ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ


Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է Եռանկյունի (Ֆիլմ) կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։

Երկերի մատենագիտություն

Աղասի Այվազյանի հուշատախտակը Երևանի Արաբկիր համայնքում։
Անձրևը (նովելներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1959, 123 էջ։
Ճանապարհորդություն իր շուրջը (հումորեսկների ժողովածու), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 130 էջ։
Ընտանիքի հայրը («Եռանկյունին», «Գետի մեր մասը», «Ընտանիքի հայրը», «Զարմացած, սիրահարված, մոլորված զբոսաշրջիկը», «Կռվարարները»), Երևան, «Հայաստան», 1968, 144 էջ։
Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Աղասի Այվազյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և նրա «Իմ տան հին իրերը», «Ծեր Եպրակսին և նրա տարեց տղան», «Չորս բարի պատ», «Ոտավորը», «Կռվարարներ» պատմվածքներ), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
Փառահամար (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 136 էջ։
Սինյոր Մարտիրոսի արկածները (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 200 էջ։
Լեռնուք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 31 էջ։
Եռանկյունին (վիպակներ և պատմվածքներ), «Սովետական գրող», 1983, 456 էջ։
Դիպլիպիտո (պատմվածքներ և պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 232 էջ։
Օբեյկտիվ-18, Երևան, «Սովետական գրող», 1986, 120 էջ։
Ընտիր երկեր, Երևան, 1987:
Թթի ամիսը (պատմվածքներ և թատրոն), «Խորհրդային գրող», 1989, 246 էջ։
Երկրի վրայի զբաղմունքը, Երևան, 1993, 142 էջ:
Ամերիկյան աջաբսանդալ (պատմվածքներ), Երևան, 1997, 160 էջ:
Դիպլիպիտո (Պիեսներ), Երևան, 1999, 184 էջ:
Թատրոն: Պիեսներ, Երևան, 1999, 182 էջ:
Ալիբի (էսսեներ, պատմվածքներ), Երևան, 2000, 183 էջ:
Ընտիր երկեր, Երևան, 2001, 240 էջ:
Պոեմ վասն շենքի և շինության, Երևան, 2002, 152 էջ:
Տռիփ (պատմվածքներ, էսսեներ, հոդվածներ), Երևան, 2003, 270 էջ:
Եղած-չեղածը մի կյանք (հուշագրություն), Երևան, 2005, 351 էջ:
Մեղքով հղացածը (պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2006, 294 էջ:
Պիեսներ, Երևան, 2009, 624 էջ:
Խորքի խորությունը (նովելներ), Երևան, 2010, 181 էջ:

ՏԵՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ