Վասիլի ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՄԵՐ հիշողությունը / Վասիլի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կարո՞ղ է արդյոք դերասանը բեմից ներկայացնել ի՛մ մանկությունը և ես հանդիսասրահում նստած տեսնեմ այն, ինչ արդեն մի անգամ տեսել եմ՝ սրանից երեսուն տարի առաջ: Հատկապես այն դեպքում, երբ Համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիս» բեմադրության պատմություններից մեկը Երևանում է, մեկը՝ Շամշադինում, երրորդը՝ Արցախում: Պարզվեց, որ կարող է: Գուցե հենց սա են կոչում ազգի հիշողություն, այն, ինչ մնում է բոլորիս մտքում, ընդհանուր է և անգամ քսանամյա երիտասարդը, որ չէր կարող տեսնել ու ճանաչել հինգ մասի բաժանած «Սնիքերսի» կամ պատահմամբ հայթհայթած վառելափայտի նշանակությունը 1992...

Երկու հայացք նույն ներկայացմանը

Վասիլի ԳԵՎՈՐԳՅԱՆ   ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐ   Չի՞ հակասում արդյոք «ազգային էպոս» բնութագրումը թատերական ներկայացմանը, չէ՞ որ դրամատիկականն ու էպիկականը հակադրված են: Սամսոն Մովսեսյանի գրական վարկածը կանխորոշում է բեմադրական և դերասանական վճիռները: Այո, սա առաջին հերթին էպոս է, պատմություն իր պատմիչներով, գործողությունների խոսքային նկարագրություններով և ժամանակային թռիչքներով: Բեմում դա վերածվում է հանդիսատեսին ուղղված դիրքերի, պայմանական վճիռների, դերասանի խոսքի՝ ավելի շուտ հայտարարող, քան զգացմունքներ արտահայտող ինտոնացիաների: Սրա շնորհիվ է, որ դերակատարը (օր.՝ Մսրա Մելիքին մարմնավորող Դավիթ Գասպարյանը) կարող է իր հերոսի խոսքից...