Երևանի մնջախաղի պետական թատրոն

«Голоса истории» միջազգային 14-րդ թատերական փառատոն

Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի շրջանի նահանգապետի տեղակալ Օ. Վասիլևի հրավերով Երևանի մնջախաղի պետական թատրոնը հունիսի 19-22ը որպես հատուկ հյուր մասնակցեց Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում կազմակերպված «Голоса истории» միջազգային 14-րդ թատերական փառատոնին: Հունիսի 20-ին թատրոնը ցուցադրեց իր խաղացանկային «Արդաղիոն» ներկայացումը Վոլոգդայի պատմական Կրեմլի Կոնսիստորյան բակում: Հունիսի 21-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, տնօրեն Արամ Խոջոյանի և դերասան Մանվել Սարգսյանի մասնակցությամբ: Թատրոնի պատվիրակության անդամները հարցազրույցներ տվեցին տարբեր հեռուստաալիքների և ռադիոալիքների, տպագրվեցին մի շարք հոդվածներ: Ներկայացման թեման և Վոլոգդայի Կրեմլի միջավայրը շատ համահունչ էին...