«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ ս.թ. մարտի 27-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
«Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ դերասան» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» /մինչև 35 տարեկան/, «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն պիես», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն ներկայացում»:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն արվում է ԹԳՄ նախագահության կողմից:
Կհանձնվի նաև ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:
Մրցանակաբաշխությունն անցկացնելու համար ՀԹԳՄ նախագահության կողմից հաստատվել է մրցանակաբաշխության փորձագետների հետևյալ կազմը. ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան, պրոֆեսոր Աննա Հեքեքյան, թատերագետ Նվարդ Ասատրյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ.-ին:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։