«ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ»

Առցանց պրեմիերա ռուսական թատրոնում.

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/Stanislavskitheater/ կցուցադրվի ըստ Ֆ․ Մ․ Դոստոևսկու համանուն վեպի «ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձևաչափով, Մանվել ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ռեժիսուրայով։

«ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22-ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։
Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի դերասաններ Մանվել ԽԱՉԱՏՐՅԱՆԸ և Լիլիա ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, ով նաև պիեսի բեմականացման հեղինակն է։
Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա և տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
Ֆ. ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` հայ հոգեբանական արձակի վրա:

Ռուսական թատրոնի մամուլի ծառայություն

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։