Արշակ Սեմիրջյան

Երազանքի հետքերով… / Հասմիկ Գևորգյան

Մարդիկ ունեն լուսավոր իդեալներ, որոնցով ապրում և իմաստավորում են իրենց կյանքը: Այդպես պատահեց մի ծաղրածուի հետ, ով կորցրել էր իր սիրելի աշխատանքը և հայտնվել ընտանեկան պարփակված կյանքի մեջ: Մնում էր միայն երազել, ապրել հիշողություններով և մի օր կրկեսում հայտնվելու հույսերով. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Արշակ Սեմիրջյանի «Դու էիր պակաս» կատակերգությունն է: Առաջնախաղի առիթով թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց. «Թատրոնը քաջ գիտակցում է, որ առանց երիտասարդ արյունի գոյություն ունենալ չի կարող»: Այս միտքը հաստատվում է նրանով, որ «Դու էիր պակաս» պիեսի...