր գեղեցկուհու համար… (Նվագում է ու երգում):
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — (նրա գլխից բերետը վերցնելով, դի մում է ուղևորներին): Ով որքան կարող է, սինյորներ…
Ծիծաղ, աշխուժություն:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (նայելով երիտասարդներին, ոգևոր ված): Լա՜վ է… Շա՛տ լավ է… Չէ, չէ՛, ինչ ուզում եք ասեք, ծնվելուց լավ բան չկա աշխարհում… Կաս, ապ րում ես, ծիծաղում ես, լաց ես լինում, սիրում ես, տա ռապում ես… (Ոտքի է ելնում ու աղմուկով բաց անում շամպայնի շիշը): Ձեր կենացը, ջահելներ…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ – Օ՜, շամպայն…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ես ուզում եմ բոլորը խմեն ձեր կե նացը:
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Բաժա՛կ, բաժա՛կ…
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Որտեղի՞ց:
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Բաժակ միշտ էլ կճարվի, կարևորը շամ պայնն է… (Սաքսոֆոնով տղային): Մաեստրո, մի րո պե… (Դուրս է քաշում նրա սաքսոֆոնի նիկելապատ բե րանակալը):
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — (իրար խառնված): Ի՞նչ ես անում, ի՞նչ ես անում…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — Ուզում եմ խմել գրողի տարած այդ սքան չելի խմիչքից։ Լցրեք, բարի մարդ…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (լցնելով): Խնդրում եմ ձեզ, բոլորիդ…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (բաժակը բարձր պահած): Հարգելի զորա կոչիկներ, և դուք նրանց ուղեկցող անձինք…
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Հե՜յ, Շվեյկ, վերջացրու ճառդ։ Խմիր, մեզ էլ տուր…
Անհամբեր մարդը լցնում է «բաժակը» և մեկ-մեկ բաժանում ուղևորներին: Արամը արգելակում է տրամվայը: Առաջամասից վագոն է բարձրանում ճամպրուկով մարդը: Տեսնելով նրան Արամը մռայլ վում է: Նա ձեռքը տանում է ծխախոտատուփին ու նորից ընթացքի գցում տրամվայը:
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Շնորհակալ եմ, բարեկամ… (Նոր միայն ճանաչելով, հանկարծակիի եկած): Արա՞մ… Դո՞ւ…
ԱՐԱՄ — …
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Այդ դո՞ւ ես, գրողը տանի… Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ ուրեմն ողջ ես… ողջ և առողջ…
ԱՐԱՄ — Ինչպես տեսնում ես։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Բայց Արամ…
ԱՐԱՄ — Պետք չի։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Ես կարծում էի, որ դու…
ԱՐԱՄ — Ոչինչ չեմ ուզում լսել։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Փոխվել ես, եղբայր:
ԱՐԱՄ — Իսկ դու էլի նույնն ես մնացել։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Ծերանում ենք, Արամ, ծերանում ենք… Բայց սպասիր, ուրեմն անիվների վրա՞…
ԱՐԱՄ — Իսկ դու՝ ճամպրուկի։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ -Էլ մի ասա, կյանքս այսպես ճամպ րուկի վրա անցավ, շարունակ գործուղումներ… Լսիր, այդ ինչպե՞ս հանկարծ որոշեցիր վագոնավար դառնալ։
ԱՐԱՄ — Գործի լավն ու վատը չկա, աշխատանք է, անում ենք…
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Ախր դու երազում էիր…
ԱՐԱՄ — (դտոնորեն ծոր տալով): Երազում էի…
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Չէ, ինչպես տեսնում եմ, դու տրտնջալու ոչինչ չունես… (Վագոնի ներսը ցույց տալով): Քեֆ ու շամպայնով է անցնում ժամանակդ…
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — (Անհամբեր մարդուն, բարկությու նից դողալով): Հանգիստ թողեք ինձ… (Բղավում է): Թողեք ինձ հանգիստ…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (նրան մեկնած շամպայնով «բաժակը» ակամա ետ քաշելով): Ներեցեք, ես ուզում էի, որ դուք էլ…
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — Դուք կարող եք խմել միևնույն բաժակով… Դուք բոլորդ էլ իրավունք ունեք խմելու միև նույն բաժակով… թե հարկ լինի մեկդ մյուսի համար ձեր կյանքը կտաք: Այո, կտաք… Դուք բոլորդ էլ աշխատում եք որևէ բանով պետք գալ մեկդ մյուսին, իսկ ես…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Երևում, է ցավ ունեք ձեր սրտում։
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — Այսօր թոռանս ծննդյան տարե դարձն էր։ Վերցրի իմ ակվարիումներից մեկը, գնացի տեսության, և ինչ… Որդիս բերածս նվերը ձեռքս տվեց և հյուրերի մոտ ասաց. «Ետ տար քո ձկները, ես չեմ ուզում, որ թոռդ էլ քեզ նման ապրի աշխարհում»։ Պատկերացնում եք, նա հենց այդպես էլ ասաց… Ես և այս ձկները բախտակիցներ ենք, թեպետ սրանք ավելի իրավունք ունեն ցամաքի վրա ապրելու, քան ես…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Ահա թե ինչն է ձեզ այդպես տանջում։
ԱԿՎԱՐԻՈՒՄՈՎ ՄԱՐԴ — Մի կյանք, որ ոչ ոքի պետք չեկավ, ոչ ոքի… (Դադար): Ոչ մեկի կյանքով չեմ հետաքրքրվել: Հարազատ որդուս կյանքով էլ չեմ հետաքրքրվել։ Կրիայի պես սեփական պատյանիս մեջ քաշված ապրել եմ ինձ համար։ Մարդիկ լաց էին լինում, իսկ ես վախից լռում էի։ Անցան տարիներ, մարդիկ սկսեցին ծիծաղել… Ես վա խենում էի ծիծաղել, դարձյալ լռում էի։ Միշտ վախեցած մարդկանցից, ինքս ինձնից, իմ ստվերից… Եվ ո՞վ սո վորեցրեց ինձ այդ վախը: Ձեզ եմ հարցնում, ո՞վ…
Լռություն: Ոչ մի պատասխան: Լսվում է անիվների խուլ տկտկոցը, որը գնալով ավելի ուժգնանում է: Անհամբեր մարդը վազոնի պատուհանից դուրս է թափում շամպայնը և մոտենալով Սաքսոֆոնով տղային, նիկելապատ բերանակալը հանձնում է նրան:
ՆՈՒՆԵ — (ուղևորներին): Քաղաքային հիվանդանոց…
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Վերջապես…
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՎԱ — (թևանցուկ անելով Սևահեր աղջկան): Մենք իջանք։
ԱԿՆՈՑԱՎՈՐ ՏՂԱ — Սպասեք, ո՞նց ենք պայմանավորվել:
ՍԱՔՍՈՖՈՆՈՎ ՏՂԱ — Զանգ կտանք իրար և ժամը տասնմե կին ուղղակի կայարան…
Սաքսոֆոնով տղան և Սևահեր աղջիկը իջնում են վագոնից ու գնում:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — (Արամին, հուզված); Դե, ես հասա…
ԱՐԱՄ — Հանգիստ գնացեք, ամեն ինչ լավ կլինի։
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ — Մենք դեռ կհանդիպենք։
ԱՐԱՄ — Եվ կխմենք ձեր զավակի աշխարհ գալու առթիվ:
ԱՆՀԱՄԲԵՐ ՄԱՐԴ – Անպայման… (Իջնում է վագոնից ուգնում հակառակ ուղղությամբ):
ԱՐԱՄ — (ընթացքի է գցում տրամվայը):
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ – Չէ՜, Արամ, լավ է։ Հատկապես գի շերները։ Անցնում ես փողոցներով, հավաքում ճանա պարհին մնացած մարդկանց…
ԱՐԱՄ — Ծանր բան է մարդուն ճանապարհին թողնելը։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Ասիր ու պրծա՞ր։ Այ հենց քիչ առաջ: Մի դատարկ ավտոբուս գալիս էր վերևից։ Վազեցի, թա փահարեցի ձեռքս, որ կանգնի, բայց անխիղճը ուշադրություն էլ չուզեց դարձնել, քշեց գնաց։
ԱՐԱՄ — Ինչ հեշտ է մոռացվում ամեն ինչ, ասես ոչինչ չի եղել։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Ի՞նչ ասացիր:
ԱՐԱՄ — Ասում եմ, պատահում է, այդպես էլ է պատահում։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Ես գիտեմ, թե ինչ ես ակնարկում։
ԱՐԱՄ — Ոչինչ էլ չեմ ակնարկում։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Դու չես գտնում, Արամ, որ մեզ հար կավոր է…
ԱՐԱՄ — Հարկավոր չի։
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Ես հասկանում եմ, հիմա տեղը չի խոսել այդ մասին, բայց… Լսիր, ընտանիքդ վերցրու հյուր արի, կնստենք, կխոսենք… Տեղի մասին չմտածես, ամբողջ առանձնատունը քո տրամադրության տակ… Սա էլ իմ հասցեն, վերցրու…
ԱՐԱՄ — (բացասաբար շարժում է գլուխը):
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Կանգնեցրու տրամվայը…
ԱՐԱՄ — (արեգլակում է):
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ — Գիտեմ, դժվար է հաշտվել, բայց… ՉԷ որ այնուամենայնիվ ռազմաճակատային ընկերներ ենք…
ԱՐԱՄ — Ընկերնե՜ր…
ՃԱՄՊՐՈՒԿՈՎ ՄԱՐԴ – Ի՞նչ։
ԱՐԱՄ — Ասում եմ, ճամպրուկդ չմոռանաս…
Ճամպրուկով մարդը գլխահակ իջնում է վագոնից: Նա մի պան կանգնում, մտազբսւգ նայում է մի կետի, ապա կտրուկ շարժումով ծոցագրպանից հանում է այցետոմսերը, պատռում ու տրորելով գետնին շաղ եկած թղթի կտորտանքը, գնում: Քսանհինգ ւոարի մարդկանւյ հրամցնում էր իր հասցեն: Բայց այս գիշեր, այս դաժան գիշեր կորցրեց ընդմիշտ: Նա այլևս հասցե չունի:
ԱՐԱՄ — (հայացքը նրա գնացած ուղղությամբ, մտազբաղ): Ռազմաճակատային րնկե՜ր…
Նրա մտապատկերում վերստին հայտնվում է Աննան:
ԱՆՆԱ — Պետք չի, Արամ, հին վերքերդ մի քրքրի, պետք չի։
ԱՐԱՄ — Վիրավոր ընկերոջը թողնել կրակի տակ, նստել ավ տոմեքենան ու փախչել։
ԱՆՆԱ — Նա մահից էր փախչում։
ԱՐԱՄ — Ոչ, նա ապահով անկյուն էր փնտրում իր համար։ Նա միշտ էլ ապահով անկյուն է փնտրել իր համար։
ԱՆՆԱ — Բայց, Արամ…
ԱՐԱՄ — Ի՞նչ բայց, ասա, ի՞նչ բայց… Ոսկե աստղ… Երբ տալիս էին նրան այդ թանկ պարգևը, նա ոնց չէր ասում, ի՞նչ հերոս եմ։ Ես մարդ եմ թողել ճանապարհին։ Ես իմ վիրավոր ընկերոջն եմ թողել կրակի տակ ու փախել։
ԱՆՆԱ — Ռմբակոծություն, չորս կողմը ավեր ու կրակ…
ԱՐԱՄ — Հետո ինչ։
ԱՆՆԱ — Մարդը կորցրել է իրեն կամ գուցե կարծել է, որ դու…
ԱՐԱՄ – Ի՞նչ, սպանվեցի՞։ Երանի այդպես լիներ: Այդպես հեշտ կլիներ ինձ համար։ Մինչդեռ կատարվեց հակառակը, ես ողջ մնացի, բայց փոխարենը սպանվեցին իմ երազները… Համակենտրոնացման ճամբար, փշալարեր, հետո սղոցի բերանն ընկած հազարավոր ծառեր, և ցուրտ, սպիտակ անշարժություն… (Բռնում է սիրտն ու մյուս ձեոքով ընթացքի գցել տրամվայը):
ԱՆՆԱ — Ձեռքերդ դողում են, մի րոպե սպասիր։
ԱՐԱՄ — Ուշ է, ուղևորներին տեղ պիտի հասցնեմ։
ԱՆՆԱ — Դառնացած հոգով դու նրանց տեղ չես հասցնի։ Դառնացած մի քշիր տրամվայը։ Վագոնը գծերից դուրս կթռչի, շուռ կգա, լսո՞ւմ ես…
Լսվում էս «Օրորոցայինի» մեղմ հնչյունները: Դա Շիկահեր՛ աղջիկն է նորից միացրել մազնիտաֆոնը և Ակնոցավոր տղայի հետ գլուխ-գլխի տված, երազկոտ դուրս է նայում վագոնի պատուհանից:
ԱՆՆԱ — Հիշո՞ւմ ես, դու միշտ ասում էիր, երբ դառնություն է կուտակվում հոգուդ մեջ, փորձիր որևէ երգ երգել և ամեն ինչ կանցնի… (Անէանում է):
ԼՐԱԳՐՈՂ — (վագոնի սրահից): Սա ինչ բան է, ընկեր վա գոնավար , գնալու ենք, թե՞ չէ։
Արամը սթափվում է ու ընթացքի գցում տրամվայը: Վագոնի ներսից շարունակվում են «Օրորոցայինի» մեղմ հնչյունները:
Քուն եղիր, բալաս
Ու ինձ ալ քուն տուր,
Սուրբ աստվածամայր,
Փրկե իմ որդուն…
ՆՈՒՆԵ — (մեջքով միջնորմին հենված, երագկոտ դիմում է Արամին): Լսո՞ւմ եք:
ԱՐԱՄ — Լսում եմ։
ՆՈՒՆԵ — Ինչ լավ երգ է, չէ՞։
ԱՐԱՄ — Այո, թվում է բոլորիս այս երգով են օրոր ասել։
ՆՈՒՆԵ — Փոքր ժամանակ առավոտից մինչև իրիկուն ոտաբոբիկ վազվզում էի թաղից թաղ, կտուրից կտուր թռչում։ Ամեն անգամ տուն էի գալիս ոտքիս բթամատը կամ ճկույթը քարին խփած։ Բակում եղած բոլոր վիճաբանությունների պատճառը ես էի։ Հարևանները օձիք էին թափ տալիս ինձնից…
Արամը տրորում է, սիրտը ու գլուխը հենելով խցիկի պատին, մի պահ փակում աչքերը:
ՆՈՒՆԵ — …Երբ հայրս լքեց մեզ, եղբայրներս ու քույրերս փոքր էին, մեծը ես էի։ Չգիտեմ ինչու, մինչև հիմա էլ չեմ կարողանում ատել հորս։ Ինչ արած, մտածում էի ես, նա իր կյանքն ունի, մենք մերը։ Մարդն ապրեց մեզ հետ այնքան, ինչքան պետք էր իրեն, հետո թողեց ու գնաց։ Դրանից հետո էլ կարծես ոչինչ չփոխվեց իմ կյանքում։ Առաջվա պես ես էլի կատակում էի, ծիծա ղում, ասես ոչինչ չէր եղել։ Միայն, չգիտեմ ինչու, հորս գնալուց հետո պալատ թվացող մեր խրճիթը մի փոքր ավելի նեղացավ…
ԲԺԻՇԿ — (պատուհանից դուրս նայելով): Այս ի՞նչ է, տրամվայը կանգառներում էլ չի կանգնում։
ԼՐԱԳՐՈՂ — Ավելի լավ, շուտ կհասնենք... (Ծոցատետրի էջը շրջելով): Ներեցեք, բժիշկ, չէի՞ք ասի մի քանի անուններ, որոնց կյանքը փրկել եք դուք:
ԲԺԻՇԿ — (մտազբաղ): Փրկվածները չեն մնում բժշկի հիշո ղության մեջ: Բժշկի հիշողության մեջ մնում են միայն չփրկվածները։ Նրանք օր ու գիշեր ուղեկցում են բժշկին տնից հիվանդանոց, հիվանդանոցից տուն…
ՆՈՒՆԵ — (մեջքով դարձյալ միջնորմին հենված, հայացքն ուղևորներին): Դուք միշտ հարցնում եք, թե քանի տա րեկան եմ: Գիտեմ, թե ինչու եք հարցնում։ Գուցե ուզում եք շարունակ հիշեցնել իմ տարիքը։ Բայց դուք հաշ վում եք միայն իմ ծիծաղելու, կատակելու, անհոգու թյան տարիները, բա մնացա՞ծը: Ձեզ եմ հարցնում, բա մնացածը՞… (Դադար): Այո, դուք հենց նա եք, որին փնտրել եմ իմ ամբողջ կյանքում: Գուցե հենց նա եք, որին ես պետք է հանդիպեի… Ինչո՞ւ եք լռում… Ասացեք, ին չո՞ւ եք լռում… (Շրջվում է դեպի Արամն ու սոսկահար ճչում):
Վագոնում բոլորն իրար են անցնում:
-Ի՞նչ եղավ:
— Բժի՜ շկ…
— Ի՞նչ պատահեց։
— Վագոնավարը…
— Վագոնը կանգնեցրեք։
— Բռնակը քաշի ՜ր…
ԲԺԻՇԿ — (որ մինչ այդ մոտեցել էր Արամին, բաց է թող նում նրա դաստակը ու հազիվ լսելի ձայնով դառնում ուղևորներին): Քանի կանգառ է անցնում ենք առանց կանգնելու։ Քանի կանգառ է գալիս ենք առանց վագո նավարի…
Ակվարիումով մարդու ձեռքից շրխկոցով ցած է ընկնում ակվա րիումն ու բեմը միանգամից թաղվում է խավարում: Դանդաղ լուսավորվում է բեմը: Նույն տեսարանը՝ վագոնում մնացել են հինգ հոգի: Նստարաններից մեկին, գլուխը ձեռքերի մեջ առած, լուռ ու մտազբաղ նստել է Բժիշկը: Նրա կողքին, ծոցատետրը բռնած, նստած է Լրագրողը: Նրանց դիմաց՝ Բախտատուփով ծերունին: Վագո նի առաջամասում կանգնած են Նունեն և Կիթառով տղան:
ՆՈՒՆԵ — (արցունքը սրբելով): Քաղաքացիներ, տրամվայը պարկ է գնում։
Նա մտնում է խցիկը, նստում ղեկավարման պուլտի առջև ու ընթացքի գցում տրամվայը: Լռություն է: Լսվում է միայն անիվների խուլ թխկթխկոցը:
ԼՐԱԳՐՈՂ — Ներեցեք, բժիշկ, դուք երկա՞ր եք գնալու։
ԲԺԻՇԿ — Հաջորդ կանգառին իջնելու եմ… (հանկարծ նկատելով): Բայց սպասեք, երիտասարդ, այդ ի՞նչ եք այդպես եռանդով գրի առնում:
ԼՐԱԳՐՈՂ — Հոդվածն համարյա պատրաստ է։
ԲԺԻՇԿ — Հոդվա՞ծ։ Ի՞նչ հոդված։
ԼՐԱԳՐՈՂ — Ձեր մասին, բժիշկ, մարդուն կյանք տվող ձեր ձեռքերի մասին։
ԲԺԻՇԿ — Ահա թե ինչ… Իսկ դուք գիտե՞ք, երիտասարդ, որ այդ ձեռքերը այսօր, առավոտյան մարդ թողեցին վիրահատման սեղանին։
ԼՐԱԳՐՈՂ — (հանկարծակիի եկած): Ինչպե՞ս…
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — (Բժշկին): Է՜հ, որդի, տերը որ կանչեց, դու ինչ անես, ես՝ինչ։
ԲԺԻՇԿ — Անողոք է քո այդ տերը, ծերուկ։
ԲԱԽՏԱՏՈՒՓՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Մի ասա, որդի, էդպես մի ասա։ Ամեն ինչին ձեռք տվիք, գոնե նրան թողեք իր տեղը մնա։
ԲԺԻՇԿ — (Լրագրողին, նրա ձեռքի ծոցատետրը ցույց տալով): Մի րոպե կարելի՞ է։
ԼՐԱԳՐՈՂ — Խնդրեմ։
ԲԺԻՇԿ — (ծոցատետրի էջերը թերթելով): Իսկ ինչպե՞ս է ձեր տեսողությունը, երիտասարդ։
ԼՐԱԳՐՈՂ — Լավ է, չեմ գանգատվում։ Միայն, չգիտեմ ին չու, երբեմն տառերը շաղվում են աչքերիս առջև։ Երևի շատ կարդալուց է…
ԲԺԻՇԿ — (ծոցատետրից առանձնացնում է նրա գրած մի քա նի էջն ու պատռում):
ԼՐԱԳՐՈՂ — Ինչի՞ համար, բժիշկ…
ԲԺԻՇԿ — (ծոցատետրը վերադարձնելով նրան): Չեք տեսնում… Ոչինչ չեք տեսնում… Կյանքը եկավ, մտավ տրամ վայի վագոնից ներս, պտտվեց ձեր շուրջը, գնաց, բայց դուք չտեսաք։ Ոչինչ չտեսաք: (Մտազբաղ): Մարդը չուզեց մեզ ճամփին թողնել, բայց փոխարենը մենք թողե ցինք նրան…
ԿԻԹԱՌՈՎ ՏՂԱ — (Նունեին): Պետք չեն… Արցունքներ պետք չեն… Կյանք է, ինչ կարող եք անել… Ավելի լավ է տվեք ինձ ձեր հասցեն, ես ուզում եմ նամակներ գրել ձեզ բա նակից…
Նունեն արցունքների միջից ժպտում է: Տրամվայը առաջ է գնում և դանդաղ փակվում է վարագույրը: