Թատերական Գավառ
Սեպտեմբերի 16–ից 23–ը Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական նորակառույց թատրոնում անցկացվեց «Թատերական Գավառ» փառատոնը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Փառատոնի ծրագիրը, որը նույնպես կազմել է ՀԹԳՄ-ը, ազգային դրամատուրգիայի վրա է հենված և իր արդիականությամբ հանդիսատեսի հետ անմիջական, սրտալի թատերական երկխոսության հրաշալի ապացույց դարձավ: Արցախյան ազատամարտի թեման փառատոնի բացման ու փակման հայտագիրն էր.
Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, «Հաղթանակի գենեզիս» (հեղ.՝ Սառա Նալբանդյան, բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի):
Գ. Սունդուկյանի անվան Ազգային թատրոն, «Արծվաբույն» (հեղ.՝ Հրաչ Բեգլարյան, բեմադրությունը՝ Դավիթ Հարությունյանի):
Ներկայացվեցին նաև՝
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն. ՛՛Հենց էն Հուռին՛՛ /Հովհ. Թումանյան/Երվանդ Մանարյան, բեմադրությունը՝ Ռուբեն Բաբայանի/,
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն. ՛՛Չար ոգին՛՛ /Ալեքսանդր Շիրվանզադե, բեմադրությունը՝ Վահե Շահվերդյանի/,
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն. ՛՛Սիրային քառանկյունի՛՛ /Կարինե Խոդիկյան, բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի/
Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոն. ՛՛Կիլիկո արքան՛՛ /Մուշեղ Իշխան, բեմադրությունը՝
Պատանի հանդիսատեսի թատրոն ՛՛Իուարշայի սուրը՛՛ /Էմմա Րաֆֆի, բեմադրությունը՝ Դավիթ Հարությունյանի/
Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն. ՛՛Ցեղի ֆիզիոլոգիա՛՛ /Աղասի Այվազյան, բեմադրությունը՝ Նարինե Մալյանի/
Մնջախաղի պետական թատրոն. ՛՛Խաղ՛՛ /բեմադրությունը՝ Ժիրայր Դադասյանի/
Միակ ՛՛ոչ հայկական՛՛ ներկայացումը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ՛՛Գայլն ու յոթ ուլիկներն՛՛ էին /ըստ ռուսական ժողովրդական հեքիաթների/:
Փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզի այլ պատասխանատու անձինք, եզրափակվեց փառատոնի պատվոգրերով ու դիպլոմներով, որոնք հանձնեցին ՀԳԹՄ նախագահ Հ. Ղազանչյանը և մարզպետ Գ. Սանոսյանը: Եվ, իհարկե, վերջնակորդը այն վստահությունն է, որ ՛՛Թատերական Գավառ՛՛ փառատոնը կխթանի մարզի մշակութային կյանքը՝ նաև մարզի ղեկավարության ամենօրյա ուշադրությամբ թատրոնի բնականոն գործունեության և թատերախմբի ստեղծագործական խնդիրների նկատմամբ:
Տեսարաններ ՛՛Արծվաբույն՛՛ ներկայացումից:
tatron-drama.am