ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Բախտիար Հովակիմյան. 1865 թվականը հայ թատրոնի պատմության մեջ

Կան տարեթվեր, որոնք մեկ կամ մի քանի կարևորագույն իրադարձություններով հաստատուն տեղ են գրավում ժողովրդի, իսկ երբեմն էլ՝ համաշխարհային հասարակայնության կյանքում: Մեր ժողովրդի մշակութային կյանքում նման տարեթիվ է 1865 թվականը: Այն իրավամբ կարելի է համարել Թատերական տարի: Հայ թատրոնի պատմության մեջ 1865 թվականը լի է առաջին անգամ տեղի ունեցած մի շարք կարևոր երևույթներով: Իրենց պատմական առանձնահատկություններով ու արժանիքներով դրանցից յուրաքանչյուրն արժանի է առանձին ուսումնասիրության, բայց այստեղ կներկայացնենք դրանց համառոտ տարբերակը: Հունվարի 12. Թիֆլիսի Քաղաքային (Թամամշյանի) թատրոնում հայ դերասանական խմբի ղեկավար Գևորգ Չմշկյանի բեմադրությամբ ներկայացվել...

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / «ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ»

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ «ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ Հայ մեծ գրող Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) վիպական ժառանգությունը հսկայական նյութ է տվել ազգային թատրոնին: Նրա բազմաթիվ գործեր բեմականացվել և մի քանի տարբերակով բեմադրվել են համայն հայոց թատրոնում, այդ թվում՝ «Դավիթ Բեկ», «Զահրումար», «Զուբեիդա» (ըստ «Հարեմ» և «Դավիթ Բեկ»), «Խաչագողի հիշատակարանը» («Խաչագողեր», «Քավոր Պետրոս»), «Ոսկի աքաղաղը», «Ջալալեդդին», «Սալբի» (հատվածաբար), «Սամվել» և այլն: Րաֆֆու գործերից առավել բեմադրվել են «Դավիթ Բեկը» և «Սամվելը»՝ վեցից ավելի...

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

«ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ. թիվ 1-ում ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՒԼՅԱՆ Հայ հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանի (1849-1891)՝ արկածներով լի ու դժվարին կյանքի բազմաթիվ ուրախ էջեր կապված են երիտասարդության, մասնավորապես՝ հայ ուսանողության հետ: Անկաշառ է եղել այդ բարեկամությունը, բայց, միաժամանակ, անցողիկ, որովհետև դերասանի թափառական կյանքն անկանոն է ընթացել, անընդհատ ճամփորդել է, մշտական հոգսերի մեջ եղել: Ուստի, ինչպես նրա մի ներկայացման մասնակից Հովհաննես Թումանյանն է նշել՝ միշտ եղել է մենակ, չհասկացված-չգնահատված: Խոսքն ասված է իբրև ընդհանուր գնահատական, այլապես ո՞ւմ հայտնի...