ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Մարիաննա Մխիթարյան
Այսքան կանացի, հմայիչ, կերպարներ մարմնավորելիս՝ պրպտող, թատրոնում՝ խոհեմ ու շրջահայաց, թատրոնից դուրս՝ անխոհեմ կենսասեր, որպես ԱՐՄՄՈՆՈ միջազգային փառատոնի տնօրեն՝ անգերազանցելի կազմակերպիչ, և այս ամենը՝ միայն իրեն հատուկ ինքնատիպությամբ: Ի դեպ, Մարիաննա Մխիթարյանի ինքնատիպության հերթական դրսևորումը սեփական ծննդյան օրն էր, որ նա նշեց կորոնավիուսային պարապուրդում՝ մեզանից առանձնացած ու է՛լ ավելի մեզ հարազատացած… Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը: Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ — Ավելի շատ կինոյի՝ բլոկբաստերի հերոսուհիներից մեկի, որը տարբեր հոգեվիճակներ է վերապրում՝ համապատասխան ժանրի՝ կիրք, վախ, սարսափ, հուզմունք, կարոտախտ… Հույս...