Արթուր ԷԴԱՐ / «ՀՈԳԵՎԻՃԱԿ» և «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Արթուր ԷԴԱՐԻ «ՀՈԳԵՎԻՃԱԿ» և «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» պիեսները տպագրվել են «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում Երկար չմտածեցի, թե ինչ գրել նախաբանում: Գրասեղանիս վրա ունեի ընկերոջս՝ Հաբեթ Մուրադյանի բանաստեղծությունների ժողովածուն, որի մեջ մեկը՝ «Դրամափոխ»-ր, առավելագույնս բնութագրում էր հոգուս խառնաշփոթն այն պահին, երբ գրեցի այս երկու պիեսը: Հենց այդ բանաստեղծությունն էլ ուզում եմ ներկայացնել ձեզ որպես նախաբան: Թող այն դիտվի իբրև ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ… Տաճարը, որ կառուցված էր «Անունով հոր», Տաճարը, որ ինքս մաքրեցի մի օր ու ազատեցի դրոշմներից մեղսագործության, բույրերից եղկության, ստի բծերից ու հետքերից ստորի…,...