ԼԻԱ ԿԱՐԱՎԻԱ

ԼԻԱ ԿԱՐԱՎԻԱ / ԲԱՆՏ

Լիա ԿԱՐԱՎԻԱՅԻ (Հունաստան) «ԲԱՆՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսում, թիվ 12-13, 2007 թ.   ԼԻԱ ԿԱՐԱՎԻԱ ԲԱՆՏ Պիես մեկ գործողությամբ և մեկ գործող անձով   Բանտախուց: Բեմի կենտրոնում՝ լուսավորված քառակուսի՝ վանդակապատ լուսամուտից թափանցող լույսից, ետնաբեմում դուռ՝ պատուհանիկով՝ զննումների կամ կալանավորին սնունդ տալու համար: Ձախ կողմում՝ նեղ նստարան՝ միջահասակ մարդուն հազիվ բավականացնող: Նինան նստած է քառակուսու մեջ, Բուդդայի դիրքով: Հագին հնամաշ կապույտ ջինս է, կեղտոտ, սպիտակ շապիկ: ՆԻՆԱ — (նայում է լուսամուտին, ժպտում է): Ես գիտեմ՝ այսօր ինչ օր է: Սեպտեմբերի քսանն է: Լավ…...