Կարինե Խոդիկյան

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԲԱՐԻ ԵՂԵՔ, ՍԱՏԿԱՑՐԵՔ ԴՐԱՆ

Սև հումոր Գործող անձինք ԿԻՆ — գործարար, տպավորիչ արտաքինով, 30-նն անց ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — նաև` միակ մտերիմ ընկերուհին, ում հետ Կինը շատ թե քիչ անկեղծ է, բարեհաջող ամուսնացած, կյանքից միանգամայն գոհ «շոպոգոլիկ», 30-ին մոտ ԱՆԾԱՆՈԹ — մինչև պիեսի ավարտը համարյա մնում է անծանոթի կարգավիճակում, հետաքրքիր տղամարդ է, կլինի և 30, և 40, և ավելի… ՔՆՆԻՉ — ջահել է, փորձի պակասը փորձում է փոխ-հատուցել ավելորդ ինքնավստահությամբ ՁԱՅՆ — սա որ չլիներ, պիեսն ինտրիգ չէր ունենա, հավանական սպանված` ևս Գործողությունը կատարվում է միայն Կնոջ բնակարանում, մի...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ /«ԼԻԼԻԹ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԼԻԼԻԹ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում       Արդյո՞ք պատահականություն է, որ Արարիչն ստեղծեց Ադամին միակ և անկրկնելի օրինակով, իսկ երբ հերթը հասավ կնոջը… սկզբում եղավ Լիլիթ, հետո՝ Եվա, հետո՞… Ի՞նչ էր փնտրում Արարիչն ու չէր գտնում, իսկ գուցե հակառա՞կը. գտածն այնքան գերազանցում էր սպասելիքին, որ միակ ճիշտ քայլը «հետո»-ին դիմե՞լն էր: Չէ, ասածիս մեջ խաղ չկա, թեև առանց այդ նույն խաղի այսպիսի պիես չի գրվի: Առեղծված էլ չկա, պարզապես իմ կին կերպարներից մեկը մեկ այլ...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ /«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ   Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:       Ի՞նչ է լինում, երբ երեք կնոջ համբերության բաժակները լցվում են միաժամանակ, կամ երեք կին միաժամանակ որոշում են սպանել… նույն տղամարդուն: Եվ ինչպե՞ս են իրականացնելու իրենց որոշումը, եթե սիրում են… կամ սիրել են… կամ դեռ սիրելու են այդ նույն տղամարդուն: Եվ այդ ի՞նչ տղամարդ է, եթե երեք կին, թեկուզ ժամանակավոր, թեկուզ թատերական մեկ ու կես ժամ (մի քիչ ավել կամ պակաս) միայն մտածում,...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / «ԻՆՉՊԵՍ ԿԻՆԸ ՓԱԽԱՎ ՏՆԻՑ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ   Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԻՆՉՊԵՍ ԿԻՆԸ ՓԱԽԱՎ ՏՆԻՑ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 20001 թ., թիվ 3-ում       ԻՆՉ­ՊԵՍ ԿԻ­ՆԸ ՓԱ­ԽԱՎ ՏՆԻՑ Գործող անձինք ՆԱՐԵ ԱՐԱՄ ԱՐՓԵՆ ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ   ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ Սրճա­րան: Սեղաններից մեկի մոտ նստած է Արամը: Դու­ռը կա­մաց բաց­վում է, երևում է կանացի դեմք, վա­րա­նոտ նա­յում է շուրջն ու… դուռը փակվում է: Քիչ անց կրկնվում է նույնը: Արամը աչ­քի տա­կով հետևում է: Կտրուկ բաց­վում է դու­ռը, կի­նը շեմին կանգնած զննում է սրահը, կարճ երկմտանքից հետո ընտ­րում...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Վարդուհի Վարդերեսյան

Վաղը մարտի 19-ն է: Սա առաջին մարտի 19-ն է առանց Վարդուհի Վարդերեսյանի: Առաջին անգամ նրա երկրպագուները չեն հավաքի նրա հեռախոսահամարն ու չեն լսի նրա ձայնը, իսկ մտերիմները օրվա մի ժամը, ինչպես միշտ է եղել, չեն պահի՝ նրան այցելելու համար: Ախր, նրա ծննդյան օրը մի ուրիշ խորհուրդ ուներ, գնացողներս ամեն անգամ, նրանով հիանալուց բացի, մեկ անգամ ու նորից պիտի բացահայտեինք բեմի մեծ տիկնոջ ու պարզապես տանտիկնոջ անկրկնելիության ևս մի պոռթկում: Նրա համար հերթական տարեդարձ էր, մեզ համար՝ տոն: Չորս տարի առաջ Նելլի Շահնազարյանի ու...

ՄԻ ԿԱԹԻԼ ՀԵՔԻԱԹԸ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Շտապում ենք թատրոն: Ու սա այն դեպքն է, երբ նախապես չեմ տրամադրվել լրջմիտ հանդիսատեսի կարգավիճակին, երբ մտքումս չեմ առնում-տալիս քիչ անց դիտվելիք ներկայացման «Գործը»՝ պիեսն ու դրա հեղինակը, նախկինում դիտած «ռետրո» բեմադրությունները, որոնք ընթացքում կամ ավելի ուշ կհամեմատեմ այս մեկի՝ նորի հետ՝ հընթացս քննելով դերասանների «երևացող» խաղն ու բեմադրիչի «չերևացող» աշխատանքը: Եվ այս ամենը՝ ոչ թե որ թատերագետ եմ, այլ երկար տարիների թատերական կենսակերպս է ինքնակա թելադրում վերոնշյալ հոգե-մտավիճակները: Չէ, այսօր շաբաթ է, թոռնիկներիս եմ տանում թատրոն ու նրանք են իրենց վրա զգալու...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՊԱԹ(ոլոգիկ) ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Մոնո-խաղ) Այս անգամ «հեղինակի խոսքի» թեման պատվերն է: Այն նույն պատվերը, որ հնուց անտի եղել է արվեստում ու մշակույթ ստեղծել և հասնելով մեր օրերը՝ շարունակում է իր ընթացքը՝ երբեմն-երբեմն հայտնվելով լինել-չլինելու եզրագծին (կան պատվերով ստեղծագործելուն դեմ հերոստրատներ, ում ամենազորեղ կռվանը «պատվերով մուսա կամ ներշնչանք չի՛ լինում» համոզմունքն է): «Պատվերը» այս անգամն էլ հաստատեց լինելու իր իրավունքը. եթե փետրվարյան մի օր ռեժիսոր Դավիթ Հարությունյանն ու դերասան Իշխան Ղարիբյանը չառաջարկեին պիես գրել դիահերձողի մասին, չէր լինի այս մոնո-խաղը: Պատվերը կատարված է, սպասում եմ ներկայացմանը, իսկ...

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ ԱԲՍՈՒՐԴ ԹԱՏՐՈՆԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ ԱԲՍՈՒՐԴ ԹԱՏՐՈՆԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Անկախության տարիներին հայ դրամատուրգիան եւս ձեռք բերեց ստեղծագործական անկախությանը բնորոշ հատկանիշներՙ ի հակակշիռ անցած դարի 50-70-ական թվականների թատերգության, որն ավելի կենցաղագրություն էր, ինչպես եւ գրեթե ամբողջ գեղարվեստական արձակի ընդհանուր հոսանքը, քան մարդկային մտքի եւ հոգու տառապանքի արձագանք: Զգալիորեն այլակերպվեց նաեւ դրամայի կառուցվածքըՙ նախկինում պարզունակ ֆաբուլաներին (հետեւաբար եւ սյուժեներին) փոխարինելու եկան ավելի բարդ հարաբերություններ հերոսների միջեւ, անգամ մեկ առանձին հերոսիՙ մոնոդրամաներում, հերոսն իր հետ եւ իր դեմ: Այժմ մարդը պիեսում կաղապարազերծվեց եւ դարձավ առավել մարդ, իր նման եւ ոչ «հարեւան» մյուսների: Հնի ու նորի...