Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԾԱՂԻԿԸ

(Պիես 10 մասից) Իմ բանաստեղծական գրքերում կգտնեք թատերգության ժանրի նմանողությամբ գրված բանաստեղծություններ: Գրել եմ նաև տաս պիես մեծերի և փոքրերի համար, որոնցից մեկը՝ «Կակտուսի ծաղիկը» ներկայացվել է 1987 թ. ռադիոթատրոնով: Ցավոք, գրվածքը կորել է: Մյուսները տպագրվել են: Որոշ թատրոններում փորձել են բեմադրել իմ պիեսներից: Գանք «Հատախուզվող ծաղիկը» գրվածքին: Սկզբում որպես բանաստեղծական պիես էր: Վաղուց էի գրել: Տպագրվեց 2017 թ. «Քարկապ» գրքում: Ասեմ, որ այդ գրվածքը 2008 թ. մարտի 1-ի ծանր արձագանքն է կրում: Երբ մեր տնից փոքր տղայիս բերման ենթարկեցին ոստիկանները: Ոմանք կարդացել...

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԾԱՂԻԿԸ

    (Պիես 10 մասից)   Գործող անձինք ԾԱՂԻԿ ՌԵԺԻՍՈՐ ՖԼՈՐԱ  ԾԱՂԻԿՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ Նախարարություն ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐ ՍԻՐԱՀԱՐՆԵՐ ՄՈՒՐԱՑԿԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ ՄԱՍ 1 Ծաղիկը կանգնել է մայթեզրին: ՈՍՏԻԿԱՆ Բ — Ինչո՞ւ ես կանգնել: ԾԱՂԻԿ — Բնական պահանջ է… ՈՍՏԻԿԱՆ Ա — Ախ, դու բնական պահա՞նջ ես բավարարում, այն էլ փողոցում, օրը ցերեկով… Ոստիկանները ոլորում են Ծաղկի տերևները, փորձում են իրենց հետ տանել: ԾԱՂԻԿ — Ի՜նչ ուրախ եմ, որ ինձ տանելու եք գնդապետի մոտ, ես պատրաստվում էի ծածկել նրա կուրծքը, երբ հետմահու կստանար...