Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

«Չորս կողմս երիտասարդներ են, և ես խոստացել եմ դառնալ իրենց երդվյալ ասիստենտը» / Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Tatron-drama.am-ի հարցազրույցը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է:   «Ընտանիքով զբաղվելու համար երբեք ժամանակ չի գտնվել» — Պարոն Ղազանչյան, մինչ Ձեր ստեղծագործական կյանքին անդրադառնալը ցանկանում եմ շնորհավորել անձնական ուրախության առիթով. վերջերս Դուք ծոռ եք ունեցել (ծնվել է Հակոբ Ղազանչյանի դստեր՝ Մարիամի որդին), որը, ինչպես խոստովանեցիք մեր հեռախոսազրույցի ժամանակ, պատճառ է դարձել, որպեսզի հնարավորինս շուտ թողնեք աշխատավայրն ու հասնեք տուն: Ձեր մասնակցությունը երեխայի կյանքին զուտ հուզակա՞ն տիրույթում է, թե՞ նաև որոշակի...