Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Առաջին անգամ տպագրվել է 1987 թվականին «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն։ Արժանացել է «Ոսկե եղեգն» պետական, ՀԳՄ երկու՝ արձակի և դրամատուրգիայի, «Նարցիս» ամսագրի ամենամյա մրցանակներին։ 2011 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Բեմադրված պիեսները
Երևանի դրամատիկական թատրոն («Բարև, սրիկաներ», «Վեցերորդ պատվիրան»)
Երևանի կոմեդիայի թատրոն («Ինձնից պրծում չկա», «Էսպես մինչև երբ»)
Թբիլիսիում («Գերեզմանատան երգչախումբ», «Ավերակների պահակները»)
Վանաձորում («Բոլերո»)
Ստեփանակերտում («Բոլերո», «Ավերակների պահակները»)
Լոս Անջելեսում («Ավերակների պահակները»)
Հալեպում («Տիգրան Մեծ»)
Շրջիկ թատրոններում («Բարի գալուստ», «Աթոռակռիվ»)
Հեռուստատեսությամբ («Երևանյան հիվանդությամբ», «Լաբիրինթոս»)
Ռադիոյով («Գերեզմանատան երգչախումբ»)
Նրա սցենարով բեմադրվել է 1996 թվականի Հանրային հեռուստատեսության տարեմուտի հանդեսի մանրապատումներ («Ազատ շուկա», «Ազատ շուկա-2»)
ՏԵՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ