Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ

Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ / «ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ» ԴՐԱՄԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ

    Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրաման, պատահական չէ, որ նախորդ դարասկզբին մեծ աղմուկ բարձրացրեց: Այսօր էլ, ավելի քան հարյուր տարվա հեռավորությունը չի սպառել Շանթի դրամայի նկատմամբ հետաքրքրությունը: Առանձնացնելու և քննելու առիթ կարող են հանդիսանալ տեսական բազմաթիվ հարցադրումներ «Հին Աստվածների» վերաբերյալ: Մենք ավելի նպատակահարմար ենք գտել առանձին-առանձին քննել գրական մեթոդի խնդիրը, ժանրային առանձնահատկությունը և պատմականության  հարցը, որոնք դեռևս ծավալվելու առիթ են տալիս:     ԳՐԱԿԱՆ  ՄԵԹՈԴԸ «Հին Աստվածները» նորություն էր ինչպես բովանդակության, այնպես էլ այն մատուցելու կերպի առումով: Հասարակական-քաղաքական կյանքում կատարվող փոփոխությունները մտնելով...