Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ
Գործող անձինք I տղամարդ — դեղին փողկապ է կրում II տղամարդ — կապույտ փողկապ է կրում III տղամարդ — կարմիր փողկապ է կրում ԱՂՋԻԿ Գործողությունը կատարվում է անորոշ վայրում: ԱՌԱՋԻՆ ՄԱՍ Առաջին պատկեր Բեմի կենտրոնում սեղան և երեք աթոռ` դեղին, կապույտ ու կարմիր ներված: Հեռվում լույս է երևում: Ներս է մտնում I տղամարդը` նայում է չորս կողմը, պտտվում է բեմում ու տեսնում է աթոռները: Նստում է դեղին աթոռին, հետո` կապույտին, հետո` կարմիրին, որոշում է նստել դեղին աթոռին: Նստում է, ինքնագոհ ժպտում: Ներս...
