ԳՈՐՈ ԿԱՄ ՆԱՅԱԾ ՈՐ ԿՈՂՄԻՑ ԿՆԱՅԵՍ / Անահիտ ԱՐՓԵՆ
Մարդիկ ավելի շատ ձգտում են ներկայանալ, քան լինել, ցույց տալ, քան զգալ, հարմար գալ շրջապատին, քան սեփական աչքին, ձևացնել կերպար, քան ունենալ հոգեկերտվածք… Արդյունքում՝ անհասկանալի պահվածք ամենապարզ իրավիճակներում: Արդյունքում՝ մերօրյա մարդիկ ապրում են կյանքից դուրս իրականության մեջ: Գործող անձինք ԳՈՐՈ — անհասկանալի սեռի, տարիքի, նախասիրությունների ու մտադրությունների արարած, հանդես կարող է գալ և՛ դերասանի մարմնավորմամբ, և՛ միայն բջջային հեռախոսի ձայնագրությամբ, միշտ հայտնվում կամ հնչում է անսպասելի և փոխում է իրադարձությունների ընթացքը ԱՂՋԻԿ — իգական սեռի անձ, հանդես է գալիս չորս տարիքներում. դեռահաս պարմանուհու,...