Արամ ԱՐՍԵՆՅԱՆ / ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ
ըստ Վիլյամ Սարոյանի, եթե նա ապրեր մերօրյա Երևանում ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞վ է հիշում, ո՞րն է այսօրվա պարապմունքի թեման: Ա ԱՇԱԿԵՐՏ — Անցյալ դասին ասացիք, որ այսօր զրուցելու ենք ճիշտ մատուցելու մասին: ՈՒՍՈՒՑԻՉ — Ճի՛շտ է: Իսկ ի՞նչ է նշանակում «ճիշտ մատուցել»: Ա ԱՇԱԿԵՐՏ — Մատուցել այն, ինչ պատվիրել է հաճախորդը: ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրիշ ի՞նչ է նշանակում «ճիշտ մատուցել»: Բ ԱՇԱԿԵՐՏ — Չխախտել ճաշատեսակների հերթականությունը: ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞վ կարող է այլ բան ավելացնել: Գ ԱՇԱԿԵՐՏ — Քաղաքավարի, բարեհամբույր և ժպտադեմ լինել: ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրի՞շ:...