Վարպետության աստիճան կա, որին միշտ ձգտում ես հասնել. հարցազրույց դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ
Արմեն Խանդիկյանի միտքը, թե Շեքսպիր խաղալ կարեցողը ամեն դեր էլ կկարենա կերպարանավորել, թևավոր խոսքի կարգավիճակ ունի, որին կավելացնեինք՝ բեմից մարդավայել հայհոյել իմացողը որևիցե կերպարային որակում հակագեղարվեստական չի լինի: Մոտավորապես կլինի, այնպիսին, ինչպիսին որ է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը, ով և խորագրի անկյունադարձերում հայտնված առաջին քննարկուն է: Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Հայտնի է, որ կինոյում և թատրոնում դերակատարումները արտահայտչական տարբերություններ են ենթադրել տալիս: Եթե այնպես ստացվի, որ նույն կերպարը և՛ թատրոնում, և՛ կինոյում խաղալու առիթ ստեղծվի, ինչպե՞ս կվարվես: Կաշխատես կերպարային տարբերակվա՞ծ...