Մանե ԽԱՌԱՏՅԱՆ / ՀՅՈՒՐԸ, ՈՐ ԵԿԱՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ
Գործող անձինք ԳԱՅԱՆԵ — միջին տարիքի կին ՍԱՌԱ — մոտ քսան տարեկան, Գայանեի դուստրը ԱՆԾԱՆՈԹ Բեմում, սեփական տան հյուրասենյակ է` համեստ կահավորմամբ: Երևում է մուտքի դուռը: Գիշեր է: Դրսում կայծակ է ու ամպրոպ: Կայծակից մերթընդմերթ լուսավորվում է սենյակը: Բեմում ոչ ոք չկա: Դուռը թակում են: Քիչ անց թակոցը կրկնվում է ավելի ուժեղ: Խալաթը հագնելով, սենյակ է շտապում Գայանեն: ԳԱՅԱՆԵ — Ո՞վ կարող է լինել այս ժամին… (Դուռը թակում են: Գայանեն փորձում է լույսը վառել, այն չի վառվում:) Հիմա՛, հիմա՛… (Խալաթի գոտին կապելով:) Ես...