Թատերական անցուդարձ
Դրամատուրգ, Գրքի երևանյան 3-րդ փառատոնի դափնեկիր Արշակ Սեմիրջյանի «Դու էիր պակաս…» կատակերգությունը բեմադրվել է Ավստրիայի Վիեննա քաղաքի «Ուրարտու» թատերախմբում (գեղ. ղեկավար և ռեժիսոր՝ Զորիկ Մողադասյան): Զ. Մողադասյանի խոսքով՝ նրանց առաքելությունն է հանդիսատեսին ներկայացնել հայ ժամանակակից հեղինակների լավագույն ստեղծագորությունները: Բազմաթիվ պիեսներից, որոնց թվում էր նաև Գուրգեն Խանջյանի և Կարինե Խոդիկյանի պիեսները, նախընտրությունը տրվել է նաև երիտասարդ հեղինակ Արշակ Սեմիրջյանի դրամատուրգիային:
«Դու էիր պակաս…» կատարկերգությունը 2018 թ. բեմադրվել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (գեղ. ղեկավար՝ Երվանդ Ղազանչյան):
Պիեսը 2019 թ.-ին տպագրվել է ՀԳՄ «Դրամատուրգիա» հանդեսում (խմբագիր՝ Կարինե Խոդիկյան), 2024-ին՝ «Ձայն թատերական» լավագույն պիեսների ժողովածուում:
- Բեմադրված պիեսները
«ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴ» (Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն) 2016 թ.
«ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ…» (Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն) 2018 թ.
«ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ…» (Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն) 2019 թ.
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԴԻԱԿ» (Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն) 2019 թ.
«ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ» (Ավստրիայի «Ուրարտու» թատերախումբ) 2023 թ.