ԹԱՏԵՐԱԿԱՆ ԼՈՌԻ. Պատմություն ոչ միայն փառատոնի մասին / Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Մեծ պատիվ էր և անսահման պատասխանատվություն, ի նշանավորումն Մեծ Լոռեցու ծննդյան 150-ամյակի, թատերական փառատոն կազմակերպել նրա ծննդավայրում։ 2018 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 6-ը ծրագրված փառատոնն, իհարկե, կայացավ։ Անկախ շրջադարձային հեղաբեկումների, ֆինանսական երաշխիքների, գործընկերային հուսալիության ու բարեկրթության, հանդիսատեսային հետաքրքրության տարաստիճան ու բազմաբնույթ անկանխատեսելի տարուբերումներից… Թումանյանական բովանդակությամբ ձևավորված 24-րդ «Թատերական Լոռի» միջազգային փառատոնով հնչեցին Ամենայն Հայոց Բանաստեղծի հոբելյանական հանդիսաշարի մեկնարկի առաջին զանգերը։ Փառատոնային վարագույրի փակվելուց օրեր անց չգտա Պղնձե քաղաքի 24-րդ թատերատոնի բովանդակությունը լիովին ներկայացնող հրապարակումներ։ Մինչդեռ իր հոգևոր ներուժով 24-րդ «Թատերական Լոռին» չէր զիջում...
