Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆ / ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ
Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆԻ «ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 20010 թ., թիվ 3-ում Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ Մեր թվարկության երեսուներեքերորդ տարին: Հիսուսի մոր՝ Մարիամի տունը: Բաց դռան շեմին կանգնած է Դուստրը. նա հենց նոր է ներս մտել և զննում է սենյակի կիսախավարը: «Մայրիկ»,- մեղմ կանչում է նա: ՄԱՅՐ — Ի՞նչ է: Ո՞ւր է տղաս: ԴՈՒՍՏՐ — Ապաստան տվող մարդիկ գտնվեցին՝ տղայիդ տարա նրանց մոտ: ՄԱՅՐ — Տեսնո՞ւմ ես, որ չեն վախեցել: ԴՈՒՍՏՐ — Իսկ հիմա ո՞վ...