Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԶՆԱՎՈՒՐ. ՄԱԳԼՑԵԼՈՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԶՆԱՎՈՒՐ. ՄԱԳԼՑԵԼՈՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Համազգային թատրոնի «Ազնավուր» համերգ-ներկայացումը)   «Պետք էր օրվա հաց բերել տուն, պետք էր ապրել». սա էր Աիդա Ազնավուրյանի և կրտսեր եղբայր Շառլի մոտիվը, երբ հեռավոր 40-ականների Ֆրանսիայում առաջին քայլերն էին անում և այն, ինչ իրենք գիտեին, երգարվեստն էր, ավելի ճիշտ՝ կաբարեներում ու փոքր բեմերում երգելը: Ապագա շանսոնի արքայի կենսագրության այս կետից է սկսվում Համազգայինի «Ազնավուր» համերգ-ներկայացումը:  «Ազնավուր»-ի բեմականացման հեղինակը Ալլա Սահակյան է, բեմադրական աշխատանքներին աջակցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Ալլա Սահակյանի բեմական տարբերակի հիմքում շանսոնյեի՝ տարբեր տարիներին...