Սոնա Մելոյան

ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԱՄՓՈՓՈՒՄ.

tatron-drama.am-ի հարցազրույցը ՀԹԳՄ քարտուղար Սոնա ՄԵԼՈՅԱՆԻ ՀԵՏ tatron-drama.am — Աշնանային թատերական մեկնարկներից մեկը Գավառում, հետո՝ Աբովյանում անցկացված թատերական փառատոններն էին, որոնց օժանդակողը Թատերական գործիչների միությունն է: Տիկին Մելոյան, ի՞նչ սկզբունքով էին կազմված այդ ծրագրերը: Սոնա Մելոյան — Թատերական Միությունը շատ է կարևորում ոչ մայրաքաղային թատերական կյանքի աշխուժացումը: Ի տարբերություն Գյումրու և Վանաձորի, որտեղ շենք, մշտական թատերախումբ կա, անվանի գեղարվեստական ղեկավարներ են աշխատում, մնացած մարզերում թատերական կյանք որպես այդպիսին չկա: Եվ մեր խնդիրներից մեկը մարզերում թատրոնների գործունեությունը հնարավորինս ակտիվացնելն է, որի...