In memoriam. Վահե Շահվերդյան
Այս կարճ, շա՛տ կարճ հարցազրույցն արվել է 2020 թվականի մարտի 29-ին: Ընդամենը 4 հարց: Եվ 4 պատասխան՝ սեղմ, լակոնիկ… Բայց այս մի քանի նախադասության մեջ էլ ինքն էր՝ կենսախինդ, թատրոնին սիրահարված, նոր ծրագրերով և ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ… Այդպիսին էլ կմնաք մեր սրտերում և մեր հիշողության մեջ, սիրելի, շա՛տ սիրելի իմ ՎԱՀԵ ՍՈՒՐԵՆԻՉ, Ձեր մնայուն բեմադրություններով, Ձեր ազգային մտածողությամբ, մարդուն սիրելու և գնահատելու Ձեր շնորհով, մեր սիրելի ՎԱՐՊԵՏ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆ, ՄԱՐԴ: Կարինե Խոդիկյան — Երբ համամոլորակային պարապուրդ է հայտարարված, այդ թվում և՝ թատրոններում, կփորձեմ տեղեկանալ՝ ինչպե՞ս...