Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՝ ՄԵԿ ԴԱՐ «ԼՌԱԾ» ԴՐԱՄԱՆ
Թեև Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործական ժառանգությունն ամփոփված է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած 14 ստվար հատորներում, այդուհանդերձ, կան երկեր, որոնք դուրս են մնացել մասնագետների ուշադրությունից և չեն արժանացել ընթերցողին հասնելու բախտին: Այս շարքում իր նյութով և առեղծվածային պատմությամբ առանձնանում է «Հովնան մեծատուն»դրաման, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանի Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում՝ բնագիր, ձեռագիր, մեքենագիր տարբերակների տեսքով՝ հաճախ ոչ ավարտուն, ոչ լիարժեք տեքստերով: Ամիսներ առաջ մենք վերծանել ենք երկի բնագիրը, ի մի բերել-համակարգել առանձին հատվածները, խմբագրել և պատրաստել հրատարակության: Շուտով այն ընթերցողին կհասնի «Բագին»գրական պարբերաթերթի...