Ալեքսանդր Գրիգորյան

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ ս.թ. մարտի 27-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: «Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ դերասան» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» /մինչև 35 տարեկան/, «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն պիես», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն ներկայացում»: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն արվում է ԹԳՄ նախագահության կողմից:...