Թամարա ԲԱՐԹԱԻԱ

Թամարա ԲԱՐԹԱԻԱ / ԽԱՂԱԼԻՔ ԱՏՐՃԱՆԱԿԸ

Պիես մեկ գործողությամբ Գործող անձինք ՄԵԱ (նույն ինքը` ՄԵԴԵԱ) — տարբեր տարիքի երեք դերասանուհի ԻՈ (նույն ինքը` ԻՈՐԱՄ) — տարբեր տարիքի երեք դերասան Բեմեզր է գալիս Մեան` տարեց, համակրելի կին, ձեռքում` կնքված մեծ ծրար: Որոշ ժամանակ թեթև ժպիտով դիտում է շուրջը և խորհրդավոր ձայնով, կամաց արտաբերում: — Այսօր ծրար եմ ստացել իմ մահացած ընկերոջից, դեռ չեմ բացել… Մի քիչ նյարդայնանում եմ: Երկար ու լուռ զննում է դահլիճը: — Ամեն ինչ սկսվեց այսպես… Դահլիճի խավարում կարծես փնտրում է ինչ-որ մեկին, ապա...