Կարինե Խոդիկյան

ԻՍԿ ՁԵՐ ԱՐՔԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼԻ՞Ս ԵՆ

31 մայիս 2016, 15:15 Նախօրեին «Լոֆթում» տեղի ունեցավ Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն» կամ «Տրակտատ հրաժարականի մասին» (տրագիկոմեդիա՝ համեմված ֆարսով) մոնոներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի։ Թե ռեժիսուրայի եւ թե ձեւավորման հեղինակը Հարություն Գալֆայանն է։ «Ծաղրածուն» շոշափում է հավերժական թեմաներ՝ հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից, թեմաներ, որ բոլոր ժամանակներում ուղիղ եւ շիտակ հնչել են միայն ծաղրածուների բերանից։ Ծաղրածուի միակ արտոնությունը հենց ճշմարտությունն ասելն է։ «Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլեւ այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն:...

Ինչպե՞ս ղեկավարը հրաժարական տվեց- Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն»

Ես ծաղրածու եմ, -ասում է Հարություն Գալֆայանն իր հերթական մոնոներկայացման մեջ: Բազմիցս ենք տեսել նրան այդ կերպարում, բայց…բայց սա մի ուրիշ ժանր է: Ֆարսով և տրագիկոմիզմով համեմված «Տրակտատ հրաժարականի մասին» ըստ Կարինե խոդիկյանի համանուն պիեսի: Եթե բախտդ բերի ռեժիսորը այս դերի համար քեզ ընտրի, -ասում է ներկայացման ծաղրածուն և հավելում. -Ինչպես տեսնում եք հերթական անգամ ինքս եմ ինձ ընտրել… Հարություն ինչո՞ւ հերթական անգամ և բեմադրիչ և դերակատար: Այո շատ ճիշտ նկատեցիք…բայց դա ամենևին եսասիրական նկրտումներից ելնելով չէ: Չչնայած ինքդ քեզ պետք է սիրես,...

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. «Ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը՝ ինձ»

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. «Ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը՝ ինձ»

Դերասանի տանը Ագնեսա Շահնազարյանը հանդես եկավ «Պենելոպե» մոնոներկայացմամբ՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի: Ագնեսայի Պենելոպեն ուժեղ, խորամանկ, հարուստ ներաշխարհով, շքեղ կին էր, ամուսնուն սիրող, բայց վիրավորված ինքնասիրությամբ կին, որ կրում է հերոսի կին լինելու բոլոր դափնիներն ու տառապանքները: Դերասանուհու խաղը տպավորիչ էր, Ոդիսեւսին նրա քսանամյա սպասումը՝ համոզիչ: Այս յուրատեսակ Պենելոպեն հաճախ ինքնածաղրանքով է խոսում, ու նաեւ սարկազմով արտահայտվում ողջ աշխարհի ու աստվածների մասին: Ուշագրավ է Ոդիսեւսի հետ հանդիպման պահը, որ նկարագրում է Պենելոպեն «Հրամայեցի բերել ոսկեզօծ թասը, հոտավետ յուղերն ու տաք ջուր: Հասկանալով,...

ՀԱՆՈՒՆ ԵՎ Ի ՀԵՃՈՒԿՍ ԵԶԴԻՆԵՐԻ / Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր օրերի Հայ թատրոնում, հատկապեսՙ մայրաքաղաքային բեմերում դիոգենեսյան լապտերով ես փնտրում այնպիսի ներկայացումներ, որոնցում առաջնահերթը մարդն ու մարդկայինն են: Ո՞վ գիտե, միգուցե փոխակերպված դեֆիցիտ ենք ԽՍՀՄ-ից ժառանգել: Այլապես ինչու՞ են ոմանք համառորեն մոռացել ավագ սերնդի թատերագիտական այն ձեւակեպումը, որ դերարվեստն ամենամարդկային արվեստաճյուղն է եւ նրա նպատակը մարդն էՙ որպես կենդանի գեղարվեստական կեցվածք: Ներ եւ մերձարվեստային միջակայքում վխտացող միջակությունների համար սա, հավանաբար, թարմությունը կորցրած ճշմարտություն է: Արի ու տես, որ ամենանորագույն մտածողության գրանցած արդյունքներն էլ առանձնապես հուսադրող չեն: Մանրամասնենք: Արդիականության նախապայման է ինքնահռչակվել դատարկաբանական...

Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն»

Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն»

Հանդիսատեսի դատին կհանձնվի Հարություն Գալֆայանի նոր մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի «Հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից: Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլեւ այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը եւ սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտությունը»,- «Առավոտի» հանդիպումը երիտասարդ ռեժիսոր, դերասան Հարություն Գալֆայանի հետ սկսվեց արվեստագետի՝ այս տողերի ընթերցմամբ, որը վերցված է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն» պիեսից:...

«ԽՈՍԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» / Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«ԽՈՍԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» / Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Այս խորագրով թատերախաղի միջազգային ամենամյա մրցույթը, որը տարբեր երկրներում կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը 2005 թվականից, այս անգամ անցկացվեց Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցաբար անցկացված մրցույթն այսօր ամփոփեց արդյունքները. հայ երեք դրամատուրգների պիեսները կբեմադրվեն Նյուրնբերգի պետական թատրոնում: «Ամեն տարի մրցույթն անցկացվում է որևէ երկրում, և ուրախ ենք, որ հոբելյանական՝ 10-րդ տարում այն անցկացվեց Հայաստանում: Մեր հիմնական նպատակն ամեն երկրում նորը գտնելն է: Կան երկրներ, որտեղ գրեթե բոլոր գործերում նույն թեման է շոշափվում: Հայաստանյան գործերում բազմաբնույթ հարցեր...