Բեմում ղարաբաղյան պատերազմն է՝ իրական պատմությունների արտացոլանքով
Ղարաբաղյան հակամարտության թեման Հայաստանի թատերական աշխարհում դարձավ արդիական 2016-ի ապրիլյան աննախադեպ բախումներից հետո: «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», լուսանկարը՝ Bravo.am-ի: «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2017թ. ապրիլին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի բացմանը, դերասանուհի և բեմադրող-ռեժիսոր Նարինե Գրիգորյանի ընտանիքի իրական պատմությունն է: Գերի ընկած հայր, պատերազմ, մանկության հիշողություններ… Դերասանուհին հիշում է, որ 1989-ին ութ տարեկան էր, երբ ողջ ընտանիքով Հայաստանից տեղափոխվեցին Ղարաբաղ: 1991-ին դերասանուհու հայրը գերի է ընկնում Շուշիում: Նարինե Գրիգորյանը պատմում է, որ շուրջ մեկ ամիս գերության...