պիես

ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ / ԾԱՂՐԱՊԱՏՈՒՄ

Երբ ֆրանսահայ լրագրողը 20-րդ դարի խոշորագույն թատերագիր՝ աբսուրդի թատրոնի հիմնասյուներից մեկին, թատրոնի տեսաբան, բանաստեղծ ու արձակագիր, թարգմանիչ (գերմաներենից ու ռուսերենից) Արթուր Ադամովին հարցնում է, թե ի՞նչն է նրան կապում հայկական արմատներին, ֆրանսիացի գրողը պատասխանում է. «Լեզուն, ցավոք, չգիտեմ, բայց հիշում եմ, որ տատս, Բահաթուր գրչանունով, պատմական-դիցաբանական թեմաներով թատերախաղեր էր գրում: «Արտավազդն», օրինակ, մինչև հիմա չեմ մոռանում»: Արթուր Ադամովը՝ Հարություն Ադամյանը, ծնվել է 1908 թ.-ին, Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերողի ընտանիքում: Շվեյցարիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում ուսանելուց հետո վերջնականապես հաստատվել է Փարիզում, համաշխարհային հռչակի հասել հատկապես թատերախաղերով...

IN MEMORIA. Հրաժեշտ Հասմիկ Չարենցին. Հասմիկ ՉԱՐԵՆՑ / «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ԵՎ ՋՐԱՓՈՍԵՐ»

Պիեսը տպագրվել է 2007 թվականի թիվ 12-13 համարում « Ես Հասմիկ Չարենցն եմ…Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում, ուր երկինքը գորշ է, արևը պաղ , ճենապակե ափսեի պես, ուր անձրևը անշարժացած է օդի մեջ ու ոչ մի կարպ ցած չի թափվում: Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ: Ցերեկը զբաղվում եմ հազար ու մի աննշան,անկարևոր բաներով,բայց երբ գիշեր է գալիս,երբ քաղաքը քնում է ու լռում են վերջին շշուկները ես թաքուն բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ...