ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ «ՈՍՏՐԵՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԸ»

 Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում նոյեմբերի 22-ին պրեմիերա էր. բեմադրվեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» փոքր դրաման Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ: Ներկայացման բեմադրիչն է Արեն Օսիպյանը: Հաջող դերակատարումներով այս բեմադրությունն ուներ նոր շունչ, նորովի մոտեցում Սարոյանի գողտրիկ ստեղծագործությանը: Երիտասարդ բեմադրիչն ավելի շատ ընդգծել էր պիեսի դրամատիզմը, շեշտադրել ընտանիքի թեման: «Ոստրեն ու մարգարիտը» հաղթող էր ճանաչվել Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում և ֆինանսավորվել: Ըստ պայմանի՝ 2024-ին այն երկու անգամ պետք է ներկայացվի նաև մայրաքաղաքում: Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց ներկայացումը:

«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընտանիքի պահպանմ­ան խորհուրդն է: Ընտանեկան դժվարին իր­ավիճակը գրողը ներկայ­ացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմո­ւնքների ու ապրումների միջոցով: Անհոգ երե­խան բախվում է կյանքի դժվարությանը: Մոռան­ալով իր մանկական խաղ­երն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադ­արձնելու մասին: Սարոյան գրողի բարութ­յունը չէր կարող անհա­յր թողնել փոքրիկ հեր­ոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավա­գույն սիմվոլիստական գործերից:

Զգեստները և նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի

Կոմպոզիտոր` Գոռ Թադևոսյան

Պլաստիկ լուծումները` Արման Սաքանյանի

Դերերում`

Հարրի Վան Դյուսեն — Սարգիս Ավետիսյան

Քլեյ Լարրաբի — Սարգիս Ալեքյան

Վիվիեն Մըքքաչիըն — Մարիամ Ղևոնդյան, Նոնա Սաֆարյան

Քլարք Լարրաբի — Արթուր Պապիկյան, Վահրամ Խառատյան

Տղամարդ (գրող) — ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյան

Դատավոր Էփլգարթ — Էլֆիք Զոհրաբյան, Համլետ Գյուլզադյան

Ուոզզեք — Արման Սաքանյան

Սպասարկող — Էդգար Բարսեղյան

Գրիլի (Քլեյի ընկերը) — Դավիթ Պողոսյան

Ռոքի (Քլեյի ընկերը) — Վազգեն Բադալյան

Սեփ. լրատվություն

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։