Լյուդվիգ Հարությունյան

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Լյուդվիգ Հարությունյան

  Երկրորդ զանգս Գյումրի էր՝ կենսասեր ու տոկուն մեր հայրաքաղաքի տրամադրությունը փորձեցի թեստավորել իմ լուսավոր բարեկամ Լյուդվիգ Հարությունյանի պատասխաններով:    Կարինե Խոդիկյան — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը: Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Դադար: Կամ ինչպես մենք ենք ասում՝ պաուզա, տեմպ ու ռիթմային պատկերները խախտված ներկայացում՝ պարզ չէ նաև՝ քանի գործողությամբ ու դերակատարներով: Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք: Լ. Հ. — Հիմա չգիտեմ, բայց երբ այս ամենն ավարտվի, մի ուրախ ու դրական լիցքեր հաղորդող ներկայացում՝ կլինի սիրո և համերաշխության կոչով:...