Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

«Չորս կողմս երիտասարդներ են, և ես խոստացել եմ դառնալ իրենց երդվյալ ասիստենտը» / Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Tatron-drama.am-ի հարցազրույցը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է:   «Ընտանիքով զբաղվելու համար երբեք ժամանակ չի գտնվել» — Պարոն Ղազանչյան, մինչ Ձեր ստեղծագործական կյանքին անդրադառնալը ցանկանում եմ շնորհավորել անձնական ուրախության առիթով. վերջերս Դուք ծոռ եք ունեցել (ծնվել է Հակոբ Ղազանչյանի դստեր՝ Մարիամի որդին), որը, ինչպես խոստովանեցիք մեր հեռախոսազրույցի ժամանակ, պատճառ է դարձել, որպեսզի հնարավորինս շուտ թողնեք աշխատավայրն ու հասնեք տուն: Ձեր մասնակցությունը երեխայի կյանքին զուտ հուզակա՞ն տիրույթում է, թե՞ նաև որոշակի գործնական քայլեր եք...

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՝ ՄԵԿ ԴԱՐ «ԼՌԱԾ» ԴՐԱՄԱՆ

Թեև Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործական ժառանգությունն ամփոփված է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած 14 ստվար հատորներում, այդուհանդերձ, կան երկեր, որոնք դուրս են մնացել մասնագետների ուշադրությունից և չեն արժանացել ընթերցողին հասնելու բախտին: Այս շարքում իր նյութով և առեղծվածային պատմությամբ առանձնանում է «Հովնան մեծատուն»դրաման, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանի Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում՝ բնագիր, ձեռագիր, մեքենագիր տարբերակների տեսքով՝ հաճախ ոչ ավարտուն, ոչ լիարժեք տեքստերով: Ամիսներ առաջ մենք վերծանել ենք երկի բնագիրը, ի մի բերել-համակարգել առանձին հատվածները, խմբագրել և պատրաստել հրատարակության: Շուտով այն ընթերցողին կհասնի «Բագին»գրական պարբերաթերթի...