ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ԸՍՏ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ Կամ՝ ուր պետք է նայի մեր թատրոնը՝ հետաքրքիր լինելու համար
Մայիսի 7-ին Էջմիածնի «Մաչանենց» մշակութային կենտրոնում կկայանա թատերագետ Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսը: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը հայտնեց, որ բեմական արվեստի խնդիրներ արծարծող այս գիրքը բաղկացած է երեք գլխից; «Առաջինը հենց հիմնական խորագիրն է՝ «Հարցականի ներքո», երկրորդը՝ «Պատմության հարցականներ», որտեղ ընդգրկված են պատմության անդրադարձերը՝ Հակոբ Պարոնյանի թատերական կողմնորոշումները, Շիրվանզադեի բեմական չափանիշները, Վահրամ Փափազյան, Հենրիկ Հովհաննիսյանը՝ որպես թատրոնի պատմաբան: Երրորդ գլխում, որ կրում է «Հարցականի իրավունքով» խորագիրը, մեր ժամանակի բեմական դրսեւորումներն են եւ բեմական արվեստին առնչվող խնդիրները: Առաջին գլխում արծարծված են բեմարվեստի հիմնական...