ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Աբիշ Ալեմի» միջազգային առաջին թատերական փառատոնում գրավել է երկրորդ պատվավոր տեղը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի ՛՛Ես միայն զանգահարելու եմ եկել՛՛ ներկայացման համար (բեմադրությունը՝ Մարիամ Մնացականյանի) և արժանացել է «Փառատոնի դափնեկիր» դիպլոմի ու գավաթի: Փառատոնը անցկացվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում, նվիրված է ղազախ ազգային գրող Աբիշ Կեկիլբաևի ծննդյան 80-ամյակին: Ի դեպ, վերջին տարիների ընթացքում հայկական առաջին թատերախումբն է, որ հրավեր է ստացել տանտերերի կողմից:
Աբելյանցիները նույն ներկայացումով փառատոնային մասնակցության հրավեր են ստացել Թուրքմենստանից և Իրանից:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։