Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ / ՏԻԿԻՆ ԴՈՆ ԽՈՒԱՆ ԴԵ ՏԵՆՈՐԻՈ կամ 1004-րդը

Մոնոպիես ՏԻԿԻՆ ԴՈՆ ԽՈՒԱՆ ԴԵ ՏԵՆՈՐԻՈ — Ոչ, ոչ, ես նրա քույրը չեմ, ոչ էլ աղջիկը, բնականաբար, նաև մայրը չեմ, չնայած… ոչ էլ մերձավոր կամ հեռավոր ազգականը… Ես նրա կինն եմ: Այո, օրինական, եկեղեցով, խաչով ու պատարագով օրհնված… Ահա նրանց տոհմական մատանին, որը նրա հայրը հագցրեց, հետն էլ ձեռքս այնպես շոյեց, որ քիչ էր մնում… Մի խոսքով, հայր ու որդի իրար արժեն… Ի դեպ, դրանց տոհմական նշանը կշեռքն է, որն, իբրև թե, խորհրդա­նշում է արդարությունը, սակայն, իմ կարծիքով, ուրիշ բան...