ԵՐԵՎԱՆԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 14-ՐԴ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Նոյեմբերի 1-ին Վարշավայի (Լեհաստան) թատերական ակադեմիայի «ՇԵՔՍՊԻՐԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ» ներկայացումով մեկնարկեց Երևանի Շեքսպիրյան միջազգային 14-րդ թատերական փառատոնը:
Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ, հիմնական մասից առանձին, անցկացվում է «FEST OUT» ծրագիրը, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար: Այս ծրագիրը մրցութային է՝ հայ և լեհ փորձագետները կընտրեն հաղթող թատերախմբին, որը 2020 թվականին կներկայացնի Հայաստանը «Գդանսկի Շեքսպիրյան Միջազգային Փառատոնի» «Shakespeare-off» բաժնում:
ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐ
Նոյեմբերի 2
14.00 — «ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄՈԶԱԻԿԱ» — ԵԹՊԿԻ (Հայաստան), ՀԹԳՄ բեմ
20.00 — «ՀԱՄԼԵՏ» — Ակտոբեի Տ. Ախտանովի անվան դրամատիկական թատրոն (Ղազախստան), Կամերային երաժշտական թատրոնի բեմ
Նոյեմբերի 3
19.00 — «ՄԱԿԲԵԹ» — AAN Թատերական ընկերություն (Իրան), ՀԹԳՄ բեմ
Նոյեմբերի 4
16.00 — «ՕԹԵԼԼՈ» — Ուսանողական թատրոն (Հայաստան)
20.00 — «ՀԱՄԼԵՏ» — I’m Perfect Dancers Company (Իտալիա), Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմ
Նոյեմբերի 5
15.00 — «ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՏՐԻԼՈԳԻԱ» — Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան (Հայաստան), Համալսարանի դահլիճում
19.00 — «ՉԱՓՆ ԸՆԴԴԵՄ ՉԱՓԻ» — Օրսկի պետական դրամատիկական թատրոն (Ռուսաստան), Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմ
21.00 – Փառատոնի փակում — Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմ
Փառատոնի տնօրեն՝ Կարո ԲԱԼՅԱՆ
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Երևանյան փառատոնի հիմնադիրներն են ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ և լեհ շեքսպիրագետ ԱՆՋԵՅ ԺՈՒՐՈՎՍԿԻՆ: